Լրահոս
Օրվա լրահոսը

ПензаИнформ. «Հայկական մշակույթի օրեր Պենզայում»

Դեկտեմբեր 18,2012 22:03

Բոլոր հայերը չէին կարող տեղավորվել Լերմոնտովի անվան մարզային գրադարանի համերգասրահում, չէ որ վեց հազար հայ կա մեր մարզում: Գրում է «Պենզա ինֆորմ» պարբերականը Պենզայում անցկացվող ազգային մշակույթի օրերի մասին` նշելով, որ համերգին ներկա էին հայ համայնքի ամենաակտիվ  անդամները:

«Հայկական մշակույթի օրերը մենք անցկացնում ենք «Ընկերության պսակ» երկրամասի ազգային մշակույթների փառատոնի շրջանակներում: 2012թ. մենք կազմակերպել էինք թաթարական, մոռդովական, չուվաշական մշակույթի օրեր, և ահա տարվա վերջում որոշեցինք նման միջոցառում կազմակերպել հայերի համար: Այս միջոցառումները կազմակերպվում են երկրամասի ազգային ավանդույթների քարոզչության և պահպանման նպատակով», – ասել է երկրամասի ազգային մշակույթի տան տնօրենի տեղակալ Գուլֆիա Բատկաևան:

Տոնական միջոցառմանը հրավիրել էին նկարիչների, որոնք պատմել են հայկական արվեստի առանձահատկությունների մասին. «Կտավները առանձնանում են վառ գույներով, քանի որ Հայաստանը շատ գունեղ է և պայծառ», – բացատրել է Ջեմմա Մախիյանը: «Իմ կինը հայ է, նրա բարեկամները մեզ հրավիրել էին իրենց մոտ, այնպես որ Հայաստանում ես այցելել եմ բազմաթիվ տեսարժան վայրեր, իսկ երբ Ռուսաստան վերադարձա, մի քանի նկար նկարեցի իմ տպավորություններից», – պատմել է Ալեքսեյ Կամենևը:

Հավաքվածների համար ելույթ են ունեցել Պենզայի ստեղծագործական խմբերը, ինչպես նաև փառատոնին մասնակցելու համար Ուլյանովսկից ժամանած հյուրերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31