Օրվա լրահոսը
Չինգ-Քու Վու. «Ես ադրբեջանցիների շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանին»
Այսօր կայացավ ԱԻԲԱ նախագահ դոկտոր Չինգ-Քու Վուի եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի համատեղ մամուլի ասուլիսը: ԱԻԲԱ-ի նախագահը լրատվամիջոցներին տեղեկացնելով, որ մի շարք կարեևոր հանդիպումների պատճառով է միայն երեկ երեկոյան կարողացել ժամանել Երեւան, շնորհավորեց աշխարհի երիտասարդների առաջնության բոլոր մասնակիցներին: «Այս մակարդակի միջազգային մրցումները շատ կարեւոր են բոլոր ազգային ֆեդերացիաների համար, քանի որ այս
Ամանորի նախաշեմին գնաճը չի բացառվում
Սպառողների իրավունքները,Ամանորի նախաշեմին սպասվող գնաճն այս օրերին արդիական հարցեր են դառնում: Խանութներում հայտնվում է ժամկետանց, թերքաշ սննդամթերք: Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Լուսինե Յաղուբյանն ասաց. «Վերջին մեկ-երկու ամսվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում շոշափելի գնաճ չկա, սակայն չի բացառվում, որ Ամանորի նախաշեմին որոշ ապրանքատեսակներ գնաճ կունենան»: Տիկին
Ո՞վ կհամարձակվի Սարգսյանների դեմ դուրս գալ
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նոր շարժում է սկսում՝ վճռական պայքար կոռուպցիայի դեմ։ «Կոռուպցիան է պատճառը,որ Հայաստանի Հանրապետությունում հասարակ մարդը օրենքով պաշտպանված չէ, կոռուպցիան է, որ ազդում է բյուջեի վրա, որով չի լուծվում սոցիալական էլեմենտար խնդիրներ ,որը խանգարում է պետության գործնեությանը նպաստելով հայ ժողովրդի արտագաղթին»,-ասում է նա։ Կուսակցությունը 7 անձից բաղկացած խորհուրդ է
Աստղագետ. Աշխարհի վերջ չի լինելու, հանգիստ ապրեք
«Աշխարհի վերջ հասկացողությունը չարաշահվում է: Վերջին տասներկու տարում չորս անգամ աշխարհի վերջ է եղել` չհաշված առանձին մարդկանց կանխատեսումները»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղաբան Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ մայաներից բացի, աշխարհի շատ ժողովուրդներ են օրացույց ունեցել. «Հանգիստ ապրեք եւ այնպես արեք, որ ձեր գործերը չավարտվեն դեկտեմբերի քսանմեկին»: Միքայելյանի հավաստմամբ. «Մոլորակների հետ
Քաղաքագետ. «Գագիկ Ծառուկյանը հեղափոխական կերպար չէ»
Գագիկ Ծառուկյանը, որպես լրջագույն ռեսուրսների տիրապետող մարդ, լուրջ սպառնալիք է իշխանությունների համար, բայց նա հեղափոխական կերպար չի: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու հավանականությանը: Քաղաքագետի կարծիքով, եթե ստեղծվի ՀԱԿ-ԲՀԿ միասնական ձեւաչափ, ապա դա հնարավորություն կտա փողոցը նորից վերցնել վերահսկողության տակ: «Եթե ՀԱԿ-ին վերադարձվի
Վահանակը արագաչափի տեղը չի հուշի
Արագաչափ սարքերի մասին նախազգուշացնող վահանակները շատ շուտով կարող են «անհետանալ»: Այս հարցը դեռևս քննարկման փուլում է։ Նպատակը երթևեկության կանոնների ոչ թե հատվածական, այլ ամբողջական հսկողությունն է: «Արագաչափերի տեղադրման վայրերի վերաբերյալ համապատասխան ցուցանակներ չլինելու դեպքում վարորդը չի իմանա, թե որտեղ է տեղադրված արագաչափը, հետևաբար ստիպված կլինի երթևեկության ողջ ընթացքում չգերազանցել արագությունը»,- «Ա1+»-ին ասաց ՃՈ Տեսանկարահանող սարքերի
Արամ Օրբելյան. «Դատարանը աբստրակտ գիտական վերլուծությունների ամբիոն չէ»
«Ոչ մեկի իրավունքները, իր կամքին հակառակ, որեւէ մեկը իրավունք չունի պաշտպանել, իսկ եթե հ/կ-ն մեկ այլ անձի անունից լիազորված չլինելով դրա համար գնա դատարան եւ պարտվի գործը, այդ անձը կզրկվի հետագայում նորից գալ իր իրավունքներն այդ ատյանում պաշտպանելուց»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում պատասխանելով հ/կ-ների ահազանգին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, նշելով, որ երբ
Արսեն Արծրունու գործը վճռաբեկի վարույթում է
«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել Արսեն Արծրունու բողոքը ընդունել վարույթ: Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալը բողոքարկում է իր դեմ կայացրած դատավճիռը եւ գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի
Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ԱՄՆ-ում (ֆոտոշարք)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը հանդիսապետել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Արարողությանը մասնակցում են նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և այլք: ՀՀ ժողովրդական արտիստուհի
ՀԿ-ները զրկված են իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից
Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում: Այս մասին, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա էին տարբեր հկ-ների ներկայացուցիչներ, ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը: «Պրակտիկայում ստացվել է, որ գործադիր իշխանության, կամ գործադիր կառավարման համակարգում ընդունված իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու հնարավորություն հկ-ներին տրված չէ, իսկ դրանք բազմաթիվ են, քանի որ այսօր քաղաքացիական հասարակությունը
Արեգ Միքայելյան. Հայերը դրսում զուգարան են մաքրում եւ գողություն անում` խայտառակելով ազգի պատիվը
«Պետությունը չի գնահատում մեր որակյալ կադրերին, որոնց պատրաստման համար մեծ ջանքեր են ներդրվում ծնողների եւ հենց պետության կողմից: Տարիներ են ծախսվում որակյալ կադրեր պատրաստելու համար, բայց հետո այդ ամենը կարծես փուչիկ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղագետ Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ ուղեղների արտահոսքի հետ մեկտեղ` խնդիր է նաեւ որակյալ կադրերի
Նունուֆարին նվիրած գորգը գողացված էր
Արմավիրի մարզի բնակիչներ Արայիկ Հակոբյանի, Խաչատուր Ռոստոմյանի, Գեւորգ Մելքոնյանի , Ֆելիքս Մխիթարյանի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ մի շարք գողությունների հետ կապված: Ըստ գործի նյութերի, մասնավորապես՝ «Արայիկը ոտքով միայնակ քայլելիս է եղել դաշտամիջյան ճանապարհով, նկատել է մի առանձնատուն, խիստ սոցիալական վիճակից ելնելով մոտեցել է նշված տանը», Արայիկ Հակոբյանն այնտեղից գողացել էր «զգալի չափի»՝ 200.000 դրամ
Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածու
Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ նախորդ նախագահական ընտրություններից առաջ դուք բավական երկար պատրաստվեցիք, հիմա հաշված օրեր են մնացել, հայտնի չէ՝ ով է ձեր թեկնածուն, ոնց եք մասնակցելու, ե՞րբ հստակություն կմտցնեք այս հարցում: Նա պատասխանեց. «Դա պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: 2007 -ը բացարձակապես համեմատելի չէ 2012-ի իրավիճակի հետ: Աննախադեպ անվստահության
Հմայակ Հովհաննիսյան. «Պարզվում է՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հինգ տարի բամբասել են իրարից եվրոպացիների մոտ»
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցին եւ այնտեղ արված այն հայտարարությանը, որ Հայաստանում անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ դա անում են մարդիկ, ովքեր դրա մեջ են, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այդ հայտարարությունն այդքան արտառոց չէր լինի, եթե դա հնչեր Հայաստանի սահմաններում: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի այդ հայտարարությանն ի
Արմեն Ռուստամյանը՝ ՀԱԿ-ին. «Անփոփոխելի ինչ-որ մի առաջարկ բերել եւ ասել՝ սրան կամ միանում եք, կամ չեք միանում՝ սա ոճ չի»
Այսօր ԱԺ քառօրյա նիստն ամփոփելիս լրագրողները Արմեն Ռուստամյանին փոխանցեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտնած այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համայն հայության, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Ջավախքի, Արցախի հավաքական թեկնածուն է: Հարցին՝ դուք տեղյա՞կ եք միացյալ Հայաստանի տրամադրություններին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդպիսի հարց դեռեւս չի քննարվել՝ միացյալ Հայաստանի սահմաններում»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր վերջին
Անխիղճները
Այս նիւթը վերնագրելու տարբերակների համար երկար մտածեցինք: Ի՞նչ վերնագիր դնել, որ բնորոշի յօդուածի հաւաքական գաղափարը: Փորձեցինք գրել. «Գողը տնից լինի, եզը երդիկից կը հանեն», կամ՝ «Հայեցի մտածող սերունդ կ’ունենա՞նք», եւ կամ՝ «Մեր ունեցածը ումի՞ց պաշտպանենք, թշնամո՞ւց, թէ՞…»: Խորհրդային փարլամենթի պաշտօնաթերթի՝ [«Իզվեստիա» (լրաբեր)] մէջ ռուս յայտնի լրագրող Տատեանա Տեսսը իր մի յօդուածում բոլոր տեսակի չարիքների հիմքը,
Սերոբ Բոզոյանի բողոքը կքննվի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ
Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքը կքննվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է
Լուծարված քոլեջները կպայքարեն
ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի N1425-Ն որոշմամբ «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի էստրադային-ջազային արվեստների պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման արդյունքում վերակազմակերպվել են եւ միացվել առաջինը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին, իսկ երկրորդը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու քոլեջները 2010թ. մշակույթի նախարարի հրամանով միավորվել էին, բայց միացումը այդպես էլ չէր կայացել:
Նուբարաշենի զորամասի մոտ հրազենով ինքնասպան է եղել թիկունքի պետի վարորդը
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց «Ուազ» մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի
Կապանի նախկին փոխոստիկանապետը ձերբակալվել է
Կապանի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Դանիելյանը դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցներ կեղծելու կասկածանքով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` հիշեցնելով, որ դեռեւս սեպտեմբերի 6-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել
Հանգուցյալի ցուցմունքները չէին կարող հետազոտվել
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Էդգար Կարաքեշիշյանի կողմից «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենից խոշոր չափի՝ 900 000 դրամ, կնիքների եւ փաստաթղթերի հափշտակության գործով դատական քննությունը: Իմ պաշտպանյալ Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը կամայականորեն փոփոխելով դատավարության կարգը, որոշում
Դեղերի շուկան կկանոնակարգվի, անապահով քաղաքացին դեղ կստանա
«Նախագահի կողմից խնդիր էր դրվել դեղերի, բժշկական օգնության ծառայությունների որակի, դեղերի շրջանառության, պետական միջոցների ծախսման ոլորտներում առկա խնդիրների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնել, որպեսզի տրամադրված միջոցներն արդյունավետորեն ծախսվեն, որպեսզի համապատասխանաբար՝ դեղերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովվեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, վկայակոչելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայտնի խորհրդակցության ժամանակ տված հանձնարարականները,
Եթե Ծառուկյանն առաջադրվի, ՀՅԴ-ն կպաշտպանի՞
ՆԺԿ նախագահի կարծիքով՝ «միասնական պլատֆորմը» անհեռանկար է Երեկ Դաշնակցությունը հասարակական քննարկում էր հրավիրել՝ «Միասնական օրակարգ. նախագահական ընտրություններ» թեմայով, որի ժամանակ առաջարկվեց դեռ մեկ ամիս առաջ ՀՅԴ-ի հրապարակած յոթ կետից բաղկացած ծրագիրն ընդունել իբրեւ միասնական պլատֆորմ՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Քննարկմանը ներկա էին ընդդիմադիր խորհրդարանական ուժերը՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նաեւ՝ հասարակական
Հովհաննես Մարգարյան. «Ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ից»
Գագիկ Ծառուկյանը եթե դրսում սեփական սպիտակեղենը ուրիշերին է ցույց տալիս ու հայտարարում ընդդիմություն լինելու մասին, դուք էլ դրսում էիք ձեր ընդդիմություն լինելու մասին հայտարարել՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հայտնի զրույցը: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին, հետո նախագահի թեկնածու առաջադրվեց, հիմա էլ Գագիկ Ծառուկյանն է: Այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս լրագրողներից մեկի այս դիտարկմանը
«Մեր ետեւում փողեր չկան»
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանում կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է, եւ դրանք այսօր ոչինչ չեն ներկայացնում իրենցից: Իսկ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը գտնում է, որ, այնուամենայնիվ, այսօր մեկ կամ մի քանի կուսակցություն է որոշում երկրի քաղաքական ուղեգիծը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու ակտիվիստների «Դեմ առ դեմ» զրույցից: Եղիա Ներսիսյան- Երբ ժողովուրդը
Հեղինե Բիշարյան. «Բա որ թեկնածու ունենայինք՝ ոնց էր տժժալու էս դաշտը»
ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն այսօր հարցին՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, ինչպե՞ս եք սկզբունքորեն վերաբերվում արտերկրում ներքին խնդիրները քննարկելուն: Տիկին Բիշարյանը պատասխանեց, որ իրենք են ձեւաչափը, տեղը որոշում եւ «կոռեկտ չէ, որ մեկ այլ քաղաքական ուժի մոտեցումներին գնահատական տամ»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասին ասված խոսքերին, որ թեկնածուի լինելու համար շատ կարեւոր
Իրական «կուսակցությունները»
Ընկերներիցս մեկը (որն, ի դեպ, կուսակցական է) վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, եւ անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեք որեւէ կուսակցության
Արամ Մանուկյան. «Համայն հայության, տիեզերական թեկնածու…լավ էլի, ժողովուրդը ձեռից գնում ա արդեն»
Վարդան Օսկանյանը, երբ արտգործնախարար էր, ՀԺԿ-ն երբ դրսում ներկայացնում էր ներքաղաքական խնդիրները, ասում էր, որ կեղտոտ սպիտակեղենը պետք չի ցույց տալ դրսում: Հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որը նույնն է անում՝ ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Այս հարցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ նորմալ է վերաբերվում, քանի որ ներքին խնդիրները միայն ներսում լուծել չի
Աղետից 24 տարի անց
«Այն ընտանիքները, որոնք զոհեր ու մարդկային կորուստներ են տեսել, դեռ դեկտեմբերի 7-ը չեն մոռացել: Ես ինքս կողմ եմ որ օրը մոռացվի, միշտ ցավ ես ապրում, իսկ հոգեբանական սթրեսը երկար է տեւում: Ամենամեծ զոհերը եւ ավերածությունները Գյումրին տեսավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: Նրա համոզմամբ ամենավատ վիճակում հիմա Գյումրի քաղաքն
Արամ Մանուկյան. «Իրա ախպոր տղու արածները Տիգրանի արածի հետ համեմատելի՞ են, մարդիկ մեքենայով մարդ են գցում տակը»
Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ, որը չի բացառում, թե կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե ընդունի իրենց առաջարկները՝ պատասխանեց. «Դա քաղաքական մոտեցում է: Եթե այս ընթացքում իշխանությունները լուծեն ընդդիմության խնդիրները, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը հայտնվում են լուսանցքում»: Նա նշեց, որ այսօր նորից պիկետ են անելու


















































