Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Եթե իշխանությունը չպարտվի, ընտրությունները Հայաստանի կյանքում որևէ բան չեն փոխի»

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից:  – Ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանը կլինի նախագահի միա՞կ թեկնածուն, թե էլի մարդիկ կառաջադրվեն: Խոսքս իրական և ոչ թե սարքովի թեկնածուների մասին է: – Իմ տպավորութամբ շատ բան պարզ կդառնա դեկտեմբերին: Որովհետև թե՛ ներսում, թե՛ դրսում ամեն ինչ այնքան է խճճված, որ առայժմ բարդ է այդ մասին խոսելը:

Գետառի հունի վրա էին կառուցում՝ փլուզումն անխուսափելի էր

11 հոգանոց բրիգադը շինհրապարսպում չպետք է լիներ, քանի որ շինարարության թույլտվությունը քաղաքապետարանի կողմից դադարեցվել էր։ Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից տեղեկացանք, որ «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին շինարարության թույլտվությունը տրվել է 2009- ի դեկտեմբերի 23-ին, այսինքն՝ շինարարությունն ապօրինի չէ, սակայն խախտվել են շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները։ 2011-ին կազմակերպությունը

ԱՇՈՒՂԱԿԱՆ

 Գովեմ սրտիվ ուրախական Թիֆլիս քաղաքըն պատվական: Սիրալիր է ու գովական Վրաստանա  գայիշնիկըն:

Անօթևան ընտանիքները խոնավ տնակներում բնակվելու պատճառով հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)

Մեր ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ ավելի քան 2 տասնամյակ Գյումրու խոնավ և ցուրտ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներից գրեթե յուրաքանչյուրում քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապող անձ կա: «Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ

Դարի սուտը

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը դարձել է դարի հանելուկ: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի քաղաքացին իր հարկերով գոյատևող իշխանական մարմիններից չի կարողանում ստանալ մի պարզ հարցի պատասխան, մի պարզ իրավիճակի բացատրություն. ինչո՞ւ է ՊԵԿ փաստաթղթերում Հայաստան մատակարարվող գազի գինն արդեն մոտ վեց ամիս նշվում ոչ թե 180 դոլար, ինչպես մինչև այսօր իբր պաշտոնապես

Մաքսայինը աչք է փակել համաշխարհային շուկայում գների աճի վրա

Հայաստանի ցորենի և ալյուրի շուկայի գերիշխողները համաշխարհային շուկայում գների աճի պայմաններում «էժան» ցորենի տեղ են արել, ինչի հետևանքով պետբյուջեն $2,5 մլն-ի վնաս է կրել։ Երրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում ցորենը թանկացել է 26%-ով, Հայաստան ներկրված ցորենի մաքսային միջին արժեքն այս ընթացքում բարձրացել է ընդամենը 5%-ով։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների համաձայն՝ այս տարի Հայաստան է ներկրվել 390 հազ.

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ իրենք խնդիր չունեն ՀՀ նախագահի հետ

Հատված Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Մախսուդյանի հարցազրույցից: – Ձեր պահանջների մեջ մտնո՞ւմ է փոխվարչապետերի պաշտոնների ներմուծումը, որոնցից մեկը ԲՀԿ-ին բաժին կհասնի։ – Դե, դա էդքան էլ կարեւոր չէ՝ փոխվարչապետի պաշտոնը, մենակ մի փոխվարչապետի պաշտո՞ն։ Անցած անգամ էլ մենք պաշտոններ ունեցանք՝ 4 նախարարություն։ Մենակ նախարարն էր, մնացած ոչինչ չկար։ – Բա ի՞նչն է

Միրչա Լուչեսկուն փչացրել է Ռոման Աբրամովիչի ծննդյան օրը

  Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն լրագրողներին ասել է, թե Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Լոնդոնի «Չելսիին» 2:1 հաշվով հաղելով՝ փչացրել է անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ծննդյան օրը: «Ես արդեն հաղթել եմ խոշոր թիմերի, բայց երբեք ուժեղ չեմ եղել Չեմպիոնների լիգայում հաղթած ակումբից: Այնպես որ, այս հաղթանակն ամենակարեւորներից է իմ կարիերայում: Կեսգիշերից հետո, երբ

Մասոն լինելով, պատկերացում չունի մասոնության մասին

Մասոնների վերաբերյալ ԶԼՄ-ներում օրերս հայտնված տեղեկատվությունն ուշագրավ է առնվազն երկու առումով: Նախ, ըստ այդ տեղեկատվության, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շուտով կայանալիք աշխարհի հայ մասոնների հավաքում քննարկվելու է ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը, այսինքն` մասոնները որոշելու են, թե ով է լինելու իրենց թեկնածուն, ում են սատարելու: Եվ երկրորդ` Մասոնների գերագույն հայոց օթյակի («Ազատ քարտաշների գերագույն օթյակ»)

Սամվել Բալասանյան. «Ախրաննիկ ինձ պետք չէ, իմ ախրաննիկը կլինեմ ես»

Այսօր Վարդան Ղուկասյանի` Գյումրու  քաղաքապետարանին թողած ահռելի պարտքերի ցանկը հրապարակելիս, նորընտիր քաղաքապետ  Սամվել Բալասանյանը ուշագրավ մի հայտարարությամբ հանդես եկավ. «Ճիշտն ասած վարորդական  ծառայությունների հետ կապված պարտքեր կան, որոնք ես սառեցրել եմ, ինձ  ախրաննիկ պետք չէ, ես ինքնուրույն կարող եմ լինել ինձ համար ախրաննիկ, այսինքն ես կարող եմ լինել իմ ախրաննիկը,  էդ ավելորդ ծախսը ես հանելու

Ուսումնասիրվել են հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող 2 դատապարտյալի եւ նախնական կալանքի տակ գտնվող 2 մեղադրյալի անձնական գործերը

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ուսումնասիրվել են հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 2 դատապարտյալի եւ նախնական կալանքի տակ գտնվող 2 մեղադրյալի անձնական գործերն ու առաջադրված մեղադրանքները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  հացադուլ են հայտարարել մասնավորապես դատապարտյալներ  Կարեն Թառոյանը,  Սերոբ Մխիթարյանը եւ մեղադրյալներ  Վարդան Դեմիրճյանն ու Արթուր Խաչատրյանը: Պարզվել է, որ ձախ ձեռքի

«Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի դռները բաց կլինեն նաեւ տարեցների համար

«Օրրան» բարեգործական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի նոր ու ընդարձակ շենքային պայմանները էականորեն կազդեն ավելի մեծ թվով երեխաների մանկությունը լիարժեք դարձնելու համար: Ինչպես նշում է մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մանուչարյանը, եթե մինչ այս «Օրրանը» կարողանում էր հոգալ 59 երեխայի անհոգ ժպիտի մասին, ապա այժմ եռահարկ շինությունը իր պատերի տաքուկ անկյունում  կարող է ընդունել մինչեւ  120 երեխա:«Կարծում եմ, որ

«Քոքոբելյանի պատճառով «Ժառանգությունից» հիասթափվեցին

«Հասարակությունը հիասթափվեց «Ժառանգություն» կուսակցությունից , որ նրանք Քոքոբելյանին ընդունեցին իրենց շարքերը»,- Aravot.am-ին դժգոհեց այսօր կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից մեկը` քաղաքացի Ռուբեն Մկրտչյանը եւ բացատրեց. «Քոքոբելյանը վատ էր իր անցյալով ու ներկայով: Նա մանդատ սիրող մարդ է»: Նրա համոզմամբ` «Ժառանգությունը» սխալ վարվեց, որ միացավ «Ազատ դեմոկրատներին». «Եթե առանց նրա գնային, Ազգային ժողով կմտնեին շատ լավ

«Սերժ Սարգսյանին հավատացի, բայց մնացի ոնց որ կամ»

«Ես էլ եմ Սերժ Սարգսյանին  ընտրել, բայց սխալվել եմ, որովհետեւ հավատացի ու մնացի ոնց որ կամ եւ դեռ ավելի վատ»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի դուրս եկած Ռուբեն Մկրրտչյանը: Նա ասաց, որ փոշմանել է, որ հավատացել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներին  եւ նրան ընտրել.«Մարդկանց խաբում են ,

Վարդան Ղուկասյանը իր անվանակիցներին հերոսացրել է Սամվել Բալասանյանի հաշվին

Այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ` իր վզին թողած  պարտքերի ահռելի ցուցակը  հրապարակելիս,  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ավագանու հին կազմին հարցրեց. «Տեսնո՞ւմ եք պատուհանից երևացող արձանախումբը, կարո՞ղ եք ասել քանի տարի է կանգնեցված»: Ի պատասխան քաղաքապետի` ավագանու անդամները տեղից բացականչեցին` 4 տարի: «Բա ամոթ չէ՞, 2008 թվականից ` 4 տարի շարունակ էս պարտքը գալիս

«Դեմ առ դեմ». Արա Պապյան եւ Հովսեփ Խուրշուդյան

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 51-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Մոդուս Վիվենդի » կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկման թեման` Ավստրալիայի  Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանի կողմից

Գալուստ Սահակյան. «Լեւոն Զուրաբյանը տեղ է ման գալիս»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ են երկու ուժեր՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ ասաց. «Տեղ են ման գալիս»: Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ի, «Ժառանգության» դերն այստեղ անտեսվել է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի դերը մշտական կա քաղաքական դաշտում: Անկախ նրանից՝ քանի

Վարդան Ղուկասյանը գիրք է գրում, ծախսերը Բալասանյանն է հոգում

Այսօր թերևս Գյումրու պատմության մեջ առաջին անգամ  ավագանու հին կազմը  լրագրողների մասնակցությամբ  արտահերթ նիստ էր հրավիրել`  քննարկելու  մի քանի հրատապ հարցեր: Սկզբում ելույթ ունեցավ Գյումրու նորընտիր  քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բառի իսկական իմաստով խայտառակեց Գյումրին պարտքերի մեջ թաղած նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանին  ու քաղաքապետարանում աշխատող նրա մի քանի ընկերներին: Սամվել Բալասանյանը սկսեց թվարկել քաղաքապետարանի պարտքերը

Life News. «Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում համերգ չի ունենա հոր և հայ պատանի երգչի պատճառով»

Մեծ սկանդալ է հասունացել Ֆիլիպ Կիրկորովի Բաքվի համերգից առաջ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին, 25 հազարանոց Baku Crystall Hall դահլիճում: Համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված էին, բայց անսպասելիորեն երգչին տեղեկացրել են, որ համերգը չեղյալ է հայտարարվում: Տեղեկացնում է «Լայֆ նյուզ» լրատվականը: «Այո, համերգի կազմակերպիչները մեզ տեղեկացրել են, որ Ֆիլիպը Բաքվում ելույթ չի ունենա»,

Ավելի քան 38 միլիոն դրամ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվողներն իրենց անմեղ են համարում

 Հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  սկսվել է  2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով  կանխիկ գումարի եւ ոսկեղենի  գողության մեջ մեղադրվող  Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Երկուսն էլ նախկինում դատված են: 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում,

Արմեն Ռուստամյան. «Ռուբեն Հայրապետյանը կատարել է այն նվազագույնը, որը պիտի կատարեր»

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանի դեպքը Հայաստանում քաղաքական հետապնդման վառ օրինակ է:Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «168 ժամին» տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ

Regnum. «ՀՀ քաղաքացին կվտարվի Ռուսաստանից կեղծ ամուսնության պատճառով»

Ռուսաստանի Լենինգրադի շրջանի իրավապահները ՀՀ և ՌԴ քաղաքացիների ամուսնություն են ճանաչել անվավեր: «Ամուսինները» Ռուսաստանի տարածքից վտարվելու ենթակա են: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանն են հաղորդել իրավապահ մարմնի մամուլի ծառայությունից: Հետաքննության արդյունքում պազվել է, որ 2009թ. նյութական ծանր վիճակում գտնվող կինը 10 հազար ռուբլու դիմաց ամուսնության համաձայնություն է տվել ՀՀ քաղաքացուն: ՀՀ քաղաքացուն ամուսնությունը անհրաժեշտ էր

Լևոն Ներսիսյանի դասախոսությունները վերծանված են

Խնկո Ապոր գրադարանում այսօր տեղի ունեցավ գրականագետ Լևոն Ներսիսյանի անտիկ շրջանի դասախոսությունների ժողովածու «Վերջին խոսք» խորագրով գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակության հեղինակային իրավունքը պատկանում է Խնկո Ապոր գրադարանի տնօրեն, Լևոն Ներսիսյանի ուսանողուհի Ռուզաննա Տոնոյանին: «Ձայնագրությունները, որոնից վերծանվել են դասախոսությունները, արվել են 1988-1991 թվականները», – ասաց Ռուզաննա Տոնոյանը` նշելով, որ ձայնագրությունները կատարել է ինքը ուսանող տարիներին: Շնորհանդեսին

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել Ձեզ

Ցուցահանդես` նվիրված Մանկավարժականի 90-ամյակին

 «Ցուցահանդեսս նվիրված է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: 17 տարեկանից ես այդ համալսարանում եմ, այս օրով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում եւ որախ եմ, որ իմ ստեղծագործություններով կարող եմ համալսարանի տարեդարձը նշել»,-այսօր համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը: Նա հպարտ է, որ համալսարանի ուսանողն  է եղել, որովհետեւ ուսանել

Հանկարծամահ է եղել Շիրակի մարզի գլխավոր ֆինանսիստը

Այսօր վաղ առավոտյան իր առանձնասենյակի դուռը բացելիս  հանկարծամահ է եղել Շիրակի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ  Հովհաննես Մամիկոնյանը: 62 –ամյա պաշտոնյան,  ըստ մարզպետարանի աշխատակիցների, սրտի կաթված է ստացել: Նշենք, որ նա ծնունդով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս  Մակեյանի գյուղից է` Փանիկից, երկար տարիներ զբաղեցրել էր պատասխանատու պաշտոններ ինչպես Արթիկում, այնպես էլ Գյումրիում:  Լիդա

Վերելակը 17-րդ հարկից ընկել է. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  շենքը 20 հարկանի է, և, ըստ նախնական

Ռ.Հատտեճյան.«Հայ գրականությունը միայն հայերենով պետք է լինի»

«Իմ անունը Ռոպեր Հատտեճյան չէ, իմ անունը Ռ. Հատտեճյան է: Ռոպեր անունը չեմ սիրում»,-այսօր Գրողների միությունում նշեց  թուրքահայ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը: Խմբագրապետը 45 տարի է` թերթին հավատարիմ է, մամուլի պատմության մեջ չկա մի խմբագիր, ով այսքան երկար ժամանակ նույն թերթի ղեկավարը լինի: Նրա պնդմամբ արտասահմանում հայանպաստ հոդվածներ պետք է հրատարակվեն, ամեն մարդ պետք

Հոկտեմբերի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Popok» գովազդի միջազգային 3-րդ փառատոնը

«Մենք մտահոգված ենք քաղաքի վաղվա տեսքի համար, մտահոգված ենք քաղաքի դիրքավորմամբ` արտասահմանցու, պոտենցիալ տուրիստի ուղեղում եւ ուզում ենք հասկանալ, թե արդյոք մեր քաղաքացիներին քաղաքը դուր է գալիս: Առաջին հերթին շատ կարեւոր է հյուրը, մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին, արդյոք հաճելի է նրանց ապրել Երեւանում: Դժվար է համադրել արտասահմանցու կարծիքը քաղաքացու կարծիքի հետ, իսկ

Հրավիրում ենք մշակույթի եւ հասարակական գործիչների ուշադրությունը

Հայաստանի մշակութային եւ հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրաստվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային՝ առաջարկելով երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին եւ էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաեւ ներկայացվել է «Օսկարի»՝ ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն: Ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին: Զանգահարել 091 40

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031