Օրվա լրահոսը
Արշակ Սադոյան. «բեսեդկաներում էլ անվճար Wi-Fi պետք է լինի»
Արտագնա աշխատանքի մեկնողների, աշխարհով մեկ ցրված հայկական սփյուռքի հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է մեր երկրում զարգացնել տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում էլ հայերը կարողանան տեսաձայնային հեռախոսակապից օգտվել: Այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը գործարարներին, հիմնարկ-ձեռնարկություններին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը եւ ստեղծել մի հայկական սոցիալական ցանց, որտեղ աշխարհի
Վերահուղարկավորման դեմ վերաքննիչ բողոք
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ է ընդունվել քաղաքացի Ա. Խաչատրյանի բողոքը: Նա վիճարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա նոյեմբերի 12-ին կայացրած վճիռը, համաձայն որի՝ բավարարվել է հայցվոր Աշոտ Չիթիրյանի հայցը: Հիշեցնենք, որ Աշոտ Չիթիրյանը հայտնել էր, որ իր հայրական գերեզմանոցում՝ Սովետաշենի գերեզմանատանը հուղարկավորվել է
ՀՀԿ-ականն ԱԺ-ում քվեարկում է գործընկերոջ փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը մի քանի անգամ քվեարկել է իր բացակա կուսակցի փոխարեն: Այդ պահը ֆիքսել է Epress.am-ի թղթակցի տեսախցիկը: Նման կերպ Մուրադյանը քվեարկել է մի քանի օրինագծերի համար: Այսօր քվեարկության դրված օրինագծերից մեկը եղել է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած Էթիկայի հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը, որն անցել է առաջին
Վ. Հարությունյան. «Տխուր է, որ ՀՀ իշխանությունները փորձում են այդ ուղղությամբ ընդդիմության դեմ պայքարել»
Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի երկխոսության գաղտնի ձայնագրության՝ համացանցում հայտնվելը վերջին օրերին քննարկումների լուրջ առիթ է դարձել: Տարբեր շրջանակներ այս փաստը տարբեր կերպ են մեկնաբանում՝ ընդդիմության դեմ պայքար, կոնկրետ անձերին ուղղված գործողություն: Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս արարքը «քրեորեն հետապնդելի» համարեց և մանրամասնեց. «Իհարկե, օրենքից դուրս է, երբ մարդկանց ձայնագրում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին
Հաշվի առնելով, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախորդ մամուլի հաղորդագրությունը տեղ չի գտել ԶԼՄ-ներում կրկին ներկայացնում ենք Մրցաշրջան 2012-ի 10 լավագույն մարզիկներին: 2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, ուր մի շարս այլ հարցերի որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները: Հարկ է նշել, որ ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝
Թրաֆիքինգի ենթարկվողն ու կոմերցիոն սեքսի համար Թուրքիա գնացողը տարբեր են
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ,Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպել էր թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով, որի նպատակն էր՝ լրագրողներին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը եւ օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն: Փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով,
ՀՀ սփյուռքի նախարարը Վենետիկում մասնակցեց Հայ գրատպության 500–ամյակին նվիրված միջոցառումներին
Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500–ամյա հոբելյանին: Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ: Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և
«Ընթերցման օլիմպիադա» նոր մրցույթը նպատակ ունի ընթերցասեր աշակերտին օրինակ դարձնել շրջապատի համար
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում` նվիրված դպրոցականների համար հայտարարված «Ընթերցման օլիմպիադա» ծրագրին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կողմից իրականացվող «Ընթերցման օլիմպիադան» պահանջել է նախնական կազմակերպչական մեծ աշխատանք եւ անցկացվում է ԿԳՆ անմիջական հսկողության ներքո: Մշակույթի նախարարը կարծում է, որ մրցույթը տրամաբանական շարունակությունն է ընթերցանության եւ
Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ
Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող
Daily News. «Լոս Անջելեսում հայը սպանել է նախկին կնոջն ու վիրավորել ընկերոջը»
Հայազգի տղամարդը մեղադրվում է իր նախկին կնոջը կրակելով սպանելու և նրա ընկերոջը վիրավորելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել կիրակի, Տարզանա թաղամասում գտնվող տանը, որտեղ բոլորը միասին էին ապրում, հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությունից: Գրում է «Դեյլի նյուզ» թերթը: Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է 51-ամյա Ազնիվ Մեգուերյանին սպանելու ու Ազնիվի ընկերոջը կրակելով վիրավորելու կասկածանքով: «Փոքր-ինչ անհասկանալի է,
Դատավորը 5 պաշտպանների բացակայությունը համարեց անհարգելի
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 18-ի նիստը նախատեսված ժամին` ժամը 11-ին չսկսվեց: Նիստին ներկա չէին ամբաստանյալների պաշտպանները, մեղադրողները, տուժողի իրավահաջորդը եւ վերջինիս ներկայացուցիչները: Երեւանից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Իջեւան էին տեղափոխվել կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալները, կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը եւս ներկայացել էր դատին: Դատավոր Սամվել Մարդանյանը մեկ ժամով նիստը հետաձգեց: Կեսօրին վերսկսված
Մատաղիսի գործով կայացվեց արդարացման դատավճիռ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց «Մատաղիսի գործ»-ով վճիռը եւ արդարացրեց գործով մեղադրվող երեք անձանց: Հիշեցնենք` մեղադրող կողմը միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։ Մանրամասն՝ ավելի ուշ
Ուկրաինական ռեստորաններում արգելել են ծխել
Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենքը, որը կտրականապես արգելում է ծխել սրճարաններում, ռեստորաններում, բարերում եւ դիսկոտեկներում: Բացի այդ՝ արգելված է ծխել բնակելի շենքերում եւ հասարակական փոխադրամիջոցների կանգառներում: https://ntdtv.ru/
Դատախազությունում Զուրաբյանին կամ Օսկանյանին են սպասում
Դատախազությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տարածած հաղորդագրության հիման վրա ապօրինի գաղտնալսված զրույցի տարածման գործով չի կարող քննություն սկսել: «Ֆիզիկական անձանց կողմից հանցագործության մասին հաղորդում տալու կարգը սահմանված է քրեական դատավարության 177 հոդվածով, որը չի նախատեսում, որ ֆիզիկական անձինք կարող են մամուլով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: Նրա կողմից պատշաճ հաղորդում ստանալուն պես ընթացք կտրվի»,- ասաց գլխավոր
Որտե՞ղ է վերլուծվում հանրակրթության որակի անկումը
Կամ՝ առկախ մնացած հարցեր 2009թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը ԿԳ նախարարության լիազորությունից անցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության տակ: Անձամբ ողջունել եմ այս քայլն այն համոզմունքով, որ կրթության քաղաքականությունն իրականացնող պատասխանատու պետական լիազորված մարմնի գործունեությունը չի կարող օբյեկտիվորեն գնահատվել իրեն ենթակա գնահատող մարմնի կողմից եւ հանրակրթության որակը բարձրացնելու շահերից ելնելով՝
Լեւոն Զուրաբյան. «Ձայնագրությունը եղել է Rich սրճարանում՝ մի քանի շաբաթ առաջ»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը, ասաց, որ եթե երկու պատգամավորներ որոշել են իրենք խոսակցությունը ձայնագրել եւ ինտերնետում գցել, դա իրենց գործն է եւ որ բարոյականությունից խոսում են սովորաբար այն մարդիկ, ում զրույցից պարզ դարձավ, թե ինչ է բարոյականությունը: Այս առնչությամբ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն
Ռեժիսոր. Անժելա Սարգսյանի «տղամարդուն» են դատում, բայց ԶԼՄ-ների պոռնոգրաֆիկ նյութերը պակաս վտանգավոր չեն (Տեսանյութ)
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Պոռնոգրաֆիայի պրոպագանդումը` ԶԼՄ-ներին վարկանիշ ապահովելու միջոց» թեմայով խոսեցին ռեժիսոր Արշակ Զաքարյանը և ազատամարտիկ, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը: Որպես օրինակ Արշակ Զաքարյանը հիշատակեց հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութը` պոռնոգրաֆիկ ֆիլմերում մոր եւ աղջկա մասնակցության մասին: «Նյութի իմաստն այն էր, որ այդ ճանապարհով մայրը եւ դուստր արդեն մեծ ճանաչում են ձեռք
«Ազատ ըմբշամարտի հավաքականում միայն գերծանր քաշային կարգն է թափուր»
Ասում է ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Դեկտեմբերի 21-23-ը «Միկա» մարզապալատում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին պարտադիր պետք է մասնակցեն մեր բոլոր առաջատար մարզիկները՝ անկախ մարզական նվաճումներից եւ կոչումներից: Բացառություն է միայն 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը, որը վնասվածքից հետո ուսահոդի վիրահատության է ենթարկվել: Սակայն նա հանդես չի
Աբրիս, որդիս՝ Ալթունյանն այսպես է գովել
Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը կուզեր ունկնդրից էլ ջերմ խոսքեր լսել նոր գործի պրեմիերայի առիթով Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում պրեմիերա է: Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ թատրոնի նվագախումբը, երգչախումբը (ղեկավար՝ Կարեն Սարգսյան), մեներգիչները (Հովհաննես Ներսիսյան եւ Լիպարիտ Ավետիսյան) եւ ասմունքող, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը կմատուցեն կոմպոզիտոր, ՀՀ
Կարեն եւ Կառլեն Հակոբյանների հայցը մերժվեց
Ինչպես փախստականներից շատերը, այդպես էլ Կարեն եւ Կառլեն եղբայրները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ առ այն, որ անվավեր ճանաչվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կայացրած որոշումը՝ եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ որպես բարենպաստ վարչական ակտ՝ պարտավորեցվի ՄՊԾ-ին վերականգնել իրենց փախստականի կարգավիճակը Հայաստանում: Դատաքննություններն անցկացվեցին վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը կփոխվի
«Մենք նախագծին դեմ ենք քվեարկում, երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկենք, պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- այսօր ԱԺ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության հարցի քվեարկությունից առաջ այսպիսի հայտարարությւոն արեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այդ փոփոխությամբ պետք է փոխվի ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորումը: ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություններ դեռ հստակ չունեն խմբակցությունների հետ, բայց եզրեր կան:
«ԲՀԿ-ն անլուրջ տպավորություն թողեց»
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը հիմնականում պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի կողմից ակնկալվող աջակցության մերժմամբ, իսկ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ չարժե գերագնահատել Պուտինի եւ աշխարհաքաղաքական գործոնների նշանակությունը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրապայքարին չմասնակցելու շարժառիթների շուրջ երկու հրապարակախոսների «Դեմ առ դեմ» բանավեճից: «Առավոտ»-
«Սա ծրագիր է, որը վայել է եւ երկրի նախագահին, եւ ՀՀ քաղաքացուն»
Հերմինե Նաղդալյանը՝ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի, պատգամավորների զրույցի գաղտնալսումների եւ Հրանտ Բագրատյանի հնչեցրած մեղադրանքների մասին: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց կուսակցության եւ հանրապետության գործող նախագահի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը լինելու է «Դեպի ապահով Հայաստան»: Հրապարակվեց նաեւ հանրապետական թեկնածուի նախընտրական ծրագրի նախագիծը: Մոտ 50 րոպե
Անկեղծության պակաս
«Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ՝ կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաեւ նրան, թե ինչու է իշխանությունը (միամիտ ձեւանանք եւ չասենք՝ ԱԱԾ-ն) որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ՝ եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղաքական
Սերժ Սարգսյանը հակասական բանե՞ր է ասել
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հակասական տպավորություններ է ստացել: «Փոքր եւ միջին բիզնեսի վերաբերող հատվածին անդրադառնամ, ասում է լավ վիճակում են, հարկային արտոնություններ եւ այլն: Գոնե իմ շրջապատում ես տեսել եմ, որ այս տարիների ընաթացքում փոքր եւ միջին բիզնեսը բարվոք վիճակում չի հայտնվել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն
«Ղարաբաղ» կոմիտեի անդամի համար միջնորդեց 5 տարի ազատազրկում
Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում էր Գերագույն խորհրդի պատգամավոր, տուժող Մեխակ Գաբրիելյանին 120.000 դոլար գումար տրամադրելու դիմաց տոկոսով գումար ստանալու մեջ: Մեղադրող Սամվել Հարությունյանը հանդես եկավ մեղադրական ճառով եւ միջնորդեց
Չինացի ֆերմերը տապան է կառուցում «աշխարհի վերջին» ընդառաջ (Տեսանյութ)
Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում պատրաստվել «աշխարհի վերջին»: Ոմանք գնում են ապաստարաններ, պահեստավորում մոմեր ու լուցկիներ, իսկ ոմանք էլ, ինչպես մի չինացի ֆերմեր, որոշել են արտադրել կոմպակտ տապաններ: https://ntdtv.ru/
Եվ երազն իրականություն կդառնա
«Մի՛ մտածեք, որ ապահով Հայաստան ստեղծելու համար պետք է գիշերը երազ տեսնես եւ առավոտը կատարվի, դա գործընթաց է եւ վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ բոլորին։ Դա ամենածանր գործընթացն է, որին պետք է ազգովի դիմակայենք», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «ՉԻ» – Ինչպես հայտնի է՝ սովորաբար դիմակայում են տարրեր տեսակի տարերային աղետներին ու արհավիրքներին,
«Ես պատրաստվում եմ նախագահ դառնալ առավելագույնը երկու տարով…»
Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ – Պարոն Հայրիկյան, Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցի ձայնագրության հրապարակման մասին ի՞նչ կարծիք ունեք: Ամբողջ մամուլը ևհամացանցը քննարկում է այդ հարցը` սա հիմնականում համարելով հետապնդում ևիշխանությունների կողմից ընդդիմությանը վարկաբեկելու փորձ: – Գաղտնալսումը ևդրա հրապարակումը պատիվ չի բերում որևէ լրատվամիջոցի ևանձի: Լսել եմ այդ նյութի մասին, բայց չեմ ծանոթացել ևկաշխատեմ
ՏՄՊՊՀ-ն ե՞րբ է մտադիր անդրադառնալու ալկոհոլային խմիչքների և կոսմետիկ պիտույքների շուկաներին
Հատված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հարցազրույցից: – ՏՄՊՊՀ-ն ե՞րբ է մտադիր անդրադառնալու ալկոհոլային խմիչքների և կոսմետիկ պիտույքների շուկաներին, քանի որ այդ ոլորտներում ևս քիչ չեն խախտումներն ու «թոզփչոցին» սպառողի աչքերին։ Դրանց պատճառով առկա են նաև բնակչության առողջությանը հասցված վնասներ։ – Օրենքով հանձնաժողովին տրված լիազորությունների շրջանակում ՏՄՊՊՀ-ն իրավասու է ուսումնասիրություններ իրականացնելու միայն այն շուկաներում, որտեղ


















































