
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում բժիշկները մոտեցել են ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն, սակայն վերջինս մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը ԱՄՆ քաղաքացի, Լոս Անջելեսի բնակիչ, 56-ամյա Հակոբ Կարապետյանն էր, որը Մոսկվա-Երևան ինքնաթիռի չվերթի ուղևորներից էր:
Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:


















































