Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ Mocak.am-ից

Դեկտեմբեր 28,2012 17:42

Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու հետևում են Mocak.am մանկական ժամանցային կայքի նորություններին: Mocak.am-ն արդեն ներկայացնում է էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ հայերեն լեզվով, աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iPad-ի և Android օպերացիոն համակագով աշխատող պլանշետների համար: «Նոր տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ են մեր կյանք մտնում, իսկ այդ ամենը բոլորից արագ կլանում են երեխաները: Ամսագիր ստեղծելու գաղափարը ունենալով՝ մենք որոշեցինք նրանց հետաքրքրություններին համապատասխան մի բան ստեղծել», – ասաց Mocak.am-ի խմբագիր Անահիտ Ալեքսանյանը: Էլեկտրոնային ամսագիրը հասանելի է լինելու նաև Սփյուքում, մի շարք համայնքներին ավելի մատչելի դառնալու համար էլ  շուտով կներկայացվի նաև  ամսագրի արևմտահայերեն տարբերակը: Անահիտի խոսքով՝  Սփյուռքում շատ է հայալեզու ընթերցանության նյութերի բացը, մանկական ամսագրեր տպագրվում են շատ քիչ համայնքներում, իսկ Հայաստանից ոչ մի ամսագիր չի արտահանվում: Ունենալով շատ սփյուռքահայ ընթերցողներ և տեղյակ լինելով նրանց ցանկություններին ու խնդիրներին՝ ընտրվեց ամսագրի այս տարբերակը: Խոսելով ամսագրում տեղ գտած նյութերի մասին, Անահիտն ասաց. «Շեշտը դրվելու է հայկական մշակույթի ու պատմության վրա, այդ ամենը մատուցելու ենք երեխաներին հասկանալի ոճով, հետաքրքիր նկարազարդումներով: Իհարկե լինելու են նաև հեքիաթներ, հայերեն աուդիհեքիաթներ, հայկական մուլտեր, երգեր և խաղեր»:

Ամսագիրը այժմ հասանելի է Beta տարբերակով և ամսագրի անձնակազմն ընդունում է առաջարկություններ և քննադատություններ [email protected] էլ. փոստի հասցեով և հաշվի առնելով բոլոր ցանկություններն ու առաջարկությունները՝ ճիշտ մեկ ամսից կներկայացնի «Մոծակ» մանկական ամսագրի առաջին ավարտուն համարը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31