Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը իր անվանակիցներին հերոսացրել է Սամվել Բալասանյանի հաշվին

Հոկտեմբեր 25,2012 21:41

Այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ` իր վզին թողած  պարտքերի ահռելի ցուցակը  հրապարակելիս,  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ավագանու հին կազմին հարցրեց. «Տեսնո՞ւմ եք պատուհանից երևացող արձանախումբը, կարո՞ղ եք ասել քանի տարի է կանգնեցված»: Ի պատասխան քաղաքապետի` ավագանու անդամները տեղից բացականչեցին` 4 տարի: «Բա ամոթ չէ՞, 2008 թվականից ` 4 տարի շարունակ էս պարտքը գալիս է, չի կարող էսպիսի բան լինել, էսպես հնարավոր չէ ուղղակի, քանդակագործ Արտուշ Պապոյանին պարտք են 3 միլիոն 300 հազար Վարդանանց էս խմբի համար »,-նեղսրտեց Սամվել Բալասանյանը` ակնարկելով, որ իրենց  անունով արձանախումբ են կանգնեցնում , պարտքերը իր վրա են թողնում:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը  հավերժացրեց Վարդանանց  պատերազմի մասնակիցներին. նրանց պատվին  ոչ միայն արձանախումբ   կանգնեցրեց , այլ քաղաքապետարանի դիմացի կենտրոնական  հրապարակը անվանափոխեց` դարձնելով  Վարդանանց հրապարակ, և   իհարկե այս ամենը ոչ միայն ի պատիվ հերոսների էր , այլև` իր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031