Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ. տեսակցություններն այսուհետ կկազմակերպվեն հեքիաթ-տնակում

Դեկտեմբեր 28,2012 20:00

 

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով և երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ «Հեքիաթային տնակի», բացման արարողությունը:

Տնակի շահագործման արարողությունը համընկավ  Ամանորի հետ.  մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝  երեխաների կողմից այնքան սպասված  նվերներով:      Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրեցին օրվա հերոսները՝ երեխաները: ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարևանությամբ դրսից  ու ներսից   հեքիաթ հիշեցնող տնակն ունի շատ գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը  թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ-ի հետ առնչվող երեխաներն այսօր  2140-ն են, մինչև այժմ ծառայությունում համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով տեսակցությունները անց էին կացվում  ԴԱՀԿ աշխատասենյակներում: «Նոր պայմանները ստեղծվել են ծառայության արտաբյուջեի հաշվին»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է: Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ Այս տարվա վիճակագրության համաձայն, 1072 կատարողական վարույթներից 987-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 75-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը` երեխաների հանձնման։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31