Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Reporter. «13-ամյա վիրտուոզ ջութակահարին մեծ ապագա է սպասվում»

Դեկտեմբեր 18,2012 16:10

Հայկ Արամ Հովսեփյանը բոլոր 13-ամյա պատանիների պես սիրում է համակարգչային խաղեր՝ յութուբ, բիթ բոքսինգ, բրեյք- դանս, լող և երաժշտություն: Նրան բոլորից տարանջատում է ջութակը, սակայն շատ հանգիստ կարող է լինել նաև սաքսոֆոնը, կլարնետը կամ դաշնամուրը: Նա հմուտ նվագում է այդ բոլոր չորս գործիքների վրա: Գրում է «Արմենիան ռիփորթեր»-ը ու ավելացնում, որ Հայկը նաև շվի  է նվագում:

«Ես երկու տարի դասընթացների եմ գնացել Հայաստանից ժամանած հրաշալի ուսուցչի մոտ, – ասել է նա, – դա ինձ համար հնարավորություն էր մեր ավանդական երաժշտությունը ազգային գործիքի վրա նվագելու համար: Այս փորձը ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական երաժշտության նկատմամբ, որն այժմ դարձել է իմ ջութակի կատարումների կարևոր մասը»:

Անցած տարի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը նա ելույթ է ունեցել սենատորների, կոնգրեսականների, օրենսդիրների և այլ քաղաքական գործիչների, ընկերների, ընտանիքի անդամների, անծանոթ մարդկանց և ցեղասպանություն վերապրածների առջև: Պարբերականը գրում է, որ նա հրաշալի ելույթ է ունեցել:

«Ինձ վստահված էր ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը հայերից ու ոչ հայերից բաղկացած շատ մեծ լսարանի առջև, ու դա պետք էր հաջողությամբ անել: Պատասխանատվության զգացումը ճնշող էր, բայց ես ոգեշնչված էի այն մտքով, որ սա հարգանքի տուրք է զոհվածների և փրկվածների համար: Ես հպարտ էի, որ վերցրել էի անցյալի ջահը ու տոնում էի ներկան», – ասում է Հայկը:

Հայկի ամենամեծ բաղձանքն է իր գործիքով գալ Հայաստան ու նվագել փառահեղ Արարատ լեռան մոտ:

«Մեջբերեմ Վիլյամ Սարոյանի խոսքերից, – ասում է նա, – մենք միշտ կարող ենք աշխարհում ցանկացած տեղ նոր Արարատ լեռ ստեղծել, այնքան ժամանակ, քանի դեռ կաշխատենք ջանասիրաբար»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31