Օրվա լրահոսը

Հայ աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի

«Աշխարհում 24-րդ տարին է, որ դեկտեմբերի 1-ը հայտարարված է եւ նշվում է, որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի անդամ Մարինե Մարգարյանը: Նրա պնդմամբ՝ կանխարգելում եւ բուժում, զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ` սա է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական ուղերձը. «Միջոցառման նպատակն է

«Ես համաձայն չեմ Ազգալդյանին նվիրված երգի բառերի հետ». Հուշ-երեկո` Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին (Ֆոտոշարք)

Երեկ երեկոյան Երեւանի պետական համալսարանում կայացավ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այն կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Վերջինիս նախագահ Սաթենիկ Աբրահամյանը «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ այն մարդիկ, ովքեր համալսարանից մեկնել են ռազմի դաշտ, նշանակալի դեր են ունեցել Ղարաբաղյան պատերազմի ընթացքի մեջ: Ինչպես Սաթենիկ Աբրահամյանը նշեց, հենց նրանց շնորհիվ

Թափոնաջրերը խառնվել են Գեղանուշ գետին

Այսօր առավոտյան, Իրավաբան.net-ը ահազանգ ստացավ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Հիշեցնենք, որ

IWPR. «Օսկարի ներկայացրած հայկական ֆիլմը»

«Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկությունը հաղթում նախապաշարմունքներին: Բայց քանի որ ֆիլմում շոշափվում է նաև Ադրբեջանը, այն երկու ժողովուրդների համար ևս մեկ թունավոր վեճի թեմա է դարձել: Գրում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` նկատի ունենալով «Եթե բոլորը» ֆիմը: Ֆիլմում մի տղամարդ օգնում է ռուսահայ աղջկա, որ գնա իր

«Դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը». Վարդան Սեդրակյան

«1988 թ.-ին իմ ընկերներին ասացի, որ դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը: Իմ ամբողջ գիտակցական կյանքը անցել է այդ շեշտադրումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նրա պնդմամբ՝ ինքը կուսակցական ոչ մի խմբի անդամ չէ եւ պետական պաշտոն նույնպես չի զբաղեցնում. «24 տարի մտածել ու շարժվել եմ այս ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին՝ նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմայի քննարկման ժամանակ

 Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաև կազմակերպությունում Հայաստանի դեսպանը: ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար

Մեղադրվում է սոցիալական ցանցի միջոցով շորթման մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է սոցցանցի միջոցով շորթման գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, Իվան Ավագյանը 2012թ մարտ ամսին գործով չպարզված օրը, գումար շորթելու նպատակով «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցում «բուբու կուկու 123 21 գոդ, Էջմիածին Արմենիա, Ռոսիա» պայմանական անվամբ գրանցված անվանական էջից մուտք է գործել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակչուհի

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում

  Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր

Ավարտվեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագիրը

Նոյեմբերի 7-30-ին Հայաստանի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղան ՀՀ բոլոր մարզերում (մասնավորապես Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի, Գորիս, Իջևան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ և Վանաձոր

Reuters. «Դևերի պարն ընդդեմ Սասունցի Դավթի»

Վենեսուելական Դևերի պարը տոնը և հայկական «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում են, որը 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել է աշխարհի արվեստի տարբեր դրսևորումները և մշակութային ծեսերը պահպանելու համար: Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Մրցում են 51 թեկնածուներ ` հուսալով, որ այս տարի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը իրենց կընդգրկի

Վարորդը մնացել է ավտոմեքենայի և ավտոտնակի դռների միջև

Նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն:  Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հանելով՝ շարժիչն առանց անջատելու կայանել և իջել է ավտոտնակի դռները փակելու. այդ ընթացքում մեքենան հետընթաց շարժվել է,

Կրոնական համոզմունքներով խուսափել է ժամկետային զինծառայությունից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Էդմոնդ Փեթակչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012թ. գարնանային զորակոչից՝ չունենալով ազատվելու օրինական հիմքեր։ Էդմոնդ Փեթակչյանը մեղադրվում է ՀՀ

Անահիտ Բախշյան. Երեխաների միջեւ խտրականություն դնող ուսուցչին պետք է կիլոմետրերով հեռու պահել դպրոցից

«Ներառական կրթության նշանաբան է` կրթություն բոլորի համար: Ներառական կրթություն` նշանակում է, որ բոլոր երեխաները, որպես հասարակության անդամ,  պետք է սովորեն իրար հետ` մտավոր հետամնացից մինչ տաղանդավոր:  Նրանք պետք է իրար հետ մեծանան եւ միմյանց ընդունեն ինչպես որ կան, որ հետո բերանները բաց չնայեն սայլակի վրա նստած երեխային: Հայաստանը պետական մակարդակով եւ համապատասխան կոնվենցիաներով վավերացրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ   Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ առաջին

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ծառայության կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ծառայության կազմավորման ուղին՝ նշելով, որ անցած տարիներին ծառայությունը կարողացել է ընդգրկվել զինվորական մեծ ընտանիքում և ունեցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման

Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ

Իզաբելա Յայլյան. «Մրցակիցներն ուժեղ են, բայց հաղթելու համար անում եմ ամեն բան»

Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկանների հավաքականները մեկնել են Իսրայել, որտեղ Էյլաթ քաղաքում մասնակցելու են այդ տարիքային խմբերի Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությանը: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը, որից բավականին լուրջ ակնկալիքներ կան: Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաքների օրերին Aravot-Eritasardakan-ը այցելել էր նրան: Զրույցը բավականին հետաքրքիր է ստացվել: –  Քանի՞ տարեկանից ես

«Թատրոնով աստղաբաշխական գումարներ չեն աշխատում»

Համոզված է երիտասարդ բեմադրիչը, որ տրամադրված է աշխատել մարզում Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որ հիմնադրվել է 1930-ականներին, հարթ ճանապարհ չի անցել։ Մշակութային այս օջախը 1954-78թթ. լուծարվել է, հետո անվանի դերասան, բեմադրիչ Երվանդ Մանարյանի ջանքերով՝ վերականգնվել։ Միառժամանակ հետո թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնը պարոն Մանարյանից «փոխանցվել» է Արմեն Բայաթյանին, որից հետո էլ այն ղեկավարել

Հողամասի կադաստրային արժեքը չի վճարվել

1988 թվականի երկրաշարժից հետո, մեր ընտանիքների բնակարանային, սոցիալական կարիքները հոգալու նպատակով, մենք սեփական նախաձեռնությամբ սկսել ենք մշակել Երեւանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքի հողերը, մաքրել ենք դրանք աղբակույտերից, մեր միջոցներով բարեկարգել ենք եւ դրա վրա կառուցել ենք բնակելի տներ, որտեղ ապրում ենք առ այսօր: Հողամասերի մշակումն իրականացրել ենք այն համոզմունքով, որ դրանք պետական հողեր են եւ

Մանկապարտեզների ու դպրոցների տնօրենները «ցրում» են, երբ իմանում են երեխան ՄԻԱՎ վարակ ունի

– Ալո բարեւ ձեզ, երեխայիս ուզում եմ տեղափոխել ձեր դպրոց: – Է, տեղափոխե՛ք – Բայց բանն այն է, որ նա ունի ՄԻԱՎ վարակ: – Ի՞նչ: – ՄԻԱՎ վարակ: – Դա ի՞նչ է: – Դե, ՁԻԱՀ, էլի: – Այ քույրիկ ջան, պարզ ասեք՝ բան հասկանամ: – Դե, «Սպիդ», էլի: – Հա՜: Այդպիսի երեխաներին ընդունում ենք միայն

«Ամեն դեպքում հիմնական գործոնը լինելու է Ծառուկյանը»

Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածն այսօր շատ փոքր է եւ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Իսկ առաջիկա ընտրությունների ելքը վճռվելու է առանց հասարակության մասնակցության՝ քաղաքական «բազարների» արդյունքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Մարինե Պետրոսյանի հետ «Առավոտի» «Դեմ առ դեմ» զրույցից: – Մարինե, Դուք կանխատեսել եք, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կլինի քաղաքական

«Բաղրամյան 26»-ում վաղուց չի եղել

«Ես «Բաղրամյան 26»-ում վաղուց չեմ եղել: Բազմաթիվ տարիներ: Անգամ եթե դա տեղի ունեցած լիներ, դրանում որեւէ ամոթ չկա: Բայց ոչ մի կապ չեմ ունեցել Հայաստանի ոչ մի նախագահի հետ, բացի այն դեպքերից՝ պատահական, թե տոնական, որտեղ ես տեսել եմ իմ համաքաղաքացի՝ նախկին կամ ներկա նախագահներին, եւ փոխանակ թիկունք դարձնելու եւ արհեստականորեն հեռանալու, ես մոտեցել եմ

Րաֆֆի Հովհաննիսյանը լարվածության մեջ չէ

Քաղաքական կոնսուլտացիաների հրապարակային չլինելը «Ժառանգության» առաջնորդին մտահոգությունների տեղիք է տալիս – ԱԺ-ում «Մարտի 1»-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը բավականին շահարկվեց: Իշխանական գործիչները դա որակեցին «քաղաքական նպատակ» հետապնդող քայլ: Հետաքրքիր է, որ համանման գնահատականներ հնչեցին նաեւ նախկինում ՀԱԿ-ի համակիրների կամ անդամների կողմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: – Ես

Սա «հայի բախտ չի», այլ հայի խելք

(հատված) …Երբ ժողովուրդը մթան մեջ էր եւ օրը 1-2 ժամ լույս ուներ, այնպիսի կարծիք կար, ոչ միայն ժողովրդի մեջ (մեր պետականության անփորձության մասին եմ ասում եւ ժողովրդի հոգեբանության մասին), այլեւ հենց «Ղարաբաղ» կոմիտեի մեջ, Շարժման ղեկավարների մեջ, որ, օրինակ, նախագահի նստավայրում եւ ղեկավարների տներում էլ պիտի լույս չլինի, իրենք էլ պիտի լույս չունենան, որ ժողովրդի

Հավակնորդը դատի է տվել Փաստաբանների պալատին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին կհրապարակի իր վճիռ-որոշումը Աննա Խաչատրյանն ընդդեմ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով: Հայցվորը պահանջում է վերացնել Փաստաբանների խորհրդի որոշումը և ճանաչել ուսումնական դասընթացներին մասնակցելու իրավունքը: «Փաստինֆո»

Տիգրան Զարգարյան. Գրադարանավարները խայտառակ աշխատավարձ են ստանում

«Հայաստանի ազգային գրադարանի համար տարին հագեցած էր: Դեկտեմբերի 14-ին Վենետիկում բացեցինք գրատպության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընդհանուր առմամբ` ցուցադրություններ ունեցանք Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Սոֆիայում, Ամստերդամում: Ներկայումս  Մոսկվայի պետական գրադարանում տեղի է ունենում ցուցադրություն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության

Տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 26-ից 30-ը Երևանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031