Օրվա լրահոսը

«ՎԱԶ-2121»-ը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը

Փետրվարի 18-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենա Տավուշի մարզի  Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս   է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Թալիավինի. «Մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մատնանշում է ընտրական գործընթացի թերությունները եւ դրական կողմերը։ «Մենք հասկանում ենք, որ մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց, քանի որ որոշ կարեւոր քաղաքական ուժեր որոշեցին չմասնակցել գործընթացին եւ չառաջադրել թեկնածու», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նման գնահատական հնչեցրեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)

Ֆրանսիայում Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ընթանում են առջեւում

Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում շարունակվող շախմատի միջազգային փառատոնում վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչներ, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Կարենը 5,5 միավորով միանձնյա ընթանում է առաջին հորիզոնականում, իսկ Սամվելն իր ընկերոջից ետ է մնում ընդամենը մեկ քայլ եւ 4,5 միավորով մրցաշարային աղյուսակում հաջորդում է նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Կթողնի՞ Ս․Սարգսյանը Րաֆֆիին Ազատության հրապարակում

Սերժ Սարգսյանին օդ ու ջրի նման նոր, ավելի պարկեշտ ընդդիմադիր ուժ է հարկավոր, նրան 2008-ի իր իշխանավարման առաջին փուլի ընդդիմության գործունեության շարունակման փորձերը վստահաբար հարկավոր չեն:

Ավանում Սերժ Սարգսյանը պարտվել է, Առինջում՝ հաղթել

Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կա 35 ընտրատեղամաս, որտեղ հայտնի է, որ ազդեցիկ են հանրապետականներ Տարոն Մարգարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Այնքան ազդեցիկ են, որ Տարոն Մարգարյանն ԱԺ ընտրություններում անցկացրեց իր անհայտ աներձագին։ Հայտնի է նաեւ, որ նշված երկու անձինք Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից են, սակայն Ավանում ՀՀ նախագահը գրեթե

Առաջիկա հնգամյակը ուշադրության կենտրոնում

ՀՀ նախագահի ընտրությունները և Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնի վերաստանձնումը նոր իրավիճակ կստեղծի երկրում: Որպես կանոն, նախագահի երկրորդ ժամկետը տարբեր ուժերի հնարավորություն է տալիս նորովի պատրաստվել իշխանության համար պայքարին: Վերոնշյալը միայն իշխանություն-ընդդիմություն տիրույթում գտնվող ուժերին չի վերաբերում, այլ մեծապես նաև ներիշխանական տարբեր խմբավորումների, որոնց մեջ զգալիորեն կաճի մրցակցությունը իշխանության ժառանգության համար: Սա ինքնին նշանակում է ինտրիգներով

ՊՆ. չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president.am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի  կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը. 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայրիկյանն իր կյանքը վտանգի ենթարկեց, որպեսզի Ապահով Հայաստանն իրականություն դառնա:

Եթե քաղաքական ուժերը չդավաճանեին ժողովրդին եւ չապակողմնորոշեին, ժողովրդի ձայնն ավելի հստակ կհնչեր

Կրկին ու կրկին համոզվեցինք, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ու մտավորական էլիտան: Նա վճռական պահի հստակ որոշում է կայացնում, եւ նրան այլեւս հնարավոր չէ կաշառել, վախեցնել, շեղել իր ճանապարհից: Եվ այն, որ մենք չունենք հարուստ ու զարգացող պետություն, կայացած պետական ինստիտուտներ, առողջ ընդդիմություն, դրա մեղքը մեր էլիտայինն է, այլ ոչ

Ընտրության ներսը և դուրսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը երեկ հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցը, որը ինչպես և սպասվում էր ընդհանուր առմամբ դրական է գնահատել ընտրությունները: Դիտորդները, իհարկե, նշում են, որ եղել են լուրջ խախտումներ, սակայն նրանք կասկածի տակ չեն առել ընտրությունների արդյունքները, ինչը նշանակում է, որ դիտորդական առաքելությունն իր ամպլուայի մեջ է:  Իր ամպլուայի մեջ է

Այրվել է տան տանիք

Փետրվարի 20-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 44-րդ փողոցի թիվ 8 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել` 07.30-ին: Ամբողջությամբ այրվել է Ժ. Հարությունյանին պատկանող տան տանիքը`120 քմ: ԱԻՆ

Ինքնասպանություն

Փետրվարի 20-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը: ԱԻՆ

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը՝ Հայաստանի ընտրությունների մասին

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆի պետդեպարտամենտը գնահատում Հայաստանի նախագահական ընտրությունները, պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդն իր տեսակետը ներկայացնելու համար առայժմ նախընտրեց հենվել միջազգային կազմակերպույունների տպավորությունների վրա։ Նրա խոսքերով, գործընթացում կա անհավասար հնարավորությունների շուրջ մտահոգություն, անհավասարություն, որի արդյունքում ոչ հստակ տարբերակում է նկատվում պետության ու  կառավարող կուսակցության գործունեության միջեւ։ Չնայած ընտրությունների

Պատմաբան Արա Սանջյան.«Հարյուր հազարավոր հայաստանցիներ «պարգեւատրեցին» Րաֆֆի Հովհաննիսյանին»

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Արա Սանջյանը իր ֆեյսբուքյան էջում արել է հետեւյալ գրառումը. Այսօր պիտի ակնարկեմ երեւոյթի մը, որ հաւանաբար շատերուն համար հիմա անմիջական չէ, բայց կը կարծեմ թէ երկարաժամկէտ առումով կարեւոր է եւ գոնէ ինծի համար` շատ խրախուսիչ։ Անկախ այն հանգամանքէն թէ Ռաֆֆի Յովհաննէսեանը արժանի կը համարենք Հայաստանի նախագահի խիստ պատասխանատու պաշտօնին թէ ոչ,

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Պարույր Հայրիկյան.«Ես տխուր չեմ, դուք էլ մի տխրեք»

Հայրիկեանականնե՛ր, գլուխներդ բարձր։ Շնորհակալութիւն չէմ յայտնում, որովյետեւ ճշմարտութեան հետ էինք յանուն մեզ՝ մեր ժողովրդի եւ մեր Հայրենիքի։ Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչութեանը եւ դրան յաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ, թէ ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաեւ իրենց համար ։ Մենք հո գիտենք, որ մեր քարոզարշավն ընդհատվեց հունվարի 31-ին եւ մինչեւ

iditord.org կայքը հարձակման է ենթարկվել

Նախագահական ընտրություններն ավարտված են, և արդյունքներն էլ ակնհայտ են: Այս տարի էլ, ինչպես նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, քաղաքացիական ակտիվություն դրսեվորվեց ի նպաստ արդար ընտրությունների: Թերևս դրան նպաստեց iditord.org քաղաքացիական նախաձեռնությունը: Այսօր մենք հարցազրույց ունեցանք iditord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանի հետ: Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ աշխատանքներն առանց խնդրի են ընթացել, բայց հաշվի առնելով, որ

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Կան նախատեսված մեխանիզմներ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վիճարկի ընտրությունների արդյունքները, ապա մեր օրենսդրությունը պարունակում է դրա վերաբերյալ լուծումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ առաջնորդ, նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր արած հայտարարությանը: Ինչ վերաբերում է Րաֆֆի

Նիկոլ Փաշինյանը բացատրում է, թե ինչու է գնացել Ազատության հրապարակ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, թե ինչպես է պետք մեկնաբանել իմ այսօրվա ներկայությունը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը. Ազատության հրապարակ եմ այցելել նախեւառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին

Market Watch. «Միջոցառում Թայմս Սքուերում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի Թայմս Սքուերում տեղի ունենալիք արարողությանը hոծ բազմություն է սպավում: Գրում է «Մարքեթ Վոթչ» պարբերականը: Ապրիլի 24-ին սպասվող արարողությանը կազմակերպիչները հրավիրում են ամեն տեսակի մասնագիտություն ունեցող մարդկանց՝ միասին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշելու հետագայում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունները և բարձրաձայնելու մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության դեմ: Ցեղասպանության զոհերի

«Գյուղերի ընտրողների մեծ թվի հաշվին ապահովվել է Սերժ Սարգսյանի քվեների կեղծում»

Արթուր Սաքունցը նկատում է, որ Լոռու մարզի քաղաքներում, ընտրողների մասնակցության չափն ավելի քիչ էր, քան գյուղական բնակավայրերում   ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Aravot.am-հետ զրույցում նշում է, որ թեեւ ՀՀ իշխանությունները լայնածավալ կիրառեցին վարչական ռեսուրսները` ապահովելով ընտրությունների բարձր մասնակցության տոկոս, այնուամենայնիվ, քաղաքային բնակավայրերում, հատկապես Լոռու մարզի

Նախագահ Սերժ Սարգսյանը վրեժխնդիր կլինի՞, թե՞ կսկսի քաղցր աչքով նայել գյումրեցիներին

Արևելագետ Արտակ Ավետիսյանի կարծիքով,  եթե գյումրեցիները ուզում էին լուծել իրենց խնդիրները, ապա իրենց ձայնը պետք է տային Սերժ Սարգսյանին Ինչպես հայտնի է` Շիրակում մարզում ու մասնավորապես Գյումրիում  Սերժը Սարգսյանը ձայների զգալի տարբերությամբ  պարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Գյումրիում  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախնական արդյունքներով բոլոր 81 տեղամասերում ստացել է 42635 քվե (69,46%), իսկ Սերժ

«Դատավճիռը հրապարակային փաստաթուղթ է»․ Վարդան Հարությունյան

«Այդ դատավճիռներով դատապարտված մարդիկ վաղուց արդարացվել են»   Փետրվարի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը բավական օպերատիվ կերպով արձագանքեց  մամուլում խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին ուսումնասիրությունների կատարման նպատակով «Իրավունքի եւ Ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ԱԱԾ-ին դիմելու, մերժումներ ստանալու, ինչպես նաեւ փետրվարի 8-ին խորհրդային տարիների մի խումբ այլախոհների տարածած հայտարարության թեմայի

North Jersey. «Հայազգի գորգագործի նվերը Նյու Ջերսիին»

Տիգրան Պետիկյանի այրին 1949թ. Ֆրանկլին Ս. Քուրթերի Աբրահամ Լինքոլնի երկու նկարները ցուցադրել էր Նյու Ջերսիի Վերոնա և Սիդար Գրոուվ ավաններում: Գրում է «Նորթ Ջերսի» պարբերականը՝ հիմնվելով «Վերոնա-Սիդեր Գրոուվ թայմս» թերթի 1949թ. նոյեմբերի 22-ի համարին: Սիրդար-Գրոուվից հայազգի գորգագործը՝ Պետիկյանը, որը մահացել է 1945թ., «Լինքոլնի» կոլեկցիոներ էր: «Դիմանկարը բավականին նման է քաղաքացիական պատերազմի նախագահին և առնված է

Փետրվարի 19-ը՝ որպես իրադարձություններով լի օր

Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ տոնը վերականգնվել է դեռևս 2008 թվականին, հենց այդ օրվանից էլ փետրվարի 19-ը նշվել է որպես գիրք նվիրելու օր: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է գրքերի նվիրաբերումներ գրադարաններին ու

«Ուրախալի է այն, որ միջոցառումը սովորույթ կդառնա ». Այսօր գիրք նվիրելու օրն էր

Փետրվարի 19-ը իր խորհուրդն ունի. մարդիկ իրար գիրք են նվիրում միմյանց: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հետաքրքրությունը տոնի հանդեպ ավելացել է: Դա են վկայում քաղաքում հանդիպող մարդիկ, ում ձեռքը գոնե մեկ գիրքը անպակաս է: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն, հիմնադիր Խաչիկ Վարդանյանը նույնպես այդ կարծիքին է: Ասում է` սարից գլորվող ձնագնդիկի նման այս տարի տոնը իրենց

Հայ ազգային կոնգրես.«Աղավաղվել են ընտրությունների իրական արդյունքները»

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրությունները։ Հայ Ազգային Կոնգրեսը՝ ավելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած հանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից հատուկ մոնիտորինգի ենթարկված 20 ընտրատեղամասերի, ինչպես նաեւ լրագրողական եւ այլ խողովակներով հավաքած փաստական նյութի վրա արձանագրում է հետեւյալը։ Կոնգրեսը մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ

Տղամարդու տունը, կենցաղային իրերը, ավտոմեքենան, հագուստները պատրաստված են բացառապես փայտից (Ֆոտոշարք)

Վենետիկցի նկարիչ Լիվո դե Մարկին իր համար ստեղծել է յուրօրինակ մի աշխարհ ուր ամենինչ պատրաստված է փայտից: Նա անգամ չի գունավորում, չի ներկում և ոչ մի պարագա`ամենալավ գույն համարելով փայտի բնական տեսքը: Առողջական ապահովագրական ընկերությունները պաշտոնապես հրաժարվում են ապահովագրել աշխարհահռչակ դերասան, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող Ջեքի Չանին: Ի դեպ Ջեքի Չանի իսկական անունը Չեն

Գլխավոր դատախազությունում քրեական գործ են հարուցել

ԶԼՄ-ների հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ   Արարատի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Մասնավորապես`‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի

«Կարծում եմ, արդար կլինի, որ ինքը շնորհավորի հաղթած նախագահին»

Ինչ պետք է հուշի «Ժառանգության» առաջնորդի խորաթափանցությունը՝ ըստ ՀՀԿ-ական պատգամավորի    «Ես երեկ կոչ արեցի, որ նա դառնա առաջին նախագահը, լինի ողնաշարով՝ ընդունի ժողովրդի հաղթանակը։ Ցավոք, մինչև հիմա նա դա չկարողացավ անել։ Ուշ չէ, վաղը ժամը 17-ին այստեղ հանդիպում ենք համազգային հանրահավաքի և մինչ այդ ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպումի և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031