Օրվա լրահոսը

«Ախալքալակցի ուսանողները ոչ մեկի զինվորը չեն ու չեն էլ լինի» (Տեսանյութ)

«Այսքանս, որ հավաքվել ենք, քաղաքական դիրքորոշում չունենք, հստակ պահանջներ ունենք: Ճի՞շտ է , թե` չէ»,- այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին դիմեց ուսանողական խորհրդի նախագահ Արտյոմ Ալոյանը: Հետո տեղեկացրեց. «Հիմա որոշներով կհավաքվենք՝ այդ պահանջը հստակ կներկայացնենք մեր ղեկավարությանը եւ հետամուտ կլինենք, որ մեր պահանջն իրականանա»: Ա. Ալոյանի խոսքերով, իրենց պահանջները քաղաքական չեն

Սումգայիթյան ողբերգության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

Այս օրերին Նյու Յորք քաղաքում տեղի են ունենում 1988թ. Սումգայիթում  իրագործված ոճրագործության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Փետրվարի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում մատուցվեց հոգեհանգստի արարողություն` ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան          Կարեն Նազարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների ու ամերիկահայերի` ներառյալ Ադրբեջանից մազապուրծ փախած եւ ԱՄՆ-ում բնակություն

Հյուսիսային պողոտայում ամուսնության առաջարկությունները շարունակվում են (Տեսանյութ)

Գարունը դեռ չի եկել, բայց Հյուսիսային պողոտայում գարնանային ռոմանտիկ տրամադրությունը շարունակվում է: Այս անգամ էլ Գևորգն է որոշել ամուսնության առաջարկությունը ֆլեշմոբ դարձնել և Հյուսիսային պողոտայում իր սիրելիին՝ Ալիսային, սեր խոստովանել: Մանրամասները  տեսանյութում:   Տիգրանուհի Թասլակյան

Ազատամարտիկի ընտանիքն անտուն եւ ունեզուրկ է դարձել

Փետրվարի 27-ի երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում  այրվել է Տիգրան Ավալյանի առանձնատունը: Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը հայտնեց, որ տանն այդ  ժամանակ եղել է Տիգրան Ավալյանի ծեր մայրը, Տիգրան Ավալյանը եւ նրա  կինը հարեւանի տանն են եղել: Հրդեհն արագ տարածվել է, Իջեւանից ժամանած հրշեջները չեն կարողացել տունը փրկել: Գյուղապետի խոսքերով՝ դեռեւս պարզ

Մարգարիտ Եսայան. «Ընդդիմության հետ Համաձայնության կառավարությունը լավագույն տարբերակն է» (Տեսանյութ)

«Պետք է խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել»,- կարծում է նախկին «ժառանգական» Վարդան Խաչատրյանը

ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, «Ժառանգություն»  ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդակցությունն ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` վերջնական որոշման  չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ով նամուս ունի՝ վերեւից ներքեւ հրաժարական պիտի տա» (Տեսանյութ)

Ժառանգության անդամը ԲՀԿ-ին Աբովյանում ողջունեց՝ ժողովրդի կողքին կանգնելու համար «Ինձ հաճախ են հարցնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխություն անելո՞ւ է: Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հեղափոխություն արել է՝ փետրվարի 18-ին, երբ ժողովուրդը իր ձայնը, քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյնին»,- այսօր Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին այսպիսի ելույթ ունեցավ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը: Նրա խոսքերով՝ «Չնայած եղան ճնշումներ, ընտրակաշառքներ,

«Լավ, մաքրող փոթորիկ էր». Ալեքսանդր Մանասյանը` Ղարաբաղյան շարժման մասին (Տեսանյութ)

«Թեեւ շարժումից անցել է քառորդ դար, բայց դեռ բազմաթիվ հարցեր չեն ստացել իրենց պատասխանները» «Ինչու՞ մենք թույլ տվեցինք դա, ինչու՞ հենց մենք դարձանք այդ կոտորածների զոհը»,- հարցնում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ու հավելում, որ այս եւ մի քանի այլ հարցեր` կապված սումգայիթյան ջարդերի հետ, դեռեւս իրենց պատշաճ պատասխանները

Դանիել Իոաննիսյանը՝ ուսխորհրդի անդամին. «Ախր էդքան սուտ մի խոսեք»

Ակտիվիստներն ու ուսխորհուրդների ներկայացուցիչները քննարկեցին դասադուլի թեման Այսօր «Մեդիա» կնտրոնում լրագրողների հետ հանդիպման էին եկել դասադուլ անող ուսանողները  եւ մի քանի պետական բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ: Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ այսօր հայաստանյան բոլոր բուհերում գործող ուսխորհուրդները կուսակցականացված են.«Ուսանողները պետք է լինեն քաղաքական հայացքների կրողներ, այլ ոչ թե կուսակցական ֆիգուրներ»: Սրան հակառակ՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

«Օսկար»-ը դեպրեսիա է առաջացրել, Մայքլ Ջեքսոնին ու Ուիթնի Հյուսթոնին «կվերակենդանացնեն»

«Օսկար» մրցանաբաշխության ժամանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթած 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հետաձգել է նախատեսված արձակուրդը: Աղջիկը պատրաստվում էր երկու շաբաթով գնալ Հավայան կղզիներ, որպեսզի հանգստանար մինչ «Մարդիկ X»-ի շարունակության նկարահանումները: Սակայն դրանք մի քանի օրից արդեն պետք է մեկնարկեն: «Ես ցանկանում եմ մի քանի օր պառկել դիվանին եւ խմել` չփոխելով հագուստս,- ասել է Ջենիֆերը,- նույնիսկ չհամարձակվեք

Քաղաքագետը հակառուսական տրամադրություններ չի տեսնում

Լեւոն Շիրինյան. «Մենք պետք է ռուսներին ասենք` բարեկա’մ, արածներդ չենք մոռացել, բայց դա չի նշանակում, որ մենք դրանով առաջնորդվում ենք, այնպես որ` հակառուսական ոչինչ չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք դաշնային հարաբերությունների, բայց արժանապատիվ ձեւով»:  Արդյոք նախագահի թեկնածուների հավաքած ձայները նրանց պատկանող իրակա՞ն ձայներն են` հարցին, այսօր «Ելակետ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը  պատասխանեց. «Ով ստացել է`

Ստոմատոլոգներին բազկաթոռներով կհարկեն, չեն հաշվի ռենտգեն ապարատները

Կառավարությունը մերժեց դաշնակցականներին, ստոմատոլոգների համար ընդունեց սեփական որոշումը: Այսօր ՀՀ կառավարությունը մերժեց ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկը, համաձայն որի, դաշնակցականները կոչ են անում թեթեւացնել ստոմատոլոգների հարկային բեռը: Ի պատասխան՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ առավել նպատակահարմար է կառավարության քննարկած նախագիծը, որով նախատեսված է չհարկել ստոմատոլոգիական կլինիկաներում առկա ռենտգեն ապարատները եւ մեկ տեխնիկի եւ նրա աշխատանքում

ԵՊՀ ռեկտորի օգնականը «հոգեհուզական վիճակից» ելնելով է զորք հանելու մասին խոսել

Արմեն Աշոտյան. «Ես կարծում եմ, որ քավության նոխազ սարքել ինչ-որ ռեկտորի օգնականի, որն այդ պահին իր հոգեբանական վիճակից ելնելով, չի կարողացել ինքնատիրապետել իրեն, այդքան էլ ճիշտ չէ» Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որին լրագրողները «բռնացրին» կառավարության նիստից հետո, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի` «զորքն» առաջ բերելու հայտարարությանը, որը հնչեցվել էր դասադուլի ակցիայի ժամանակ,

ԵՊՀ ռեկտորի օգնականը շնորհակալություն է ստացել զորք կանչելու համար (Տեսանյութ)

«Երբ ասում եմ` բերեք զորքը, նկատի ունեմ` ոստիկաններին, որ թույլ չտանք այդ հրմշտոցը շարունակվի: Երբ ասում եմ` ախալքալակցի տղաները գան առաջ… որոնց հետ էր գնում վեճը, որ վիճաբանությունը չշարունակվի: Ցավում եմ, որ իմ բոլոր ջանքերը, որ վիճաբանությունը չշարունակվի, մեկնաբանվում է  այսպես»,- Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը մեկնաբանեց երեկ «Ա1+»-ի կայքում  հայտնված տեսանյութը:

Կառավարությունը, ՀՔԾ-ն, փոխանակ քայլեր ձեռնարկեն, «Թեղուտին» արտոնություն են տալիս

Բնապահպան-ակտիվիստները դեմ են «Թեղուտին» հարկային արտոնություն տալուն Կառավարության շենքի առաջ, այսօր մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության այն որոշման դեմ, որ «Թեղուտ» ընկերությունը իրավունք է ստացել՝ հանքը շահագործելու համար նախատեսված տեխնիկան եւ այլ ապրանքներ ներկրելու արտոնյալ պայմաններով: Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարությանն առաջարկել էր 3 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյան.«Ես էլ եմ մասնակցել դասադուլի»

Բայց դա եղել է 1988-ի շարժման ժամանակ  ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց, որ իր կուսակցությունը համալսարանն  է ու հատուկ ցույց տվեց համալսարանականի իր կրծքանշանը: Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի ու ախալքալակցիների պահվածքին՝ Ղարիբյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, թե ընդհանուր մասսայի մեջ ովքեր էին ախալքալակցի, ովքեր երեւանցի,  երկուստեք վիրավորանքներ են

«Եվս այսպիսի հինգ տարի, եւ մենք կկորցնենք մեր երկիրը»

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ գործող իշխանությունների հանդեպ  հավատի պակասից առաջիկա հինգ տարում արտագաղթը ավելի շոշափելի կդառնա: Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն ասում է, որ հինգ տարի առաջ հույս ուներ, որ  միգուցե Սերժ Սարգսյանը՝ իր կարողություններով ու քաղաքական պրակտիկայով, կնպաստեր Հայաստանին՝ մեկ քայլ առաջ կատարելու, սակայն նրա հույսերը չեն արդարացել: «Դժբախտաբար, դա տեղի չունեցավ: Հինգ տարվա ընթացքում Հայաստանը

Բելգիահայերը բողոքեցին ընդդեմ ոճրագործության

Բելգիահայ համայնքը ամենաակտիվներից է: Երեկ՝ փետրվարի 27-ին, տեղի հայերը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք երթով շարժվեցին դեպի Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատուն, այնուհետեւ հավաքվեցին Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը ծաղկեպսակներ տեղադրեցին խաչքարի մոտ, ինչին հետեւեց հոգեւոր

Ձեւակա՞ն է մշակութային ապակենտրոնացումը

Մեկնաբանում են մարզային թատրոնների տնօրենները Կառավարության որդեգրած սկզբունքը՝ մշակույթի ապակենտրոնացման եւ մարզերում խոշոր մշակութային ծրագրերի իրականացման մասին, արդյոք ձեւական բնույթ չի՞ կրում: Օրինակ, վերջերս Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, սակայն մի՞թե դա բավական է ասելու, որ այսօր մեր մարզերն ապրում են ակտիվ մշակութային կյանքով կամ էլ ձերբազատվել ենք մայրաքաղաքը մշակութային մոնստրի կարգավիճակով ապրեցնելու մտքից: «Առավոտը» կապվեց

Ուղիղ միացում. Գեւորգ Մելքոնյանը եւ Դանիել Իոանիսյանը` «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 85-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում»  հ/կ նախագահ, ԵՊՀ ռեկտորի օգնական  Գեւորգ Մելքոնյանը եւ  Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքացիական ակտիվիստ  Դանիել  Իոանիսյանը: Քննարկման թեման`  ինչո՞ւ դասադուլային պայքարը  բազմամարդ չէ. ուսանողները չե՞ն  ցանկանում մասնակցել դասադուլին, թե՞ նրանց թույլ չեն տալիս: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել

Ի՞նչ ծավալի տեղեկատվություն կտրամադրվի Վ. Հարությունյանին

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԱԾ հաշվառման եւ արխիվային ֆոնդերի վարչության պետ Գ. Տեր-Վարդանյանը: – Պարոն Տեր-Վարդանյան, վերջին ժամանակաշրջանում հանրությանը պարբերաբար ներկայացվում են «Իրավունքի եւ ազատության» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությունները, որ վերջինս դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ խորհրդային ժամանակաշրջանի այլախոհական շարժման համար դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռներն իրեն տրամադրելու խնդրանքով՝ հանրագիտարանային բնույթի գիրք

Բնակիչների սրտով միայն ճանապարհային ոստիկանությունն է պատասխանել

Քաղաքային եւ թաղային իշխանությունները հարցը «լղոզում» են Կոմիտաս 3 շենքի բնակիչները 3-4 տարի է՝ պայքարում են իրենց ննջասենյակների լուսամուտների տակ գիշերային ժամերին աղմուկ-աղաղակ բարձրացրած գիշերային հերթափոխով աշխատող տաքսու վարորդների, կրպակների գինովցած հաճախորդների ու բոմժերի ներկայությունից: Այդ շենքի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանը վստահեցնում է, որ այդ հավաքատեղիի մեղավորը գիշերն աշխատող կրպակներն են, որոնք էլ իրենց շուրջը հավաքում են

Սերգո Կարապետյանին «Ֆլեշի» մասին հարցը հունից հանեց. նա ասուլիսի կեսից նեղացավ ու դուրս եկավ

Չլսելով մյուս հարցերը՝ գյուղնախարարը միանգամից տեղից վեր կացավ եւ դուրս եկավ սրահից` ասելով, որ ասուլիսը վերջացել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լքեց ՀՀ կառավարության մամուլի սրահը` չսպասելով, որ լրագրողները վերջացնեն իրենց հարցերը: Գյուղատնտեսության նախարարին պարզապես հունից հանեց լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս

«Ս. Սարգսյանը Ր. Հովհաննիսյանին կփորձի վերադարձնել իր ճահիճն ու կազինոն»

Կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտեց, որ ժողովրդի համբերության բաժակը արդեն լցվել է, եւ նրանք են պահանջում արագ կարգով իշխանափոխություն: Նա երկրում ստեղծված վիճակը անվանելով բացառիկ՝ հետեւյալ մեկնաբանությունը ներկայացրեց. «Այս պոռթկումը, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի կողմից, շատերի համար, անշուշտ, անակնկալ էր: Առաջին

ՕԵԿ-ը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն

Հարցազրույց Հեղինե Բիշարյանի հետ – Տիկին Բիշարյան, նախօրեին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Եթե փոքր-ինչ բացենք փակագծերը, ապա ի՞նչ հիմնական շեշտադրումներ է կատարել քաղխորհուրդը: – Նախ պետք է նշեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանին սատարող հիմնական

«Ժողովրդի կողքին»

1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց եւ շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով՝ դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաեւ չհակադրվելով նրանց: Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» (попутчики)՝ ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք մեր՝ բոլշեւիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչեւ որ մենք

Թեժ երկխոսություն ԿԸՀ-ում` «Ժառանգության» ներկայացուցչի և ԿԸՀ նախագահի միջև (Տեսանյութ)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց քաղաքացի Լուսինե Պետրոսյանի դիմումը , որով պահանջվում է չեղյալ համարել թիվ 25 ԸԸՀ-ի N 63-Ա որոշումը: Լուսինե Պետրոսյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև արտահերթ նիստի ընթացքում բավական ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ այն հարցի շուրջ, թե ինչու «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրական տեղամասերում կամ վստահված անձինք չեն ներկայացրել հատուկ

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով հանգցրեց Քոչարյանի եւ Սարգսյանի նկարների կրակը (Տեսանյութ)

Փառանձեմ մայրիկը կրկին խարույկ էր կազմակերպել՝ երկու նախագահների նկարներով Մարտի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է ապագա ուղենիշերը, այն ճանապարհն է ցույց տալու, որով պիտի շարժվի: Այս մասին նա հայտարարեց Նոր Հաճընում՝ բնակիչների հետ հանդիպմանը: «Նոր Հաճընը ասաց՝ «ո՛չ կեղծիքին, ո՛չ վախին, ո՛չ սպառնալիքին», ասաց՝ «դո՞ւք ով եք»: Ով խախտեց օրենքը՝ մարզպետ է, գյուղապետ է, քաղաքապետ է,

«Մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են». Ալեքսանդր Ամարյան

«Հոգեւոր դաշտը բոլորի համար դարձել է հետաքրքիր: «Աստծո հարսնացուները» դա նոր կառույց չէ, այլ նոր անվանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստան ներթափանցած նոր աղանդների մասին ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նրա պնդմամբ՝ կար «Աստծո դեսպանատուն» կառույցը՝ «Կենդանի հավատք» մասնաճյուղով: Վերջինս որոշեց առանձին կառույցով հանդես գալ եւ առանձնացավ, փոխարենը

Քաղաքացին չգիտի՝ ով է տվել կաշառքը

ՀՀ քաղաքացի, Արծվաշենի պաշտպանական առաջին ջոկատի հրամանատար Բարխուդար Ադամյանն իր անկեղծության համար հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում։ «Ա1+»-ի հարցումների ժամանակ նա չէր թաքցրել, որ փետրվարի 18-ի ընտրակաշառք է ստացել։ «Կոտայքի մարզում է եղել։ Նրանք մեքենայի մեջ էին նստած ՝ քահանայի շորերով։ Մեկը մոտեցավ ինձ՝ հարցերց, գնո՞ւմ ես ընտրության, ասացի՝ այո, ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ինձ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031