Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմայի քննարկման ժամանակ

Դեկտեմբեր 01,2012 16:27

 Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաև կազմակերպությունում Հայաստանի դեսպանը:

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար լինելու պատճառով դանդաղում է համապատասխան ու արդյունավետ կանխարգելող իրավական բարեփոխումների ու գործողությունների մշակումը և իրականացումը:

Կարեն Նազարյանը մեծապես կարևորել է կանանց քաղաքական մասնակցությունը` մասնավորապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում ու այդ համատեքստում հույս հայտնել, որ քաղաքացիական հասարակության համար մշակված Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագիրը նույնպես կարող է օգտակար լինել հակամարտության բոլոր երեք կողմերի ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանելու համար:

Որպես Ֆրանկոֆոնիայի նորընտիր անդամ, Կարեն Նազարյանը նշել է նաև որ, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման (UN Women) ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության  մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է նախագահական հայտարարություն` ընդգծելով կառավարությունների դերը խաղաղության հաստատման և հակամարտությունների կարգավորման փուլերում կանանց քաղաքական մասնակցությունն ապահովելու հարցում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31