Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 5 ամենատարօրինակ ամուսնությունները

Դեկտեմբեր 18,2012 21:20

Ամուսնությունն, իբրև կանոն, ստեղծված է ամրապնդելու զույգերի փոխադարձ սերն ու միությունը: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բանական մարդու կյանքի ուղեկիցն է դառնում ոչ թե մարդը, այլ առարկայական որևէ իր: Այժմ կներկայացնենք դրանցից 5 ամենատարօրինակները, որոնք որքան ծիծաղ, նույնքան էլ մեծ զարմանք են առաջացնում:

 

Կին, որը ամուսնացել է իր նախկին ընկերոջ հետ, նրա մահվանից հետո: Մագալի Յասկեվիչն ու Ջոնաթան Ջորջը մտադիր էին ամուսնանալ 2008թ.-ի նոյեմբերին: Սակայն նրանց ամուսնությունից ընդամենը 2 օր առաջ սպանվեց Ջոնաթանը: Տղայի հավատարիմ ընկերուհին, օգտվելով ֆրանսիական օրենսգրքի`հետմահու ամուսնության թույլատրելիությունից, ամուսնացավ մահացած ընկերոջ հետ:

Ճապոնացի տղամարդը ամուսնացել է Nintendo DS խաղի կերպարներից մեկի հետ: Տղամարդու և խաղի հերոսուհու միջև եղել է հանդիսավոր պսակադրում Գուամում: Գուամը ԱՄՆ-ին պատկանող կղզի է, որտեղ օրենքով թույլատրվում է ամուսնություն` ինչպես անհոգի, այնպես է երևակայական կերպարների հետ:

30 ամյա կինը, որը պնդում էր, թե ինքն սիրահարված է օձին, ի վերջո կարողացավ ամուսնանալ նրա հետ: Ըստ հնդկական Orissa’s Khurda շրջանի Atala գյուղի ծիսական կարգերի, նմանատիպ ամուսնությունները հնարավոր են: Անսովոր պսակադրությունը տեղի է ունեցել 2006թ.-ին` շուրջ 2000 հյուրերի մասնակցությամբ:

 Ինքնասիրահարված մարդիկ շատ կան, սակայն 39-ամյա ճապոնացու մոտ այդ կիրքն այնքան ուժեղ էր, որ վերջինս ամուսնացավ ինքն իր պատկերի հետ: Լյու Էնի ամուսնության արարողակարգին ներկա է գտնվել մոտ 100 հյուր:
 Շվեդուհու դեպքը իր տարօրինակությամբ բոլորովին չի զիջում վերը նշված ամուսնություններին: 54 -ամյա Էյա Ռիտա Բեռլիները արդեն 30 տարի է, ինչ ամուսնացած է Բեռլինի պատի հետ: Երկար տարիներ սիրահարված լինելով պատին, նա 1979 թվականին վերջապես ամուսնացավ նրա հետ: Թեպետ 1989 թվականին փլուզվեց Բեռլինի պատը, սակայն կնոջ կողմից պատրաստված պատի փոքրիկ նմանակը կանգուն է մինչ այսօր: Շվեդուհին սիրահարվել էր Բեռլինի պատին, երբ հեռուստացույցով առաջին անգամ տեսել էր այն:
Պատրաստեց` Անդրանիկ Ջալալյանը
Աղբյուրը` funfix.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31