Օրվա լրահոսը

Պայքար Երեւանի համար

Ինքնին տարօրինակ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» չփորձեր զարգացնել նախագահական ընտրություններում ստացած շուրջ 37 տոկոսը, առավել եւս Երեւանի մի քանի վարչական շրջաններում՝ Ավանում, Աջափնյակում եւ Արաբկիրում արձանագրած հաջողությունը։ Բայց «Ժառանգությունում» էլ թերեւս հոյակապ հասկանում են, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն նման թվով ձայներ ստացել է նաեւ մյուս ընդդիմադիրների ու ԲՀԿ-ի չմասնակցության հետեւանքով։ Իսկ այժմ,

Բոլորին էլ հայտնի է ՍԴՀԿ՝սփյուռքում ունեցած իրական ազդեցության չափը

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին։ Հիշեցնենք, որ սա այն ՍԴՀԿ-ն է, որի ղեկավարը դեռեւս լույսը չբացված հենց փետրվարի 18-ի գիշերը շտապել էր շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ։ Երեկ էլ, ահա, նույն պարոնը երկրորդել է իր

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես երախտագետ եմ, որ Արարատ Զուրաբյանը եկել է»

Արարատ Զուրաբյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում իր մասնակցությունը եւ արդյոք նա միացել է Րաֆֆի Հովհանիսյանին` պարոն Զուրաբյանը խոստացավ, որ առաջիկա օրերին այդ մասին հայտարարությամբ հանդես կգա: Մենք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեն

Երեխան ընկել է փոսը

Մարտի 11-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի քաղաքապետարանի մոտակայքում երեխան ընկել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.25-ին հրշեջ-փրկարարներն անձրեւաջրերից գոյացած փոսից` 2-3 մետր խորությամբ, դուրս են բերել Արտաշատի Արարատյան 43 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 2002 թ. ծնված Արտյոմ Վարդանյանին: Երեխան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ

Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Ապարանի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 07.45-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լեռնիկ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Մեղադրվում են մուրացկանին կողոպտելու մեջ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, մարտի 14-ին տեղի կունենա բնակարան մուտք գործելով կողոպուտի հետաքրքրական մի գործով դատական առաջին նիստը: Ամբաստանյալներ Արա Դիլանյանն ու Խաչիկ Հակոբյանը մեղադրվում են «նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Յոլյան 7 հասցեում գտնվող առանձնատուն, տանտիրոջ և նրա որդու նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Գեորգի

Անդրիաս Ղուկասյանը մտադիր է միջնորդել դատակոչել Սերժ Սարգսյանին որպես վկա

Սահմանադրական դատարանում այսօր հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը հայտնեց, թե 469 ընտրատեղամասերում պակասել են քվեաթերթիկները եւ որ ընտրական հանձնաժողովները չեն ապահովել, որ մյուս տեղամասերում չպակասեն, այլ տեղամասերում ավելանան: Նա հռետորական հարց տվեց, թե արդյոք դա կազմակերպված բնույթ է կրել, թե հավանականության տեսությունից է: Նա իր բացատրությունները ներկայացրել էր աղյուսակների տեսքով եւ այդ

Այրվել է ավտոմեքենա

Մարտի 11-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել` 14.44-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Բաղրամյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 2800169 պ/հ ավտոմեքենան: ԱԻՆ

Հրայր Թովմասյան. ՀՀԿ խորհրդում իրավաբանական գիտությունների թեկնածու իրավաբանները էնքան էլ շատ չեն

Ընդմիջումներից մեկի ժամանակ Հրայր Թովմասյանին խնդրեցինք պատասխանել մեր հարցերին, նա կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ քանի դատական նիստի ընդմիջում է, եւ ամեն մարդ ունի հանգստի իրավունք, ինքն ուզում է այդ րոպեներին հանգստանալ։ – Պարոն Թովմասյան, Դուք խոսեցիք հանգստի մասին, բայց էսօր աշխատանքային օր է եւ Դուք աշխատավայր գնալու փոխարեն՝ ՍԴ–ում Սերժ Սարգսյանի շահերն եք պաշտպանում։ – Ես

Միասնական ցուցակ կլինի ՞, թե ՞ ոչ. սպասում են Հրանտ Բագրատյանի վերադարձին

«Ազատություն» կուսակցությունը «Հայաստանի կանաչների կուսակցությանը» դիմել է առաջարկով` Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով: Նշված երկու կուսակցությունները ՀԱԿ անդամներ են: Նախագահական ընտրություններից առաջ «Ազատություն» կուսակցությունը հայտարարեց, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Չնայած ՀԱԿ-ը չսատարեց որևէ նախագահի թեկնածուի, սակայն «Հայաստանի կանաչների կուսակցությունը» պաշտպանեց  «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Aravot.am-ը Հրանտ Բագրատյանի

Թոմաս դե Վաալ. «Շատ դժգոհներ Հայաստանում արթնացան»

«Քաղաքական ցնցումները Կովկասում» վերնագրած իր հոդվածում բրիտանացի ճանաչված փորձագետ Թոմաս դե Վաալը վերլուծում է տարածաշրջանի երեք երկրներում ստեղծված քաղաքական իրավիճակը` նշելով, որ երեք երկրներում էլ թվում է թե ապահով իշխող ռեժիմները բախվում են վերածնված հանրային բողոքի: Այս երկրներից յուրաքանչյուրը 1990-ականներին քաղաքական մեծ ցնցումներ են տեսել, սակայն շատ տարիներ թվում էր, որ մարդիկ այլեւս չեն հավատում,

Կրեատիվ հրահանգ՝ Սահմանադրական դատարանին

Սահմանադրական դատարանը երեկ սկսեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Հատկանշական է, որ ո՛չ հայցվորները, ո՛չ էլ հանրությունը Սահմանադրական դատարանից որևէ անակնկալ չեն սպասում: Պետական այս ինստիտուտը իր ստեղծման օրվանից հլու-հնազանդ ծառայել է տվյալ պահի իշխանությանը: Այդպես եղել է 96թ., 2003թ. և 2008թ.:

«Հյունդայի Էլանտրա»-ն բախվել է գովազդային վահանակի սյանը

Մարտի 11-ին, ժամը 05.30-ին, «Հյունդայի  Էլանտրա»  մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել  է գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը  և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Փոքրիկ միջադեպ Գագիկ Հարությունյանի եւ Կիմ Բալայանի միջեւ

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի քննությունը: Նա վիճարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դիմումատու Անդրիաս Ղուկասյանի՝ ՍԴ անդամների կողմից հարցուպատասխանի ժամանակ Կիմ Բալայանը փորձեց նրանից ճշտել՝ պետություն եւ իշխանություն արդյոք հոմանիշնե՞ր են, մեջբերեց Սահմանադրության մի քանի հոդվածներ՝ մարդը իբրեւ բարձրագույն արժեք է: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձեց

Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը

Եթե հարցը դիտարկենք ընտրողների տեսակետից, ապա նրան ձայն տված ցանկացած ընտրողի համար, ով այս ընթացքում զլացել է գալ Ազատության հրապարակ հանրահավաքի, տատանվել կամ զգուշացել, իր ընտրած թեկնածուի այս քայլը սեփական գործողությունները վերանայելու, ավելի համառ ու համարձակ, նախաձեռնող ու ակտիվ լինելու առիթ է։

Մարդու իրավունքների վիճակը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Քաղաքացիների  սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.   Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները: Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել

Մոսկվայի «Սպարտակի» վրա ընդհանուր առմամբ ծախսվել է $ 1 միլիարդ

Այս մասին «Bloomberg» գործարար նորությունների գործակալությանը տեղեկացրել է «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ եւ «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը: Նրա խոսքերով, 2003 թվականից ի վեր, երբ գնվել է «Սպարտակը», ակումբի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ $ 1 միլիարդ: Իսկ անձամբ ինքը սեփական միջոցներից ակումբի վրա տարեկան ծախսել է $ 50-60 միլիոն, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 500

ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնահրկիզվելով այդ խնդիրը չի լուծի»

Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ առաջին հերթին կյանքը պետք է թանկ լինի Րաֆֆի Հովհաննիսյանի համար Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ի համար մարդը, ՀՀ քաղաքացին ի՞նչ արժեք ունի եւ նրա առողջությունը ինչքանո՞վ է հետաքրքրում իրենց: Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ միայն Հանրապետականի համար, այլ ցանկացած քաղաքակիրթ երկրում քաղաքացին ամենաբարձր արժեքն ունի»: Մեր դիտարկմանը,

Դեւիդ Բեքհեմը գլխավորել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը

Ֆրանսիայի «Պարի Սեն ժերմեն» ակումբում հանդես եկող բրիտանացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը «Goal.com» կայքի վարկածով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստն է: Նրա կարողությունը կայքը գնահատել է $ 261 միլիոն: Այս ցուցանիշով նա զգալիորեն առաջ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից: Ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակը կազմել են. Դեւիդ Բեքհեմ՝ $ 261 միլիոն, Լիոնել Մեսսի` 172, Կրիշտիանու Ռոնալդու՝ 167,

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության համար եթերաժամի մեկ րոպեի սակագները

Հայաստանում սփռվող հեռուստա եւ ռադիոընկերությունները հրապարակել են 2013 թվականի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագները։ Հեռուստաընկերություններից ամենաթանկ գին սահմանել են «Շանթը» եւ «Արմենիան», ռադիոընկերություններից՝ Հանրային ռադիոն։ Հանրային հեռուստաընկերություն եւ Հանրային ռադիոընկերություն, համապատասխանաբար՝ 80 հազար եւ 3600 դրամ «Շանթ» հեռուստաընկերություն – 120 հազար դրամ «Արմենիա»  հեռուստաընկերություն  – 

Լևոնի մարգինալացումը

Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 11-ին, ի թիվս այլ քաղաքական գործիչների, այցելել ու իր զորակցություն է հայտնել նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած արհամարհական վերաբերմունքի և նրա պայքարի՝ ըստ էության մերժման ֆոնին Ստեփան Դեմիրճյանի այս քայլը ուշագրավ է: Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանն աստիճանաբար մարգինալացվում է առնվազն

Արտագնա աշխատանքը ընտանիքների քայքայման հիմնական պատճառ (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես վագոն-տնակներում բնակվող անօթևանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության և նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին: Մեր դիտարկումներով, բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի

ԳԱՐՆԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ

Շտիռլիցը վաղուց գիտեր, որ ՀՀՇ-ն անվանափոխվելու ու դառնալու է ՀԱԿ, բայց այդ մասին չէր հայտնում Արարատ Զուրաբյանին, որպեսզի վերջինս նոր ՀՀՇ չստեղծի:

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է չհասնել հաջողության, բայց հարամել իշխանությունների պաշտոնավարումը». վերլուծաբաններ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հացադուլը ոչ ստանդարտ քայլ էր և փակուղային վիճակի մեջ է դնում երկրի հոգևոր իշխանությանը, նաև գործող նախագահին: «Ըստ էության առաջին հայացքից թույլ թվացող շարժումը կարող է ըստ էության ոչ ստանդարտ վիճակի հանգեցնել: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե գործող նախագահը որևէ փոխզիջման չգնա, ապա ինքը, պարզ ձևակերպենք, հարամելու է գործող

Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչները ՍԴ-ում լավ չեն հանդես եկել, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում

Երեկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունը լուսաբանող մեր լրագրողը ընդդիմությունից անսահման հիասթափված էր եկել՝ դիմող կողմը շատ թույլ էր եղել, փաստարկներ գրեթե չէր ներկայացրել, ընդամենը հռետորական ու ոչնչով չհիմնավորված հարցադրումներ էին հնչել, եւ իշխանական բավական ուժեղ թիմը խաղուպարով ջախջախել էր նրանց եւ ի ցույց դրել իր գերազանցությունը: Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչներն այս պարագայում լավ չէին

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 12-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սևանում, Կոտայքում տեղում է ձյուն: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ

Ուղիղ հեռարձակում Սահմանադրական դատարանից

Սահմանադրական դատարանը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը: ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դիտեք «Առավոտի» ուղիղ հեռարձակումը Սահմանադրական դատարանից:

«Շատ վաղուց Մամիկոնյան մեծն Վարդանը` զրադաշտ փղերին ցույց տվեց իր բանը…». Վարդան Պետրոսյան (Տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցի էր եկել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը, որը իր եւ Հովհաննիսյանի կողքին հավաքված բազմությանը զվարճացրեց իր հումորային երգերով: Բարձր տրամադրություն ապահովող Վարդան Պետրոսյանի կիթառի հնչյունների ներքո, վերջինին ձայնակցում էին նաեւ երկու այլազգի, որոնցից մեկը սեւամորթ էր, նրանք եւս  եկել էին Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու: Օտարերկրացիները իրենց կոչն էին բերել Րաֆֆի

«Ժողովրդին 5000 դրամով առել են». Լեւոն Ղազելյան

«Րաֆֆին հայրենասեր, արդար ու լավ մարդ է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գյումրի քաղաքից Ազատության հրապարակ եկած 81 տարեկան թոշակառու Լեւոն Ղազելյանը: Մեր հարցին, թե արդյոք արդյունավե՞տ է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ սկսելու որոշումը՝ որպես պայքարի շարունակություն, թոշակառուն պատասխանեց, որ պարոն Հովհաննիսյանը պայքարելու է հայրենիքի, ժողովրդի եւ ազատության համար, սակայն արդյունքի չի հասնելու, որովհետեւ ասողին լսող է պետք,

ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավորը պարզաբանում է, թե ինչու Շիրակում պարտվեց Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ «ինչքան ուզես, այնքան տոկոս կխփենք» համոզմունքով Սերժ Սարգսյանին գյումրեցիները լավ դաս տվեցին՝ նրան չընտրելով: «Չկա նման բան, որ շիրակցիները դաս տվեցին: Ընդամենը արտահայտեցին իրենց կարծիքը ընտրություններով: Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը ամենաշատ ձայները տարավ:  Գյումրին այսօր Հայաստանի ամենաբարձր գործազրկություն ունեցող քաղաքն է, պաշտոնական տվյալներով ամենաաղքատ քաղաքն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031