Օրվա լրահոսը

«Ոչ մրցակցային» թեկնածուն «հաղթող» թեկնածուից 185 000 ձայն ավելի է հավաքել

Ավարտվում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման աշխատանքները, եւ ակնհայտ է դառնում մի բան՝ «ոչ մրցակցային» ընդդիմության այն թեկնածուն, ում մասին ի սկզբանե կասկածներ էին հայտնվում, թե 2-5-րդ տեղերի համար պայքարի արդյունքում ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, ավելի շատ ձայն է հավաքել, քան 2008 թվականին ընդդիմության «հաղթող» թեկնածուն: Այս պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հավաքած ձայների քանակով `

ԿԸՀ-ի ամենաթարմ տվյալները

ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում ամեն վայրկյան թարմացվում են ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության նախնական տվյալները: Ժամը 3.55-ի տվյալներով իրավիճակը հետեւյալն է. Սերժ Սարգսյան՝ 778 330 ձայն կամ ձայների 58,67% -ը Րաֆֆի Հովհաննիսյան՝ 488069 ձայն կամ 36, 76%: Հրանտ Բագրատյան՝ 28061 ձայն կամ 2,12% Պարույր Հայրիկյան՝ 16 232 ձայն կամ 1,23% Անդրիաս Ղուկասյան` 7455 ձայն կամ 0,56% Վարդան

ԿԸՀ տվյալները այս պահի դրությամբ (թարմացվում է)

ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում ամեն վայրկյան թարմացվում են ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության նախնական տվյալները: Այս պահի դրությամբ իրավիճակը հետեւյալն է. Սերժ Սարգսյան՝ 565 988 ձայն կամ ձայների 59,90% -ը Րաֆֆի Հովհաննիսյան՝ 334 773 ձայն կամ 35,43%: Հրանտ Բագրատյան՝ 20943 ձայն կամ 2,22% Պարույր Հայրիկյան՝ 11 413 ձայն կամ 1,21% Անդրիաս Ղուկասյան` 5532 ձայն կամ 0,59% Վարդան

Մհեր Սեդրակյան. «Մարդկանց բոլորին իրանց տեղն ենք դրել»

«Որ եղել ա վատ բաներ, դա եկել ա Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից»   Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրությւոններում Էրեբունի վարչական շրջանից քիչ ահազանգեր եղան, քանի որ նախկին բոլոր ընտրություններում այս շրջանն առավելապես աչքի է ընկել եւ ընտրախախտումների, եւ ծեծկռտուքների ու տհաճ միջադեպերի առատությամբ: Aravot.am-ի այս հարցին Էրեբունի վարչական շրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր

Բերդում հաղթեց Սերժը, Արծվաբերդում՝ Րաֆֆին

Բերդ քաղաքում Սերժ Սարգսյանը 29 ձայն ավելի է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը   Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրական 4 տեղամասերում կայացած քվեարկության արդյունքների հաշվարկներով, նախնական տվյալներով,  Սերժ Սարգսյանը ստացել է 2191, Րաֆֆի Հովհաննիսյանը 2162 ձայն: Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում հաղթել  է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա ստացել է 794,  Սերժ Սարգսյանը՝ 528 ձայն:  Բերդի տարածաշրջանի մյուս գյուղերում

Մհեր Սեդրակյանը խոստացավ` գտնել եւ պատժել

Այսօր Էրեբունի վարչական շրջանի ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբում էր նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան, նախկին պատգամավոր եւ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը: Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ մի քանի օրով եկել է Հայաստան: ՀՀԿ Էրեբունու կենտրոնական շտաբում էր նաեւ ՕԵԿ-ական, նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո): Ի դեպ, միջադեպը, որի կենտրոնում Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցներն

Արաբկիրում Րաֆֆին հաղթում է

Արաբկիրի ևս 4 տեղամասերում ամփոփվել են քվեարկության արդյունքները: Ըստ 168.am-ի տվյալների՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ: Թիվ  4/16 ընտրական տեղամաս. Րաֆֆի Հովհաննիսյան –  432 ձայն Սերժ Սարգսյան –  581 ձայն Թիվ  5/34 ընտրական տեղամաս. Րաֆֆի Հովհաննիսյան – 353 ձայն Սերժ Սարգսյան –  552 ձայն Թիվ  5/35 ընտրական տեղամաս. Րաֆֆի

ՀՅԴ անդամ. «Ժառանգականը 30 արծաթով ծախվեց, Րաֆֆին հաղթել է»

Այս պահին մենք վերադառնում ենք Վեդիից: Վեդիի թիվ 18/24 ընտրատեղամասում խայտառակ ընտրությունները տեսնելով՝ ահազանգել է Դաշնակցության կողմից հանձնաժողովի անդամ Հայրապետ Շահմուրադյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեծ ջանքերի գնով կարողացել է վերջապես հանձնաժողովի նախագահին կնքել տալ արձանագրությունների տակ, ըստ որի, հաղթել է իրենց մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը: 758 քվեաթերթիկներից 440-ը եղել է «Ժառանգության» առաջնորդի օգտին,

«Շանթի» տվյալները՝ 626 տեղամասերից

«Շանթ» հեռուստաընկերության տվյալներով՝ ստացված 626 ընտրատեղամասերից, որը կազմում է բոլոր 1988 տեղամասերի մոտ 1/3-ը, ընտրությանը մասնակցած  427 356 ընտրողների տվյալների հիման վրա հաղթում է Սերժ Սարգսյանը՝ 264 176 քվեներով, երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 143 673 ձայներով: Հրանտ Բագրատյանը երրորդն է՝  9447 քվեով եւ Պարույր Հայրիկյանն ունի 4731  քվե:

Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների մեծ առավելությամբ հաղթում է

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացրած ինֆոգրաֆիկայից, որում բերված են Գյումրիի գրեթե բոլոր տեղամասերի տվյալները, ակնհայտ է, որ հանրապետության երկրորդ քաղաքում ձայների կտրուկ առավելությամբ հաղթում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կանաչ գույնով Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն են, նարնջագույնը՝ Սերժ Սարգսյանի:  

Սերժ Սարգսյանը պարտվել է նաեւ Իջեւանում, հաղթել Դիլիջանում

 Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Տավուշի մարզկենտրոնում   Մեր տեղեկություններով  Իջեւան քաղաքի  ընտրական բոլոր՝ 8 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է ստացել, քան՝ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր արդյունքում, նախնական տվյալներով Իջեւան քաղաքում Սերժ Սարգսյանը ստացել է 3127, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 5549 ձայն: Դիլիջան քաղաքի ընտրական 10 տեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկով Սերժ Սարգսյանը 410 ձայն  ավելի է  ստացել,

Դավիթ Հարությունյանի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը

Մեծապես կիսում ենք մամլո ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողո­վուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախա­գահական ընտրությունների ամփոփման համար: Պարզապես հարկավոր

ԿԸՀ-ի տվյալներ. 380 ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ունի ձայների 30,44%, Սերժ Սարգսյանը` 65,59%-ը

ԿԸՀ-ն ամփոփել է Հայաստանի 380 ընտրատեղամասերից ստացված տվյալների նախնական արդյունքները, համաձայն որոնց առաջատարներից երկուսը ստացել են հետեւյալ ձայները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը` 74 162 (30,44%), Սերժ Սարգսյանը` 159.828 (65, 59%): Մյուս թեկնածուների ձայների քանակն առայժմ չի անցնում 2%-ի սահմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կոչը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են: Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն ՎՍՏԱՀԵԼԻ անձինք: Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստվերել Րաֆֆիի հաղթանակը: Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված:

9/25 եւ 5/7 , 2/08 տեղամասերի նախնական տվյալները

«Առավոտի» տվյալներով 9/25 տեղամասում Սերժ Սարգսյանը պարտվել է, ստանալով 386 ձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 485 ձայնի դիմաց, իսկ 5/7 տեղամասում հաղթել է՝ ստանալով 547 ձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 366 ձայնի դիմաց: Իսկ 2/08 տեղամասի արդյունքները, ըստ panorama.am-ի հետեւյալն են՝ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 325 ընտրողի ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 456 ձայն: Այս ընտրատարածքում ընտրողների

398 տեղամասերի տվյալներով՝ Սերժ Սարգսյանը առաջատար է

«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակում է տարբեր ընտրատեղամասերից ստացած տվյալներ: Ըստ այդմ, ժամը 24-ի դրությամբ ստացված տվյալներով՝ 398 ընտրական տեղամասերից,  եւ քվեարկած 193185 մարդու քվեարկության արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է 112 677 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 58 975: Մնացած թեկնածուների արդյունքները այս երկու թեկնածուների արդյունքներից կտրականապես պակաս են, սակայն թերեւս հետաքրքիր է, որ առայժմ Պարույր Հայրիկյանը իր 6674ձայնով

Էրեբունի շրջանի 13/18 տեղամասում կռիվ են ուզում սարքել

Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում քաղաքացի Սեդա Մելիքյանը հերքեց  iDitort.org կայքում տեղ գտած այն լուրը, թե ինքն իբրեւ ծեծի է ենթարկվել Երեւանի Էրեբունի շրջանի 13/18 տեղամասում, սակայն հաստատեց, որ այդ նույն տեղամասից իրեն ահազանգել են. «Ես էլ եմ հանձնաժողովի անդամ, բայց ուրիշ ընտրատեղամասում, ինձ էլ նոր էդ ընտրատեղամասից զանգեցին ու ասացին, որ ինչ-որ մարդիկ են եկել-հավաքվել, կռիվ են

Արտաշատի 17/31-ում եւ Էջմիածնի թիվ 19/18-ում հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը

Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը՝ Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում ընտրությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 390 ձայնով: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքել է 337 ձայն: 1520 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 790 ընտրող, որից անվավեր է ճանաչվել 25 քվեթաթերթիկ, Պարույր Հայրիկյանն ստացել է 12 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 8, Անդրիաս Ղուկասյանը՝ 9,

Գրանցվել է լցոնման 12 դեպք

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի քաջատեղյակ լինել ընտրությունների անցուդարձին և մասնակից դառնալ դրա արդար իրագործմանը:   Արդեն մի քանի ժամ է, ինչ ընտրություններն ավարտված են և տարվում են վերջնական հաշվարկներ: Համաձայն iditord.org կայքի տվյալների՝ 2013-ի նախագահական ընտրություններում գրանցվել է 339 խախտում: Եվ նույն կայքի տվյալներով՝ ահազանգերից 288-ը համարվում են վստահելի: Թվերը վերջնական չեն՝ շարունակում

50-ը՝ ԶԼՄ-ների տեղեկատվության հիման վրա

ՀՀ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը այս պահի դրությամբ դեռ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընտրախախտումների մասին ստացված հաղորդումների վերաբերյալ: 23.30-ի դրությամբ ստացվել է 72 հաղորդում, որի գերակշիռ մասը՝ 50-ը՝ լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա, իսկ հինգը՝ թեժ գծի վրա եկած ահազանգերի հիման վրա: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Կապանի մի շարք ընտրատեղամասերում առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է

Կապանի 38/09 ընտրատեղամասում  22-22:30-ի սահմաններում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկման պրոցեսը: Ըստ ամփոփ արդյունքների`1304 ընտրողից այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 710 ընտրող: Թիվ 38/09 ընտրատեղմասում, որտեղ հետեւում էինք այդ գործընթացին, առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյան է` 417 ձայնով, երկրոդ տեղում Սերժ Սարգսյանն է` 241 քվեով:  Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են ընդամենը  14 քաղաքացի, Անդրեաս Ղուկասյանն ու Պարույր Հայրիկյանը հավաքել

«Սերժը տակից է». հանձնաժողովի անդամ (տեսանյութ)

Հայհոյանքներ նախագահի թեկնածուի հասցեին՝ 1/12 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկներում Ավարտվեց Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում նախագահի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջատար է՝ 447 ձայնով, Սերժ Սարգսյանն ունի 419 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 41, Անդրիաս Ղուկասյանը՝6, Վարդան Սեդրակյանը՝ 2, Պարույր Հայրիկյանը՝ 27, Արման Մելիքյանը՝ 1: Անվավեր քվեաթերթիկների թիվը ՝42: Անվավեր քվեաթերթիկներից ոմանց վրա հայհոյանքներ էին նախագահի թեկնածու Սերժ

315 տեղամասերի արդյունքներով Սերժ Սարգսյանը կրկնակի ավելի ձայներ ունի

«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակում է տարբեր ընտրատեղամասերից ստացած տվյալներ: Ըստ այդմ, ժամը 24-ի դրությամբ ստացված տվյալներով՝ 315 ընտրական տեղամասերից, որոնք կազմում են ՀՀ ողջ տարածքի ընտրատեղամսերի 16%-ը, եւ քվեարկած 134 321 մարդու քվեարկության արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է 83592 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 40 908: Մնացած թեկնածուների արդյունքները այս երկու թեկնածուների արդյունքներից կտրականապես պակաս են, սակայն թերեւս

Սերժ Սարգսյանը պարտվեց Նոյեմբերյան քաղաքում

 Դա արդեն ավանդույթ է դարձել   Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, Նոյեմբերյան  քաղաքի ընտրական 3 տեղամասերից ստացված նախնական տեղեկատվությամբ  Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն: Չնայած  ՀՀԿ-ականները Նոյեմբերյան քաղաքում բնակչության հետ տարատեսակ աշխատանքներ են կատարել, սակայն արդյունքը գործող նախագահի համար բացասական է:  Հավելենք, որ նախորդ՝2008թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը Նոյեմբերյան քաղաքում

Պատգամավորների գործն ուղարկվել է ՀՔԾ

Այսօր ժամը 17.35-ի սահմաններում Գյումրիի 34/36 ընտրական տեղամսում արձանագրվել էր միջադեպ պատգամավորներ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Այս միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր էին հարուցվել: 23.45-ի տվյալներով՝ ՀՀ գխավոր դատախազությունում ընտրախախտումների վերաբերյալ ստեղծված աշխատանքային խմբից մեզ տեղեկացրեցին , որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Միենույն ժամանակ մեզ

Ի՞նչ են թաքցնում կողպած դռան հետեւում. փորձում էին խլել «Առավոտի» տեսախցիկը (Տեսանյութ)

Հենց այս պահին Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցներս շրջայց էինք կատարում Էրեբունի թաղամասի տեղամասերում եւ որոշեցինք մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով

«Ընտանիքդ կվերացնենք». սպառնացել են հանձնաժողովի անդամին

  Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են հրավիրել: Մինչ կխոսի Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ շատ ընտրատեղամասերում ահաբեկել են հանձնաժողովի իրենց անդամներին եւ սպառնացել: Մասնավորապես, սպառնալիքներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ընտրատեղամասերից մեկում «Ժառանգության» հանձնաժողովի անդամին ասել են. «ընտանիքդ կվերացնենք»: Հովսեփ Խուրշուդյանը նաեւ նշեց. «Ժառանգության անդամ Դանիել Իոաննիսյանին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հետխորհրդային վերտիկալը, վախը, սպառնալիքը էլի գործեց»

  Նա վստահեցրեց, որ բոլորը պատասխան են տալու   «Հայ ժողովուրդը հաղթանակել է»,- քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Դուք գիտեք, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին՝ գործող նախագահին՝ այն ավանդի համար, որ ինքը ունեցել է արցախյան ազատամարտում: Ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Բայց հենց ինքն է, որ

«Գողացել են Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, քվեները դարձրել անվավեր»

Ունենք 41 ընտրատեղամասի տվյալները, որոնք չեն համընկնում ԿԸՀ-ի տվյալներին: 27902 ընդհանուր ձայն ունենք, որից 19057-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին կամ 68 տոկոս եւ մնացածը՝ Սերժ Սարգսյան»,- այս պահին ասուլիսում հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը: Ամփոփել են միայն Սերժ Սարգսյանի եւ Րաֆի Հովհաննիսյանի ձայները: Պարոն Խուրշուդյանը նաեւ տեղամասերն ասաց. Թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ,

Արման Մելիքյան. «Գուցե մի քիչ փնթփնթան մութ անկյուններում» (Տեսանյութ)

Ինչպես կանխատեսել էինք՝ ընտրություները փաստացիորեն կեղծվել են և չեն արտահայտում ժողովրդի կամքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031