Օրվա լրահոսը

«Թաց աչքերի ժամն Աստված է որոշում». Րաֆֆի Հովհաննիսյան

Նա կարդաց քաղաքացիներից ստացած նամակներից հատվածներ «Մեր պայքարը սիրո պայքար է»,- այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհակալություն հայտնեց մարդկանց՝ զորակցության, յուրաքանչյուր մաղթանքի եւ անգամ քննադատության համար: Նա վստահեցրեց, որ բարեւի հեղափոխությունը տանելու են անհուն հավատարմությամբ: Ով գալիս է հրապարակ լավատես, լիցքավորված, իրավատեր, ես միմիայն ձեզ ուժ եմ տալու եւ պահանջում եմ

Հովհաննես Սահակյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ժառանգուհու մարտի 8-ը կհասցնենք շնորհավորել, առջեւում միամսյակ է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել իր տարօրինակություններով: Այդ պատճառով, ըստ պարոն Սահակյանի, օրեր առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, կանանց տոների առթիվ Գալուստ Սահակյանին ողջունելու Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությունը տարօրինակության հերթական դրսեւորում համարեց. «Ձեռքով բարեւելով, երբ գնում է հանրահավաքի, առաջին իսկ պատահած քաղաքացու բերանից վերցնելով սիգարետը մեկ երկու ծխելով

Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձեւի առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց փետրվարի

«Առաջիկայում էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը ձեւական բնույթ է ունենալու»

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անարդարացի է համարում «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկումը, թե ՀՅԴ-ի ծրագրային դրույթը 200.000 աշխատատեղ ապահովելու վերաբերյալ ռոմանտիկ մոտեցում է: «Եթե ուսումնասիրեիք ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը առավել անաչառ կերպով, կտեսնեիք բոլոր ուղղություններով ֆինանսական եւ ներդրումային ծրագրերի կարեւորությունը, եւ պարզ կդառնար 200.000 աշխատատեղերի իրատեսական լինելը: Ինչ վերաբերում նվազագույն

Hurriyet. «Թուրքիայում պահանջում են բարելավել հայ ներգաղթյալների կյանքը»

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է խորհրդարանական հետաքննություն անցկացնել Թուրքիայում հայ ներգաղթյալների խնդիրները պարզելու և լուծելու համար: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Պահանջի հիմնավորման մեջ, որը ԺՀԿ-ի փոխնախագահ Սեզգին Թանըրքուլուի և նրա գործընկերների ստորագրություններով ներկայացվել է խորհրդարանի խոսնակին, նշված է, որ ներգաղթյալները ապրում են այնպիսի ծանր վիճակում, որը կարող է մահվան հասցնել: Փաստաթղթի մեջ նաև ընդգծված է

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով  այսուհետ հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը: Ոստիկանությունը հետիոտներին և

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մարտի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 12-ին՝ ժամը 16.15-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

Ի՞նչ կտա «Ժառանգությանը» ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` մանդատները վայր դնելը

Րաֆֆին հրապարակին ասելու ոչինչ չուներ, մի կերպ այս ամենի տակից դուրս գալու համար հացադուլ հայտարարեց, թե հետո ինչ կհայտարարի, Աստված գիտի: Իսկ դիակը մասոնական լոժայի ատրիբուտ է, առաջին օթյակի երդումը մասոնների մոտ սկսվում է դիակից:

Մեղադրանք է առաջադրվել փոստային բաժանմունքի պետին եւ թվով չորս օպերատորների

Տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով կեղծ կտրոններ պարունակող խմբաքանակներն ընդունելու, ձեւակերպելու եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ ելքագրելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թիվ 0032 փոստային բաժանմունքի աշխատակիցների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել

Պատգամավորին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները

Ասես ավանդույթ են դառնում պետական որոշ պաշտոնյաների, պատգամավորների, հայտնի և անհայտ գործարարների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները։ Այսօր՝ մարտի 12-ին, Սայաթ Նովա պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, թե ինչպես է Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի 023 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան 30 րոպեից ավել կայանվել 2-րդ շարքում,

Արմեն Մարտիրոսյան. Կկարդան գիրքն ու կասեն պոռնոգրաֆիա է

Հրատարակիչը՝ «փակ» թեմաների ու Միշել Ուելբեկի «Տարրական մասնիկները» վեպի մասին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իրենց հրատարակած «Երեխաներին սեռի մասին» գրքի մասին, ընդդիմախոսներին առաջարկեց ավելի հետաքրքիր առաջարկներով հանդես գալ: Ինչ վերաբերում է «Արգելված գրքեր» մատենաշարից Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձին», Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ որեւէ բացասական արձագանք մինչեւ հիմա չեն ստացել: «Շուտով

Ամենականացի հայտնիները. «Հետզհետե կարճացան զգեստները, նա սկսեց պարել»

Կանացիությունը բնության պարգևած այն զենքն է, որով ամենաթույլ կինը ստրկացնում է աշխարհի ամենաուժեղ տղամարդուն Մետաքսե «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց ընթերցողներից, թե վերջիններս հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից ամենից շատը ու՞մ են համարում կանացի: Արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը: 1. Լիլիթ Հովհաննիսյան: Երգչուհին զբաղեցնում է առաջին հորիզոնականը, քանի որ ընթերցողները համակրում են նրա կազմվածքը, քայլվածքը, հայացքը և ձայնը: 2.Նազենի Հովհաննիսյան.

Սուր շնչառական վարակով 1 հիվանդի վիճակը ծանր է

Գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բուհ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, չզբաղվել ինքնաբուժմամբ

Խորհրդարանի միլիոնատեր պատգամավորների առաջին հնգյակում 4-ը ԲՀԿ-ական են

«Ամենամեծ ֆինանսական կարողությունները խորհրդարանում ունի ԲՀԿ խմբակցությունը: Այս  խմբակցության 36 պատգամավորները միասին, ընդհանուր առմամբ, հայտարարագրել են 98,1 միլիոն դոլար»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց  «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության  «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ»  ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ առանձնացնելով 5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորույթունները ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի: 2-րդ տեղում ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն են՝   70

Մեր դրոշի տակ հանդես եկող իրանցի ըմբշամարտիկը ազատամարտիկ կնոջ մատը կծել է, որ նրանից ազատվի

Ազատամարտիկ կինն ամենաշատը վիրավորվել է նրանից, որ Աբոլֆազլ Ղոլամին վիճաբանության ժամանակ ասել էր. «Լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի»:

Արամ Մանուկյան. «Ճնշման այս դոզայով Սերժ Սարգսյանը չի ընկրկի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ, երբեք հետընտրական այսպիսի զարգացումներ Հայաստանում չեն գրանցվել. «Թեկնածուներից մեկը կրակված հիվանդանոցում է, թեկնածուներից մեկը Կագեբե-ի պադվալում է, թեկնածուներից մեկը մի կերպ հացադուլից դուրս եկավ, թեկնածուներից մեկն էլ հացադուլի է նստել բողոքարկելու առումով, թեկնածուներից մեկն էլ չընտրված Բաղրամյան 26-ում է : Այսպիսի կաշկալամաշ, խառնաշփոթ անգամ երեւակայելն է դժվար»: Պարոն

Միշել Պլատինին շնորհավորել է Ռուբեն Հայրապետյանին

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ (մարտի 9-ին) շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Պլատինին, մասնավորապես գրել է. «Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում քեզ ծննդյանդ 50-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում, թե գործում: Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ

Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն ավարտեց իր բացատրությունները

Ըստ Տ. Մուկուչյանի, որեւէ հատուկ կարծիք չի եղել եւ չեն վիճարկվել դատական կարգով ընտրություններին վերաբերող որեւէ հարց: Նա նկատեց, որ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչների ներկայացրած 16 էջանոց դիմումից (թեեւ Կարեն Մեժլումյանը երեկ Aravot.am-ին ասաց 20 էջ) 5 էջը հռետորական հարցեր, առաջարկություններ են, 5 էջում եղել են հոդվածներ ՀՀ Սահմանադրությունից, 7 հոդված Ընտրական օրենսգրքից մեջբերում եւ 04.03.2013թ. վարչական դատարանի կայացրած ակտը:

Խուրշուդյան. «Իսկ Ադիբեկյանը սթա՞փ վիճակում էր դա ասելուց»

Aravot.am-ը «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից խնդրեց մեկնաբանել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած այն կարծիքը,  թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը թուլության նշան է: «Իսկ Ադիբեկյանը սթա՞փ վիճակում էր դա ասելուց: Եկեք ամեն անլուրջ մարդու ասածները չմեկնաբանեմ»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը: Ահարոն Ադիբեկյանի դիտարկման շուրջ, թե Հովհաննիսյանն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, պարոն Խուրշուդյանն ասաց. «Իրավունք ունի

«Ր. Հովհաննիսյանը վաղուց էր կայացրել հացադուլ անելու որոշումը». Ա. Սադոյան (Տեսանյութ)

Արշակ Սադոյանը անթույլատրելի է համարում «դիակների վրայով անցնելու» հնարավորությունը

Հակասություններ ու անհետեւողականություն՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ծրագրերի իրականացման հարցում

«Անցած գումարման խորհրդարանի ժամանակ գործ ունեինք  կոնկրետ ծրագրերի եւ դրանց կատարողականի անհամատեղելիության հետ, այս գումարման խորհրդարանի դեպքում գործ ունենք անորոշության հետ: Մասնավորապես  ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերը նախորդի համեմատ բավականին անորոշություն են պարունակում, եւ սա թույլ չի տալիս չափել նրանց ծրագրային մոտեցումների կատարողականը»,- այսօր «Մեդիա » կենտրոնում  ասաց «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ

Րաֆֆի Հովհաննիսյանի 3-րդ օրը Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Քիչ առաջ տեսնելով տարածքում չխոսող եւ ուղղակի ձայներով անհամաձայնության կոչ անող մի մարդու, ոստիկաններն անմիջապես շրջապատեցին նրան ու սկսեցին տեսանկարահանել իրենց վրա մատ թափ տվող եւ հարձակողական ժեստեր անող հիվանդ մարդուն:

Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է «բլեֆի» հույսով» (Տեսանյութ)

Լրագրողների դիտարկմանը, թե հարցման արդյունքները գրեթե 10 տարվա վաղեմության են, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «10 տարում գրեթե ոչինչ չի փոխվել»:

Պարույր Հայրիկյան. «Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի»

ԱԻՄ նախագահ, նախագահի թեկածու Պարույր Հայրիկյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: «Ցավերը նույն ձեւի են»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։ Անդրադառնալով հետընտրական իրավիճակին եւ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուն, պարոն Հայրիկյանը նշեց, որ կուսակցությունը տվել է իր գնահատականը, սակայն առայժմ այդ մասին բարձրաձայնել չեն ցանկանում։ Իսկ նախագահի երկու թեկնածուների՝ Սահմանադրական դատարան դիմելը համարում է նրանց իրավունքը։ Անդրադառնալով

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ: Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արշալույս Թարվերդյանը ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո,  համաձայն “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին”

Հնչակյան «դատաստանի օրը» մոտենում է

«Ժամանակին Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով նույնը տեղի ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության հետ: Դա պիտի գոնե դաս լինի, որ իշխանությունները չվարկաբեկվեն վերջնականապես: Գոնե մի հարցում կարողանան իրենք իրենց զերծ պահել օրենքի խախտումներից: 100 տոկոսանոց արդարությունը մեր կողմն է, եւ դրա վրայով անցնելը մի փոքր դժվար կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝

ՀՀԿ ավագանին անհամբեր սպասում էր ՀԱԿ-ին

«Մի մոմենտ եկան, 1-2 ամիս առաջ, ասեցին, որ Թորոսյանը պետք է մասնակցի նիստերին, հետո ինքն էլ չմասնակցեց»: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը 3 օր առաջ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է ճանաչվել, նա ունի մեծ ծրագրեր, եւ նոր քաղաքապետի պաշտոնում Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կրկին Տարոն Մարգարյանին է տեսնում: Այս մասին

Նախկին սիրեկանը մատնել է թենիսի աստղին

Կանանց թենիսի երբեմնի աստղ, ամերիկացի Ջենիֆեր Կապրիատիին ձերբակալելու սանկցիա է տրվել: «ABCnews»-ը հիշեցնում է, որ Կապրիատին առաջներում էլ օրենքի հետ խնդիրներ ունեցել է. նրան ձերբակալել են խանութներում գողություն կատարելու եւ մարիխուանա պահելու համար: Թենիսիստուհին զբոսանքի ժամանակ մի քանի անգամ հարվածել է երիտասարդ ընկերոջ՝ Իվան Բրեննանի կրծքին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն: Կապրիատին միջադեպի մասին իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031