Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինյոն՝ տարվա լավագույն մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է անցնող տարվա լավագույն մարզիչ: Պարգեւատրման արարողությունը կայացել է Դուբայում: Պորտուգալացի մասնագետը ՄԱԷ ժամանել է կնոջ եւ երկու զավակների հետ: Այսօր նա վերադառնալու է Իսպանիա, որպեսզի թիմը նախապատրաստի ազգային առաջնության հերթական հանդիպմանը:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Տիգրան Քոթանջյանը պայքարն ավարտեց 3-րդ հորիզոնականում

Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց Al Ain Classic 2012 միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 6,5 միավորով պայքարն ավարտեց 3-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակեց Տիգրանից կես միավոր պակաս եւ բավարարվեց 8-րդ տեղով:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Զավեն Անդրիասյանը Հոլանդիայում առաջատարն է

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող A-SF Groningen 2012 շախմատային փառատոնում յոթ տուրից հետո հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մհեր Հովհաննիսյանը 5,0 միավորով 11-րդն է, Վահե Բաղդասարյանը՝ 28-րդը (4,0), իսկ Մարկ Բասենցյանը նույնքան միավորով՝ 39-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՀԱԿ անդամը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին. «Դա այնպիսի հարց չէր, որ կոնսենսուսով էր պետք ընդունել»

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը հաստատում է այն տեղեկությունը, որ երեկ ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ընդունած որոշումը կայացրել է ոչ ամբողջական կազմով՝ խախտելով ՀԱԿ-ում որոշումների ընդունման սահմանված կարգը: Galatv.am-ի հետ զրույցում Թադևոսյանը նշեց, որ ինքը մասնակցել է քաղխորհրդի նիստին: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք այն, որ, ինչպես նշում է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը,

Գայլերն ու շնագայլերն ազատ տեղաշարժվում են գյուղում

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը հարակից է «Շիկահող» պետական արգելոցին: Գյուղի անմիջապես դիմացը «Սոսու պուրակ» արգելավայրն է: Անտառի մեջ գտնվելով` գյուղացիները շատ ժամանակ ստիպված են լինում զգուշանալ վայրի կենդանիներից: Լինում են դեպքեր, երբ գայլերը եւ շնագայլերն ուշ ժամերին կեր փնտրելու նպատակով գյուղամեջ են իջնում: Ներքին Հանդի բնակիչներն ասում են, որ գայլերը կխուսափեին գյուղում ազատ  տեղաշարժվել,

«Արարատ» հոգեւոր միության տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ամանորի ծիսական ուտեստները եւ խորհրդանիշերը (Ֆոտոշարք)

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության (ՀԵՀԵԿ) կենտրոնական գրասենյակն այսօր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հետ համատեղ ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում կազմակերպեց նախատոնական միջոցառում: ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր պատասխանատու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ելույթի խոսքում նշեց, որ միջոցառումն առիթ է` մասնակիցներին հոգեւոր գիտելիքներ փոխանցելու համար. «Մեր ժողովրդի կյանքում շատ դրսեւորումներ

Ինչպիսի՞ն է անցնող տարին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի համար

Երեկ մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մեծ ուշադրությամբ ունկնդրելով մարզպետարանի բոլոր վարչության պետերի ամփոփիչ զեկույցներն ու որոշակի դիտողություններ անելով`  Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս հանդես եկավ հաշվետվությամբ`  ներկայացնելով թե ինչ գործեր են կատարվել Շիրակի մարզում 2012 թվականի ընթացքում: «Ինչպես անցնող ամեն տարի,  2012 էլ նշանավորվեց իր լավ ու վատ կողմերով, ի՞նչ կարողացանք անել, ինչի՞ հասանք

Hurriyet Daily News. «Սպանել են Թուրքիայի համալսարաններից մեկի գլխավոր քարտուղարին»

Երեկ երեկոյան սեփական տան մուտքի մոտ դիմահար կրակոցով սպանել են Կաստամոնու համալսարանի գլխավոր քարտուղար Մուհիթթին Սաղլամին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Սաղլամի վրա կրակել են չորս անգամ` մարմնի տարբեր հատվածներում ու մինչ հիվանդանոց հասցնելը նա ծանր վիրավորված էր: Բժիշկները փորձել են փրկել Սաղլամի կյանքը, սակայն ապարդյուն: «Հույս ունեմ, որ անվտանգության ուժերը որքան հնարավոր է

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասնյոթերորդ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լեւոն Ներսիսյանի մասին իմ էս գրածների կարեւորությունն էն է, որ ուրիշներն իմ գրածների անկարեւորությունը գիտակցելով՝ կշտապեն իր մասին ավելի կարեւոր եւ ավելի հիշարժան հիշողություններ ու տպավորություններ  հաղորդել, եւ ինքը՝ Լեւոն Ներսիսյանն էլ անտիկ գրականության բացառիկ մասնագետն ու նվիրյալը լինելով՝ շատ լավ գիտեր, որ հին ու հնագույն գրականության

Ամանորին երազանքներ պահելու ձեւերը

«Երազանքներս շատ չեն, բայց ամենակարևոներից են: Ուզում եմ գտնել իմ երջանկությունը, իմ սերը, ով միշտ հոգ կտանի իմ մասին, չի վիրավորի, չի նեղացնի: Նաև առողջություն եմ ուզում, որ երբեք չհիվանդանամ»,-ասում է 17-ամյա Անուշիկը: Ընդունված ավանդույթ է. Ամանորի գիշերը պետք է երազանք պահել: Դրա համար առկա են տարբեր միջոցներ, սակայն ամենատարածվածները սրանք են՝ .12 երազանք (խաղողի

ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները աշխատանքային այցով եղան Իսպանիայի Թագավորության Մադրիդ, Վալենսիա և Բարսելոնա քաղաքներում

«Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 22-26-ը ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Քնարիկ Պետրոսյանը աշխատանքային այցով գործուղվեցին Իսպանիայի Թագավորության Մադրիդ, Վալենսիա և Բարսելոնա քաղաքներ: Դեկտեմբերի 23-ին հյուրընկալվեցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Հանդիպմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ գործերի ժամանակավոր

Market Watch. «Ալեք Մանուկյանի հիմնած ընկերությունը նշում է իր 58-ամյակը»

1954թ. ի վեր, երբ Ալեք Մանուկյանը հիմնեց միաբռնակ ջրի ծորակներ արտադրող «Delta Faucet» ընկերությունը, նրա արտադրանքը բազմիցս է արդիականացվել: Գրում է «Մարքեթ Ուոչ» պարբերականը: Հայ ներգաղթյալը, որը 1920-ականներին իրեն դրսևորել էր որպես երիտասարդ ձեռնարկատեր, միշտ ասում էր, որ նվիրված է կատարյալ վարպետությանը, ձևավորմանն ու առաջատարությանը. այն արժեքներին, որոնք մինչ այսօր բարձր են պահում ապրանքանիշի անունը:

Նախագահի թեկնածուն չգիտի՝ ինչու իրեն մերժեցին

Նախկին դաշնակցական, նախագահի թեկնածու Հովհաննես Աղազարյանին այսօր Ոստիկանության անձնագրերի ու վիզայի վարչությունը մերժել է տրամադրել  Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը: Պարոն Աղազարյանը մեր զրույցում ասաց, որ ինքը պարբերաբար արտասահման է մեկնել ու որոշ ժամանակով այնտեղ բնակվել, բայց երբեւէ չի մտածել, որ նրան կմերժեն: Տեղեկանք չունենալու հանգամանքը պարոն Աղազարյանին հնարավորություն չի տա առաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացնել

ԴԱՀԿ. տեսակցություններն այսուհետ կկազմակերպվեն հեքիաթ-տնակում

  Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով և երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ «Հեքիաթային տնակի», բացման արարողությունը: Տնակի շահագործման արարողությունը համընկավ  Ամանորի հետ.  մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝  երեխաների կողմից այնքան սպասված  նվերներով:      Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրեցին օրվա հերոսները՝

Star Pulse. «Քարդաշյանների ամանորյա բացիկը կեղծ է»

Քլոե Քարդաշյանը բացահայտել է, որ իրենց ընտանիքի ամանորյա բացիկն իրականում սարքված է ֆոտոշոփի և ֆոտոխցիկի հնարքների շնորհիվ: Գրում է «Սթար փուլս» պարբերականը: Քիմի, Քուրթնիի, Քլոի և հայտնի ընտանիքի մյուս անդամների բազմազբաղ գրաֆիկի պատճառով մի մասը նկարվել է ավելի ուշ ու ավելացվել բացիկում առանձին-առանձին: «Ես ֆոտոշոփի միջոցով եմ մտել նկարի մեջ», – ասել է Քլոեն, –

Սամվել Բալասանյանի կազմած բյուջեում Վարդան Ղուկասյանի «լեվի» հաստիքները տեղ չունեն

Երեկ Գյումրու ավագանին 20 կողմ ու 1 ձեռնպահ հարաբերակցությամբ   հաստատեց   քաղաքի գլխավոր փաստաթուղթը, որի վրա, ըստ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բավականին  երկար են աշխատել, շատ են  չարչարվել,  նույնիսկ` շաբաթ –կիրակի: Բյուջեն կազմում է 3 միլիարդ 729 միլիոն դրամ: Իսկ  պետության կողմից Գյումրուն հատկացվող դոտացիան  1 միլիարդ 800 միլիոն է:  Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ասելով, իրենց հիմնական

ՀՀ ֆինանսների նախարա­րությունը տրամադրել է բավարար քանակությամբ կտրոններ

Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարա­րությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310406

Աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսները

Աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսը, որը պատրաստված է ձյունից գտնվում է Չինաստանում: Հսկա Սանտայի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 24 մետր։ Քանդակը պատրաստելու համար օգտագործվել է մոտ 54 000մ³ ձյան զանգված։ Հնդիկ քանդակագործ Sudarsan Pattnaik-ի ջանքերով ընդամենը 36 ժամում պատրաստվել է 500 ավազե քանդակներ, որոնք տեղակայված են Հնդկաստանի Օրիսսա նահանգում: 15,6 մետր բարձրությամբ և 11 մետր լայնությամբ

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը խորհրդակցել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»

Կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս Լիբանանի Անթիլիաս քաղաքում հանդիպել է Սիրիայի կրոնական և համայնքային առաջնորդների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու համար: Հանդիպումներին մասնակցում էր նաև Ազգային գործադիր խորհուրդը:  Կաթողիկոսը խոսել է Կաթողիկոսարանում Սիրիայի համար ստացված հատուկ հիմնադրամի մասին: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության մամուլի դիվանից: Խորհրդակցության վերջում Արամ Առաջինը հայտարարել է Սիրիայում իրականացվելիք ձեռք բերված

Սամվել Բալասանյանը Հաղթական կամարն ու Հայոց թագավորների արձանները գերադասեց ծնողազուրկ երեխաներից

Մի քանի ամիս առաջ` իր երդմնակալման  արարողության օրը, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցներին խոստացավ քաղաքի մուտքի մոտ Հաղթական կամար կառուցել` ցույց տալու համար, որ Գյումրին հզոր քաղաք է: Իսկ թե քաղաքի ո՞ր  մուտքի մոտ, նա այդպես էլ չպարզաբանեց: Երեկ Գյումրու 2013 թվականի  բյուջեն հաստատելիս` կամարը դարձավ  վիճաբանության նոր թեմա քաղաքապետի և ավագանու անդամ, «Ասպարեզ

Hurriyet Daily News «Հարձակում թուրք դիզայների վրա` քաղաքական դրդապատճառներով»

Անցած գիշեր Ստամբուլի Բեյողլու թաղամասում հարձակվել են հայտնի դիզայներ Բարբարոս Շանսալի վրա: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը` հղում անելով` «Սի էն էն Թուրք» հեռուստակայանին: Դեպքից անմիջապես հետո իր արյունլվա դեմքը պատկերող նկարները Շանսալը հրապարակել է Թվիթերում: «Ինձ վրա հարձակվել և սպառնացել են քաղաքական դրդապատճառներով ժամը 04:50-ին, Տաքսիմ Հայափաշայում: Անուղեղներ, ձեր վրա սա թանկ կնստի: Նրանք

Երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո պետք է չհավատալ Ձմեռ պապիկի գոյությանը. Ձմեռ պապն ու հույսը

Ամեն մշակույթ ունի ալեհեր, ուրախ ու բարի ծերուկ, ով օժտված է կախարդական հատկություններով, որը երեխաներին բերում է նվերներ Նոր տարվա գիշերը: Կանզաս նահանգի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները պետք է հավատան նրան այնքան, որքան իրենք են ցանկանում: Ջարեդ Դոտչին, ով համալսարանի պրոֆեսորի օգնականն է, պնդում է` երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո չպետք

Էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ Mocak.am-ից

Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու հետևում են Mocak.am մանկական ժամանցային կայքի նորություններին: Mocak.am-ն արդեն ներկայացնում է էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ հայերեն լեզվով, աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iPad-ի և Android օպերացիոն համակագով աշխատող պլանշետների համար: «Նոր տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ են մեր կյանք մտնում, իսկ այդ ամենը բոլորից արագ կլանում

Տեղ-տեղ մերկասառույց կա Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. Դեկտեմբերի 28-ին` ժամը 16.00-ի դրությամբ,  Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի

Նախագահը հանդիպել է համայնքների միության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձևավորված և հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարևորությունը, մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ժամանակ «Հայաստանի համայնքների միության» վարչության անդամները Նախագահի հետ զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք

Հրաչյա Ռոստոմյան. «Մեզ համար սպորտի գերատեսչական տարանջատում չկա»

«Ուրախալի է, որ այս տարի բացի մեր հենակետային մարզաձեւերից, որոնցում ունեցանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ, նկատելի առաջընթաց գրանցվեց նաեւ մյուս մարզաձեւերում: Օրինակ, ջրացատկից, որտեղ  բավականին երկար տարիներ արդյունք չկար, արդեն Եվրոպայի պատանիների մրցանակակիր ունենք, դահուկային սպորտում մեր Սերգեյ Միքայելյանն աշխարհի երիտասարդների մեջ Թուրքիայում 8-րդ տեղը զբաղեցրեց, ինչը մեծ հաջողություն եմ համարում, նույնը հեծանվային

«Թերլեմեզյանի» խնդիրը նամակի տեսքով կհասնի նախագահին

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը և դասախոս Խաչիկ Թումանյանը  խոսեցին քոլեջի տնօրենի նշանակման և իրենց անհամաձայնության մասին: «Լուսահոգի Նարեկ Առուշանյանի մահից հետո քոլեջի նոր տնօրենի պաշտոնավարությունը տեւեց մեկ ամիս, ինչից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Փաստի հետ կապված ուսանողների եւ դասախոսների

Իսկ դու վաստակե՞լ ես առաջադրվելու իրավունքը` հարցնում է Լ. Միրզոյանը

«Ընտրությունները թափանցիկ են լինելու, մարդիկ իրենց հավատը դեռ չեն կորցրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը: Նրա պնդմամբ յուրաքանչյուրս իրավունք ունենք թեկնածություն դնել, սակայն պետք է մտորել` արդյոք վաստակե՞լ ենք այդ իրավունքը. «Ընտրել երկրի նախագահի, նշանակում է ընտրել գերագույն հրամանատարի: Ռուսաստանի նման խոշոր երկրում նախագահի ընտրություններին մասնակցում էին 8-10

64-ամյա հարբած կինը բետոնի կտորով հարվածել է 75-ամյա հարեւանուհուն

    2012թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 64-ամյա կենսաթոշակառու Մարիետա Գեւորգյանը բետոնի կտորով հարվածել է 75-ամյա հարեւանուհի Շուշանիկ Շահինյանին,վերջինս առողջության պատճառելով թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Շուշանիկ Շահինյանը, դատարանում ցուցմունք տալով, ասել է, որ ինքն ու Մարիետա Գեւորգյանը տարիներով անհաշտ հարաբերություններ ունեն, իրար հետ չեն խոսում, սակայն  ինքը լավ հարաբերություննեռր ունի նրա

«Ադրբեջան երեւույթը կեղծիքի ծնունդ է». Դանիել Երաժիշտ

«Մենք ինքներս ենք կործանում մեր հոգեւոր արժեքները: Ահաբեկչին պետք է մեկուսացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժշտագետ, դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա պնդմամբ ադրբեջանցիներին հաջողվել է երաժշտական մշակույթի ծագումը խախտել եւ ավելի խորը տանել, դա հանցագործություն է, պետք է արմատախիլ անենք. «Ադրբեջան երեւույթը կեղծիքի ծնունդ է: Ինչպե՞ս կարող է քոչվոր ժողովուրդը թառ ունենալ: Թառը երբեք չի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031