Օրվա լրահոսը
Սեդրակ Մամուլյան. «Ժառանգություն չեն թողել»
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձավ վերջին տարիներին խոհարարական արվեստում ունեցած հաջողություններին, կայացած միջոցառումներին: Ըստ նրա՝ անցնող տարին շատ արդյունավետ էր, այն ամենամյա միջոցառումները, որ կազմակերպվեցին՝ Տոնածիսական ուտեստների ցուցահանդես-համտես, Տոլմայի փառատոն, Նավասարդ, Խորովածի փառատոն, Թոնրատոն, իրենք միայն սրանցով չէ, որ զբաղվել են. «Կրթության ազգային ինստիտուտի առաջարկով ներգրավվեցինք
ԶՈՒ գեներալ-մայոր. Ադրբեջանը Ստեփանակերտի օդանավակայանի վրա հարձակվելու հնարավորություն ունի
«Ոչ մի պատերազմ հանկարծակի առավոտյան չի սկսվում: Յուրաքանչյուր պատերազմի, ռազմական բախման թաքնված շրջանը կա: Մեր պետության հետախուզական մարմինները ուշադիր հետեւում են այդ փոփոխություններին: Այսօր կարող եմ ասել, որ անմիջապես ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ մեր հակառակորդի կողմից չեն դիտվում: Նրանց ռազմատենչ հայտարարություններն ընդամենը ունեն մի քանի նպատակ՝ իրենց ներքին սպառողի համար է: Համոզված եմ, որ պատերազմին
Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փող աշխատելու համար մեր արժեքները վաճառում ենք
«Այն, ինչ արվում է պետական մակարդակով՝ պահպանելու մեր ունեցածը, այստեղ թերացումներ կան, լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում, դրա համար էլ մերը տարվում է՝ ուրիշի կողմից սեփականացվում»,- հայտարարեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ անդրադառնալով օտարների կողմից հայկական ուտեստների սեփականաշնորհմանը: «Բերեմ պարզ օրինակ. Երեւանում կա ռեստորանների ցանց, որտեղ մատուցվում են հայկական ուտեստներ, հնչում
TheChinaPost. «Բուլղարիայի երկրպագուները շարունակում են ռասիստական խոսքեր վանկարկել»
«Դը Չայնա փոստ» թերթը գրում է, որ Բլուղարիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները մեղադրվում են ուրբաթ օրը Բուլղարիա -Դանիա խաղի ժամանակ Դանիայի պաշտպան Պատրիկ Մտիլիգայի հասցեին կապիկ վանկարկելու համար: «Տհաճ է, որ մինչև հիմա նման երևույթներ գոյություն ունեն: Ինձ ասել են, որ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները նկատի են առել այս դեպքն ու միջոցներ են ձեռնարկում», – Մտիլիգայի խոսքն է
Ժողովրդագիրը՝ ՀՀՇ-ի ժամանակվա արտագաղթի, ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի նմանության մասին
Երբ ՀԱԿ-ը մտավ խորհրդարան, ՀՀԿ-ՀԱԿ պատգամավորների կողմից փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, թե ում իշխանության օրոք է մեծ եղել արտագաղթը՝ ՀՀՇ-ի՞, թե՞ ներկայիս իշխանության: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը արտագաղթի թեմայով հրավիրած ասուլիսում ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ո՞ւմ իշխանության օրոք է մեծ եղել արտագաղթը: Նա պատասխանեց. «Էմիգրացիա ես կկոչեի, չնայած այսօր պարզվեց, որ իսկապես արտագաղթ
ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը շարունակում են մարդու իրավունքների թեմայով ֆիլմի ցուցադրությունը
ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը մեկնարկում են «Parada» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 19:30-ին, Կոնգրես հյուրանոցի շքասրահում: Ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ) նկատմամբ խտրականության բացառմանը: Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ծրագրված ցուցադրությունները հետձգվեցին, երբ
Գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ չարենցյան հալածանքի մասին. 33-ին քաղաքական էր, հիմա՝ քաղքենիական
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կազմած «Գիրք մնացորդաց» ժողովածուն, որն ամփոփում է Չարենցի անտիպ ժառանգությունը, արգելանքի տակ է: Տպագրվել է գիրքը, եւ ուր որ է պետք է ուղարկվեր գրախանութներ, Դավիթ Գասպարյանի ասելով, մեկ էլ իրեն կանչել են մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումից եւ ասել, որ այն չի հասնելու ընթերցողին, քանի որ Չարենցի ժառանգները, մասնավորապես դուստրը՝ Անահիտ Չարենցը, նամակ
Hurriyet Daily News. «Ինքնաթիռն իջեցնելու համար Հայաստանն իր համաձայնությունը տվել է»
Ըստ Թուրքիայի և Հայաստանի միջև Հալեպ մեկնող ինքնաթռիների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի իշխանությունները համաձայնություն են տվել իջեցնել Սիրիա մեկնող ինքնաթիռները: Հաղորդում է «Հյուրիեք դեյլի նյուզ»-ը` հիմնվելով թուրք պաշտոնյաների խոսքերին: Հայաստանը հայտնել է Թուրքիայի իշխանությանը, որ ցանկանում է մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա` համաձայնելով Թուրքիայի պահանջին, որ ցանկացած Սիրիա մեկնող ինքնաթիռ կարող է իջեցվել անվտանգության նկատառումներով
Սամվել Բալասանյանը հաշվի չի առե՞լ գեներալ Մանվելին
Քաղաքապետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը և գեներալ Մանվելի մտերիմներից է: Քաղաքապետարանցիների ասելով, Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը, տրանսպորտի բաժնի
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել
Թուրքական ԶԼՄ-ներն այսօր գրել են, որ Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 15-ի առավոտյան ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում: Լուրը տարածվել է նաեւ մեր ԶԼՄ-ներում: Yerkir.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ»նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ դա եղել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատվիրած ինքանթիռը, որի մեջ կա 14 տոննա պարենամթերք եւ դեղորայք: Պարզվում է, սակայն, որ ինքնաթիռը
Վլադիմիր Գասպարյան. «Ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ»
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ոստիկանության բաժինների պետեր, այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Օրակարգում 2012 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր: Ոստիկանության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումների
ՀՀԿ-ական պատգամավոր. «ԱԺ ուսանողական նստարանից չեմ եկել, ունեմ գիտելիքների բազա, տիրապետում եմ օտար լեզուներին»
Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ ստեղծված լարվածությանը՝ այսպես մեկնաբանեց. «Լարվածություն բառը չէի օգտագործի, քանի որ ի սկզբանե կուսակցությունները եղել են առանձին քաղաքական ուժեր, ինչ-որ մի պահի կազմել են կոալիցիա, եւ ԲՀԿ-ն որոշել է, որ պետք է լինի այս ձեւաչափով: Հարգում եմ ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշումը, հարգում եմ նաեւ, որ իրենց պատգամավորին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարին
Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի բացմանը: Ողջունելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց նրանց: Նորին Սրբությունը բարձր գնահատեց կոնգրեսի աշխատանքները. «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ
ՀՀԿ-ական պատգամավորը՝ տոնակատարության մասին. «Մեկը կարող է հավանել Վերա Բրեժնեւային, մյուսը՝ Հայկոյին»
Այսօր «Ազդակ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները խնդրեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին մեկնաբանել Էրեբունի-Երեւան երեկվա տոնակատարության ընթացքում կատարվածը: Հարցին՝ հաշվի առնելով փուչիկների դեպքը, երեկվա հրդեհը, լավ, չի՞ կարելի ավելի անվտանգ ինչ-որ միջոցառում կազմակերպել հրապարակում՝ նա պատասխանեց. «Երեկվա դեպքից որեւէ մարդ չի տուժել: Փուչիկների դեպքը բերել կապել այս դեպքին՝ ճիշտ չէ: Գլուխս եմ կախում այն երիտասարդների
Մեքենան շրջվել է. կա զոհ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ-Լաչին ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 200 մ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը`
Թուրքիայում հայկական ինքնաթիռ են իջեցրել
Թուրքիայի Էրզրում նահանգում հայկական ինքնաթիռ են իջեցրել անվտանգության նկատառումներով ստուգումներ անելու համար: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալությանը: Իջեցման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:
Ուկրաինացիները մոլորվել էին Արա լեռան վրա
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել են Արայի լեռ, մոլորվել և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Դեպքի վայր է մարզային փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարների ջոկատը: Փրկարարներն Արայի լեռան հյուսիս-արևելյան հատվածում հայտնաբերել և անվտանգ իջեցրել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ` 1985 թ. ծնված Վալերի Պովլենկոյին, 1985 թ. ծնված Սերգեյ Գումենյուկին և 1989 թ.
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա ընդգծեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային
Նախկին նախարարը հրավիրվել է ոստիկանության ՔԳՎ
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պարզաբանեց, որ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Հիշեցնենք, որ ՀՀ
«Բանդայի» գործը» հետաձգվեց
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր «բանդայի գործով» դատավարությունը: Նախորդ՝ անդրանիկ դատական նիստը սեպտեմբերի 29-ին հետաձգվել էր ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով: Այս անգամ 7 ամբաստանյալները ներկայացել էին դատական նիստերի դահլիճ, սակայն ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Յուրա Ավոյանը բացակայում էր: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի
Իվան Ռոդիչ. «Նորաձեւությունը մի լեզու է, որով մարդիկ արտահայտում են իրենց»
Սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը երեկվանից Հայաստանում է: Երկու օր նա շրջելու է Երեւանի փողոցներով եւ փնտրելու է նորաձեւ հագնված մարդկանց: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց, որ երկար ժամանակ է ցանկացել այստեղ գալ. «Շատ հայերի եմ ճանաչել: Ծանոթ եմ ձեր մշակույթին եւ սպասում եմ, թե ինչ կտեսնեմ այստեղ: Հայաստանում հագնվելու ոճը հետաքրքիր
Դատավորները լավ չեն տիրապետում ոչ միայն օրենքներին, այլ նաև մաթեմատիկային
Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Խաչատրյանը: Նա նշում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Կարապետյանը ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի նախատեսվածից 2 տարի 5 ամիս ավելի, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Մ. Պետրոսյանը սխալ է գումարել մի քանի դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիները, իսկ ՀՀ վճռաբեկ
Պահանջում են պարզաբանումներ բնապահպանության նախարարից. «Արդյոք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության ռեժիմի խախտման և բարձիթողի վիճակի համար»
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին Հարգելի պարոն նախարար, Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը: Ավաղ, ՀՀ բնապահպանության
Մարզպետը դիմել է ՓՀԷԿ-ի համար հողահատկացման առաջարկով
Մոտ մի շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը գրությամբ դիմել է Գետահովտի համայնքապետարան՝ խնդրելով Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի համար հողահատկացում կատարել: Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Նորիկ Այդինյանը մեզ հայտնեց, որ թեեւ գրավոր չեն պատասխանել մարզպետի առաջարկին, սակայն իրենք դեմ են բնությանը մեծ վնաս պատճառած փոքր ՀԷԿ-ի
ԱՄՆ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հանկարծամահ է եղել
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները նկատել են, որ ժամանման սրահում մի ուղևոր իրեն վատ է զգացել, և անհրաժեշտ է բժշկական օգնություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում բժիշկները մոտեցել են ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն, սակայն վերջինս մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը ԱՄՆ քաղաքացի, Լոս
Կհարցաքննեն քաղաքաշինության նախկին նախարարին
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի
Դեսպան Հեֆֆերնի տեսաբլոգի նոր գրառումը. «Անհրաժեշտ է անկախ դատական համակարգ» (Տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր տեսաբլոգում նոր գրառում է կատարել, որը վերաբերում է հայ կին ձեռներեցներին: Գրառման մեջ մասնավորապես նման պնդումներ կան. «Գործարար կանանց, ինչպես եւ մյուս գործարարներին անհրաժեշտ է առողջ գործարար միջավայր: Նախ՝ անհրաժեշտ է մրցակցություն. մրցակցություն, որը թույլ կտա զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, որոնք աշխատատեղեր ստեղծելու շարժիչ ուժն են հանդիսանում: Երկրորդ՝
Չիթիրյանը 2 տարի շարունակ չի կարողանում հոր գերեզմանից հանել տալ այլ հանգուցյալին
Այս տարվա հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչությունը տեղեկացրեց Աշոտ Չիթիրյանին՝ հարուցված քրեական գործով հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն, հայտնելով, որ 2010թ. հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն, հայրական գերեզանատանը այլ հանգուցյալ
Մահացու պատահար Սպիտակ-Երևան ճանապարին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարի 4-րդ կմ-ին բախվել է «ՌԵՆՈ» մակնիշի բեռնատարի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-21»-ի վարորդը` 1940 թ. ծնված Սամվել Խոսրովյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Լավրովի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունները չեն տուժել
Անկարայում հարկադրաբար վայրէջք կատարած ուղեւորատար օդանավի հետ կապված միջադեպը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Վստահեցնում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ անհանգստանալու հիմքեր չկան», – «Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Լավրովը։ Ռուսաստանը թուրքական կողմից ակնկալում է պարզաբանումներ միջադեպի վերաբերյալ: Անցյալ շաբաթ թուրքական կործանիչները հարկադրել էին Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող


















































