Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականն ԱԺ-ում քվեարկում է գործընկերոջ փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբեր 18,2012 15:07 Share

Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը մի քանի անգամ քվեարկել է իր բացակա կուսակցի փոխարեն: Այդ պահը ֆիքսել է  Epress.am-ի թղթակցի տեսախցիկը: Նման կերպ Մուրադյանը քվեարկել է մի քանի օրինագծերի համար:

Այսօր քվեարկության դրված օրինագծերից մեկը եղել է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած Էթիկայի հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը, որն անցել է առաջին ընթերցմամբ՝ ստանալով 66 կողմ:

Նշենք, որ 66 քվեն նվազագույն անհրաժեշտ թիվն է, որի դեպքում նախագիծն անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել