Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը` մայր Թերեզայի ու Օսկանյանի տարբերությունների մասին

Հոկտեմբեր 06,2012 16:10

«Մայր Թերեզա եւ Օսկանյան` այդ բառակապակցությունը լավ չեմ հասկանում: Այդ նախադասությունը չի մտնում քաղաքական կատեգորիայի մեջ, որովհետեւ մայր Թերեզան բոլորովին այլ բնագավառի մարդ է:  Եթե փորձել է Օսկանյանին վիրավորել, որը ճանաչված քաղաքական ու  պետական գործիչ է, պետք է ասեմ, որ բոլորս պետք է նրա նկատմամաբ հարգանքով արտահայտվենք` անկախ ինչ իրավիճակ է այսօր», -այսօր ասուլիսում, մեկնաբանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկումը, թե` եթե Վարդան Օսկանյանը լիներ ՀՀԿ-ից` կլիներ մայր Թերեզա, ասաց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Մայր Թերեզա եւ Վարդան Օսկանյան համեմատությունը կատեգորիկ մերժում եմ; Ուզում է Ալեքսանդր Իսկանդարյանը չասի, Իսկանդար Ալեքսանյանն ասի: Պետք է հարգանքի սահմանները չանցնենք ու հիշենք, որ բոլորը չեն պոտենցիալ հանցագործներ»,- եզրափակեց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031