Օրվա լրահոսը
Արծրունին պարտվեց Վճռաբեկ դատարանում
Ցմահ ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունու վճռաբեկ բողոքը փետրվարի 15-ին մերժել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը: Իր բողոքի քննության համար Արծրունին չէր ներկայացվել, քանի որ նման ցանկություն նա չէր էլ հայտնել: Հիշեցնենք, որ դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունին միջնորդել էր, որպեսզի բողոքարկման համար սահմանված
«Նախագահը նեղանալու փոխարեն՝ ճիշտ կանի իր մեղքը փնտրի»
Ինչո՞ւ շիրակցիները չվստահեցին Սերժ Սարգսյանին Շիրակցի հանրապետականների կանխատեսումներին հակառակ, թե այս մարզում ու Գյումրի քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը անպարտելի կլինի, հյուսիսային մարզի բնակչությունը գերադասեց «Ժառանգության» առաջնորդին: Հատկապես Գյումրիում նախագահը չկարողացավ գոնե չնչին տոկոսային հարաբերությամբ զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախնական արդյունքներով՝ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին հաղթեց 32 եւ ավելի տոկոս առավելությամբ: Ինչո՞ւ, շիրակցիները այդքան հիասթափված են
«Այդ ի՞նչ անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք է խախտվում»
Հարց է ուղղում Վարդան Հարությունյանը՝ ի պատասխան ԱԱԾ-ի մամլո հաղորդագրության Փետրվարի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը բավական օպերատիվ կերպով արձագանքեց մամուլում խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարման նպատակով «Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ԱԱԾ-ին դիմելու, մերժումներ ստանալու, ինչպես նաեւ փետրվարի 8-ին խորհրդային տարիների մի խումբ այլախոհների տարածած հայտարարության
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ստացել են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ
2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու
«Ոնց որ գողական ըլնեք»
ՀՀԿ-ական պատգամավորը՝ լրագրողներին «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների գիշերը՝ 18 լույս 19-ին, Երեւանի Էրեբունի վարչական համայնքում «Առավոտ»-ի եւ Panorama.am-ի թղթակիցների եւ ՀՀԿ շտաբից դուրս եկած մի երիտասարդի միջեւ միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում վնասվել է «Առավոտի» տեսախցիկը: Լրագրողները Էրեբունի վարչական շրջան գնացել էին «Ժառանգության» շտաբից ստացած ահազանգերի հետքերով, այնուհետեւ որոշեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ
ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը. Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է: Թիվ 3
Արթուր Բաղդասարյա՞նն էր մեղավոր
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նկատենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր «հաղթող» թեկնածու, իսկ
Շիրակի ֆենոմենը
Խոսքը, բնականաբար, ոչ թե Ֆրանսիայի նախկին նախագահի, այլ Հայաստանի մարզի մասին է: Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ եւ, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում: Պատճառները, համենայնդեպես, Գյումրիի դեպքում քիչ թե շատ պարզ են. խորհրդային շրջանում հզոր արդյունաբերություն ունեցող քաղաքը համակարգի փլուզման եւ երկրաշարժի հետեւանքով
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մի քանի տասնյակ տեղամասերի արդյունքներ
Հայաստանի ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: Հաղորդագրությունում ասվում է. «Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում «դիմող կողմն այլ
Ամերիկահայերը շարունակում են օգնել Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին
Գյումրու ամենածայրամասային թաղամասերից մեկում, ահավոր չքավորության պայմաններում իր երեք մանկահասակ երեխաների հետ բնակվող Նարինե Միքայելյանը նախորդ ամիս, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ էին տարել նրանց ընտանիքին, երեխաների համար հեռուստացույց էր խնդրել: Այսօր արդեն նրանք ունեցան հեռուստացույց, որը գնվեց փետրվարի 10-ին Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու նրա գործընկերների կազմակերպած բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ
Վրդովմունք` ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպերով։ Այսպես՝ Արտաշատ քաղաքի 17/05 տեղամաս մուտք գործած մի խումբ երիտասարդներ ուժ են կիրառել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ. մի քանի հոգի բռնել են նրա ձեռքերը ու թույլ չտալով նկարահանում կատարել՝ մի կողմ են տարել, մինչ մյուսները լցոնում
Վերադասավորում՝ ընդդիմադիր դաշտում, կամ Ր. Հովհաննիսյանը կգնա՞ իշխանությունների հետ պայմանավորվածության
«Ես ավելի հակված եմ կարծելու, որ այնուամենայնիվ լինելու են պայմանավորվածություններ, ու Րաֆֆին նման մեսիջներ ուղարկել է իշխանությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ներքաղաքական զարգացումների հավանական սցենարների մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Այնուհետև մանրամասնեց. «Ցանկացած ընտրությունից հետո, երբ ընդդիմությունը որոշակի տոկոս է վերցնում և հայտարարում, որ ընտրությունները կեղծված են, զարգացման հիմնական երկու ճանապարհ կա: Կամ
«Մեր դիտորդները չեն նկատել միայն ընտրակաշառքի բաժանման դեպքեր». Հարություն Համբարձումյան
«Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ ղեկավար Հարություն Համբարձումյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեց կազմակերպության դիտորդության նախնական ամփոփ տվյալները: Նրանց կազմակերպության դիտորդական առաքելության անդամները ՀՀ նախագահի ընտրությունների օրը դիտարկել են հանրապետության 1400 ընտրատեղամասերում: «Ըստ կազմակերպության դիտարկումների, քվեարկության և քվեաթերթիկների հաշվման գործընթացը տեղամասերի գերակշիռ մասում անցել են խաղաղ, հանգիստ մթնոլորտում»,-ասաց Հարություն Համբարձումյանը: Չնայած այս հանգամանքին, պրն.
ՙԵթե մի ամբողջ ժողովուրդ քեզ դեմ է ,այ տնաշեն, ինչի՞ ես երեսդ պինդ արել ու մեր ներվերը քայքայում
Բոլորի քննարկման թեման ընտրություններն են: Մարդիկ՝ տանը, սրճարաններում, փողոցներում, պուրակներում քննարկում են մի հարց՝ արդյոք արդա՞ր էին ընտրությունները: «Առավոտ»-ը որոշեց լսել անցորդների կարծիքները դրանց արդյունքի վերաբերյալ: Շատ-շատերը ակտիվորեն հետևել էին ընտրությունների ընթացքին և դժգոհ էին: ՙԷնքան խախտումներ էինք տեսնում, բայց որ ի՞նչ ահազանգեինք, չենք հավատում, որ համապատասխան մարմինները արձագանքելու էին և շտկեին՚: Հարցվածների մեծ մասը
Հաշմանդամ օլիմպիական չեմպիոնին ցմահ ազատազրկում է սպառնում
ՀԱՀ մայրաքաղաք Պրետորիայում շարունակվում է արագավազորդ, Լոնդոնի պարալիմպիկ խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսի դատը, որն օրերս ատրճանակով սպանել է ընկերուհուն՝ հայտնի մոդել Ռիվա Ստեենկամպին: Եթե դատավարության ընթացքում ապացուցվի, որ դա եղել է կանխամտածված սպանություն, երկու ոտքից հաշմանդամ Պիստորիուսը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը
Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։ Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։ Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում
«Երկրորդ փուլի հնարավորություն կար». Հրանուշ Խառատյան
Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրույուններին հետեյալ կարծիքը հայտնեց`«Ընտրությունների ընթացքում նախ աչքի էր զարնում բուն ընտրության օրը, դա այն էր, որ չէր երեւում, որ խախտումների վերաբերյալ թեկուզ սուբյեկտիվ պրոբլեմ է առաջացվում իշխանության համար: Հետաքրքիր երեւույթներ եղան Սերժ Սարգսյանի թիմի կողմից` ճնշումների, լցոնումների տեսքով: Ընտրությունների ընթացքում եղած դժգոհությունները ոստիկանության աշխատանքների վերաբերյալ, այսինքն,
Ինչ փոխվեց այս ընտրություններում, ինչը մնաց անփոփոխ
Ինչո՞վ առանձնացան եւ կհիշվեն 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում: Հիմա, երբ հայտնի են ընտրությունների արդյունքները, կարելի է խոսել այդ ամենի մասին: Հիմնական արդյունքն այն էր, որ այս ընտրություններն իսկապես մրցակցային էին, հակառակ ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի «կարկառուն» դեմքերի այն տեսակետին, թե դրանք մրցակցային չեն` որպես ենթատեքստ ունենալով այն միտքը, որ եթե դրան չի մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն
Այսօր 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկ երեկոյան
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ հանձնաժողովներում, իրենց անդամներից ոչ բոլորն են կարողացել պահել իրենց ձայները. «Քարոզարշավի ընթացքը շատ տպավորիչ էր, խելացի, որի արդյունքը եղան մեր արձանագարած ձայները: Բախշյանի խոսքով`«Ընդդիմադիր դաշտը, որը Հայաստանում գոյություն ունի, տարբեր հայտարարությունների տեսքով հանդես եկավ ընտրություններից առաջ, կոչեր եղան
Ընտրությունները խորհելու առիթ տվեցին բոլորիս
Հայաստանի նախագահի ընտրություններն ավարտվեցին: Ի սկզբանե պարզ էր, որ հիմնական մրցակիցները երկուսն են` Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի մյուս թեկնածուներն իրենց հասարակական վարկանիշով փաստորեն չկարողացան ապահովել քիչ թե շատ լուրջ մրցակցություն: Խոսքը վերաբերում է հատկապես նույնիսկ մեկ տոկոսի «շեմը» չհաղթահարած թեկնածուներին, որոնց համար քվեարկության արդյունքները պիտի լրջորեն խորհելու առիթ դառնան: Սակավաթիվ համակիրներով քաղաքական պայքարի
«Ո՞ր ազնվացեղ ընտանիքի զավակն» է որոշել ստորացնել Արման Մելիքյանին
Ի գիտություն ՀՀ դատախազությանը՝ հաղորդում հանցագործության մասին Այսդօր «Պոստ սկրիպտում» մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի նախկին թենածու Արման Մելիքյանն ասաց, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ ընտրությունները կեղծվել են: Դրանք, իհարկե, դեռ պետք է քննվեն, բայց այն, ինչը որ կա, նա միանգամայն բավարար է համարում, որպեսզի ԿԸՀ ողջ կազմը դառնա քննչական մարմինների հետաքրքրության առարկա: «Շնորհիվ
Քոչարյանը զանգահարել եւ շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Yerkir.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել` արդյո՞ք երկրորդ նախագահը շնորհավորել է կամ պատրաստվում է շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: «Ռոբերտ Քոչարյանն արդեն զանգահարել եւ շնորհավորել է Սերժ Սարգսյանին»,- մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը: Նշենք, որ երկրորդ նախագահը դեռեւս արտերկրում է, նա այդ պատճառով չէր մասնակցել քվեարկությանը:
Վարչապետի հանձնարարությամբ հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան
Աստված ազատի Հայաստանը հետընտրական ցնցումներից
Երեկվա բացօթյա հանրահավաք-ասուլիսից երեւաց, որ Ր. Հովհաննիսյանն այնքան էլ չգիտե իր անելիքը, միայն խոսում է ժողովրդի քվեն պաշտպանելու պատրաստակամությունից` «ինչպեսի» մասին դեռ չնշելով կամ չիմանալով:
Չինաստանը դոպինգի համաշխարհային մատակարա՞ր է
Չինաստանում ստուգվելու են մեղադրական այն փաստերը, ըստ որոնց սպորտում օգտագործվող բոլոր արգելված նյութերը գործնականում մատակարարվում են այդ երկրից: Այսպիսի մեղադրական հայտարարությամբ անցած շաբաթ հանդես է եկել Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) գլխավոր տնօրենը նշելով, որ ամբողջ աշխարհում քրեական խմբավորումների օգտագործած դոպինգ նյութերի 99%-ը դուրս է գալիս այդ երկրից: «Մենք ցնցված ենք այդ հայտարարությունից եւ WADA-ից բացատրություն
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ԿԸՀ-ից պահանջում է միջամտել եւ դադարեցնել
ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում “դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ” (ԸՕ
Ամբողջ Հայաստանին ձեռքով բարեւել է, Սերժ Սարգսյանին չի բարեւել
«Ես ուզում եմ տեսնել, որ Սերժ Սարգսյանն ունի պոտենցիալ տղամարդկություն եւ վճռականության՝ ընդունելու ժողովրդի հաղթանակը», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ «ՉԻ» – Իսկ մենք կարծում էինք, թե Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն տեսել է Սերժ Սարգսյանի տղամարդկությունն ու վճռականությունը։ Փաստորեն՝ նոր պիտի տեսնի։ Այսինքն՝ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանն ընտրությունները կեղծել է փոքրոգաբար ու վախվորած, հետո երեւի ամաչել
20-ը փետրվարի 1988. ինչպես է դա եղել
Անցել է քսանհինգ տարի: Քառորդ դար: Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր արդեն ոչ թե պարզապես պատանիներ ու աղջիկներ են, այլ, համարձակ կարելի է ասելՙ տղամարդիկ եւ կանայք, որոնցից շատերը ծառայել են բանակում, հասցրել են բուհեր ավարտել, ծնողներ դառնալ: Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել: Խոսքն առհասարակ միայն նրանց մասին
Ընտրական ձայները կապիտալի վերածելու արվեստը
Հովհաննիսյանի ստացած քաղաքագիտական կրթությունն ու ձեռք բերած փորձը պետք է հուշեին իրեն, որ հավաքած կես միլիոնից ավելի ձայնը քաղաքական ամուր կապիտալ կարող է դառնալ իրեն համար, շատ ավելի ամուր եւ ազդեցիկ, քան իր հիմնադրած եւ ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը:
Երեւանում արդյունքները սադրանք էին՝ ուղղված Տարոն Մարգարյանի դեմ
Զեկույց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական ընտրությունները լիովին համապատասխանել են եվրոպական չափանիշների վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումներին: Սադրանք Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական ընտրությունների՝ Երեւանում գրանցված արդյունքները գնահատում է որպես սադրանք՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: «Չորրորդ ինքնիշխանություն»


















































