Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Արա Պապյան եւ Հովսեփ Խուրշուդյան

Հոկտեմբեր 25,2012 21:33

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 51-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Մոդուս Վիվենդի » կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկման թեման` Ավստրալիայի  Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ու   Արցախի  անկախության միջազգային ճանաչման  հեռանկարը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել