Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը խորհրդակցել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»

Դեկտեմբեր 28,2012 19:20

Կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս Լիբանանի Անթիլիաս քաղաքում հանդիպել է Սիրիայի կրոնական և համայնքային առաջնորդների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու համար: Հանդիպումներին մասնակցում էր նաև Ազգային գործադիր խորհուրդը:  Կաթողիկոսը խոսել է Կաթողիկոսարանում Սիրիայի համար ստացված հատուկ հիմնադրամի մասին: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության մամուլի դիվանից:

Խորհրդակցության վերջում Արամ Առաջինը հայտարարել է Սիրիայում իրականացվելիք ձեռք բերված հետևյալ համաձայնությունները`

Օգնել բոլոր կարիքավոր ընտանիքներին:

Աշխատավարձով ապահովել բոլոր համայնքային կազմակերպությունների ուսուցիչներին և  աշխատակազմին:

Կապ հաստատել պատերազմող բոլոր կողմերի հետ ու առևանգվածների մասին տեղեկատվություն փնտրել:

Համայնքի ներսում ամրապնդել միասնությունը:

Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակություն են ցուցաբերում Սիրիայի համայնքին և կոչ է արել նոր օգնություններ հատկացնել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31