Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները լավ չեն տիրապետում ոչ միայն օրենքներին, այլ նաև մաթեմատիկային

Հոկտեմբեր 15,2012 12:50

Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Խաչատրյանը:

Նա նշում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Կարապետյանը ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի նախատեսվածից 2 տարի 5 ամիս ավելի, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Մ. Պետրոսյանը սխալ է գումարել մի քանի դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ անտեսելով այդ փաստը, վերադարձրել է այդ հիմքով բերված վճռաբեկ բողոքը:

Հակոբ Կարապետյանը 17.12.2008 թ-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով, դատապարտվել էր ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամանակով, ազատազրկման ձևով պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ 2010 թվականին` պատիժը կրելու ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով ևս երեք անգամ դատապարտվել է ազատազրկման, իր օգտագործման համար ցանկանալով է ձեռք բերել թմրանյութ, իր խցակիցների մոտ այցելուների միջոցով խնդրել է իրեն ուղարկված հանձնուքները փոխանցել, որում հետագայում հայտնաբերվել են թմրանյութեր: Այդ դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիներին գումարվել է 17.12.2008 թ-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժից 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիսը և նշանակվել ազատազրկում` 7 /յոթ/ տարի 2 /երկու/ ամիս:

Հետագայում ՀՀ ԱԺ կողմից 23.05.2011 թ. ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան վերաորակելով Հ. Կարապետյանի արարքը` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.07.2011 թ-ի դրությամբ նշանակված պատիժը համարվել է կրած և վերջինիս անհապաղ ազատել է պատժի կրումից:

Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը կամ միտումնավոր կամ անփութության հետևանքով դատավճիռները վերանայելուց անտեսել են այն, որ Հ. Կարապետյանի ազատազրկման տարիներից անհրաժեշտ է հանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված ազատազրկման տարիները, որի արդյունքում երկու տարի հինգ ամիս ավել են հաշվարկել և Հ. Կարապետյանին վերջնական պատիժ են նշանակել ազատազրկում 7 տարի 2 ամիս ` 4 տարի 9 ամսվա փոխարեն:

Խնդրի առնչությամբ Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ ծանոթ են փաստաբանի հայտարարությանը, դրանում ներկայացված փաստերն ուսումնասիրվում են, և ուսումնասիրությունն ավարտելուց հետո կտրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031