Լրահոս
Օրվա լրահոսը

Life News. «Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում համերգ չի ունենա հոր և հայ պատանի երգչի պատճառով»

Հոկտեմբեր 25,2012 20:27

Մեծ սկանդալ է հասունացել Ֆիլիպ Կիրկորովի Բաքվի համերգից առաջ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին, 25 հազարանոց Baku Crystall Hall դահլիճում: Համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված էին, բայց անսպասելիորեն երգչին տեղեկացրել են, որ համերգը չեղյալ է հայտարարվում: Տեղեկացնում է «Լայֆ նյուզ» լրատվականը:

«Այո, համերգի կազմակերպիչները մեզ տեղեկացրել են, որ Ֆիլիպը Բաքվում ելույթ չի ունենա», – «Լայֆ նյուզ»-ին հայտնել է Կիրկորովի մամուլի քարտուղար Օլգա Ալեկսեևան, – «Մեզ ասացին, որ համերգը չեղյալ է համարվել տեխնիկական պատճառներով: Բայց մեզ դրանց մասին ոչինչ հայտնի չէ»:

«Լայֆ նյուզ»-ը գրում է, որ իրենք պարզել են` Բաքվին նյարդայնացրել է այն, որ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, օգնում է հայաստանցի 14-ամյա երգիչ Ադրանիկ Ալեքսանյանին:

Բաքուն համերգն անցկացնելու համար պայման էր դրել, որ Բեդրոս Կիրկորովը անմիջապես դադարեցնի Ալեքսանյանին աջակցություն ցուցաբերել, սակայն հորը նեղացնել, հաշմանդամ պատանի երգչի հետ շփումն արգելել, Ֆիլիպ Կիրկորովը չի ցանկացել ու կտրականապես հրաժարվել է նման պայմաններից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031