Օրվա լրահոսը

Գոռ Սուջյան, Լիլիթ Հովհաննիսյան, Սիրուշո. Ո՞վ է մասնակցելու «Եվրատեսիլ 2013»-ին

Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան ներկայացուցչին արդեն գիտենք, իսկ թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2013-ին՝ դեռ պարզ չէ, սակայն հասարակության քննարկումները վաղուց արդեն սկսվել են. յուրաքանչյուրը ցանկանում է Եվրատեսիլյան բեմում տեսնել իր սիրելի երգչին կամ երգչուհուն: «Առավոտ երիտասարդականի» անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամենանախընտրելի Եվրատեսիլյան հավակնորդը «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն է, նրան

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 1-17, Սարկավագի, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան փող. 1-10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը արագաչափ սարքերի սերտիֆիկացում չունենալու մասին «Աքիլես» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվության վերաբերյալ

«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, և դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների: Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը  սերտիֆիկացված են

Երբ զուգարան ունենալը հեռավոր երազանք է

Կոնդի բնակիչ 64-ամյա Սոնիկ Ասոյանն արդեն 37 տարի ապրում է կենցաղային պայմանների բարելավման ակնկալիքով: Տիկին Սոնիկենց բակում չորս ընտանիք է ապրում, որոնցից երեքը մի զուգարանից են օգտվում եւ երբեմն էլ առավոտյան զուգարանի համար հերթ են կանգնում: «Ո՞վ է տեսել, որ էս դարում մի մետրանոց զուգարանից մի քանի ընտանիք օգտվի»,- զարմանում է տիկին Սոնիկը` հավելելով, որ

408.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,010,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:

Առողջապահության պատասխանատուի կարծիքով, շիրակցի բժիշկները սուրբ են, և նախագահի շշպռոցը ամենևին էլ նրանց չի վերաբերում

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` առողջապահական ոլորտի պատասխանատուներին ուղղված շշպռոցները, և իր կարծիքով նախագահի խոսքի ո՞ր մասն էր վերաբերում Շիրակի մարզին: Վարչության պետը, մատնացույց անելով այդ պահին իր կողքին նստած Գյումրու նորակառույց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ծննդատան

Ծնողները հետաքրքրվում են. 1-4 -րդ դասարանների դասագրքերը վճարովի՞ են

Aravot.am-ը Երեւանի որոշ  դպրոցների աշակերտների ծնողներից ահազանգեր է ստացել, թե 4-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքերը վճարովի են: Ծնողները ցանկանում էին ճշտել՝ արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար, երբ կա ԿԳ նախարարի համապատասխան հրաման: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ նման բան չի կարող լինել. «Եթե

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Վանաձորում համատարած խուզարկությունների վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում: Բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին: Քաղաքացիներից միայն Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բարձրաձայնել փաստի մասին: Հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ

Կենսաթոշակ ստանալն արդեն ավելի մատչելի է

Հարգելի համաքաղաքացիներ,  Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ ևս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։ Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ

Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը «խառնածին ամուսնությունների» նկատմամբ

Արտասահման մեկնելն ու օտարերկրացու հետ ամուսնանալը շատ հայ աղջիկների երազանքն է: Նրանք դա բացատրում են որոշ հանգամանքներով. նախ ուզում են հեռու մնալ «քյարթուներից», կխուսափեն ավանդական «կարմիր խնձորից», միաժամանակ հնարավորություն կունենան սովորելու ամենալավ համալսարաններից մեկում և այլն: Թերևս այս պատասխանները հնչեցին մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնկացել է 30 հայ աղջիկ: Նրանցից միայն 3-ն է կտրականապես

Գագիկ Մակարյան. «Մարզերում ստուգող մարմիններն իրենց «ձեռքերն ավելի ազատ» են թողնում

Հատկապես մարզերում գյուղացի ֆերմերները աղետներից պաշտպանված չեն, գիտելիքներ չունեն իրենց գործունեության վերաբերյալ, անպաշտպան են նաեւ իրավունքների հարցում: Այսօր, «Կոնգրես» հյուրանոցում, Սոցիալական երկխոսությունը մարզերում եւ մարզերի զարգացում թեմայով կոնֆերանսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց, Գործատուների միության ճյուղային միության նախագահ Վլադիմիր Գալստյանը: Նրա խոսքերով, իրենք տեղեկատվություն եւ խորհրդատվություն են մատուցում այն մարզերում գործող այն տնտեսվարող

Ռեստորան՝ ազատազրկման վայրում

Քարդիֆի բանտում ռեստորան է բացվել, որն աշխատեցնում են թեթեւ հանցանք գործած կալանավորները: Ռեստորանի այցելուները դժգոհ չեն մնում, մատուցվում են բարձրակարգ ուտեստներ մատչելի գներով: Ուտեստները եւս պատրաստում են կալանավորները: Իսկ մթերքները ռեստորան է առաքվում բանտին պատկանող ագարակից, որտեղ նույնպես աշխատում են ազատազրկվածները: Ռեստորան բացելու նպատակը, ըստ բանտի ղեկավարների, հետեւյալն է եղել, այդ քայլն արվել է այն

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային ստադիոններում շարունակվում են ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի հանդիպումները: Երրորդ տուրում ՊՆ թիմը 6:0 հաշվով հաղթեց առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությունը պարտվեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին` 2:6, ՀՀ դատախազությունը 7:2 հաշվով առավելության հասավ ԿԲ-ի նկատմամբ, ՀՀ ոստիկանությունը 12 անպատասխան գնդակ անցկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարության դարպասը, մշակույթի

Տիգրան Կարապետյան. «Մեկ-մեկ իրենք իրար են վրա տալիս»

Մինչ ընտրությունները Տիգրան Կարապետյանին մի հարց է հուզում, նախագահի ընտրությունների ժամանակ,ինչպես կանխել ընտրակաշառքների բաժանումը: Ինչ վերաբերվում է պաշտոնանկություններին ու ձերբակալություններին,ապա Տիգրան Կարապետյանին դա չի զարմացնում.« Իրանց դրվածքը ,իրանց համակարգը այնպիսին ա,որ մեկ-մեկ իրենք իրար են վրա տալիս»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Անահիտ Թոփչյանը՝ իր «Տագնապի» մասին. Էրոտիկ էներգիա կա մեջը

Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել այսպիսի մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ

«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի երրորդ պարզաբանումը՝ Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին եւ 26-ին Գլ ոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում շարունակաբար տարածած անհիմն եւ կեղծ հայտարարարությունների հետ։ Մասնավորապես, Այվազյանը անհիմն, հակասական եւ պարզապես կեղծ հայտարարություններ էր տարածել Ընկերության վերաբերյալ՝ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ Ընկերությանը ավելի

Karabakhrecords.info նախագծի ղեկավար. «Ադրբեջանում հային սպանողը հերոս է»

Այսօր տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» նախագծի վավերագրական բազայի՝ Karabakhrecords.info ինտերնետային ռեսուրսի շնորհանդեսը: ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարիա Գրիգորյանի խոսքով՝ սա ունիկալ փորձ է եւ նման ռեսուրս գոյություն չունի: Կուտակել են մեծ արխիվային նյութեր եւ տեղակայել են արխիվային ցանցում: Կայքը մեռած վիճակում չի լինելու, անընդհատ թարմացվելու

Հայց է ներկայացնելու հեռուստաընկերության դեմ

«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանն այսօր պարզաբանեց երեկ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը: Ըստ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի սեպտեմբերի 23-ին իր հոր վիճակը կտրուկ վատացել է և միայն «Քանկորում» են համաձայնել ընդունել հորը` սուր ինֆարկտով և առաջարկել տեղադրել ստենտներ: Լրագրողի խոսքերով իրենք հոգեկան ծանր վիճակում գտնվելով համաձայնել են և ստորագրել

Արմեն Աշոտյան. չնայած կրթական համակարգի խնդիրներին՝ ուսուցիչներն անձնուրաց են աշխատում

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների և կրթության ոլորտի աշխատողների հանձնեց պարգևներ: Հիշեցնենք, որ ամեն տարի Ուսուցչի օրվա նախաշեմին, նախարարությունում անց է կացվում «Տարվա լավագույն ուուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Այս տարի

Նիկոլ Փաշինյան. «Էդուարդ Նալբանդյանին խորհուրդ եմ տալիս անամոթ բառը շատ զգուշորեն օգտագործել»

Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, որ իր S դասի «Մերսեդեսը» նվեր է գերմանացուց եւ վստահեցրել, որ այն 40-45 հազար դոլար է, ոչ թե 100-300 հազար եվրո: Հիշեցնենք, որ արտգործնախարարի շքեղ մեքենայի հարցը բարձրացրել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսօր նախարարի հերքման առնչությամբ պարոն Փաշինյանը մեր զրույցում պատասխանեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ,

«Օսկանյանին դարձնում են քաղաքական զոհ»

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի տակ ամերիկահայ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը ենթատեքստ է տեսնում. «Սա նաեւ ուղերձ է այլ անձանց՝ օրինակ՝ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին» ։ Պարոն Կիրակոսյանը հետեւելով ԱԺ-ում Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանն ու որոշմանը, արձանագրում է. «Հայաստանի կառավարությունը գիտակցաբար, թե անգիտակցաբար դարձնում է Օսկանյանին քաղաքական զոհ »։ Նրա կարծիքով՝

Իրանի ազգային արժույթի անկման արձագանքները Հայաստանում

Իրանի ազգային դրամանիշ ռիալը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ հարյուր տոկոսով արժեզրկվել է: Դժվարացել են ներմուծման  և արտահանման աշխատանքները, արտարժույթի սակագնի մեծ տատանումների և միջազգային պատժամիջոցների կիրառման պատճառով սառեցվել են հազարավոր արտասահմանյան գործարքներ և Իրանի կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանում սովորող ուսանողներին պետական գնով վալյուտա տրամադրելու գործընթացը:             Հայաստանում սովորում եմ մեծ թվով իրանցի ուսանողներ,

Թուրքիան և Ադրբեջանը համառորեն չէին ցանկանում, որ ԵԽԽՎ-ն ընդունի «քաղաքական բանտարկյալներ» տերմինի սահմանումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ զեկույցի կապակցությամբ հայտնեցին իրենց կարծիքը: Զ. Փոստանջյանը հայտարարեց. «Քաղաքական բանտարկյալների հարցը Եվրախորհրդում տարիների պատմություն ունի: Այդ իսկ պատճառով ԵԽ-ի համար օրակարգային հարց պետք է լինի համապատասխան մեխանիզմների ընդունումը, որոնք կդատապարտեն և կսահմանափակեն իշխանությունների, իշխող կուսակցությունների

ՏՏ ոլորտում ամեն ինչ չէ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարթ է անցնում

Երկու տարի է Հայաստանը ղեկավարում է Սեւծովյան տնտեսական համագործակցության տեղեկատվական տեխնոլոգիաների խումբը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էին Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները: Անցյալ տարի դեկտեմբերին նոր ռազմավարություն է մշակվել, որտեղ ներկայացված են եղել մեր երկրի շահերը: Aravot.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ

«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ. «Վնաս եմ հասցրել միայն ինձ ու ընտանիքիս»

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ սկսվել է «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատական նիստը: Այսօր հրապարակվելու է դատավճիռը, ինչը հրապարակելուց առաց դատավորը լսեց Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանին: Նա ասաց, որ լրացել է իր պաշտպանյալի ազատազրկման նվազագույն 3

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է

Հաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, պարզաբանում ենք ներկայացնում Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ: Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և  ներկայացրել է ՀՀ

Մսրյանը դրական կերպարներ խաղալիս ցույց էր տալիս, որ յուրաքանչյուր մարդ կարող է մեղք գործել» (Տեսանյութ)

Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 75-ամյակի նախաշեմին Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից հետմահու արժանացել է 2-րդ աստիճանի շքանշանի՝ հայրենիքին ծառայելու համար: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սանկտ Պետերբուրգի «Ուղղափառ» կինոստուդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը, ով շքանշանը կհանձնի Մսրյանի ընտանիքին: Նա հայտնեց, որ Մսրյանի 75-ամյակին ընդառաջ նկարահանվել է «Ճանապարհներ առանց վերջի» ֆիլմը, որում օգտագործվել են Մսրյանի խաղացած մեկ

NorthShoreTimes. «Աղան Պալիոզյանի հուղարկավորությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ»

«Նորթ շոր թայմս» թերթը գրում է, որ հինգշաբթի առավոտյան ամբոխը լցվել էր Չեսթվուդի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին, որպեսզի մասնակցեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հուղարկավորությանը, որը մահացել էր սեպտեմբերի 22-ին սրտի ինֆարկտից, 66 տարեկան հասակում: Մինչ հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողությունը, որը տեղի ունեցավ առավոտյան ժամը 10-ին,

Վիրաբյանին խփեցին գոտկատեղից ներքեւ, իսկ ինքը երկրին հաղթեց օրենքով

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: ՀԺԿ նախկին համակիր Գ. Վիրաբյանի գործը Եվրադատարանի վարույթում էր գտնվում 2005 թվականից: Գ. Վիրաբյանը կստանա 31 հազար եվրո փոխհատուցում, որից 25 հազարը բարոյական վնասի դիմաց է: Շնորհավորեցինք ՄԻԵԴ Վիրաբյանի գործը ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին: Մեր հարցին, թե ի՞նչ հիմնական շեշտադրումներ էր

Աշոտ Բլեյան. «Սովորում ես, որովհետեւ քեզ հետաքրքիր է»

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» եւ «Robotics» ակումբները սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «Լեոնարդո դա Վինչի» միջազգային նորարական մրցույթին: Այսօր կրթահամալիրում կայացած ասուլիսի ժամանակ «Տիեզերք» ակումբի ղեկավար Լեւոն Արամյանը մեր զրույցում ասաց, որ մրցույթի մասին իրենք իմացել են ամենավերջին փուլում: Չնայած դրան, փորձել են առավելագույնս պատրաստվել. «Ակնկալիքները այդքան էլ բարձր չէին եւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031