Օրվա լրահոսը

ПензаИнформ. «Հայկական մշակույթի օրեր Պենզայում»

Բոլոր հայերը չէին կարող տեղավորվել Լերմոնտովի անվան մարզային գրադարանի համերգասրահում, չէ որ վեց հազար հայ կա մեր մարզում: Գրում է «Պենզա ինֆորմ» պարբերականը Պենզայում անցկացվող ազգային մշակույթի օրերի մասին` նշելով, որ համերգին ներկա էին հայ համայնքի ամենաակտիվ  անդամները: «Հայկական մշակույթի օրերը մենք անցկացնում ենք «Ընկերության պսակ» երկրամասի ազգային մշակույթների փառատոնի շրջանակներում: 2012թ. մենք կազմակերպել էինք

Նոր ամուսնությունը բախտավոր եղավ ամբաստանյալ փաստաբանի համար

Իջեւանցի  փաստաբան Ռադիկ  Պապյանը, հանդիսանալով  քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով  Է. Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց  եւ խաբեությամբ հափշտակել է վերջինիս  3000 ԱՄՆ դոլլարը: Ռ. Պապյանը, չարաշահելով Ս. Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և

Պերուացի երաժիշտների ռեկորդն ու աշխարհում ամենաերկար ուղիղ սանդղավանդակը

Պերուում համխմբված շուրջ 2262 տարբեր սեռի և տարիքի անձինք գրանցել են համաշխարհային նոր ռեկորդ` բոլորով միասին միաժամանակ ֆլեյտա նվագելով, գրում է wikidigger.ru-ն: Աշխարհում ամենաերկար ուղիղ սանդղավանդակը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Սուրբ Հեղինեի կղզում: Այն կառուցվել է դեռևս 1829թ.-ին: Սանդղավանդակի երկարությունը հասնում է շուրջ 200 մետրի և ունի 699 աստիճան:   Անդրանիկ Ջալալյան

Աշխարհի 5 ամենատարօրինակ ամուսնությունները

Ամուսնությունն, իբրև կանոն, ստեղծված է ամրապնդելու զույգերի փոխադարձ սերն ու միությունը: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բանական մարդու կյանքի ուղեկիցն է դառնում ոչ թե մարդը, այլ առարկայական որևէ իր: Այժմ կներկայացնենք դրանցից 5 ամենատարօրինակները, որոնք որքան ծիծաղ, նույնքան էլ մեծ զարմանք են առաջացնում:   Կին, որը ամուսնացել է իր նախկին ընկերոջ հետ, նրա մահվանից

Երեւանի նախկին քաղաքապետ. «Բավարարվենք նրանով, ինչ ասել եմ այն ժամանակ»

Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հեռանում էր քաղաքապետի պաշտոնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ շրջանում հասարակական հնչեղություն ստացած` Օղակաձեւ զբոսայգում սրճարանների կառուցման խնդրին, ասաց, որ փորձել է պայքարել ապօրինությունների դեմ ու չի կարողացել. չի հաջողել, իրեն թույլ չեն տվել: Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանը չմանրամասնեց` թե ովքե՞ր թույլ չեն տվել եւ ինչո՞ւ չի կարողացել

«Փողի անիմաստ ծախս է». Ինչպե՞ս են նշելու Ամանորը երեւանցիները

Ընդամենը մի քանի շաբաթից Նոր տարի է:  Ոմանց համար այն տոն է, ոմանց համար էլ` գլխացավանք: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքվեց, թե ինչպես են երեւանցիները նախապատրաստվում Ամանորին: Նրանցից շատերն արդեն սկսել էին առեւտուրը: Քաղաքացիները նկատել են, որ ապրանքների գները դեռ այդքան էլ չեն թանկացել. «Այս տարի մի տեսակ ուրախ տրամադրությունը շուտ է եկել: Հայերիս համար սա իրոք

Ընդդիմությունը ճնշում է իշխանությանը. Նիկոլ Փաշինյանը սպառնում է հրաժարական տալ

«Ընդդիմությունը Էթիկայի հանձնաժողովում ոտնահարում է քաղաքական մեծամասնության շահերը, ճնշում է նրան, հանիրավի հետապնդում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է հանձնաժողովում քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն հաստատել. Երեքական ներկայացուցիչ պետք է ունենան իշխանությունն ու ընդդիմությունը, այլընտրանք ԲՀԿ-ն`

Կնոջը սպանել է սիրո պատճառով. «Որ սիրեր, կսպանե՞ր»-ասում է զոհի աղջիկը

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը: Մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17- ամյա Անահիտը փորձում

Դաշնակցական պատգամավորը խորհրդարանական մեծամասնությանը. «Մեզ առաջարկում եք շախմատ, հետո, զրահաբաճկոն հագնում եւ սուսերամարտ խաղում»

Այսօր վերջին նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որով նախատեսվում է քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն ստեղծել  ԱԺ Էթիկայի հանձանժողովում: Հիշեցնենք, որ այս հարցը խորհրդարանում դարձավ կրքերի բորբոքման առիթ: Դաշնակցական պատգամավորներին հետաքրքրում էր թե ինչու է հարցը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանը եւ ոչ թե Դավիթ Հարությունյանը, ինչն էլ դուր

Ռեկորդակիր պիցցան 1208 քմ է

Իտալիան կրկին ռեկորդակիր է: Իտալացի խոհարարները պատրաստել են աշխարհի ամենամեծ՝ «Մարգարիտա» պիցցան, որի ընդհանուր մակերեսը 1208  քառակուսի մետր է: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պիցցայի պատրաստման համար խոհարարներն օգտագործել են  8891 կգ ալյուր, 3992 կգ տոմատի մածուկ,  9  տոննա մոցառելլա պանիր եւ  այլն: Խոհարարները հսկա պիցցան անվանել են «Օտտավիա»՝  հռոմեական առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսի պատվին: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

Ըստ եվրոպացի փորձագետի` Հակակոռուպցիոն ծրագիրը անարդյունավետ էր

«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»,- ՀՀԿ վերջին համագումարում, նախօրեին վստահեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր Aravot.am-ը ԵՄ խորհրդատվական խմբի պետական կառավարման բարեփոխումների հարցերով խորհրդատու Կառլ Ուլբրիխտից հետաքրքրվեց, արդյոք կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը արդյունավե՞տ էր, եւ կոռուպցիան Հայաստանում իսկապե՞ս լուսանցքում է հայտնվել: Ըստ նրա, այդ

«Ես մի գրամ չեմ կասկածում, որ իմ էրեխին սպանել են աֆիցերները»

Այսօր Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ ճանաչեց 2004 թվականին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում ժամկետային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի  սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին: Aravot.am-ի հետ զրույցում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը,  ասաց. «Ես, ինչպես և պահանջել էի, ազատ արձակեցին այս երիտասարդներին,  որոնք ոչ մի կապ չունեին

Դերասանի մայրը թոռնիկ է ուզում

«Երեք մետր երկնքից բարձր» ֆիլմի գլխավոր հերոս Մարիո Կասասը, որը երկրպագուների մեծ բանակ ունի, անձնական կյանքում դժվարություններ ունի: Մարիոյի հարազատները թոռնիկ են ուզում, ընդ որում՝ պահանջում, որ գեղեցկադեմ երիտասարդն անհապաղ ամուսնանա ու դա լինի իր կյանքի միակ ամուսնությունը, քանի որ նրանց տոհմում ընդունված ավանդույթների համաձայն, յուրաքանչյուրը պետք է ունենա ամուր ընտանիք: Մարիոյի մայրը հարցազրույցներից մեկում

Արթուր Սաքունց. «Գագիկ Ջհանգիրյանը դեռ հետո պիտի լաց լինի, և ոչ միայն ինքը»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Մատաղիսի գործով արդարացման վճիռ հրապարակեց` անմեղ ճանաչելով մարդասպանության մեջ ամբաստանվող 3 երիտասարդներին` Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում դատարանի վճիռը գնահատեց այսպես. «Ցավոք, արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանի դահլիճում,

Իրինա Ռոզանովա. Դելոնը հրաժարվեց գրիմից՝ 33 տարի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է եղել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի շնորհանդեսին, որ կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդեց ֆիլմի ստեղծագործական կազմի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստան է ժամանել AP cinema կինոընկերության տնօրեն եւ համապրոդյուսեր Վալերի Սահարյանի հրավերով: Լեգենդար արվեստագետին ընդունել են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Կազմակերպիչները

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանը կարող է քաղաքական որոշումներ ընդունել, բայց…

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի խոսքերով, Եվրասիական միությանն ինտեգրվելը կազդի Հայաստան- ԵՄ հարաբերությունների վրա: «Հնարավոր է Հայաստանը անդամակցի եվրասիական միությանը, բայց որոշակիորեն, որովհետեւ եվրասիական միության մեջ կան որոշ բաղադրիչներ, որոնք հակասում են ԵՄ-ի հետ համագործակցությանը: Եվ կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ

«Բժիշկ-հիվանդ հարաբերություններում ոչ մի փող». առողջապահության նախարար

2013 թվականին ՀՀ բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կգերազանցի 70 միլիարդ դրամը: Սակայն առողջապահության ֆինանսավորմամբ, Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 12-րդ տեղը` թիկունքում թողնելով Տաջիկստանին, Ադրբեջանին եւ Թուրքմենստանին: Այսօր այս մասին հայտարարվեց «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կայացած «Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը: Մինչ միջոցառումը կսկսվեր, ՀՀ

Մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է

Այսօր Լոռու մարզի Պետրովկա գյուղում մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է եւ գտնվում է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում: Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը`

Օսկանյան-Զուրաբյան երկխոսության գաղտնի ձայնագրության մասին. «Սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ»

 «Այստեղ որևէ հարց չկա, մարդու իրավունքները խախտվել են»,-Aravot.am-ի հետ զրույցում Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրման փաստին այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, նախկին դաշնակցական պատգամավոր  Գառնիկ Իսագուլյանը: Այնուհետև նա հավելեց. «Չգիտեմ՝ ով է արել, բայց ով էլ արել է, սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ: Պատճառաբանությունն այն է, որ ընթանում էր ՀՀԿ

Իգոր Կլիմկոն կլքի՞ «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնը

Aravot.am-ի տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի, Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ, ըստ որոշ լուրերի, պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն

Ալեն Դելոն. Արտաքինս ու տաղանդս մորիցս եմ ժառանգել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայում, որի շնորհանդեսը կայացավ այսօր, նկարահանվել է նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Ընդ որում՝ Դելոնը ֆիլմում խաղում է հենց Դելոնին: «Շնորհավոր ամանոր, մայրերը» յուրօրինակ կինոձոն է բոլոր մայրերին: Aravot.am-ը կինոաստղին հարցրեց՝ եթե հրաշքով մայրը ողջ լիներ, ի՞նչ նվեր կաներ նրան: «16 տարի

Հարգելի ընթերցողներ

Տեխնիկական խնդիրների պատճառով մեր կայքը վերջին օրերին, նաեւ այսօր՝ աշխատում է ընդհատումներով: Հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Անհարմար թեքահարթակներ

«Այդ թեքահարթակով ես էլ չեմ կարող իջնել, ինչ հաշմանդամություն ունեցող մարդու մասին է խոսքը գնում»,- ասում է անցորդներից մեկը: Երևի թե բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ թեքահարթակների բացակայության խնդիրը Հայաստանում դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Տեղեր կան, որտեղ այն բացակայում է, տեղեր էլ կան, որ այն կառուցում են միայն կառուցելու համար: Վերջերս քաղաքով զբոսնելիս

AFP. «Թուրքիա-Իրան հարաբերությունները լարվում են Պատրիոտ հրթիռների պատճառով»

Թուրքիայում Պատրիոտ հրթիռների տեղակայումը «սադրիչ» գործողություն է, որը կարող է բերել «չհաշվարկված» արդյունքների, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը դեկտեբերի 16-ին, Իրանի նախագահի Թուրքիա այցելությունը չեղյալ հայտարարելուց հետո: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: «Պատրիոտ հրթիռների տեղակայումը ոչ մի լավ արդյունքի չի բերի, այլ միայն կսադրի և, Աստված չանի, արդյունքում ստիպված չհաշվարկված գործողություններ տեղի կունենան»,

Ծրտոտ ձվեր կարելի՞ է վաճառել

Այսօր շուկայում վաճառվող ձվերի մաքրության վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում, մինչդեռ մասնագետները պնդում են, որ կեղտոտ ձվի վաճառքն էլ օրենքի խախտում է եւ ոչ միայն ժամկետանց, այլեւ կողտոտ ձուն էլ կարող է վտանգել մարդու առողջությունը: Այսօր Aravot.am-ի խմբագրությանն էր դիմել Ժաննա Ալավերդյանը, որը Քասախ գյուղից Լուսակերտի «Հարություն» թռչնաբուծականի տուփով 10 հատ դիետիկ ձու էր

Մուրադ Մուրադյանը հերքում է, որ դա ինքն է

Այսօր Epress.am-ն արձանագրել էր, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը քվեարկում ուրիշի փոխարեն՝ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման մասին հարցի քվեարկության ժամանակ: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այդ նախագիծն ընդունվեց ընդամենը 66 կողմով, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ուրիշի փոխարեն քվեարկություն չլիներ՝ այն ընդունվելու էր: Մուրադ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ի՞ր նախաձեռնությամբ է

youtube-ից հեռացվել է հայտնի ձայնագրությունը

Քիչ առաջ youtube-ից հեռացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությունը: ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրությունը հեռացվել է այն մարդու կողմից, ով այն տեղադրել էր: «Ինքն իր խնդիրը լուծել է, մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ հանրային քննարկման թեմա: Հիմա արդեն այլևս կարևոր չէ՝ այն կա՞

Ուրախության արտասունքներ ու գրկախառնություն ` Շիրակի դատարանում (ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, անմեղ ճանաչեց 9 տարի շարունակ Մատաղիսի գործով դատվող 27-ամյա երեք երիտասարդներին` վանաձորցի Արայիկ Զալյանին և գյումրեցիներ Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Վերջիններս մեղադրվում էին 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասում զինծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին ու Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Այսօր վճիռը հրապարակվելու էր ժամը 14.00-ին,

Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար,«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:  Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումը քիչ առաջ մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728