Օրվա լրահոսը

Հոգեւոր հայրերը շտապեցին շնորհավորել Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից: ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը Հանրապետության նախագահին

Այսպես ու այսօր սկսվեց ղարաբաղյան շարժումը Հայաստանում…

1988-ի փետրվարի 19-ին, եթե չեմ սխալվում ժամը չորսին մոտ, կառավարության շենքի դիմացով վերադառնում էի մամուլի տուն, որի տասներորդ հարկում իմ շատ սիրելի «Երեկոյան Երեւանի» խմբագրությունն էր: Գորբաչովյան վերակառուցման շունչն, անշուշտ, նաեւ Երեւանում էր. մամուլում հրաշալի հոդվածներ էին տպագրվում, ռուսական մամուլից Երեւան էին գալիս հրապարակումներ, որոնք կարդում էինք ուղղակիորեն կլանելով, քննարկում էինք, վիճում էինք, հեռուստատեսությամբ, իհարկե,

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպեց ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք` շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները: Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրեց, որ Հայաստան այցելելուն պես

Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն և ընտրված Նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի

Կապան քաղաքում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Նախագահական ընտրությունների արդյունքներով` Կապան քաղաքում 2101 ձայնի առավելությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարզկենտրոնում տեղակայված 21 ընտրատեղամասերից միայն 4-ում են Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված ձայներն ավելի, քան Րաֆֆի Հովհաննիսյանինը,  իսկ մնացած 17 տեղամասերում բնակիչները մեծամասամբ քվեարկել են  պարոն Հովհաննիսյանի օգտին: Ընդհանուր արդյունքներով` Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ է քվեարկել  9375 ընտրող, իսկ Սերժ Սարգսյանի օգտին` 7274:   Ի տարբերություն

Նախախորհրդարանն առանձին հավաք է անում Մաշտոցի պուրակում

Մերժո՞ւմ ես «ընտրությունները», արի’ Մաշտոցի պուրակ   Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, ժամը 18:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք, որի ընթացքում նախատեսվում է. ա) ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները, բ) քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի դիտարկման արդյունքները

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտական դիտորդություն է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերի թվով 50 ընտրատեղամասերում և 16 շրջիկ դիտորդների միջոցով այցելություններ է կատարել մոտ 20 այլ ընտրատեղամասեր: Դիտարկումներն իրականացվել են ՀՀ ընտրական օրենսգրքով և ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան կազմված դիտարկման քարտերի միջոցով: Դիտարկման արդյունքների վերաբերյա քվեարկության ընթացքում կազմվել

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պարտվեց մտավորականների Հայաստան Գյումրիում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրիում նախագահի պարտություն կրելու մի քանի պատճառներ է թվարկում Ընտրություններից երկու օր առաջ ՀՀԿ Շիրակի մարզային  կառույցի ղեկավար Սահակ  Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ Րաֆֆիին համակրող Գյումրիում միևնույնն է հաղթելու է իրենց թեկնածուն, քանի որ վերջինս 90 միլիարդ դրամի ներդրում է  կատարել Շիրակի մարզում: Իսկ Գյումրին,  ըստ այս պաշտոնյայի,  մտավորականների

Փարիզում ցուցադրվել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը

Փետրվարի 18-ին Հայ ոսկերիչների ասոցիացիան (ՀՈԱ) Փարիզի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում ներկայացրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը: Հաղորդում է Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: 110 կարատանոց ադամանդը պատկանում է Հակոբ Բարդագլյանին, այն գնահատվել է 15 միլիոն դոլար: Այս միջոցառումը համընկել է սփյուռքահայ և հայ 23 ոսկերիչների ձեռքբերումները ներկայացրած ցուցահանդեսի հետ: Բացի Հայաստանում ոսկերչության ոլորտի զարգացմանը նպաստելուց, ՀՈԱ-ն

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության 500 միլիոնը հետ կտա

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին առկա 500 միլիոն դրամը այլ կարիքների համար կծախսվի Այս պահի դրությամբ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին կա 500 միլիոն դրամ մնացորդ, ինչը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստակամ է  փոխանցել ՀՀ  պետբյուջե: Ինչպես տեղեկանում ենք փետրվարի 21-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգից, կառավարությունը վերադարձված գումարների մասով նոր որոշում կկայացնի, թե դրանք որ ուղղությամբ ծախսի: Նման

Սերժ Սարգսյանի երկրպագու. «Տարել ենք պոբեդա» (Տեսանյութ)

«Տարել ենք պոբեդա, Սերժ Ազատի Սարգսյան: Շնորհակալություն Հիսուս Քրիստոսից, որ ընտրել է Սերժ Ազատի Սարգսյանին: Ղարաբաղի դիրքերում կռված, խելացի, հայրենասեր, ազնիվ»,- այսօր ԿԸՀ դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ-ի հայտնի տատիկը: Ազատ, արդար ընտրությունները կասկածողներին էլ հակադարձեց. «Էդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդար անցա՞վ, Բագրատյանը Լեւոնի հետ ամբողջ երկիրը քանդեցին, արդարությո՞ւն էր: Արդարությունը լավ խժռեցին, ջուրը պղտորեցին,

Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց (Տեսանյութ)

Ազատություն հրապարակում քիչ առաջ ավարտվեց բացօթյա մամուլի ասուլիսը, որը հրավիրել էր ՀՀ նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, երկրորդ տեղը՝ 36, 75 % ձայն հավաքած թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն հավաքված զանգվածները՝ մի քանի տասնյակ հազարի չափ մարդիկ (կարծիք է հնչում անգամ, որ հավաքվել են մի քանի հարյուր հազար մարդ),  ոչ մի կերպ չեն

ԱԺ պատգամավոր Էդմոնդ Մա­րուքյանին Տիգրան Սարգսյանը մերժել է

ՀՀ վարչապետ. «Հաշ­վա­պա­հական հաշվառման ծառա­­յություններ մատու­­ցող կազ­մակերպությունների մոտ հար­կա­յին չարաշահումների հնարա­­վորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկ­ման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում» :  ՀՀ կառավարությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոնդ Մա­րուքյանի կողմից «Շրջանառության հարկի մա­սին» օրենքում փոփոխություն կատարելու մա­սին օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյունը` համարելով աննպատակահարմար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից: Փետրվարի 21-ին կայանալիք կառավարության

Փոխգնդապետը Սամվել Ալեքսանյանի մասին կարծիք կազմելու համար կդիտի «ազիզ ջան» տեսանյութը (Տեսանյութ)

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը այսօր ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին հորդորում էր  ժողովրդավարության հիշատակի ծաղկեպսակը չտեղադրել հանձնաժողովի շենքի առջեւ: Ըստ նրա, այլ քաղաքացիների արժանապատվությունն է այդ ծաղկեպսակով ոտնահարվում: Ակտիվիստներից մեկն էլ նրանից հետաքրքրվեց՝ իսկ արժանապատվության ոտնահարում չէ՞ , որ ԱԺ պատգամավորներից մեկը մեր քույրերին ու մայրերին ասում է՝ ազիզ ջան, քույրիկ ջան: «Ո՞ւմ մասին է

Րաֆֆի Հովհաննիսյանն անհանգստանում է իր ընտանիքի համար

Ազատության հրապարակում քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Արմենուհու եւ երեխաների համար ոստիկանապետին է դիմել, որովհետեւ վախենում է նրանց համար. «Ես Արմենուհու հետ քայլեցի մինչեւ հրապարակ, այդպես կշարունակեմ մինչեւ վերջ, բայց թույլ տվեք ասել, որ որպես ընտանիքի հայր, դիմել եմ ոստիկանապետին»: Հարցին՝ սպառնալիքներ կայի՞ն, որ դիմել եք ոստիկանապետին՝ նա պատասխանեց. «Սպառնալիք որպես այդպիսին չկա: Սպառնալիք 

Կոթեցիներին խոստացել են ձայների դիմաց փոխել ցմահ ազատազրկված համագյուղացու պատժաչափը

Այդ խոստումը կկատարվի՞ Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացելէ 156, Սերժ Սարգսյանը՝ 902 ձայն: Ադրբեջանի հետ 40 կմ սահման, այդ պատճառով սահմանագոտում ավելի քան 1000 հա չմշակվող հող ունեցող Կոթիում բնակչության սոցիալական վիճակը ծանր է: Կոթի գյուղի մեր աղբյուրները հայտնեցին, որ կոթեցիները Սերժ Սարգսյանին ընտրել են ոչ միայն

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես այսօր նախագահն եմ Հայաստանի Հանրապետության» (Տեսանյութ)

«Ես պաշտոնների չեմ հավատում, բայց ես այսօր նախագահն եմ Հայաստանի Հանրապետության»,-այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանին, նա ասաց. «Կա՛մ տալիս է հաղթանակը ժողովրդին կամ թող ինքը հրաժարական տա, դա իմ պահանջը չէ, ի՛ր պահանջն է»: Նրա խոսքերով՝ ՀՀ-ն երեկ որոշել է, թե որն է իրեն պատկանող նախագահը: Դատարան դիմելու որոշումը

Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնում արդյունքներին. «Ընտրությունները կեղծվել են» (Տեսանյութ)

  Այս պահին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը տալիս է իր գնահատականը՝ ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը 80-ը 20-ի հարաբերակցությամբ տոնում էր իր հաղթանակը: Մինչեւ վաղը ժամը հինգը ով ունի խոստովանանք՝ թող խոստովանի՝ նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, հրամանատար: Ով մինչեւ վաղը ժամը 5-ը խոոստովանի, իմ եւ ժողովրդի անունից ներում կստանա, իսկ

Վերաքննիչում Մարիամ Գեւորգյանի «հակառակորդները» աղմուկ-աղաղակ բարձրացրեցին (Տեսանյութ)

Հարսին խոշտանգած սկսեուրին 1 տարի ազատազրկումը պահանջում են դարձնել 5 տարի, իսկ սկեսուրի կողմն էլ պահանջում է՝ այդ 1 տարին էլ չեղյալ համարել Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում աղմկահարույց պատմության` հարսին` Մարիամ Գեւորգյանին խոշտանգած, պատառաքաղով ծակծկած, արդուկով այրած ու պարբերաբար դաժան ծեծի ենթարկած սկեսուրի` Հայկանույշ Միքայելյանի գործով քրեական բողոքն էր քննվում: Ըստ այդ վերաքննիչ բողոքի,

Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

ՌԴ նախագահ Վլ. Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Անդրիաս Ղուկասյանի վրանը ապամոնտաժեցին ու նրան տուն ճանապարհեցին (Տեսանյութ)

Այսօր 29 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը: Քիչ առաջ նրա համակիրները հավաքեցին վրանը ու թեկնածուին տուն ճանապարհեցին: «Այս քվեարկության արդյունքը չի արտացոլում ժողովրդի քաղաքական կամքը: Եվս մեկ քայլ էր, որը ժողովրդին հեռացրեց ե՛ւ ժողովրդավարական արժեքներից ե՛ւ եվրոպական արժեքներից: Եվ այն գնահատականները, որոնք հնչել են եվրոպացի դիտորդների կողմից, վկայում են,

Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

Ըստ Panorama.am-ի, միջազգային լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Al jazeera լրատվական գործակալությունը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներին, նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, վերջինս պնդում է, որ ինքն է իրական հաղթողը և կոչ արել հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունել պարտությունը: BBC– լրատվական գործակալությունն

Դիտորդների գնահատականը հնարավոր է փոխվի՝ խուճապից հետո (Տեսանյութ)

Միջազգային դիտորդական առաքելությունը ստեղծված խառնաշփոթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին «Ընտրացուցակների բարելավում նկատեցինք, ընտրությունները լավ էին վարչարարված, բայց մենք ընդհանուր առմամբ նաեւ նշում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում է  եղել: Հանրային աշխատողները արձակուրդ էին վերցրել, որ մասնակցեին ընտրություններին, բայց ընդհանուր առմամբ օգտագործում էին իրենց պաշտոնը»,- այսօր «Մարիոթում» միջազգային դիտորդները հրավիրած ասուլիսում ստեղծված խառնաշփոթից հետո շարունակում էին

Սյուզի Կենտիկյանը նվաճել է WBA թափուր տիտղոսը

Մարտը կայացել է Դյուսելդորֆում: «Մարդասպան թագուհին», որ անցած տարվա դեկտեմբերին պարտվել էր ամերիկացի Կարինա Մորենոյին` զիջելով գոտիները, 10 ռաունդանոց մենամարտում միավորներով` 99-91, 98-93, 97-92, հաղթել է Բելգիայի ներկայացուցիչ Սանաե Ջահին եւ նվաճել թեթեւագույն քաշային կարգում WBA թափուր տիտղոսը: Սյուզիի մրցակիցը պետք է լիներ Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Տոկտաուլովան, սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ Անաստասիան մուտքի վիզայի հետ կապված

Ոստիկանությունը իդեալականին մոտ է համարում ընտրացուցակները

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ շտաբ: Այսօր շտաբն ամփոփեց իր կատարած աշխատանքները: Գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գնահատմամբ, աննախադեպ էր նախագահական ընտրություններին ոստիկանության նախապատրաստական փուլը, աննախադեպ էր նրանով, որ չմնացին հարցեր, որոնք չստանային իրենց պատասխանները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց իրենց կատարած աշխատանքները առանձին ոլորտների ուղղությամբ: Մասնավորապես, ռեգիստրի, կիսակառույցներում հաշվառված անձանց,

ԲՀԿ-ն կմտնի՞ կոալիցիա

«Նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ ՀՀԿ և ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմեն» ,- Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը ԲՀԿ-ում չեն շտապում մեկնաբանել: ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, մեր հետ զրույցի ընթացքում ասաց,որ այդ հարցը իրենց կուսակցությունում օրակարգային չի համարվում. «Յուրաքանչյուր անհատի,քաղաքական գործչի անձնական թե պաշտոնական դիրքորոշումներին վերաբերվում եմ հանգիստ, որովհետև

Միջազգային դիտորդների ասուլիսը խանգարած «Բեկում» հ/կ-ի հայտարարությունը (Տեսանյութ)

Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական Օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին: Ընտրություններն անցել են խորհրդարանական ընդդիմության առաջարկած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների` իշխող մեծամասնության կողմից մերժված լինելու ֆոնին: Թեև խորհրդարանական ընտրություններից

Էվանդեր Հոլիֆիլդի մարզական կարիերան ավարտված է

Առաջին ծանր եւ գերծանր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այլեւս ռինգ չի մտնելու: Հոլիֆիլդը, որի 50 տարին լրացել է անցած տարվա հոկտեմբերին, ավելի վաղ հայտարարել էր, թե մարզական կարիերան կարող է շարունակել միայն Կլիչկո եղբայրների հետ մենամարտի համար: Սակայն վերջինները կտրականապես հրաժարվել են: Վլադիմիրը դեռ 2006

Կանացի ինչպիսի՞ սանրվածքներ են դուր գալիս տղամարդկանց

Կանանց երկար վարսերը նրանց հաղորդում են սեքսուալություն: Փաստոմ են բրիտանացի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է 2000 տղամարդ, կամավորներին բաժանել են երկուական լուսանկար: Մեկում պատկերված է եղել մի կին՝ երկար մազերով , մյուսում ` նույն կինը կարճ կտրվածքով: Տղամարդկանց 78 %-ը նախապատվությունը տվել է երկար վարսերով կանանց՝ նրանց համարելով գրավիչ: Ըստ փորձագետների՝ տղամարդիկ կարճ սանրվածքները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031