Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը արագաչափ սարքերի սերտիֆիկացում չունենալու մասին «Աքիլես» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվության վերաբերյալ

Հոկտեմբեր 04,2012 17:17 Share
«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, և դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների:
Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը  սերտիֆիկացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմնի կողմից, իսկ չափումների արդյունքները առավել քան հավաստի են:
Ավելին, տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից, և մեր ձեռքի տակ են նաև այդ մարմինների կողմից տրված, ուժի մեջ գտնվող սերտիֆիկատների օրինակները, որոնք ներկայացնում ենք։
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել