Օրվա լրահոսը
ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ընտրակաշառքը բացառված է»
Անձամբ ահազանգի հետևից գնացել եմ և «արջի ծառայություն» մատուցողներին պատժել։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության շնորհավորագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը: Հարգելի պարոն Նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն
Միհրան Կիրակոսյան. «Դրսից ես ավելի շատ օգուտ կտամ Հայաստանին»
Հայաստանում դու որքան էլ տաղանդավոր լինես, որևէ մեծ ընկերության կողմից քեզ տեսնելու հնարավորությունը հավասար է զրոյի։
«ՀՀ քաղաքացիների 60 %-ի ձայնը գործող նախագահինն էր». ԱՊՀ դիտորդ
«Մենք հանդիպել ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, իշխանական մարմիններին: Լարվածություն չկար, ամեն ինչ անցավ դրական»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013թ.-ի ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության ընթացքի մասին նշեց ԱՊՀ դիտորդ Սերգեյ Լեբեդեւը: Նրա պնդմամբ շատերը երբեմն իրենց պարտությունը չեն կարող ընդունել, կարեւոր է դա պատվով հաղթահարել: Մինչ ընտրությունները պետք է պայքարել, սակայն ընտրություններից հետո անհրաժեշտ չէ
«Շենգավիթում նույն մարդը մի անգամ չէ, երկու անգամ չէ, մի քանի անգամ է քվեարկել». Վահրամ Վարդանյան
«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Վահրամ Վարդանյանի պնդմամբ` թիվ 11 ընտարատարածքում խախտումներ են արձանագրվել: Փետրվարի 18-ին Երեւան քաղաքի թիվ 11 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդները որոշ խախտումներ են արձանագրել: Կազմակերպության դիտորդները եղել են նույն ընտրատարածքի բոլոր 37 ընտրատեղամասերում, դիտորդություն են իրականացրել նաեւ շրջիկ սկզբունքով: Ըստ նույն կազմակերպության տնօրեն Վահրամ
Սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է Սերժ Սարգսյանին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կոլեկտիվները, ի սրտե շնորհավորում են մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին՝ 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում համոզիչ ու ծանրակշիռ հաղթանակ տանելու կապակցությամբ, կիսում այն հարյուրհազարավոր հոյորդիների ուրախությունը, ովքեր ձայն տալով Սերժ Սարգսյանին, վստահ են, որ առաջիկա հինգ տարում մեր հայրենիքը կընթանա զարգացման, կայունացման ու
Ամեն շաբաթ Բագրատաշենի մաքսակետով Հայաստանը լքում է շուրջ 4 հազար մարդ
Մեկնածների քանի՞ տոկոսն է հետո վերադառնում Հայաստան Բագրատաշենի մաքսակետի աշխատողներն իրենց անունը չհրապարակելու պայմանով «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ ամեն զույգ թվանշանով օր Բագրատաշենի մաքսակետով ավտոբուսներով եւ միկրոավտուբուսներով Հայաստանից հեռանում է 1000-1500 մարդ: Շաբաթվա զույգ թվով օրերին այդ մեքենաներն անցնելով Բագրատաշենի մաքսակետը , ուղեւորվում են դեպի Ռուսաստան, իսկ կենտ օրերին դրանք Բագրատաշենով Հայաստան են վերադառնում: Մեզ
Արմեն Բադալյան. «Ս. Սարգսյանը ոչ թե հաղթեց, այլ դարձավ, քանի որ հաղթում են ազնիվ արդար ընտրություններում»
Մեր այն դիտարկմանը, եթե ոչ թե միայն «Ժառանգությունը», այլև ուրիշ ընդդիմադիր ուժեր էլ սատարեին Ր. Հովհաննիսյանին՝ հնարավո՞ր է գրանցվեր այլ արդյունք, պարոն Բադալյանն այսպես արձագանքեց. «Բացառված է, քանի որ նախ ընդդիմադիր դաշտ հասկացություն չկա, ի սկզբանե, որոշված էր՝ ով է լինելու առաջին տեղում, ով՝ երկրորդ:
Սերժ Սարգսյանի վստահված անձի «ատամները կգցե՞ն», թե՞ կհանեն (Տեսանյութ)
Ավետիք Ալոյանը ատամ է ուզում, Եպրաքսյա տատը՝ արդարություն Նորագյուղի 9/27 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Ալոյանի տրամադրությունը չափազանց բարձր էր: Նրա տրամադրության վրա էական ազդեցություն էր թողել իրենց ընտրատեղամասում «տռուսիկի» պատմությունը, որի շուրջ ընտրատեղամասում հավաքվել, ասում-խոսում-խնդում էին: Տեսնելով Aravot.am-ի տեսախցիկն ընտրատեղամասում՝ նա հորդորեց. «Թող խոսցնի, ի՞նչ եմ արել: Ատամ չունեմ մենակ մի քանի հատ»,-ասաց
Մարլեզոնյան բալետ. կլինի՞ 2-րդ արար
Այստեղ, ինչպես միշտ, սպասման մթնոլորտ է։ Հիմա արդեն՝ կսեղմի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ձեռքը, թե՞ ոչ։
Մուկուչյանը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այս պահի դրությամբ գրավոր դիմումներ չեն ստացել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս ընտրությունները համարեց ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան ու բնականոն ընթացքով տեղի ունեցած ընտրություններ: Անդրադառնալով երեկ ուշ երեկոյան նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հրապարակած ընտրախախտումներին, մասնավորապես՝ «Ժառանգության» թեկնածուի օգտին քվեարկած տրցակներով քվեաթեթրիկների
«Ոսկե նստարանը»՝ Անտոնիո Կոնտեին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին միցաշրջան 2011/12-ում ձեռք բերած հաջողությունների համար շնորհվել է «Ոսկե նստարան» մրցանակը: Դա Իտալիայի ֆուտբոլային մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է տարվա լավագույն մարզչին, որը որոշվում է հենց նրանց շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժառանգությունը» շուրջօրյա հանրահավաքներ կսկսի՞
«Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է» ,- այսօր այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը վերածվի շուրջօրյա հանրահավաքների: Այսօր ժամը 17։00- ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ասուլիս է հրավիրել՝ նախագահի ընտրությունների վերաբերյալ իր գնահատական հնչեցնելու, ինչպես նաեւ առաջիկա անելիքները հստակեցնելու
Հմայակ Հովհաննիսյան. «Իհարկե, ընտրություններն էլ պիտի կեղծեին»
«Մարդիկ տագնապի եւ ահուսարսափի մեջ են, եւ այսօր ինձ շատերն են հարցրել՝ լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու, որովհետեւ խեղկատակությունից մեծ ողբերգություն է ծնվում, պատմությունն է դա ցույց տալիս»,- ընտրությունների ավարտից րոպեներ անց նախնական տպավորություններով մեզ հետ կիսվեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ դիտարկելով արդեն օրվա ընթացքում հնչեցրած բազում ահազանգերն ու ընտրատեղամասերում ընտրողների անլուրջ վերաբերմունքը՝
Լուսինե Բադալյան. «Էդքանից հետո էլ ի՞նչ ընտրություն»
– Ընտրությունների գնալն ինձ համար ամեն անգամ սթրես է։ Որ չեմ տեսնում դպրոցս, որ ամենամեծ խաղահրապարակն ուներ՝ կանաչապատ, գեղեցիկ, հիմա 4 կողմից բանտարկված է ավտոտնակներով ու տարաբնույթ, անհասկանալի կառույցներով՝ անխնամ, կիսախարխուլ, մռայլ։ Կանգառի փոխարեն՝ բենզալցակայան, ամենամեծ ֆուտբոլի դաշտի փոխարեն՝ սուպերմարկետ, ակացիաների ծառերով փողոցների փոխարեն՝ անճաշակ կրպակներ։ Ամենականաչ ու ամենագեղեցիկ թաղամասը դարձել է ամենաանճաշակն ու անտանելին։
«Շանհայ Շենհուան» զրկվել է Չինաստանի չեմպիոնի կոչումից
Դիդյե Դրոգբայի եւ Նիկոլյա Անելկայի նախկին թիմը՝ «Շանհայ Շենհուան» պայմանավորված խաղերի համար պատժվել է: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Չինաստանի ֆուտբոլի առաջնության սուպեր լիգայի մի շարք ակումբների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Մասնավորապես, «Շանհայ Շենհուան» եւ «Տիանջին Տեդան» 120 հազար եվրո տուգանք են վճարելու եւ այս երկու ակումբների հաշվարկից հաջորդ մրցաշրջանում կհանվի վեցական միավոր: Սրանից բացի, «Շանհայ
ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ
(19.02.2013 թ. ժամը 08:00-ի դրությամբ) Հ/Հ ԱՄՍԱԹԻՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՉ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ 1. 18.02.2013թ. Ոստիկանության Իջևանի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տպագրված, որ Գետահովիտ գյուղում` թիվ 40/33 ընտրատեղամասում մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք: Կատարվում է հետաքննություն 2. 18.02.2013թ. Ոստիկանության Սպիտակի բաժին «iditord.org»
Հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, եւ իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները
Այսօր ժամը 17.00-ին 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ընտրողներին ու համակիրներին հրավիրել է Ազատության հրապարակ։ Երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանում հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, եւ իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները։ Օրվա ընթացքում բազմաթիվ էին ընտրախախտումների մասին
«Երեխաները ագրեսիվ են». Դպրոցի տնօրեն
«Հասարակության դարբնոցը դպրոցն է, որքան որակներ կրող մասնագետներ աշխատեն, այդքան հասարակությանը կտանք լիարժեք քաղաքացիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպես եւ ինչ մեթոդներով են դաստիարակվում մեր երեխաները մանկապարտեզում եւ դպրոցում թեմայի շուրջ նշեց Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը: Նրա պնդմամբ երեխան ձեւավորվում է ընտանիքում: Խոսքը այդքան ազդեցություն չունի ինչքան կենդանի կերպարը՝ ծնողի, մանկապարտեզի
«ՀՀ նախագահական ընտրությունները համահունչ էին ժողովրդական չափանիշներին»,-հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները
Այսօր Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի միջազգային դիտորդները Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց պաշտոնական հետընտրական գնահատականը ներկայացրեցին: Հանդիպմանը ներկա էին Տոնինո Պիցուլան (ԱԺ պատգամավոր, Խորվաթիա), ԵԱՀԿ ԽՎ ընտրական դիտորդական արաքելության ղեկավարը Հայաստանում եւ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր Քարտուղարի տեղակալը: Ըստ Շոնի` Հայաստանում ՀՀ նախագահական ընտրությունները համահունչ էին ժողովրդական չափանիշներին, սակայն մրցակցության պակաս
Ցինկեր. «Ընդդիմադիր գործչի օգտին քվեարկությունը «դեղին քարտ» է Սերժ Սարգսյանին»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ դիտարկումները: Կազմակերպության անդամ Աննա Չուրդովան նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնողները շատ ընտրատեղամասերում հանդիպել են միջազգային դիտորդների: Չուրդովան շնորհավորեց հայ ժողովրդին` բարեհաջող ընտրությունների կազմակերպման համար: «Հատկապես թույլ տեսողությամբ ընտրողներին էին հանձնաժողովները ուշադիր վերաբերվում, որքան էլ որ նրանց աշխատանքը քննադատեցին: Նման ուշադրությամբ անգամ
ԵԱՀԿ ԽՎ դիտորդները հայկական ընտրություններն անվանեցին բարելավված, սակայն մրցակցությունից զուրկ
ԵՐԵՎԱՆ, 2013 թվականի փետրվարի 19 Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսoր հայտարարությամբ եզրակացրեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը: «Այս ընտրությունները բարելավված էին,
«Տռուսիկի» վեճը շարունակություն է ունեցել (Տեսանյութ)
Aravot.am-ը հաղորդել էր, որ Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում երկու կին վիճաբանում էին գումար ստանալու վերաբերյալ. «Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»: Եվ երբ մեր թղթակիցը հետաքքրվել էր, թե ինչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկը պատասխանել էր.«Քե՞զ
Աշոտյան. ԵԺԿ 2 կուսակցության ղեկավարները միասին հավաքեցին շուրջ 90 տոկոս
Արմեն Աշոտյանն ասաց. «Փաստորեն, Հայաստանում ԵԺԿ 2 կուսակցության ղեկավարները միասին հավաքեցին շուրջ 90 տոկոս ձայն, շատ քիչ եվրոպական երկրներ կան, որտեղ քրիստոնեադեմոկրատական պլատֆորմով ԵԺԿ անդամ կուսակցություններն ունեն այսքան ձայն, ինչը նշանակում է, որ ավանդական արժեքային համակարգը դրված է հայ հասարակության «քաղաքական նախընտրությունների հիմքում»։ «Հրապարակ»
ICES. Ընտրությունների արդյունքների ամփոփումը առանց միջադեպերի է անցել
Այսօր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ դիտարկումները: Կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ աշխատել են տասը քաղաքում: “Ինձ դուր եկավ երկու շտաբի հայտարարությունը, որ հաղթել է հայ ժողովուրդը: Դա լավ է”,-ասաց Ցինկերը: Կազմակերպության անդամ Լիդիա Լոուսնը, ներկայացնելով արդյունքները նշեց, որ որոշ տեղամասերում ոչ բարենպաստ պայմաններ են եղե. “Դժգոհում էին, որ ցուրտ է,
Շուրջերկրյա ուղեւորության ելած երկու հեծանվորդ Թաիլանդում ՃՏՊ զոհ է դարձել
Բրիտանացիներ Պիտեր Ռութը եւ Մերի Թոմսոնը, որոնք հեծանվով շուրջերկրյա ճանապարհորդություն էին իրականացնում, Թաիլանդում զոհվել են ճանապարհա-տրանսպորտային պատահարում: Նրանք «Երկուսով՝ չորս անիվի վրա» ծրագրով շուրջերկրյա ուղեվորության ելել էին 2011 թվականի հուլիսին՝ Բրիտանիայի Հերնսի կղզուց եւ այս ընթացքում անցել 23 երկրի տարածքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահի ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Օմբուդսմենի նախնական դիտարկումները
Յուրաքանչյուր ընտրություներից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ: Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի,
Սերժ Սարգսյանը 58,64 տոկոս է հավաքել
ԿԸՀ արտահերթ նիստով այսօր հաստատվեց նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների նախնական արձանագրությունը: Հրանտ Բագրատյանին կողմ է քվեարկել 31 643 հոգի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 2,15 տոկոսը, Պարույր Հայրիկյանին՝ – 18,093, 1,23 տոկոսը, Րաֆֆ Հովհաննիսյանին՝ 539 674, 36,74 տոկոսը, Անդրիաս Ղուկասյանին՝ 8328, 0,57 տոկոսը Արման Մելիքյանին 3520, 0.24 տոկոսը Սերժ Սարգսյանին՝ 861. 378, 58,64 տոկոսը Վարդան Սեդրակյանին՝
Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի ետնամասում այրվում է գազատար խողովակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկված հրդեհը ներթափանցել է հարակից շինության ներս: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել՝ 05.11-ին: Չգործող պահեստում այրվել են փաստաթղթեր (մոտ 5 քմ): ԱԻՆ
«Դեմ առ դեմ». Արթուր Սաքունց եւ Ավետիք Իշխանյան
Փետրվարի 19-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 82-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկման թեման` փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝


















































