Օրվա լրահոսը
Վերելակի դերն ու նշանակությունը… ընտրություններում
Երեկ ՀՀ նախագահի ընտրություն էր. իսկույն միացվեց մեծ վերելակը, որպեսզի ազգը կարողանա «ճիշտ» ընտրություն կատարել: Ցավալին, սակայն, այն էր, որ ժամը 23-ի մոտակայքում, երբ ընտրությունը չէր հասցրել նույնիսկ իրողություն դառնալ, հայտնաբերեցինք, որ վերելակը դարձյալ անջատված էր:
Էպոսագետ թեկնածուն հիվանդանոցում է
ՀՀ Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը ընտրությունների վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն կներկայացնի վերջնական տվյալները։ «Ես այժմ ոչ մի բան չեմ կարող ասել, հիվանդանոցում եմ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Սեդրակյանը։ Նա Միքայելյան հիվանդանոցում է՝ լյարդի հետ կապված խնդիրներով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ինչո՞ւ Ծառուկյանը չքվեարկեց` «Հանուն ապահով Հայաստանի»
Երեկ էլեկտրոնային կայքերը տեղեկացրին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել քվեարկությանը: Այս տեղեկությունը երեկ երեկոյան բավականին հետաքրքիր մտափոխանակության առիթ տվեց ՀՀԿ կենտրոնական շտաբում: Գերակշռող մեծամասնության կարծիքի համաձայն, իր այդ քայլով Գագիկ Ծառուկյանը լուրջ կասկածների տակ է դնում իր հետագա քաղաքական գործունեությունը: Այսօր Aravot.am-ը փորձեց ԲՀԿ-ից բացատրություններ ստանալ, թե ինչո՞ ւ պարոն Ծառուկյանը չմասնակցեց
«Բոլոր ընտրություններից սա ամենաանհետաքրքիրն էր». Բորիս Նավասարդյան
«Ընտրությունները ցույց են տալիս, որ ֆորմալ պահանջների կատարման առումով ահագին առաջադիմել են հեռարձակվող լրատվամիջոցները, մոտենալով միջազգային նորմերին, սակայն խնդիրները մնում են բովանդակային»,-այսօր Aravot. am-ի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվության համաձայն, հետազոտության օբյեկտ են հանդիսացել 6 համազգային հեռուստաալիքներ՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք /Հ1/, «Արմենիա»,
ՀԱԿ անդամը համոզված է` Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է
Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ մի շարք այլ քաղաքներում: Նա հաղթել է: Ես հաստատ կմիանամ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համախմբվելու կոչ անի
Նկարիչը՝ ԿԸՀ-ի «նկարչության» մասին. Նախօրոք էսքիզ էր արված, հետո գույներն ավելացրին
Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքների մասին խոսելիս դրանք որակեց վատորակ նկարչություն. «Անհաջող են նկարում ու ԿԸՀ-ի նկարը ոչ միայն ժողովրդի, այլեւ իրենց վրա է վատ անդրադառնում: Նկար կա, որ նկարիչը նկարում է, ու մի 100 տարի է հարկավոր լինում, որպեսզի հասկացվի դրա ուժը կորցրած լինելը, ու մարդիկ չցանկանան այն
Տեղական դիտորդ. «Մենք չենք համարում, որ այս ընտրությունները եղել են ազատ և արդար»
Ընտրությունը դիտարկող «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Իրավունք Եվրոպա» կազմակերպության անդամները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեցին բոլոր այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են երեկ ՀՀ-ում անցկացվող նախագահական ընտրությունների ընթացքում: «Մենք մտահոգություն ունենք, որ հերթական անգամ միջազգային դիտորդները չեն ներկայացնի այն օբյեկտիվ գնահատականները և իրական
«Իշխանությունը կիրառեց բոլոր կեղծիքները, փորձելով ահաբեկել, գայթակղել, ձայներ գողանալ». Արմեն Մարտիրոսյան
Այսօր «Մեդիա» կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կիսեց ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականի այն մասը, որ Հայաստանում ՀՀ նախագահի ընտրությունները մրցակցությունից զուրկ էին: Մարտիրոսյանը մատնանշելով ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր՝ առանձնացրեց հատկապես թանաքների անհետացումը, բազմակի քվեարկության դեպքերը. «Ես արձանագրություններ ունեմ, որ օրինակ Հալաբյան փողոցում գտնվող մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել է մի կին, որը յոթ տարի այստեղ
Ալեքսան Հարությունյանի թափուր տեղին հավակնում են 2 հոգի
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք` Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ. Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ գիշերը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին
Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյան հայտնեց, որ իրենք հավաքագրել են բազմաթիվ խախտումների մասին տվյալներ, որոնք կարող են առանձնացնել հետեւյալ կերպ. «Առաջինը՝ ընտրակաշառքն է, որը մեծ թիվ է կազմում, հաջորդ խոշոր խախտումը, բաց քվեարկությունն է եղել, որն արտահայտվել է հատկապես մարզերում, եւ ոչ պակաս իրավախախտում էր լրացուցիչ ցուցակների առկայությունը: Տարբեր տեղամասերում մինչեւ
Ուղիղ միացում. Արթուր Սաքունցը եւ Ավետիք Իշխանյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 82-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկման թեման` փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը : Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության
«Թող ինձ պատգարակով տանեն ռազմադաշտ»
«Եթե հանկարծ պատերազմը, Աստված չանի, վերսկսվի, թող ինձ պատգարակի վրա դրած տանեն ռազմադաշտ, ես կկռվեմ մինչեւ վերջին շունչս»,- այսպես է խոսում վաթսուներեքամյա ազատամարտիկ Ժորժիկ Օհանյանը: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հպարտությամբ են խոսում ազատամարտիկի մասին՝ մշտապես նշելով նրա անցած փառավոր մարտական ուղին: Ազատամարտիկը 1989թ.-ից մինչեւ զինադադարի կնքումը Էջմիածնի կամավորականների ջոկատի կազմում պարբերաբար մասնակցություն է ունեցել Արցախի եւ ՀՀ սահմանների
Մենք. Աստծո ու հողի միջեւ
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ Ոչ հեռավոր 90-ականների սկզբին, երբ արդեն եղել էր Սումգայիթը, երբ մեր ինքնության ու անկախության ճանապարհն Օպերայի հրապարակով էր անցնում, երբ ամեն օր, մինչեւ ուշ գիշեր այնտեղ էի՝ համոզված, որ իմ վտիտ ներկայությամբ չպիտի պակասի մեր համառ հավաքականությունը, երբ պարետային ժամ էր ու ռուսական տանկերն օղակելով հրապարակը՝ պտույտներ էին գործում հրապարակի շուրջն ու պողպատե
Կապանում եւ Մեղրիում Սերժ Սարգսյանի քվեները 4388-ով ավելի է, քան Րաֆֆի Հովհաննիսյանինը
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` երկու տարածաշրջաններում նախագահական ընտրություններին 52 հազար 359 ընդհանուր ընտրողներից մասնակցել է 33 հազար 757-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ` ընդհանուր արդյունքներով, Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում առավել ձայներ է հավաքել Սերժ Սարգսյանը` 18 հազար 151 քվեով, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով հավաքել է 13
Կուզեի՝ մեր բեմը չօգտագործվեր իբրեւ ակումբ
Հարցազրույց Մայր թատրոնի մեծ տիկին Վարդուհի Վարդերեսյանի հետ – Լրացավ Մայր թատրոնի 90-ամյակը: Տարին նաեւ հոբելյանական է Ձեզ համար: 90 տարիներից քանի՞սն է Վարդուհի Վարդերեսյանն իրենը համարում, եւ արդյո՞ք իմաստավորված է այդ ողջ ընթացքը: – Հոբելյանն ինձ համար այլ իմաստ ունի. 65 տարի բեմում եմ, շփվել ու բեմ եմ բարձրացել մեծագույն դերասանների հետ, սովորել նրանցից: Հիմա
Տարվա լավագույն դատավորներն ու դատարանները
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, օրերս հայտնեց, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակներ: Վարչական դատարանում լավագույն ցուցանիշներն ունեն Քրիստինե Մկոյանը, Ռուզաննա Հակոբյանը եւ Արման Թովմասյանը: 2012թ. «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը: Տարվա դատավոր ճանաչվեցին Երեւանի Աջափնյակ եւ
«Սա հանուն Րաֆֆիի ընտրություն էր». Ռուբեն Հակոբյան
Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ փետրվարի տասնութը «ես»-ի գիտակցությունը կարեւորելու օր էր. «Ես տեսա, որ քաղաքացին տեղամաս էր բերել իր երեխայի ապագայի պատասխանատվությունը: Դանդաղ է, դժվար է, բայց քաղաքացին ծնվում է»: Հակոբյանը ասաց, որ ինքը գլուխ է խոնարհում Շիրակի ժողովրդի առջեւ, որովհետեւ նրանք պաշտպանում էին պետության վարկը ոչ թե Րաֆֆի
Կոմայի մեջ գտնվողի իրավահաջորդը քաղհայց է ներկայացրել
Հակառակ սրան՝ ամբաստանյալի փաստաբանը պնդում է, որ նա արդեն ուշացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներման ակտով պատժի կրումից ազատված Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: Վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը՝
Հոր գերեզմանում դեռ հանգուցյալ կա
«Վիճելի» գերեզմանի գործով քաղաքացին հաղթում է երկրորդ դատարանում էլ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 12-ի վճռի դեմ բողոք էր բերել Արեւհատ Խաչատրյանը: Նրա բողոքը օրեր առաջ մերժեց քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Ա. Թումանյանի, Է. Գրիգորյանի, Գ. Մատինյանի մասնակցությամբ: Գործի նախապատմությունը հետեւյալն է. Աշոտ Չիթիրյանը դիմել էր ընդհանուր իրավասության դատարան,
Միլիտոնյան. «Աշխարհում հայ գրականության մեծ տիրաժներով հրատարակումը ռոմանտիկայի ժանրից է» (Տեսանյութ)
Գրողի խոսքով` նախաձեռնողը Հայաստանը պետք է լինի «Փետրվարի 4-11-ը ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցել է Մինսկի միջազգային 20-րդ ցուցահանդեսին, որը կարեւոր է ԱՊՀ երկրների համար` անմիջական շփում ապահովելու տեսանկյունից: Մեր մասնակցությունը այնքանով էր հատկանշական, որ այդ օրերին Մինսկում ամսագրերից մեկում տպագրվել էր հայ գրականությանը նվիրված բաժին: Այն ներառում էր ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները եւ հայ ժամանակակից գրականության
Գալուստ Սահակյան. «Դա փիլիսոփայական, հռետորիկական հայտարարություն էր»
Գալուստ Սահակյանը՝ ԵԱՀԿ դիտորդների եւ ՀՀ ՄԻՊ-ի գնահատականների մասին «Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից: Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»,- այսօր հայտարարել է Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության
Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ
Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը: Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 9.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար և հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների
Նախնական դասեր
Գիշերվա ժամը 2.00-ին, երբ գրվում են այս տողերը, ես դեռ չգիտեմ, թե որոնք են ընտրությունների արդյունքները: Չկա նաեւ դրանց ընթացքի ամփոփ պատկերը: Մի քանի նախնական դիտողություն, այնուամենայնիվ, կարելի է անել: 1. Իշխանության տարբեր մարմիններն այս անգամ էլ չեն կարողացել խուսափել զանազան «ավանդական» օրինախախտումներից, չեն հրաժարվել «տեղական հեղինակությունների» կամ «մայլի տղերքի» ծառայություններից, ինչը, բնականաբար, ստվերել է
«Մտավորականը հեռուստատեսային աստղերի փեշի տակից գոնե մեկ-մեկ պետք է ասի` ես էլ կամ»
«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է գիրք նվիրելու օր: Գիրքը ամենակարեւոր նվերն է` մարդուն ընծայելու համար: Գիրքը տարածելու ջանքերն ամենօրյա պետք է լինեն, մեկ օր գիրք նվիրելով պետք չէ սահմանափակվել,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր ասաց բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, «Գրքի եւ գրահրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը: «Սովետական շրջանում գրքի նկատմամբ ձեւավորված պաշտամունքային վերաբերմունքը մարել է
ՌՈՄԱՆՍ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Այս կյանքից հոգնած՝ Ողջ աշխարհն է քնած, Արթուն է միայն մայրս. ԿԸՀ-ում է աշխատում:
Դայվինգիստուհին լողացել է մարդակեր շնաձկան հետ
Դայվինգը ստորջրյա էքստրեմալ մարզաձեւ է, որով զբաղվողները հաճախ շփվում են շնաձկների հետ: Օուշեն Ռամզինը՝ Հոնոլուլուից, որ նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ է, որպես կենդանիների, հատկապես, սպիտակ շնաձկների, անխնա ոչնչացման դեմ պայքարի ակցիա, օվկիանոսում շփվել է սպիտակ շնաձկան հետ: «Մարդկանց մեծ մասը կարծում է, թե շնաձուկը գիշատիչ է, որը խժռում է շրջապատում շարժվող ամեն բան: Սակայն
Հայտարարություն. Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնակի առավելությամբ հաղթեց
2013 թ. փետրուարի 18-ին Հայաստանի Հանրապետութեան բնակչութիւնը կատարեց անկարելի թուացող մեծագործութիւն: Շրջանցելով բնակչութեան չնչին տոկոսը կազմող արկածախնդիր խաբեբաների զեղծարարութիւնները, առաջին անգամ վերջին 20 տարում յաղթեց սուտ անկախութիւն բարբառող ազգի տականքին եւ արժանի թեկանածուին ընտրելով ՀՀ նախագահ , մեր երկրին շնորհեց իրական անկախութիւն: ՀՀ բնակչութիւնը ցոյց տուեց, որ ինքը միշտ էլ գիտակցօրէն թէ ենթագիտակցօրէն, բնազդական եզակի
ՀՀ ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրի անվտանգությունը
2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաև ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:
«Ամենահայրենասիրական» անվանակարգում՝ «յա Գարեգին Նժդեհ» քվեաթերթիկն է
«Ամենաէրոտիկ» անվանակարգում միմյանց հետ մրցում են «Քիմ Քարդաշյան» գրությամբ եւ նույն թարս բուսնած խիարի պատկերով քվեաթերթիկները,


















































