Օրվա լրահոսը
Օսկանյան. «Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել»
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը Լևոն Զուրաբյանի հետ ունեցած գաղտնալսված զրույցի վերաբերյալ քիչ առաջ Facebook-ի էր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի
Օբամա․ ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում երեխաներին պաշտպանելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում հայտարարել է, թե առավելագույն ջանքեր է գործադրելու, որպեսզի ապագայում չկրկնվեն Նյութաունում տեղի ունեցածի նման ողբերգություններ: Օբաման հավելել է, թե ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում իր երեխաներին պաշտպանելու համար։ Շաբաթ օրը 20-ամյա Ադամ Լանզան Նյութաունի տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով 26 մարդու, այդ թվում հինգից տասը
Պեկինում Լեւոն Արոնյանն ընթանում է 1-ին տեղում
Չինաստանի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերում» այսօր որոշվելու են կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներն ու մրցանակակիրները: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վաստակել է 6,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ եզրափակում է առաջին տասնյակը: Այսօր կայանալու
Արթուր Աբրահամը հաղթեց Մեհդի Բուադլային
Դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը: Մենամարտի 8–րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեհդի Բուադլան դեմքին ստացած վնասվածքների պատճառով այլեւս ի վիճակի չէր մարտը շարունակել, եւ
Հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից
Վարաշավայում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք 11 տուրում վաստակելով 8,5-ական միավոր՝ 775 մասնակիցների մեջ, համապատասխանաբար, զբաղեցրեցին 14-րդ եւ 16-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մենք պապական հարուստ ենք… Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եմ եղել»
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով զրկվեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին, նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Վարդան Ղուկասյանի հետ: – Պարոն Ղուկասյան, Դուք այլևս Գյումրիի քաղաքապետ չեք և ՀՀԿ Գյումրիի կառույցի նախագահը չեք, առաջիկա նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելո՞ւ եք: – Միանշանակ:
Արայիկ Բաղդադյան. «Գերծանր քաշային Ռուսլան Բասիեւն այլեւս Հայաստանի հավաքականի անդամ չէ»
Դեկտեմբերի 21-23-ը «Միկա» մարզահամալիրում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին պարտադիր մասնակցելու են ըստ քաշային կարգերի մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ անկախ մարզական նվաճումներից եւ կոչումներից: Aravot.am-ի հարցին, թե խոսքը վերաբերո՞ւմ է նաեւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւին, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասաց. «Նա այլեւս հավաքականի անդամ չէ, ես նրան ցտեսություն եմ ասել:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Մատաղիսի գործով դատվող 3 երիտասարդներն անմեղ են
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով անձամբ ճանաչում է Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին, որին կասկածում են 2004 թվականի դեկտեմբերի 24-ին զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, խոսելով այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ նույն սպանության համար դատվող 3 երիտասարդների`Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի մասին, ասաց. «Ես
Վարդան Հակոբյան. «Նախագահի երեկվա ելույթը լսել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ»
«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ունեցած ելույթին ասաց. «Դա իր տեսակետն է, իր անձնական համոզմունք է, և առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք, լսել ենք 5 տարի առաջ, լսել ենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ ուրիշ մարդկանց կողմից . արդյունքում ունենք էն
«Գագիկ Ծառուկյանը գործող դիկտատորի ենթական է»
Այսօր լրագրողները Գյումրի այցելած Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու ու որևէ մեկին չսատարելու որոշման մասին: «Ինձ համար սպասելի էր Ծառուկյանի որոշումը, ես միշտ ասել եմ, որ մեր երկրում հնարավոր չէ լինել միլիոնատեր ու ինքնուրույն քաղաքական գործիչ, բոլոր միլիոնատերերը, օլիգարխները ենթականեր են գործող դիկտատորի,
Խոշոր ավտովթար Սայաթ-Նովա փողոցում. բախվել են մերսեդեսները՝ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ «Անի» Հյուրանոցի դիմաց, բախվել են «Mercedes C» մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և «Mercedes S» մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: «Mercedes C»
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Օբաման ընտրում է Ջոն Քերրիին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի երկրորդ պաշտոնավարման ընթացքում երկրի արտգործնախարարի պարտականությունները սենատոր Ջոն Քերրիի վրա դնելու իր մտադրության մասին։ Այս պաշտոնում Քերրիի թեկնածությունը ներկայացնելու որոշումը նախագահը հավանաբար կայացրեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսը հանեց իր թեկնածությունը։ Այդ քայլին նա դիմեց հանրապետականների ուժեղ ճնշումների ներքո, ովքեր մեղադրում են նրան
Պարզվել է Սյունիքի մարզում վթարված իրանական ավտոբուսի մահացածի և վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Տեդար» ընկերության վարորդ` 44-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զոհրաբ
«Այս կազինոյում դարձյալ կհաղթի Սերժ Սարգսյանը»
Այսօր Aravot.am-ը «Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուքասզյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մրցակից կունենա՞, թե՞ ոչ մեկը ռիսկ չի անի նրա դեմ դուրս գալ ու նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, երբ որ հանրապետության քաղաքական 2-րդ ուժը, որը 30 տոկոս ձայներ է հավաքել էսպես կոչված խորհրդարանական ընտրություններում, եթե
Ամենամեծ հեռավորությունը, որ մարդը հեծանիվով հատել է
Ամենամեծ հեռավորությունը, որ մարդը հեծանիվով հատել է` առանց ոտքը գետնին դիպչելու, կազմել է շուրջ 890,2 կիլոմետր: Ռեկորդի հեղինակն է դարձել սլովենացի Մարկո Բալոն: Նրան հաջողվել է այդ տարածությունը հատել 24 ժամվա ընթացքում, -գրում է extreme.com.ua-ն: Չինացի Li Hongxiao-ին դարձել է արտասովոր ռեկորդի հեղինակ: Ինչպես նշում է vrubike.ru-ն` նա կարողացել է ատամների օգնությամբ իր գլխավերևում
«Լրագրողի հետ շատ պայթունավտանգ ա». Լրագրությունն ու սերը
Լրագրողի մասնագիտությունը դասվում է ամենավտանգավոր մասնագիտությունների շարքում: Չնայած դրան՝ շատերը նվիրվում են իրենց կոչմանը անձնազոհության աստիճան: Կան նաև այնպիսիները, ովքեր իրենց գործունեությունը համարում են ապրելակերպ և ոչ թե մասնագիտություն: Եթե եվրոպական մի շարք երկրներում այս ոլորտում գերակշռողը տղաներ են, ապա Հայաստանում Ճիշտ հակառակն է, սակայն խոչընդոտները անպակաս են ամենուր: Երեւի սա է նաև պատճառը, որ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել. ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ: բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ
«Այս վերնախավի միակ հետադարձ կապը ժողովրդի հետ կաշառքն է»
Այսօր նոր ձևավորված «Նախախորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչներն իրենց առաջին արտագնա նիստը անցկացրեցին Գյումրիում, որից հետո խմբի 4 անդամներ մամուլի ասուլիս հրավիրեցին` մանրամասնելով իրենց նպատակը ու վերլուծելով երկրում առկա քաղաքական իրավիճակը: Նախաձեռնության համակարգող Գարեգին Չուքասզյանը նշեց, որ իրենց խումբը բաղկացած է 33 հոգուց և այնտեղ ընդգրկվել են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: «Այս նախաձեռնությունը ծնվեց անհրաժեշտաբար, որովհետև քաղաքական
Ժիրայր Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանի վախճանը շատ նման է լինելու Հոսնի Մուբարքի վախճանին»
Այսօր Aravot.am-ը Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին ունեցած ելույթը. արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են ՀՀ ցանկացած քաղաքացու հետ դուք-ով խոսել, արդյո՞ք գնում ենք դեպի ապահով Հայաստան, ինչպիսի կարգախոս որ ընտրել է ՀՀԿ առաջնորդը: «Որ ասեմ չեմ լսել, կհավատա՞ք, որովհետև ափսոս է
Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից: Այս կապակցությամբ հայտարարում եմ. 1. Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու
Սարալանջի ճանապարհին բախվել են «Վազ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ թիվ 8 տան դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 66-ամյա Ռուբիկ Զոհրաբյանի վարած «Վազ 2107» մակնիշի Տ5073 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վահե Սարգսյանի վարած « Mitsubishi» մակնիշի 32 ՍԼ 951 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
«Ազատության քայլերթը» Մոսկվայի Լուբյանկսկայա հրապարակում
Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի կենտրոնում, չնայած իշխանությունների արգելքին, անկացվեց չիրազեկված հանրահավաք: Տարբեր տվյալներով դրան մասնակցեցին 700-ից հինգ հազար մարդ: Ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ Սերգեյ Ուդալցովը ցանկանում էր միայնակ պիկետ անցկացնել, սակայն չհասցրեց. ոստիկանությունը նրան տարավ հրապարակում հայտնվելուց մի քանի րոպե անց: Միանգամից ձերբակալվեցին նաեւ Իլյա Յաշինը եւ Քսենյա Սոբչակը: Երբ հրապարակ եկավ Ալեքսեյ Նավալնին, նրան միանգամից շրջապատեցին լրագրողները
Պարզվում է` համացանցը օգնում է նիհարելուն. Շաբաթվա համացանցը
Այսօր, ինչպես ամեն շաբաթ, մեկ հրապարակմամբ, ներկայացնում ենք համացանցում այս շաբաթվա քննարկումներն ու նորությունները. ֆեյսբուքը, ճիշտ է, ազատ հարթակ է, որտեղ բոլորը պատեհ անպատեհ գրում են իրենց մտքին եկածը, բայց փաստորեն դա այնքան էլ վատ չէ, պարզվում է սոցիալական կայքերն օգնում են նիհարել. «Ամերիկացի գիտնականները պնդում են, որ սոցիալական կայքերը ճարպակալման դեմ պայքարի հզոր գործիք
Նաիրա Զոհրաբյանը՝ Զուրաբյանի եւ Օսկանյանի սենսացիոն զրույցի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սահմանադրության կոպիտ խախտում համարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության տարածումը: «Ես կարծում եմ, որ իմ նախկին գործընկերները իրենց բողոքի ձայնը պետք է բարձրացնեին, թե ինչպես է մարդկանց անձնական զրույցը դարձել հրապարակման առարկա: Չեմ լսել, չեմ պատրաստվում լսել եւ չեմ պատրաստվում մեկնաբանել
Նոր հարցում. կառաջադրվի՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը
Կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը. այս հարցով մեր կարճաժամկետ հարցմանը, որը սկսել էինք դեկտեմբերի 3-ից, մասնակցել էին ընդամենը 168 հոգի: Սակայն նրանց մեծամասնությունը՝ 30%-ը, ճիշտ կանխատեսում էր արել՝ բացասական պատասխան տալով հարցին: 27%-ն այսուհանդերձ կարծում էր, թե Ծառուկյանը կառաջադրվի: Հաջորդ ճիշտ կանխատեսումը արել էին ընդամենը 10 հոգի, պատասխանելով, որ եթե Ծառուկյանի չառաջադրվի՝ չի պաշտպանի
Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սևան-Ճամբարակ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների
«Օրանժ Արմենիա» ընկերության աշխատակցի տանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին հայտարարություն է տվել Բալահովիտ գյուղի Սումգայիթ թաղամասի բնակիչ
ԱԺ պատգամավորի «Տոյոտա Քեմրին» բախվել է բեռնատարին. Կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 51-ամյա Օնիկ Ծատուրյանի վարած «Գազ 53» մակնիշի 59 ԼՕ 003 համարանիշի և Երևան Ավան Առինջ 2/6 շենքի բնակիչ, 29-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի
Բավարարվեցին 8-րդ եւ 13-րդ տեղերով
Պեկինում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերում» աշխարհի 16-ական տղամարդ եւ կին ուժեղագույն շախմատիստները պայքարն ավարտեցին կայծակնային շախմատում: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 3,5 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց ութերորդ տեղը, իսկ տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյանը 2,5 միավորով բավարարվեց 13-րդ հորիզոնականով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Լ. Պետրոսյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը
Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որի առաջին օրվա ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5 միավորով ընթանում է առաջատարների շարքում: Նա կես միավոր է ետ մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ գերմանացի Արկադի Նայդիչից: Լեհաստանի մայրաքաղաքում երկրորդ մեդալը կարող է նվաճել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 6,0 միավորով 11-րդն է: Հիշեցնենք, որ


















































