Օրվա լրահոսը

Գյումրեցի լրագրողները վարչապետին. «Պարոն վարչապետ, անընդհատ գալիս ու նույն ֆիլմն եք ցույց տալիս»

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս եկել էր պատմամշակութային  մեծ արժեք ներկայացնող Գյումրու մանկավարժական ինստիտուտի հին շենք` տեսնելու, թե ո՞ւր հասավ տեխնոպարկի շինարարությունը: Նշենք, որ  Գյումրին տեխնոքաղաք դարձնելու, այստեղ  ինքնաթիռներ արտադրելու գաղափարը ի սկզբանե գիտնականներից շատերին միֆ էր թվում, ովքեր քննադատում էին, թե սա փող լվանալու մի յուրատեսակ

«Սիրե’ք պոետի գույները» մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն (Ֆոտոշարք)

«Սիրում եմ Սահյանի բանաստեղծությունները: Իմ նկարում փորձել եմ ներկայացնել հայկական բնաշխարհը, այն բնաշխարհը, որը արտացոլվում է Սահյանի ստեղծագործություններում: Նկարելու ընթացքում մտովի անընդհատ վերհիշում էի ստեղծագործությունը եւ փորձում ճիշտ վերարտադրել նկարում: Շատ ուրախ եմ, որ նկարս ընտրվել է եւ կարողանում եմ մասնակցել նաեւ երկրորդ փուլին»,-ասում է 16-ամյա Հայկ Գեւորգյանը: Նա մասնակցում է «Սիրե’ք պոետի գույները» համահայկական

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների նվազում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների

Վարչապետին «Տիգրան Մեծ» կոչեցին ու նրան բողոքախեղդ արեցին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաք` պետական միջոցներով կառուցված  սոցիալական թաղամասի 59 բնակարանների բացման արարողությանը մասնակցելու:  Նշենք, որ նորակառույց  այս թաղամասում ապրելու են հանրապետության սոցիալական  տարբեր խմբեր ունեցող կարիքավոր մարդիկ. այդ թվում նաև մանկատան չափահաս դարձած սաները: Մի խոսքով, սա հավաքածու բնակիչներով թաղամաս  է լինելու: Եվ մինչ վարչապետը Գյումրիից կհասներ Մարալիկ, 

Թիկնապահները կլքեն Հայաստանը

«Եթե ընդունենք օրենք,  որ, օրինակ, թիկնապահները պետք է լիցենզավորվեն, երեւի հարյուրավոր թիկնապահներ կլքեն երկիրը: Նրանք Հայաստանում գործ չեն ունենա, կգնան գործ փնտրելու այլ երկրներում: Արդյունքում չգիտենք մեր հանրապետությունը կուժեղանա՞, թե՞ կթուլանա: Հայաստանը  գտնվում է վատ վիճակում, տարբեր կողմերից ունենք մեզ հակասող պետություններ, վաղը կարող  է ընդհարում լինել,ու մեզ պարապած ջահելներ պետք գան»,- այսօր ասուլիսի ժամանակ,

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

  Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտմեբերի 6-ին հանդիպել է «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է  եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել

ՀՀԿ պատգամավորը` Տարոն Մարգարյանի բարեկամի թեկնածության մասին

«Անձամբ եմ ճանաչում` իր ծնված օրից, պարկեշտ, համեստ,  հիանալի ընտանիքից դուրս եկած տղա է: Նրա հայրը զինված ուժերի  փոխգնդապետ է եղել: Ամենակարեւորը ՀՀԿ նվիրյալներից է»,- այսօր ասուլիսում, անդրադառնալով  Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Երևանի կադաստրիպետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը սատարելու ՀՀԿ-ի որոշմանը, ասաց ՀՀԿ  պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքերով. «Եթե  նա Տարոնի կնոջ եղբայրն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքները, այլ` բարձրացնում: Սարգսյանի  ընտանիքը մեծ լումա ունի մեր պետության կայացման համար:

ՀՀԿ պատգամավորը` մայր Թերեզայի ու Օսկանյանի տարբերությունների մասին

«Մայր Թերեզա եւ Օսկանյան` այդ բառակապակցությունը լավ չեմ հասկանում: Այդ նախադասությունը չի մտնում քաղաքական կատեգորիայի մեջ, որովհետեւ մայր Թերեզան բոլորովին այլ բնագավառի մարդ է:  Եթե փորձել է Օսկանյանին վիրավորել, որը ճանաչված քաղաքական ու  պետական գործիչ է, պետք է ասեմ, որ բոլորս պետք է նրա նկատմամաբ հարգանքով արտահայտվենք` անկախ ինչ իրավիճակ է այսօր», -այսօր ասուլիսում, մեկնաբանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի

Համակերպվեք, վարչապետը Տիգրան Սարգսյանն է լինելու (ֆոտոշարք)

      Այսօր էկոնոմիկայի,  քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարների ուղեկցությամբ  Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նա  նախևառաջ եղավ Գյումրու տեխնոպարկում, որը տեղակայված է մանկավարժական ինստիտուտի հին շենքում, այստեղ փակ խորհրդակցություն  անցկացրեց , հետո մեկնեց մարզի 3-րդ քաղաք`  Մարալիկ, որտեղ մասնակցեց նորակառույց սոցիալական բնակարանների շահագործման արարողությանը: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի «շշպռոցից» հետո ի՞նչն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցներին

 «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար. «Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ

Սեյրան Օհանյանը այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2012» միջազգային ցուցահանդես

Ս.թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես: Նախարարին ներկայացվել են տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հայրենական և արտասահմանյան կազմակերպությունների տաղավարներում ցուցադրված արտադրատեսակները, ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի լուծումները,

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը Լարնակայում

Հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան: Նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ.

Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» ալբոմի շնորհանդեսը

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Կովկասյան տուն – մշակութային կապերի կենտրոն»-ը կազմակերպել էին վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների և գրաֆիկական պատկերների  ալբոմի շնորհանդեսը: Վերջերս կյանքից անժամանակ հեռացած նկարչուհու գծանկարների ալբոմը հրատարակվել է վրաստանում ՀՀ դեսպանության կողմից և նվիրված է Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին: Հայ ազգի բարեկամ Նինո Փիրցխալաիշվիլու

New York Times. «Հայաստան. Արվեստ Արարատի ստվերի ներքո»

  «Երևանի Օդանավակայանից տաքսիով իջնելիս առաջին բանը, որ նկատեցի, այն էր՝ Երևանը ամենևին հետխորհդրային գորշ քաղաք չէ: Շենքերը կառուցված են խորհրդային դասական ճարտարապետությամբ, բայց հայրենի երկրի վառ վարդագույն և նարնջագույն հրաբխային տուֆով».  գրում է «Նյու Յորք թայմս» թերթի Հայաստանի մասին ակնարկի հեղինակը:   «Ոչ մի անձնական կապ չկար իմ ու այս լեռնային երկրի միջև: Բեյրութի

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գալոյանների ընտանիքին՝ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:   Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության

Ադելի նոր երգը` Ջեյմս Բոնդի ֆիլմի սաունդթրեք (Աուդիո)

Ուրախալի լուր Ադելի բազմահազարանոց երկրպագուների համար: Արդեն հասանելի է Ադելի «Skyfall» երգի տեսահոլովակը, որը դարձել է Ջեյմս Բոնդի «007 Skyfall»  ֆիլմի soundtrack-ը: Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում երգչուհին նշել է, որ «007 Skyfall» ֆիլմի soundtrack-ը երգելու առաջարկը սիրով է ընդունել, և մեծ հաճույքով է կատարում այն: Ֆիլմի պրեմիերնան տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Մինչ ֆիլմը հասանելի կլինի,

ՀՀԿ պատգամավոր. « Ես էլ եմ հայտնի մարդու փեսա»

Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում ընդդիմությունը չի կարող հաղթել: Այս կարծիքին է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ պարզաբանելով, քանի որ. «ՀՀ իշխանությունը հիմնականում բավարարում է մեր ժողովրդի պահանջները»: Համլետ Հարությունյանն այսօր ամդրադարձավ Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանաշվիլիի այն հայտարարություններին, թե զարմանում է, որ վիրահայերը թող չեն գնում իրենց երկրում ապրեն: Պարոն Հարությունյանը համոզված է,

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին: Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի

Հոկտեմբերի 8-ից կմեկնարկի ԱԺ երկու թափուր մանդատների հավակնորդների առաջադրումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու, քաղաքագետ Թևան Պողոսյանին տալու վերաբերյալ: Որոշման հիմքը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի հոկտեմբերի 2-ի արձանագրությունն

Հայտնիների բիզնեսով զբաղվելուց, Հայաստանից հեռանալուց մինչև եվրատեսիլյան խնդիրներ

Մեր երգիչ երգչուհիներին արդեն միայն երգարվեստը չի բավարարում, նրանք ցանկանում են նաև բիզնեսով զբաղվել. «Օրերս լուրեր տարածվեցին, որ Անահիտ Սիմոնյանը ամուսնու` Հայկոյի օգնությամբ, արդեն հստակեցրել է բիզնես-գործունեության ոլորտը ու այն ծավալվելու է նորաձևության ասպարեզում: Ավելին, Անահիտը կանացի զգեստների տարբեր էսքիզներ ունի մշակած ու այժմ դիզայներների հետ է քննարկում: Բացի հագուստից, նորաձևության կենտրոնում ներկայացվելու են նաև

«ՎԱԶ-2106»-ը ընկել է ձորակը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից և ընկել ձորակը: Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Մեծ ափսոսանքով ու ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր, երաժշտական, հասարակական գործիչ,  մանկավարժ Էդվարդ Միրզոյանի մահվան մասին: Նա մեր իրականության այն բացառիկ երաժիշտներից էր, որի  ստեղծագործությունը նոր խոսք և նոր շունչ մտցրեց խորհրդահայ  երաժշտարվեստում` դառնալով յուրօրինակ ու առանցքային էջերից մեկը: Նա նաև երաժշտական մանկավարժության փայլուն ներկայացուցիչներից էր, որի  ավանդը մեծ է

Ըստ ամենայնի, Վ. Օսկանյանին երկուշաբթի մեղադրանք կառաջադրվի

Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Ըստ ամենայնի, Վ. Օսկանյանին այդ օրը մեղադրանք կառաջադրվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանն իր համաձայնությունն էր տվել, որպեսզի պատգամավորը ԱԱԾ-ի կողմից

Նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության

Լրագրողը պաշտպանեց բելգիաբնակ պարուսույցին

«Առավոտի» օգոստոսի 24-ի համարում հրապարակված «Բելգիահայ արվեստագետները թուրք չինովնիկից ոչինչ չեն ակնկալում» հոդվածին արձագանքել է գրող, գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում Բելգիայի «Հայք» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Նիկողոսյանը հայտնել էր, թե ինչու են Հայաստանի իշխանությունները մեդալներ շռայլում գրականության եւ արվեստի դրսի որոշ ներկայացուցիչների, այն դեպքում, երբ նույնիսկ ծանոթ չեն նրանց ստեղծագործական

«Թող ոչ մեկի պապան Ռուսաստան չգնա»

Արարարտցի դպրոցական, 15-ամյա Գարիկը կարոտում է հորը:  Նա հայրիկի մասին դպրոցական շարադրություն էր գրել, որը հուզել էր ուսուցիչներին: «Թող ոչ մեկի պապան Ռուսաստան չգնա»,- վերնագրել էր տղան: Հայկական ընտանիքներում երեխաների մեծ մասը մեծանում են առանց հայրական խնամքի ու նվիրվածության: «Մեր օրերում շատ դժվար է երեխաներին մեծացնել, կրթել ու դաստիարակել առանց ամուսնու»,- ասում է 40-ամյա արարատցի Անահիտը:

Կորած հայրենիքի կարոտները

Անցած դարասկզբին թաթերից, լազերից, հայերից, Կովկասի թաթարներից հորինված Ադրբեջան պետությանը Լենին-Ստալին Կրեմլի նավթային ընչաքաղցության շորշոփներում կցվեց նաեւ Հյուսիսային Արցախը, որի բնակչությունը տեղի հայատյաց իշխանությունների դաժան ճնշման տակ աստիճանաբար մաղվեց՝ հայրենի եզերքը թողնելով բռնակալ ազերիներին: Այս մասին է պատմում բնիկ հյուսիսային արցախցի, մոսկվաբնակ իրավաբան Սիմոն Ծատուրյանի «Լէմս. վերադարձ» վեպը, որը ռուսերեն տպագրվել է Մոսկվայում, ապա այս

«Կարեւորը ինքնաբացահայտումն է»

Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ – Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները: – Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում

Տոնի առիթով չխոսեցինք հոգսերից

Գրադարանի օրվա առիթով «Առավոտը» հյուրընկալվեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ընտրեցինք Հայաստանում հանրային բնույթի երկրորդ մեծ գրադարանը, քանի որ այն ձեռք է բերել մշակութային «վերնատուն» անունը: Իսկապես, ողջ տարին այստեղ անցկացվում են արվեստի ու գրականության մեծերի ու ժամանակակիցների հոբելյաններ, շնորհանդեսներ եւ այլն: Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը խնդրեց «Առավոտ» օրաթերթի միջոցով շնորհավորել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031