Օրվա լրահոսը
1 միլիոնանոց երթ ապրիլի 8-ի՞ն. «Սերժ Սարգսյան ձեր միակ բարեփոխումը ձեր համակարգով հեռանալը կլինի» պահանջով
Ես ինքս 2008-ին ընտրել եմ Սերժ Սարգսյանին, ինքը ինձ տվեց խոստումներ, որ կկատարի բարեփոխումներ եւ ժողովրդի վիճակը կլվանա… Ես ինձ համարելով որպես խաբված ընտրող, տեսնելով ոչ մի խոստում, բարեփոխում չի կատարվել, նրա կառավարման վերջին օրը նախաձեռնեցի գնալ եւ ասել՝ դուք ինձ խաբել եք, ձեր միակ բարեփոխումը կարող է լինել ձեր համակարգով հանդերձ հեռանալը:
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում և Սիսիանում ձյուն է տեղում:
ԱԱԾ-ն Սիվիլիթասից փաստաթղթեր է պահանջել
ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009- 2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:
Ամենաերկար երաժշտությունը տևում է 1000 տարի
Pogue Jem Finer խմբի նախկին անդամներից մեկը հեղինակել է մի երաժշտություն, որը կտևի ոչ պակաս քան 10 դար: Այս երաժշտությունը գրվել է հատուկ Տիբեթյան երգող բաժակներիի համար: Այն միացվել է համակարգչի միջոցով 1999թ-ի դեկտեմբերի 31-ին և ավարտվելու է 2999թ-ի դետկեմբերի 31-ին: Մարմնի համեմատ ամենամեծ ուղեղ ունեցող կենդանին մրջյունն է: Ֆինլանդիայում անցկացվում են կանանց քաշելու մրցույթներ: Հաղթողը
Արմեն Աշոտյան. «Ապագան իրականում հայրենասեր, կիրթ, ուսյալ եւ ժամանակակից երիտասարդների ձեռքերում է»
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց ծրագրի հիմնական սկզբունքներն ու առանցքները. «Այս ծրագրում ստեղծագործականությունը առաջին տեղում է: Սա զուբրիտի, անգիրի դպրոց չէ, որը, ցավոք սրտի, թագավորում է մեր երկրում»:
Տաքսիների դեղին համարանիշերը կփոխարինվեն ինքնակպչուն ներդիրներով. կպարզեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:
Անդրիաս Ղուկասյան. Իրենց ժողովրդի կողքին հայտարարած խմբակցությունները ապրիլի 9-ին հրապարակում պետք է լինեն
Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց քաղաքացիական բաց խորհրդի 2-րդ նիստը: Նիստի սկզբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին ասաց, որ այս նիստերը լավ առիթ են ապրիլի 9-ից հետո ձեւավորվող նոր Հայաստանի կառավարման, քաղաքականության ծրագիրը քննարկելու համար: Նիստի ընթացքում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Ցանկացած ժողովրդավարական պետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց երբ չկան լեգիտիմ
Էպոսագետի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց
Ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հիմքերը իրենց չէին տրամադրվել, իսկ հիմա ձեռքի տակ գտնվող հիմքերը չեն տալիս երկու կարեւոր հարցերի պատասխան՝ թե ինչու է մարդը կալանավորված, եթե մարդը չի խուսափել եւ թե ինչու է կալանավորվել անձը՝ լինելով ՀՀ նախագահի թեկնածու:
ԿԸՀ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս պահին ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը: Այն կարող եք ընթերցել այստեղ: ԿԸՀ նախագահը հաղորդագրությունը ներկայացնելուց հետո պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին նաեւ վերջին ընտրություններին: Մանրամասն՝ ավելի
Հակակոռուպցիոն ծրագրի ղեկավարը վախենում է՝ գումարները արդյունավետ չօգտագործվեն
Հակակոռուպցիոն ծրագրի ղեկավարը հույս ունի, որ ծրագրի համար հատկացված գումարները չեն հայտնվի որոշ մարդկանց գրպանում: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՔՀԿ-երի եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներ» խորագրով սեմինարը: Եվրոպական միության՝ «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը բացման խոսքում նշեց, որ պետք է հարթակ
Ի՞նչ է կառուցվելու Դելֆինարիումի փոխարեն
Ըստ որոշ տեղեկությունների, ապամոնտաժված Դելֆինարիումի փոխարեն հյուրանոց է վեր խոյանալու:
Հավակնում են 2012 թվականի լավագույն պարտիա անվանակարգին
«Chesspro» ինտերնետային հանդեսն անցած տարի տարբեր միջազգային մրցաշարերում խաղացված հազարավոր պարտիաներից ընտրել է 38-ը, որոնք հավակնում են 2012 թվականի լավագույն շախմատային պարտիա անվանակարգին: Ցուցակում առաջինը նշված է «Tata Steel» գերմրցաշարի «A» խմբում խաղացված Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան պարտիան, որում խաղարկված թագուհու գամբիտում սեւերով հանդես եկող Արոնյանը 43-րդ քայլում պարտության է մատնել Անիշ Գիրիին: Եթե Լեւոն Արոնյանի
«Վերջում էլի տուժելու է ժողովուրդը». Ռուբեն Թովմասյան
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց հետընտրական զարգացումների և առաջիկա անելիքների մասին: «Այսօր Հայաստանում ծանր քաղաքական իրավիճակ է, որը կարող է լինել պայթունավտանգ` ուղեկցվելով շատ անկանխատեսելի երևույթներով: Այն առճակատումը, որ այսօր գոյություն ունի իշխանությունների և ժողովրդի միջև, որն արտահայտվում է Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով՝ լավ բանի չի բերի»,-
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վատիկան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի նորընտիր Պապի գահակալության արարողությանը
Մարտի 18-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր
Գործիչներից ով է իրեն տեսնում կառավարությունում, ով`ոչ
Մյուս գործիչը, ում անունը հնչեց Ազատության հրապարակում, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էր: Մեզ հետ զրույցում նա այսպիսի կարծիք հայտնեց. «Չնայած այն փաստին, որ ես այդ մասին տեղեկացել եմ Ձեր կայքից, կարծում եմ ցանկացած ոք իրավունք ունի ցանկացած անձի վերաբերյալ նման հայտարարությամբ հանդես գալ։ Ինչպես և նախկինում՝ պատրաստ եմ իմ պրոֆեսիոնալ կարողությունները ներդնել որակյալ միջավայր ունենալու յուրաքանչուր քաղաքացու իրավունքի իրացման համար»:
Քրեականացվում են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված որոշ արարքներ
Մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում ՀՀ քրեական օրենսգրքով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող բաժնում: Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշել էր հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, չնայած այն հանգամանքին, որ Հանրապետության Նախագահի հրամանագրով նախատեսվում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի մշակում մինչև 2014-ի
«Եկեք պատժենք նրան, ով մեղավոր չէ». Հերթական անսպասելի հարցն ու անկանխատեսելի պատասխանները՝ երիտասարդների կողմից
«Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում». Պուբլիլիոս Սիրոսի խոսքերին հետևելով ու խղճի պատժամիջոցներից հեռու մնալով՝ այսօր որոշեցինք թույլ տալ երիտասարդներին արտահայտվել, հասնել այնտեղ, ուր երևակայությունն ու միտքը կտանեն: Օրվա անսպասելի հարցն էր՝ ու՞մ է պետք պատժել: «Ամեն մեկս էլ մեր բաժին մեղքն ունենք, բայց շատերս դա չենք ընդունում, ուստի եկեք
Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին
Տիգրան Մուկուչյան. «Եկեք իմ մարդկային արժանիքները մի՛ քննարկեք»
Այսօր Աժ նիստին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2012-ի մայիսի 6-ի ընտրությունների մասին հաղորդում է ներկայացնելու ԱԺ-ին. «ԿԸՀ-ն հանդես է եկել մի քանի առաջարկություններով, մասնավորապես դրանք վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձեւավորմանը, դրոշմակնքման համար թանաքանյութի հանմանը ընդհանրապես եւ դրոշմակնքումն առաջարկում է վերացնել՝ որպես ավելորդ ինստիտուտ, քանի որ Ընտրական օրենսգրքում
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, մարտի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պող. 3-15, 6-20, 40, 40/1, Խորենացու փ. 1-29, Կողբացու փ. 42-ից բարձր, Պուշկինի փ. 40, Ամիրյան, Զաքյան, Մայիսյան, Վ. Սարգսյան, Դեղատան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
Մարտի 23-ը և 24-ը` համաքաղաքային շաբաթօրյակի օրեր
Այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանը։ Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վ.Մանգասարյանը, 2009թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը եւ տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով, 2010թ.
Անդրիաս Ղուկասյանի ու նրա համախոհների բիզնեսների ստուգումներ են սկսվելու (Տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բիզնեսների հետ կապված արդեն իրազեկում է եղել, որ ստուգումներ են անցկացվելու: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Անդրիաս Ղուկասյանը, նշելով, որ իր համախոհների բիզնեսների նկատմամբ էլ արդեն հարկային ստուգումները որպես գործիք մատնանշվել են, որ լինելու է, ինչն էլ, ըստ նրա՝ հաշվարկված էր, սպասելի, իսկ իրենք պատրաստվել էին . «Այդ ստուգումների
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մարտի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Բնակիչներին հերթական անգամ խոստացան
Երեւանի 32 եւ 33 թաղամասերի բնակիչների համբերության բաժակը լցվել է։ Նրանք այսօր եկել էին Երեւանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու։ «Բնակիչները չեն կարողանում ապրել եւ սպասել, թե իրենց բնակարանների հարցը երբ կլուծվի։ Հարց ես տալիս՝ պատասխան չկա, նամակ ես գրում՝ պատասխան չկա, ոչինչ չես հասկանում»,-ասաց բնակիչներից Թամարա Սարգսյանը։ Կառավարության որոշմամբ Երեւանի կենտրոնի այս թաղամասերը
Ինչու Րաֆֆիին կարելի է, իսկ Լեւոնին չէր կարելի
Լեւոն Տեր-Պետրոսյանը «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին, եւ դա առաջացրեց մի շարք ընդդիմադիրների խորը դժգոհությունը եւ, ի վերջո, ի վերջո, նպաստեց ՀԱԿ-ի՝ որպես դաշինքի փլուզմանը: Նույնանուն կուսակցության մեջ կմտնեն միայն այդ «վերլուծության» կողմնակիցները: Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտ հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն այդ իրադարձությունը թե նրա կողմնակիցների, թե այլ քաղաքական ուժերի եւ թե մեկնաբանների
Եղանակային փոփոխությունների պատճառով ավելի շատ մարդ է դիմել հոգեբաններին
Անցումային շրջաններում եղանակային փոփոխությունները իսկապես կարող են իրենց ազդեցությունը ունենալ տրամադրության վրա, եւ եթե մարդը ունի սրտանոթային կամ խրոնիկական հիվանդություն, ապա այս շրջանում դրանք կարող են սրվել, դրա համար էլ խորհուրդ է տրվում այս շրջանում վերանայել բուժման ընթացքը: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին ասացին Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը եւ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ,


















































