Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հոկտեմբեր 06,2012 15:07

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

 

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո ֆուտբոլիստների հրապարակվող կազմը հնարավոր է համալրվի եւս մեկ ֆուտբոլիստով: Վարդան Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ այս անգամ հավաքականի կազմում չեն լինի Սարգիս Հովսեփյանը, ով հրաժեշտ է տվել «Մեծ» ֆուտբոլին, ինչպես նաեւ Մարկոս Պիզելին եւ Գևորգ Ղազարյանը, ովքեր ունեն կարգապահական տույժեր: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է նաեւ , որ հավաքականից կբացակայի նաեւ Լևոն Հայրապետյանը, ով վնասվածք ունի:

 

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի

գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»

Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031