Օրվա լրահոսը

Պահանջում են խնամված բեղ-մորուք, իսկ դեղին համարանիշները վերացնում են

Տաքսիների համար նոր չափանիշներ են սահմանում, որը «տաքսիստների» մի մասի սրտով է, մյուսի՝ ոչ Հայաստանում տաքսի-ծառայությունների համար օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը՝ գիլյոտինը, նոր չափանիշներ է սահմանում: Ճիշտ է, կենտրոնի օրենսդրական նախաձեռնությունը դեռ վերջնական հաստատված չէ, այն պետք է Ազգային ժողովով ու կառավարության նիստով անցնի, բայց շատ ուշագրավ փոփոխություններ են առաջարկվում: Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող

ԺՀԿ 10-րդ համագումարում կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ելույթը

 Հարգելի՛ պատվիրակներ, համագումարը լինելով հերթական, այնուամենայնիվ, այն տեղի է ունենում նախագահական ընտրությունների ժամանակ, որը 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ընթանում է առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի և, բնականաբար, ոչ մրցակցային և նախապես կանխորոշված արդյունքով:             Համագումարն առանձնանում է նաև նրանով, որ վերջին երկու ամիսները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության վրա` կուսակցության կողմից

«Եկող ընտրություններին մենք ավելի վառ թեկնածուներ կունենանք». Արտակ Կիրակոսյան

«Այն բռնությունները, որոնց ականատես ենք եղել տարիներ առաջ, մեզ բերեցին այն մտքին, որ անհրաժեշտ կլինի ստեղծել կանխարգելիչ մեխանիզմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների առանձնահատկություննի մասին նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Նրա պնդմամբ 2007թ.-ից հետո ճնշումները, բռնություններն ու կաշառակերությունները նվազել ու մեղմացել են. «2007թ.-ի պառլամենտական ընտրություններից սկսած ունենք արագ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 10-րդ համագումարի բանաձև

 «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև 15-ամյա հետևողական պայքարին, վերստին արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ ուղությունը` Եվրոպական (համամարդկային) արժեքներ դավանող` ժողովրդավարական, սոցիալական պետության կերտումն է, որն ապահովելու է քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:   Այդ նպատակները կյանքի կոչելու համար ԺՀԿ 2008թ. դարձավ համաժողովրդական շարժման, այնուհետև` ՀԱԿ-ի

Արամ Հարությունյանն ազատվել է Հայաս­տանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաս­տանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ  ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանի կողմից կանաչ տերեւի օգտագործումը ցինիկ քայլ էր»

 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը եւ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը «Դեմ առ դեմ» քննարկում են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի բնապահպանական հատվածները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ: Սոնա Այվազյան- Ինձ համար ամենահիասթափեցնողը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն էր, որտեղ որեւէ անդրադարձ չկար շրջակա միջավայրի, ազգային հարստության եւ բնական պաշարների վերաբերյալ, ինչը, միգուցե,

Կոչերից հեռու ենք

Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների եւ գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ՝ ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ,  որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլեւ մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում եւ կայքում

Էդուարդ Շարմազանովը տնտեսության զարգացման համար որպես մեծագույն խոչընդոտ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: «Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ «Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու

Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի առաջին արդյունքները

Անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների կողմից կազմակերպված` 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից գնվեց 20 խորանարդ մետր վառելափայտ: Վառելափայտը կտրելուց և ջարդելուց հետո, մոտ 300 պարկ, մի քանի օրից կբաժանվի մանկահասակ երեխաներ ունեցող և

Մահ՝ ոստիկանության Գյումրիի բաժնում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Ըստ «Pastinfo.am» -ի ունեցած տեղեկությունների՝ նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա: Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ

Ա. Ղուկասյան. «5 մլրդ դրամով գնում են մեր ապագան»

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը. Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են բավական մեծ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Միջազգային դիտորդներն

Արմավիրում կրակոցներ են հնչել

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Արմավիր քաղաքում։ «Ա1+»-ի տեղեկություններով՝ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին Արմավիրի Բաղրամյան պողոտայում կրակել է մի խումբ տղաների վրա։ Քաղաքապետի որդին զինծառայող է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել է.«Արմավիր քաղաքում , երիտասարդների շրջանում միջադեպ է եղել, մասնակիցները գտնվում են ոստիկանության

Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան

 ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել: Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք»

Դեմոյանի գիրքն ամփոփում է Ցեղասպանությանն ու հաղթանակներին առնչվող խորհրդանշանները (Տեսանյութ)

«Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքում ներառված է շուրջ 1300 լուսանկար Այսօր «Անի Պլազա’ համալիրի «Անի» սրահում տեղի ունեցավ պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված է շուրջ 1300 լուսանկար, որոնք ներկայացնում են հայկական զինանշանների, դրոշների, ազգային խորհրդանշանների ու պարգևների պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հեղինակը տեղեկացրեց, որ արխիվներում

Ստացված ահազանգերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին: ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար: *** Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am  եւ www.passportvisa.am համացանցային կայքերում հրապարակել է  Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:  ՀՀ ոստիկանություն

ԳԱԼԱ-ի լրագրողի հեռախոսազրույցը` գումար բաժանող «հրահանգչի» հետ

ԳԱԼԱ  հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, մեզ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաեւ մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» եւ հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով:  Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել

Սահմանամերձ շրջանի բնակիչների վախերը

Ընդամենը երեք օր առաջ ադրբեջանական սահմանից հնչած կրակոցները խուճապի մեջ են գցել Տավուշի շրջանի Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչներին: Նրանք չեն կարողանորմ տնից դուրս գալ՝ առանց շուրջը նայելու, վախի ու մտածմունքի, որ կարող է իրենց ուղղությամբ էլ կրակեն: Այս հարցն ինձ էլ է անհանգստացնում որպես ոչ միայն հայի, այլև սահամանամերձ տարածքի բնակչի: Ինչքան կարող

Հարություն Մեսրոպյան. «Վա~յ, քոռանամ ես իրավիճակ» ընտրություններից հետո

Քարոզարշավի վերջին օրը ամփոփում են փորձագետները Այսօր Հայելի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հնչեցրած կարծիքները այդքան էլ չէին համընկնում: Ըստ Իսկանդարյանի` ընտրությունները դեռ կանխորոշված են խորհրդարանական ընտրությունների ժամանակ` Հանրապետական կուսակցության հաղթանակով: «Թեկնածուներին բաժանել եմ 3 խմբի: 1-ին խմբի մեջ մտնում են  Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Ուղիղ միացում. Կարինե Հակոբյանը եւ Հրանուշ Խառատյանը` «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 81-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Սոցապ նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Քննարկման թեման` ՀՀ նախագահի թեկնածուների  նախընտրական ծրագրերի սոցիալական հատվածները: Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումըհնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական

Միջազգային դիտորդն այնպիսի զգացում ունի կարծես թե սա ընտրություն չէ, այլ վերընտրություն

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի անդամներն արդեն մի քանի օր է՝ ժամանել են Հայաստան դիտորդական առաքելությամբ: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 2005թ-ին մի խումբ քաղաքագետների կողմից: ICES-ը գրանցված է ՄԱԿ- կողմից և դասվում է միջազգային հասարակական կազմակերպությունների ցուցակում, որոնք վերահսկում են ընտրությունները: Կազմակերպությունը իր դիտորդական առաքելությունը սկսելուց առաջ ներկայացրեց բուն կառույցը, նպատակները և

«Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաեւ թաղային հեղիակություն ոմն Սերոժիկը»

«Երկու օր է՝ զանգվածաբար բաժանվում են ընտրակաշառքներ, ունենք մեծ թվով ահազանգեր, ընդ որում՝ ունենք նաեւ անուններ»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Փաստարկ» մամուլի ակումբում տեղեկություններ տրամադրեց, թե ինչ խախտումներ են իրենք հայտնաբերել այս նախընտրական գործընթացներում: Նրա խոսքերով՝ «Վանաձորի Ղշլաք թաղամասում քաղաքապետարանի բնակֆոնդի պետ Պարալյան Գրիշան բաժանում է ընտրակաշառք՝ 10 հազար դրամի չափով: 3-4

Հայրիկյանն ամփոփում է քարոզարշավը. «Ընտրություններին մասնակցելը լավ էլ բիզնես է»

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր քարոզարշավի վերջին օրը ասուլիսի սկզբում նախ կարդաց իր աջակիցների ուղերձը ՀՀ քաղաքացիներին. «Հունվարի 31-ի մահափորձ իր սատանայական դիտավորությամբ ահազանգ էր բոլորիս համար…Մեր քվեները տանք մեր ինքնորոշման նվիրյալ Պարույր Հայրիկյանին, հանուն անկախության, հանուն ազատության եւ ընդդեմ տեռորիզմի: Գնալ ու քվեարկել Հայրիկյանի ու միայն Հայրիկյանի օգտին, այսօր որեւէ այլ պահվածք ու դիրքորոշում,

Քաղաքացիների անձնագրային տվյալների գրանցման մասին ահազանգը չի հիմնավորվել

Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպվող ստորագրահավաքների և քաղաքացիների անձնագրային տվյալների գրանցման մասին ահազանգի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Նյութերը նախապատրաստվել էին ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ամփոփագրի հիման վրա: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ Նախագահի

100 խախտում՝ ընտրություններում

Ահազանգում է Հովսեփ Խուրշուդյանը «Ոչ միայն ընդհատում են, այլ նաեւ ավելանում են ընտրախախտումները»,- այսօր «Փաստարկ» ակումբում այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Րաֆֆի Հովհանիսյանի ընտրական շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ Էրեբունիի թիվ 13 ընտրատարածքից ամսի 12-ին ստացել են ահազանգ, որ ոստիկանությունը տրամադրել է ընտրացոցակները ոչ թե տեղամասային ընտրական հանձնաժողովներին, այլ ընտրատարածքային ընտրական

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցնող շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը և այսօրվա ընթացում: Ադրբեջանական բանակի

«Իշխանավորներն ու ընդդիմադիրները նույն բնի արջուկներ են ու այն ինչ անում են` կոչվում է «կայֆավատ»

Այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրությունների քարոզարշավի ընթացքը համապատասխանում է մեր երկրի քաղաքական մշակույթին. «Զարմանալի է որ շատ գործիչներ որոնք մտան քարոզարշավ, չունեին թիմ, իսկ տեղի ունեցած միջադեպերը չկարողացան խաթարել ընթացքը: Քարոզարշավը ցուց տվեց, որ հիմնական ընդդիմադիր ուժը

Որոշ պաշտոնյաների չաշխատող կանայք իրենց ամուսիններից ավելի շատ դրամական միջոցներ ունեն

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահները 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր ձեռք չեն բերել: Նրանց հայտարարագրածը միայն դրամական միջոցներն ու եկամուտներն են: Ընդ որում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտ է ստացել փոխառությունից: Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ

   Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:  Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031