Օրվա լրահոսը
Bianet. «Եվս մեկ դատավարություն թուրք լրագրող Դեմիրերի դեմ 301 հոդվածի համաձայն»
Անկարայի ոստիկանությունը Անկարայի գլխավոր դատախազությանը հայտնել է, որ լրագրող Թեմել Դեմիրերը խախտել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, երբ նա մամուլում հայտարարություն է արել այն բանից հետո, երբ նույն հոդվածի մեղադրանքով նրա նախնական դատավարությունը հետաձգվել է: Գրում է «Բիանեթ» լրատվականը: Առաջին դատը հետաձգվեց 6352 օրենքի 1-ին և 2-րդ պայմանական հոդվածների հիմքով և երաշխիքով, որ հետագա
Սյունիքի գյուղական համայնքները գյուղտեխնիկայի խնդիր ունեն
Սյունիքի մարզում գործում է 3 տոհմային տնտեսություն: Անցած տարվա ընթացքում կատարվել է 3300 գլուխ խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորում, իսկ դրան նախորդող տարում` 1600 գլուխ: Բացի խոշոր եղջերավոր անասուններից Սյունիքում արհեստական սերմնավորվել է նաեւ 70 գլուխ խոզ: Մարզում արհեստական սերմնավորման կայանների ստեղծման ծրագրին օժանդակել են մի շարք կազմակերպություններ: «2012թ.-ին «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» ՄԲԿ-ի կողմից կատարվել
Հայաստանը 97-րդ տեղում է ահաբեկչության առնչության մակարդակով
Ահաբեկչության առնչության մակարդակով Հայաստանը 158 երկրներից զբաղեցնում է 97-րդ տեղը: Հետազոտությունն անցկացրել է Համաշխարհային տնտեսության և խաղաղության ինստիտուտը Մերիլենդի համալսարանի հետ: Ըստ հետազոտության, ամենաահաբեկչական երկիրը Իրաքն է, որտեղ տարվա ընթացքում 1228 ահաբեկչական ակտ է տեղի ունեցել, մահացել է 1798 հոգի, վիրավորվել՝ 4905: Վրաստանը 42-րդ տեղում է, Թուրքիան` 19, Ադրբեջանը` 81, Իրանը՝ 17: Հետազոտության համար հաշվի
«Շուշան Պետրոսյանը հավատում է իր ասածին, ոչ թե փող են տվել, դրա համար է խոսում»
Սերգեյ Դանիելյանի համար Շուշան Պետրոսյանի «դյուրահավատությունը» ժպիտ է առաջացնում: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) անդրադարձավ Շուշան Պետրոսյանի, Արմեն Մազմանյանի, Ռուբեն Հախվերդյանի հեռակա բանավեճերին՝ նա հորդորեց ընկերներին, որ դադարեցնեն այդ խոսակցություները. «Ժամանակը չի, էլի: Բոլորի դիրքորոշումն էլ պարզ է: Ինձ թվում է՝ Շուշանն էլ, Արմեն Մազմանյանն էլ, ըստ երեւույթին, հավատում են՝ ինչ են
«Մեծ Պահք է, ի՞նչ կլինի, որ Շուշան Պետրոսյանը իր մեջ ուժ գտնի ու ներողություն խնդրի»
Առաջարկում է «Բարև Գյումրի» խմբի անդամ Կարեն Պետրոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր` Շուշան Պետրոսյանի` Գյումրիում ջազային համերգի չկայանալու փաստը, Կարեն Պետրոսյանն ասաց, որ իրենց խումբը բնավ նպատակ չի ունեցել երգչուհուն վախեցնելու, իրենք որոշել էին նրանից ներողություն պահանջել` իր թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների համար.«Բարև Գյումրի» խումբը մամլո հաղորդագրություն էր տարածել, ըստ որի,
Յոժ. «Րաֆֆի Հովհանիսյանը միակ քաղաքական գործիչն է, ում առողջությունն ինձ կարող է հետաքրքրել»
Դերասանը եկել է՝ հորդորելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնի հացադուլից: Այսօր երեկոյան Ազատության հրապարակում էր դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ): Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է ուղղակի իմանալու՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը ո՞նց է: Նա երեւի միակ քաղաքական գործիչն է, ում առողջությունն ինձ կարող է հետաքրքրել»: Մեր դիտարկմանը, որ սա դեռ 3-րդ օրն է,
Րաֆֆի Հովհաննիսյան.«Ես այսպիսով ինքնամաքրվում եմ նաև, ինչը խորհուրդ կտայի պարոն Սարգսյանին և Վեհափառին» (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակը կրկին լեցուն էր մարդկանցով, ովքեր եկել էին սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժամանակ առ ժամանակ մարդիկ մոտենում էին Ր. Հովհաննիսյանին և քաջալերում նրան. «Րաֆֆի ջան, քո առողջության մասին մտածի, վերջ տուր հացադուլին ու պինդ կաց»: Հավաքվածները շատ ուշադիր էին Րաֆֆիի հանդեպ և նրան մոտեցողներին հորդորում էին պարոն Հովհաննիսյանին շատ չանհանգստացնել, թողնել, որ նա խնայի
Արմենակ Դովլաթյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու է իր քայլերը (տեսանյութ)
Նա գտնում է, որ հացադուլի պատճառով իշխանությունները դժվար թե լուրջ զիջումների գնան: Նախկին ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն այսօր երեկոյան Ազատության հրապարակում էր: Նա եկել էր առաջարկ անելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Թե կոնկրետ ինչ քայլեր է առաջարկելու՝ չհրապարակեց՝ վստահեցնելով, որ դա էթիկապես ճիշտ չէ: Նախ պետք է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եթե ինքը
Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում չկայացած համերգի վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի
Ինչպես հայտն է , վաղը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոդահլիճում կայանալու էր երգչուհի, միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազային համերգը, որը կազմակերպել էր «Ջազ Գյումրի» նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը: Սակայն երգչուհին հետաձգել է իր համերգը` կազմակերպչին պատճառաբանելով, որ ավելորդ բախումների գնալ չի ուզում: Հիշեցնենք, որ « Բարև, Գյումրի» ֆեյսբուքյան խմբի ակտիվիստները, անչափ վիրավորված պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Կենտրոն»
«Հուսով եմ, առաջընթաց կունենաք մինչեւ նոյեմբեր»․ Սայմոն Ֆրեյզեր
Մարտի 10-12-ը տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան այցելեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը, ով բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ»-ին: Սայմոն Ֆրեյզերին հարցրեցինք, թե Հայաստանում ընթացող բարեփոխումները Հայաստանը մոտեցնո՞ւմ են Եվրոպական միությանը` Արեւելյան գործընկերության շրջանակներում քաղաքական Ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ընդհանուր նպատակների համատեքստում, Հայաստանը դրականորե՞ն է առաջ ընթանում: Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես մեծապես աջակցում եւ
Ր. Հովհաննիսյանն ու Բայանդուր Պողոսյանը համաձայնության են եկել (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ներկաներն էլ միանան իր հացադուլին, և հացադուլն ավելի մեծածավալ բնույթ կրի, Հովհաննիսյանը պատասխանեց.«Ես դեմ եմ, որ որևէ մեկը միանա: Սա մեր ընդհանուր պայքարի իմ բաժինն է»: Հովհաննիսյանը նշեց, որ արդեն մի քանի օր է՝ Բայանդուր Պողոսյանը նույնպես
Նախկին հացադուլավորը Րաֆֆիին խորհուրդ է տալիս «չփչացնել առողջությունը». «Հացադուլը նրա պայքարին ոչինչ չի ավելացնում»
«Հացադուլն ուլտիմատում է: Ես ներկայացրել էի ուլտիմատում իշխանությանը, իշխող կուսակցությանը, պետական մարմիններին, որպեսզի իշխող կուսակցության դիրքը շտկվի մեր երկրում, և ածանցյալ ուլտիմատում էի ներկայացրել նաև միջազգային դիտորդներին, որ նրանք ճիշտ գնահատականներ տան»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը: Հիշեցնենք, որ նախագահի այս թեկնածուն նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև ԿԸՀ նախնական արդյունքների և նախագահական ընտրություններին միջազգային դիտորդների նախնական գնահատականների
Տիկնոջ ձոնն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)
Ազատության հրապարակում ներկաներից մեկը, ով եկել էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու, ցանկություն հայտնեց ասմունքելու իր իսկ հեղինակային գրվածքներից, նվիրելով այն Ր. Հովհաննիսյանին: «Ես բանաստեղծություն եմ գրել քեզ համար, թույլ տվեք այստեղ, բոլորի ներկայությամբ ասել այն»,-ասաց տիկինն ու սկսեց ասմունքել: Ներկաները լսեցին տիկնոջ ասմունքն ու ծափահարություններով գնահատեցին այն: Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Անկառավարելի մթնոլորտ` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության դատավարության ժամանակ
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց քննել 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործը : Դատական նիստն անցավ անչափ լարված մթնոլորտում, սպանված Կարեն Եսայանի մայրը` տիկին Անահիտը, պարբերաբար հուզվում, ու վիրավորում էր իր դիմաց նստած ամբաստանյալին, ինչին էլ հակադարձում էին վերջինիս հարազատները: Հիշեցնենք , որ այս գործով մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն
Զարուհի Փոստանջյան.«Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանին «խփելով»
Սահմանադրական դատարանում վաղը առավոտյան ժամը 10-ին կշարունակվի ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաա Ղուկասյանի դիմումների քննությունը, որոնք կապված են այս տարվա փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից հետո նրան հարցեր ուղղեցին Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանը, Զարուհի
Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկեր և դաշնակից երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ այցի համար
Վանաձորցի կինը որոշել է այլեւս պահածոներ չպատրաստել
Վերջին շրջանում հանրապետությունում բոտուլիզմից թունավորումների մասին շրջանառվող լուրերը նրան մտածելու տեղիք են տվել: 56-ամյա վանաձորցի Ալվարդ Բարխուդարյանն արդեն հստակ որոշել է եկող աշնանից պահածոներ չպատրաստել: Այդկերպ նա փորձում է իր 6 անձից բաղկացած ընտանիքը պաշտպանել տան պայմաններում պահածոյացված սննդամթերքի թունավորումներից: «Վերջին շրջանում այնքան դեպքեր լսեցինք պահածոներից թունավորվելու մասին, որ արդեն որոշել եմ` ամռանն ու աշնանը
Երվանդ Մանարյանն ու Նիկոլ Աղաբաբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակ Ր. Հովհաննիսյանին տեսակցության էին եկել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը և դերասան Երվանդ Մանարյանը: Ողջագուրվելուց հետո դերասանը նստեց հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանի կողքին և շշուկով զրույցի բռնվեցին: Մանարյանը ուրախ էր տեսնելու ներկաներին, ովքեր եկել էին սատարելու Հովհաննիսյանին: Դերասանը եկել էր Ր. Հովհաննիսյանին տեսնելու և իր գոհունակությունը հայտնելու` իրեն համարելով ժողովրդի մի մասնիկը:
Վահան Հովհաննիսյանը՝ մանդատները վայր դնելու մասին. «Պատրաստ ենք, բայց իմա՞ստը…»
ՀՅԴ պատգամավորը գտնում է, որ ցանկացած պահի կարող է իմաստ լինի մանդատները վայր դնելու մեջ, բայց այսօր դա չկա: Ազատության հրապարակում այսօր հրավիրած բացօթյա ասուլիսում լրագրողները Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեցին՝ այս օրերին մի շարք գործիչներ են մոտենում, առաջարկներ անում, բայց չի ապահովվում քաղաքական կոնսոդիլացիան, գուցե դա Ձե՞ր մեղքն էլ է, որ չեք կարողանում համախմբել:
Պատմության մեջ ամենատարօրինակ դուելը անց է կացվել օդապարիկների մեջ
1808թ.-ին Փարիզում տեղի ունեցավ մի դուել, որը մտավ պատմության մեջ` իր տարօրինակությամբ ու բացառիկությամբ: Երկու ֆրանսիացի երիտասարդներ պարզելու համար, թե ումն է լինելու գեղեցկադեմ օրիորդ Թիրեվին, որոշեցին մենամարտել դուելի տեսքով: Մենամարտի վայր ընտրեցին օդապարիկները: Երբ երիտասարդներն արդեն 990մ. բարձրության վրա էին, նրանք կանգնեցրին իրենց օդապարիկներն ու սկսեցին կրակել միմյանց վրա: Դուելի արդյունքում նրանցից մեկը զոհվեց,
Մահվան նոր դեպք բոտուլիզմից
Փետրվարի 20-ին Լոռու մարզիՎանաձոր քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյացված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները`
Արամ Սարգսյանի առաջարկած 3 կետերից 2-ը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց
Նա գտնում է, որ ընդդիմադիրները պետք է մանդատներն իսկապես վայր դնեն: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 3 քայլ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլը, որն արդեն սկսել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդդիմադիր պատգամավորների մանդատների վայր դնելը եւ ուրբաթ օրը հնարավորինս շատ մարդ հավաքելը: Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատասխանել
Հանդիպել են փոխդեսպանին
Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Հայ ազգային կոնգրես
Տեր Կոմիտասը արձագանքում է Ր. Հովհաննիսյանին. «Քաղաքականության մեջ մի’ խառնեք եկեղեցին»
Հայր Կոմիտասը չցանկացավ զրույցը շարունակել` պնդելով, որ ինքը քաղաքական խնդիրներից գաղափար չունի ու չի կարող եկեղեցու անունից խոսել ու հարցրեց. «Ինչո՞ւ եք կառչել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերից, եւ անտեսում եք նրանց խոսքերը, որոնք ասում են, որ ընտրությունները կեղծված չեն»:
Շարմազանովի բարի խորհուրդը ընդդիմադիրներին
«Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող» «Բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ է, պասիվ պայքարի ձեւ եւ յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի՝ ինչպե՞ս է պայքարում: Մեր նորագույն պատմությունը եւ պառլամենտարիզմի պատմությունը տեսել են նման մի քանի օրինակներ: 2003-ին «Արդարություն» դաշինքը շուրջ մեկ տարի բոյկոտեց, այնուհետեւ այդ դաշինքի մասին ոչ ոք չէր
Կարծիքներ. Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց այդ քայլին ժողովրդի համար (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ է անում Ազատության հրապարակում: «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունեն հրապարակում հավաքվածները Հովհաննիսյանի քայլի մասին: Ոմանք պատրաստակամորեն հայտնում էին իրենց կարծիքը, մյուսները՝ բարկացած տիրող իրավիճակից և բազմաթիվ տեսախցիկներից՝ մերժում էին: Սակայն բոլորը միահամուռ համոզված էին այդ քայլի ճշմարտացիության մեջ, չնայած ցավում էին Րաֆֆի Հովհաննիսյանին
«Իմ հ/կ-ն հաղթած է եղել այն ժամանակներում, երբ ես դպրոցի տնօրեն էի»,-վստահեցնում է ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը
ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների թվում հաղթել է նաեւ ձեր կազմակերպությունը, «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ն. քանի որ, դուք պատգամավոր եք, ԿԳ նախարարի կուսակիցը, հետեւաբար ընկալվում է, որ գործի եք դրել ձեր լծակները, արդյոք արդա՞ր է ձեր հաղթանակը, ասաց. «Այդ ընկալումը հենց նո՞ր սկսեց:
Ստեփան Հակոբյանը հրաժարվեց ցուցմունքներ տալուց
Փաստինֆո. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Ստեփան Հակոբյանը հրաժարվեց ցուցմունք տալուց և դատավարության մասնակիցների, այդ թվում՝ իր պաշտպանի, հարցերին պատասխանելուց: Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները: Որպես մեղադրյալ տված ցուցմունքներում Ստեփան Հակոբյանն իրեն մեղավոր չէր ճանաչել սպանությունը կազմակերպելու ու
Եթե Սերժ Սարգսյանը գա էլ հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը չի դադարեցնի
Պայմանը սա է՝ պետք է տրվի համազգային տագնապի հստակ լուծում Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ուղերձ ունի նախագահ Սերժ Սարգսյանին, որը պետք է հանդիպի Վլադիմիր Պուտինին: Նա պատասխանեց. «Ես պարոն Սարգսյանին ուղերձ չունեմ: Միակ ասելիքս, որ ասացի վերջին անգամ, իրեն կընդունեմ Ազատության հրապարակում՝ իր հարմար ձեւաչափում՝ բաց եւ փակ: Իմ ասելիքը
Ինչո՞ւ համախմբվել «ԲՀԿ-ի առանցքի շուրջ»
ԲՀԿ-ն իր ասելիքը Ազատության հրապարակից չի ասի «Կա հարթակ, և բոլոր ուժերը կարող են իրենց տրամադրությունները այստեղից փոխանցել»,-այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, որ այլեւս անցել է հայտարարությունների ժամանակը, քանի որ հայտարարությունների հարթակն այլեւս Ազատության հրապարակն է: Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն


















































