Օրվա լրահոսը

Ադրբեջանը խանդով է վերաբերվում Երեւան-Վան թռիչքներին

Խոսելով Երեւան-Վան օդայաին կապ հաստատելու որոշման մասին, Ադրբեջանի նախագահի վարչակազմի պաշտոնյաներից Գուդրաթ Հասանգուլիեւն ասել է, թե այսպիսով Թուրքիայի ղեկավարությունն անտեսում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները։ Նրա խոսքերով, եթե Թուրքիան չի հաստատում դիվանագիտական կապեր Հայաստանի հետ, սակայն կապեր է հաստատում Վրաստանի միջոցով ու թույլ է տալիս հայերին աշխատել Թուրքիայում, ՝՝փակ սահմանները պարզապես վերածվում

Ռոք համերգ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Ազատության հրապարակում այս պահին ռոք համերգ է սկսվել: Համերգը սկսվել է  «Ոստան հայոց» խմբի կատարումներով եւ եզրափակվելու է «Որդան կարմիր» եւ «Day dream» ռոք խմբերի կատարումներով: Նախքան համերգի սկսվելը Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր հայկական ռոքի փառատոն է. «Վաղը՝ ժամը 5-ին,  սկսելու ենք մեր հանրային խորհուրդը, որը նշանակում է քաղաքացիական ֆորում: Հայտնի դեմքեր կներկայացնեն ապագա

«Աստծուն հաճո է ծոմ պահելը»

Ազատության հրապարակում մեկօրյա հացադուլ այսօր հայտարարեց 30 տարվա շախմատի մարզիչ Անահիտ Մելքոնյանը։ Նա փոխարինեց բանաստեղծուհի Վիոլետ Գեւորգյանին։ Տիկին Մելքոնյանը այս քայլով իր բողոքն է արտահայտում Վեհափառի հայտարարությանը «Նա ծոմի մասին սխալ հայտարարություն է արել, Աստծոն հաճո է ծոմ պահելը»,- նշեց նա։ Այդ ընթացքում Ազատության հրապարակում շարունակվում է ստորագրահավաքը՝ «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։

«Կհասկանայի, որ չկա ոչ սիրող ընկեր, ոչ ընկերուհի». Ի՞նչ անել, երբ ընկերդ ու ընկերուհիդ «դավեր են նյութում»:

«Եթե նա իսկապես սիրի ինձ, չի նայի ուրիշ աղջիկներին՝ մանավանդ ընկերուհուս»,- ասում է  25-ամյա Նարինեն: Հավելում է՝ մի փոքր խանդի դեպքում կլքի ընկերոջը. «Ինձ պետք չէ այնպիսի տղա, ում միշտ վերահսկողության տակ պիտի պահեմ»: Սեր, խանդ, դավաճանություն և դրանց հետևանքները… «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե  ինչ կանեին կանայք և աղջիկները, եթե խանդեին իրենց ընկերոջը իրենց ամենամոտ

Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փակուղուց դուրս գալու ելքերի մասի՞ն են խոսել

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա այցը Րաֆֆի Հովհաննիսյանին փակուղուց ելքեր գտնելու նպատակ է ունեցել: Ըստ նրա, թե  իշխանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած են փակուղու առջեւ: «Իշխանությունները  հասկացել են, որ  հացադուլը կարող է երկարատեւ լինել, ինչը իրենց ձեռք չի տալիս: Իրենց պետք է ստաբիլ իրավիճակ, որովհետեւ առջեւում ավագանու ընտրություններ են,

Սպասվելիք համերգների ու մրցույթների մասին

Այս շաբաթ վերջապես հաստատվեց Սիրուշոյի ու «Դորիանս» խմբի համերգի մասին տարածված լուրերի իսկությունը: «Առավոտյան տեղի ունեցավ մամլո ասուլիս: Երկրպագուներիս վաղուց էի խոստացել ելույթ Հայաստանում: Ապրիլի 6-ին նոր համերգ կունենանք Մարզահամերգային համալիրում՝ «Դորիանս» խմբի հետ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին: Երգիչ Սուրեն Առուստամյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում հաղթելու

Turkish Press. Ստամբուլի քաղաքապետը ԱՄՆ հայամետ սենատորին հրավիրել է Թուրքիա

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիին, որը հայկական հարցերի, այդ թվում՝ հայոց ցեղասպանության ճանաչման աջակից է, հրավիրել է Ստամբուլ՝ երկու երկների միջև ամուր կապը վերահաստատելու: Գրում է «Թըրքիշ փրես» պարբերականը: Մարտի 14-ին Թուրք-ամերիկյան միության կազմակերպած թուրք-ամերիկյան 3-րդ համագումարի ժամանակ, որին ներկա էր նաև Փելոսին, Թոփբաշն ասել է,

Բեռնատար «Վոլովո»-ն հարվածել է «Գազել»-ին, «Վազ 21039»-ին. 3 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մերսիկ Բալասանյանը, վարելով «Վոլվո» մակնշի բեռնատարը, Երևան-Վանձոր ավոտճանապարհի Ուշի գյուղի հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել է Երևանի բնակիչ, 35-ամյա Ներսես Ալեքյանի վարած «Գազ 33021» 03 ՍԼ 193 համարանիշի ավտոմեքնային, իսկ հետո Երևանի բնակիչ Մելիք Գասպարյանի վարած «Վազ 21039» մակնիշի

Իգլեսիաս. «Ինձ շատ չի մնացել ապրելու. ես սիրով եմ երգելու Երևանում» (Տեսանյութ)

«Վերջին 45 տարվա ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհին:  Ես որպես հարազատ ընկեր եմ այցելում Հայաստան: Ես չեմ երգում այնպիսի վայրում, որը ինձ դուր չի գալիս: Կարծում եմ` ինձ շատ տարիներ չեն մնացել ապրելու, բայց սիրով եմ երգելու  Երևանում»,-այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ իսպանացի երգիչ

Ր. Հովհաննիսյանը պատրաստվո՞ւմ է ավագանու ընտրություններին

Նախագահի ընտրությունները փետրվարի 18-ին, ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո վերջացել են։ Կարծում է Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ «Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարի, Սահմանադրական դատարան դիմի, հանրահավաքներ անի, թե մամուլի ասուլիսներ, դա նախագահական ընտրությունների արդյունքների վրա չի կարող ազդել»,- «Ա1+»-ին ասաց Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը։ Անդրադառնալով երկկողմանի զիջումների գնալու

Անցյալ տարի տուբերկուլոզից 60 մարդ է մահացել

Տուբերկուլոզը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Ախտանիշներն են՝ հազ, ջերմություն, թուլություն, ախորժակի եւ քաշի կորուստ, գիշերային քրտարտադրություն, իմունիտետի անկում: Անցյալ տարի քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզով հիվանդ մեկ դատապարտյալ է մահացել: Այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում «Կանգնեցնենք տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացի ժամանակ, այս մասին ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Ընդհանուր առմամբ, այսօր կալանավայրերում

«Ճիշտն ասած չեմ սիրում, որ իրեն ծաղրածու են անվանում». Մի խումբ երիտասարդներ նշեցին ժողովրդական արտիստի ծնունդը (Ֆոտոշարք)

Երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կրկեսի մեծանուն դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: Մարդ, ով մինչ այսօր մնում է շատ մարդկանց հիշողության մեջ իր ուրախ տխրությամբ: Հենց այդ հիշողությունն էր, որ մի խումբ երիտասարդների ստիպել էր կեսօրին հավաքվել Հյուսիսային պողոտայում: Միջոցառման կազմակերպիչը Սիրարբի Զորիկյան էր: Իր խոսքով, հանրությունն այսօր հայ մեծերին բավական չափ ուշադրություն չի

Գայլերը Խաշթառակում շուն են հոշոտել, գիշատիչների ոչնչացման համար փող չկա

Մերձեցման սեզոնին գայլերն ավելի վտանգավոր են Մարտի լույս 16-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի  Խաշթառակ գյուղում գայլերը հարձակվել են գյուղի ծայրամասում գտնվող տներից մեկի բակապահ շան վրա եւ հոշոտել: Միջին չափերով շնից միայն գլուխն է մնացել: Տավուշի մարզի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանին  պատմեցինք այս դեպքի  մասին եւ հարցրինք, թե պետական ծրագրով ի՞նչ  է արվում գայլերի ոչնչացման

«Լրագրողներին ուղարկում են գրադարան` օնլայն ռեժիմով տեղեկատվություն փոխանցելու»

Ի՞նչ է տեղի ունեցել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ընթացքում  և ո՞ւմ իրավունքներն են ոտնահարվել Բնապահպանության նախարարության կողմից: Ներկայացնում են ոլորտի մասնագետները և լրագրողը: «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսվել են երկու պետական արգելավայրերի `«Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում: Ըստ ծրագրի, եթե պետք է հատեն 141 ծառ, և եթե անտառով ճանապարհ  պետք է բացվի 5 մ

Ֆլեշ մոբ՝ Ենգիբարովը կենդանի է

Մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարովն այսօր շրջում էր Երեւանի կենտրոնական փողոցներում։ Մի խումբ երիտասարդներ այսօր ֆլեշ-մոբ էին կազմակերպել քաղաքացիներին հիշեցնելով, որ հայ ազգը ունեցել է հանճար, որին չպետք է մոռանալ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Լրագրողներին կոչ ենք անում լինել առավել զգուշավոր և կոռեկտ». Երևանի Կիլիկեան բարեսիրական-կրթական ՀԿ

Սիրիահայ երեխաների համար Երևանում ժամանակավորապես բացված Կիլիկյան վարժարանի մասին լրատվամիջոցներից մեկը վերջերս տեսանյութ էր պատրաստել, որից ակնհայտ երևում էր, որ նրանց   առաջնային նպատակը ոչ թե դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների առօրյան, նրան ուսումնառությունն ու ինչու չէ, նաև դպրոցում առկա խնդիրները լուսաբանել էր, այլ ինչ- որ լարում, սկանդալ պրպտելը: Տեղեկացնենք, որ դպրոցը բացվել է Հայաստասնի հանրապետությունում գտնվող

Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը նոր մեղադրյալ ունի

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթ է ընդունվել սեփական նորածնին սպանելու մեղադրանքով Աննա Մկրտչյանի դեմ գործը: 21-ամյա կնոջը ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ

«Թուրքիա, ընդունիր 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը». Շվեդիայի հայ համայնքի կոչը

«Այն պահին, երբ Շվեդիայի հայ համայնքը բողոքի ցույց էր անցկացնում շվեդական խորհրդարանի դիմաց, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ելույթ ունեցավ Շվեդիայի խորհրդարանում: Նախագահի այցը Շվեդիա տեղի ունեցավ նույն այն օրը, ինչ 2 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլի Շվեդիա ձախողված այցի մասին նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով

Սպասվում է փոփոխական եղանակ

Վերջին երեք օրերին հանրապետության տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով: Մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է +10…+130C, Լոռիում` +15…+180C, Տավուշում` +15…+200C, Արարատյան դաշտում` +21…+230C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+220C, Սյունիքի Հովիտներում` մինչև +260C: Մարտի 16-ին, ժամը 10.00 դրությամբ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն 

Լույս է տեսել Դեւիդ Բոուիի «Հաջորդ օրը»

Դեւիդ Բոուիի երկար սպասված՝ The Next Day ձայնասկավառակը լույս է տեսել մարտի 8-ին: Այն Բոուիի առաջին նոր ձայնասկավառակն է 10 տարվա լռությունից հետո: Նրա նախորդ ալբոմը՝ Reality-ն, լույս էր տեսել 2003-ին: The Next Day-ը երգչի 24-րդ ստուդիական ալբոմն է: Բոուին ասպարեզից դուրս էր եկել 2004-ին, երբ սրտի կաթվածի պատճառով ստիպված էր եղել ընդհատել ընթացիկ շրջագայությունն

«Դրսում» երիտասարդներին դրախտ չի սպասում

«Առավոտի» հետ զրույցում «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Հովհաննես Մանուկյանը երիտասարդների խնդիրների մասին խոսելիս փաստեց, որ նրանք բուհերն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտական աշխատանք մեծ դժվարությամբ են գտնում. «Այդ պատճառով էլ նրանցից մի զգալի հատված ձգտում է հեռանալ Հայաստանից: Սակայն այլ երկրներում էլ հեշտ չէ, եւ ինչ հաջողությունների էլ հասնես, այնուամենայնիվ, դու օտարական ես եւ երբեմն

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում յոթերորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ովքեր նրան փոխանցել են կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի բարևները: Ըստ Թերթ.am-ի, Մհեր Շահգելդյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարացնել հացադուլը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումներն ու սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք

Հացադուլի 6-րդ օրը. Հովհաննիսյանին այցելեցին ՕԵԿ-ականներ (տեսանյութ)

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեցին «Օրինաց երկիր» խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը: Ըստ  Panorama.am-ի մի փոքր զրույցից հետո Մհեր Շահգելդյանը լրագրողներին պատմեց, թե ինչ են խոսել Հովհաննիսյանի հետ: «Կարևորեցինք, որ քաղաքական գործընթացը չի առաջացնում ատելություն, սոցիալական տարբեր խմբերի չի հանի իր դեմ»,-ասաց նա:    

«Մշակութային օրգազմ»

 Մեզանում այս արտահայտությունն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը Արեւմտյան մշակութաբանները, իրենց գոհունակությունն արտահայտելով որեւէ միջոցառման կամ ձեռնարկի առիթով, հաճախ օգտագործում են «մշակութային օրգազմ» արտահայտությունը, ինչը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նաեւ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգից հետո (լուսանկարում): Մասնագետի խոսքերով՝ իրեն ցնցել

Ութ տարի առաջ փախստական էր, այսօ՞ր…

Արմեն Խաչատուրյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան, առ այն, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) որոշումը՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին: Նա խնդրում էր դատարանից, որ պարտավորեցնեն ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ վերականգնեն իր փախստականի կարգավիճակը Հայաստանում: Դատական քննություններն անցկացվեցին դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստին ներկա էր պատասխանող

«Կենցաղային հարցի շուրջ վեճը սարքել են խուլիգանություն»

Փաստաբաններն ահազանգում են նախաքննական մարմինների ապօրինությունների ու դրանց վտանգավոր հետեւանքների մասին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի 3 եղբայրների դատաքննությունը: Գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012 թվականի հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ

Կոնկրետ մտահոգություններ

Մենք՝ հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր՝ «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» եւ «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարողանում բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա եւ այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով եւ կոնկրետ խնդիրներով: Ես չեմ ուզում, որ

Սկսվում է ընտրախախտումների գործերով դատական քննությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ Հրանտ Գլջյանի գործի քննությունը մարտի 15-ին նշանակված նիստը հետաձգվել է հաջորդ շաբաթ: Ըստ մեղադրանքի՝ Հ.Գլջյանը փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ նախապես իր մոտ ունենալով նրա անձնագիրը, սակայն իր

«Նախագահի թեկնածուին հացադուլը սազական չէ»

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը գրառում է թողել կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Նախագահի թեկնածուին հացադուլը սազական չէ, մանավանդ այն դեպքում, երբ ինքը գտնում է, որ հաղթել է, այն էլ` շատ բարձր տոկոսներով: Վստահ եմ, որ իշխանությունները պետք է այս ամենից հետեւություն անեն` ինչու այսքան մեծ թվով մարդիկ դժգոհ են իրենցից: Սա, ըստ ինձ, շատ լուրջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031