Օրվա լրահոսը

Դերասանի մայրը թոռնիկ է ուզում

«Երեք մետր երկնքից բարձր» ֆիլմի գլխավոր հերոս Մարիո Կասասը, որը երկրպագուների մեծ բանակ ունի, անձնական կյանքում դժվարություններ ունի: Մարիոյի հարազատները թոռնիկ են ուզում, ընդ որում՝ պահանջում, որ գեղեցկադեմ երիտասարդն անհապաղ ամուսնանա ու դա լինի իր կյանքի միակ ամուսնությունը, քանի որ նրանց տոհմում ընդունված ավանդույթների համաձայն, յուրաքանչյուրը պետք է ունենա ամուր ընտանիք: Մարիոյի մայրը հարցազրույցներից մեկում

Արթուր Սաքունց. «Գագիկ Ջհանգիրյանը դեռ հետո պիտի լաց լինի, և ոչ միայն ինքը»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Մատաղիսի գործով արդարացման վճիռ հրապարակեց` անմեղ ճանաչելով մարդասպանության մեջ ամբաստանվող 3 երիտասարդներին` Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում դատարանի վճիռը գնահատեց այսպես. «Ցավոք, արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանի դահլիճում,

Իրինա Ռոզանովա. Դելոնը հրաժարվեց գրիմից՝ 33 տարի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է եղել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի շնորհանդեսին, որ կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդեց ֆիլմի ստեղծագործական կազմի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստան է ժամանել AP cinema կինոընկերության տնօրեն եւ համապրոդյուսեր Վալերի Սահարյանի հրավերով: Լեգենդար արվեստագետին ընդունել են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Կազմակերպիչները

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանը կարող է քաղաքական որոշումներ ընդունել, բայց…

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի խոսքերով, Եվրասիական միությանն ինտեգրվելը կազդի Հայաստան- ԵՄ հարաբերությունների վրա: «Հնարավոր է Հայաստանը անդամակցի եվրասիական միությանը, բայց որոշակիորեն, որովհետեւ եվրասիական միության մեջ կան որոշ բաղադրիչներ, որոնք հակասում են ԵՄ-ի հետ համագործակցությանը: Եվ կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ

«Բժիշկ-հիվանդ հարաբերություններում ոչ մի փող». առողջապահության նախարար

2013 թվականին ՀՀ բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կգերազանցի 70 միլիարդ դրամը: Սակայն առողջապահության ֆինանսավորմամբ, Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 12-րդ տեղը` թիկունքում թողնելով Տաջիկստանին, Ադրբեջանին եւ Թուրքմենստանին: Այսօր այս մասին հայտարարվեց «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կայացած «Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը: Մինչ միջոցառումը կսկսվեր, ՀՀ

Մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է

Այսօր Լոռու մարզի Պետրովկա գյուղում մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է եւ գտնվում է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում: Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը`

Օսկանյան-Զուրաբյան երկխոսության գաղտնի ձայնագրության մասին. «Սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ»

 «Այստեղ որևէ հարց չկա, մարդու իրավունքները խախտվել են»,-Aravot.am-ի հետ զրույցում Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրման փաստին այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, նախկին դաշնակցական պատգամավոր  Գառնիկ Իսագուլյանը: Այնուհետև նա հավելեց. «Չգիտեմ՝ ով է արել, բայց ով էլ արել է, սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ: Պատճառաբանությունն այն է, որ ընթանում էր ՀՀԿ

Իգոր Կլիմկոն կլքի՞ «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնը

Aravot.am-ի տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի, Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ, ըստ որոշ լուրերի, պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն

Ալեն Դելոն. Արտաքինս ու տաղանդս մորիցս եմ ժառանգել

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայում, որի շնորհանդեսը կայացավ այսօր, նկարահանվել է նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Ընդ որում՝ Դելոնը ֆիլմում խաղում է հենց Դելոնին: «Շնորհավոր ամանոր, մայրերը» յուրօրինակ կինոձոն է բոլոր մայրերին: Aravot.am-ը կինոաստղին հարցրեց՝ եթե հրաշքով մայրը ողջ լիներ, ի՞նչ նվեր կաներ նրան: «16 տարի

Հարգելի ընթերցողներ

Տեխնիկական խնդիրների պատճառով մեր կայքը վերջին օրերին, նաեւ այսօր՝ աշխատում է ընդհատումներով: Հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Անհարմար թեքահարթակներ

«Այդ թեքահարթակով ես էլ չեմ կարող իջնել, ինչ հաշմանդամություն ունեցող մարդու մասին է խոսքը գնում»,- ասում է անցորդներից մեկը: Երևի թե բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ թեքահարթակների բացակայության խնդիրը Հայաստանում դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Տեղեր կան, որտեղ այն բացակայում է, տեղեր էլ կան, որ այն կառուցում են միայն կառուցելու համար: Վերջերս քաղաքով զբոսնելիս

AFP. «Թուրքիա-Իրան հարաբերությունները լարվում են Պատրիոտ հրթիռների պատճառով»

Թուրքիայում Պատրիոտ հրթիռների տեղակայումը «սադրիչ» գործողություն է, որը կարող է բերել «չհաշվարկված» արդյունքների, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը դեկտեբերի 16-ին, Իրանի նախագահի Թուրքիա այցելությունը չեղյալ հայտարարելուց հետո: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: «Պատրիոտ հրթիռների տեղակայումը ոչ մի լավ արդյունքի չի բերի, այլ միայն կսադրի և, Աստված չանի, արդյունքում ստիպված չհաշվարկված գործողություններ տեղի կունենան»,

Ծրտոտ ձվեր կարելի՞ է վաճառել

Այսօր շուկայում վաճառվող ձվերի մաքրության վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում, մինչդեռ մասնագետները պնդում են, որ կեղտոտ ձվի վաճառքն էլ օրենքի խախտում է եւ ոչ միայն ժամկետանց, այլեւ կողտոտ ձուն էլ կարող է վտանգել մարդու առողջությունը: Այսօր Aravot.am-ի խմբագրությանն էր դիմել Ժաննա Ալավերդյանը, որը Քասախ գյուղից Լուսակերտի «Հարություն» թռչնաբուծականի տուփով 10 հատ դիետիկ ձու էր

Մուրադ Մուրադյանը հերքում է, որ դա ինքն է

Այսօր Epress.am-ն արձանագրել էր, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը քվեարկում ուրիշի փոխարեն՝ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման մասին հարցի քվեարկության ժամանակ: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այդ նախագիծն ընդունվեց ընդամենը 66 կողմով, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ուրիշի փոխարեն քվեարկություն չլիներ՝ այն ընդունվելու էր: Մուրադ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ի՞ր նախաձեռնությամբ է

youtube-ից հեռացվել է հայտնի ձայնագրությունը

Քիչ առաջ youtube-ից հեռացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությունը: ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրությունը հեռացվել է այն մարդու կողմից, ով այն տեղադրել էր: «Ինքն իր խնդիրը լուծել է, մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ հանրային քննարկման թեմա: Հիմա արդեն այլևս կարևոր չէ՝ այն կա՞

Ուրախության արտասունքներ ու գրկախառնություն ` Շիրակի դատարանում (ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, անմեղ ճանաչեց 9 տարի շարունակ Մատաղիսի գործով դատվող 27-ամյա երեք երիտասարդներին` վանաձորցի Արայիկ Զալյանին և գյումրեցիներ Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Վերջիններս մեղադրվում էին 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասում զինծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին ու Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Այսօր վճիռը հրապարակվելու էր ժամը 14.00-ին,

Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար,«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:  Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումը քիչ առաջ մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից

«Ես քեզ նվիրում եմ իմ հոգին». Ի՞նչ նվիրել զուգընկերոջը Ամանորին

Ամանորին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում գրեթե բոլորը՝ հատկապես սիրահար զույգերը փորձում են միմյանց համար ընտրել հաճելի և օգտակար նվերներ: Այս առիթով «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցում (հարցմանը մասնակցել է 25հոգի)՝ պարզելու, թե ինչպիսի անակնկալների են սպասում հայ երիտասարդները և ինչպիսի նվերներ են պատրաստում նվիրել իրենց սիրելիներին: Պատկերը հետեւյալն է. Ի՞նչ կցանկանան նվիրել. .Տուփ՝ համբույրենով, որոնք

Ամերիկայի Հայկական Համագումարն անցկացրեց իր ամենամյա Ճեպազրույցները

Անցած շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարն իր ամենամյա ճեպազրույցները և ընդունելություններն անցկացրեց Վաշինգտոնում և Մասաչուսեթս նահանգում. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Վաշինգտոնի հավաքին, որի կազմակերպմանն աջակցել եր Հայաստանի Հանրապետության դեսպանատան անձնակազմն ու անձնապես դեսպան Թաթուլ Մարկարյանը, բացման խոսքով հանդես եկավ Համագումարի կամավորական ծրագրի նախկին մասնակից` Արամ Գավուրը, ով նաև ստանձնեց հանդիսության վարողի դերը: Միջոցառմանը հրավիրված խոսնակն

Տիկո. «Ուզում եմ՝ գալիք տարում մարդիկ ապրեն, այլ ոչ թե պլանավորեն ապրել»

«Թիվ 5»-ի Տիկոն հուսով է, որ աշխարհի վերջը չի գա և ինչպես ամեն տարի Ամանորը կդիմավորի ուրախ և նոր հույսերով: Նա չի հավատում Ձմեռ պապի առեղծվածին, բայց միշտ էլ անհամբերությամբ է սպասում Ամանորին, քանի որ հավատում է,  որ այն լինելու է իր համար հրաշքներով և անակնկալներով լի: Այս տարի էլ, ինչպես ամեն տարի, սպասում է

Северный Рабочий. «Շոստակովիչը՝ հայկական ձևով»

Դեկտեմբերի 11-ին Սևմաշի տեխնիկայի տանը ելույթ է ունեցել «Խաչատրյան» եռյակը: Դաշնամուր` Արմինե Գրիգորյան, ջութակ` Կարեն Շահգելդյան, թավջութակ` Կարեն Քոչարյան: Քոչարյանին Սևերոդվինսկի երաժշտասերները ճանաչում և սիրում են. այս հրաշալի երաժիշտն արդեն երկու անգամ ելույթ է ունեցել այստեղ: Գրում է «Սևեռնի ռաբոչի» պարբերականը: Խումբը ստեղծվել է 1999թ. և համերգներ է տվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Շվեյցարիայում, Լատինական

406.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 18-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:

The Armenian Reporter. «13-ամյա վիրտուոզ ջութակահարին մեծ ապագա է սպասվում»

Հայկ Արամ Հովսեփյանը բոլոր 13-ամյա պատանիների պես սիրում է համակարգչային խաղեր՝ յութուբ, բիթ բոքսինգ, բրեյք- դանս, լող և երաժշտություն: Նրան բոլորից տարանջատում է ջութակը, սակայն շատ հանգիստ կարող է լինել նաև սաքսոֆոնը, կլարնետը կամ դաշնամուրը: Նա հմուտ նվագում է այդ բոլոր չորս գործիքների վրա: Գրում է «Արմենիան ռիփորթեր»-ը ու ավելացնում, որ Հայկը նաև շվի  է

Երեք հանրային լսում` մեկ օրում

ՀՀ բնապապանության նախարարությունն օրնիբուն աշխատում է ի բարօրություն բիզնես ոլորտի. երեք հանրային լսում՝ մեկ օրում:  Ս. թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել միաժամանակ 3 հանրային լսում, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի` ս. թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»

Շարմազանով. «Եթե ես էլ իմանայի, որ ինձնից այլ կուսակցության գործընկերներիս մոտ բամբասում են, շատ ծանր կտանեի»

«Ես իմ գործընկերոջը կխնդրեի պարզապես կոռեկտություն պահպանել: Ես հասկանում եմ ինքը ինչից է ջղաձգված: Բնական է, եթե ես էլ իմանայի, Աստված չանի, որ ինձնից այլ կուսակցության գործընկերներիս մոտ բամբասում են, ասում են, որ ինքը այլ գծի մեջ է, մենք իր վրա աշխատում ենք, բնականաբար, մարդկայնորեն շատ ծանր կտանեի: Ես կարծում եմ, որ իմ հարգարժան գործընկերոջ

«Մաշտոց» կրթամշակութային հանդեսը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պատվոգրի արժանացավ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մաշտոց» կրթամշակութային հանդեսին և նրա խմբագրակազմին նախարարության պատվոգրով պարգևատրելու արարողությունը: 2012-ի հոկտեմբերին լրացել է «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսի լույսընծայման 15 տարին: Հանդեսը հիմնադրել է Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն տարածվում է ինչպես Հայաստանում, այպես էլ տարբեր երկրների հայ համայնքներում: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս

ԿԳ նախարար. Մարզերի 100-ից ավելի համայնքներում դպրոցն ինտերնետ ունեցող միակ տեղն է

«Ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, մինչ տարեվերջ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները կունենան ինտերնետ: Փորձարկման փուլում են գտնվում անգամ հեռավոր` բարձր լեռնային գոտիներում գտնվող դպրոցների ինտերնետ-սենյակները: Նախորդ տարվա համեմատ, առնվազն երկու անգամ աճել է կապի որակը, իսկ մայրաքաղաքում ինտերնետն այս պահին ավելի արագ է: Սակայն մենք չունենք դպրոց, որը չունի հիմնական կամ փորձարարական ինտերնետ: Մեկ- երկու դպրոց

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ

Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի՝ Մատաղիսի գործով. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»

«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գեւորգին»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: Aravot.am-ի դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ:

Արզուման Հարությունյան. Թրաֆիքինգի մասին գրելիս, չպետք է գնալ սենսացիայի հետեւից

Այսօր կայացած, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը ասաց, որ վերջին մեկ տարում իրենք դիտարկել են ԶԼՄ-ներում տեղ գտած 90-ից ավելի հոդվածներ ու պարզել, որ 7 առցանց լրատվամիջոց, այս թեմային բավականին շատ է անդրադարձել ու խախտումներ թույլ տվել. «Հիմնական խախտումը բառի ոչ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031