Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտում ամեն ինչ չէ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարթ է անցնում

Հոկտեմբեր 04,2012 15:54

Երկու տարի է Հայաստանը ղեկավարում է Սեւծովյան տնտեսական համագործակցության տեղեկատվական տեխնոլոգիաների խումբը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էին Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները: Անցյալ տարի դեկտեմբերին նոր ռազմավարություն է մշակվել, որտեղ ներկայացված են եղել մեր երկրի շահերը:

Aravot.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, ուստի ամեն ինչ չէ, որ այդ ոլորտում հարթ է անցնում, բայց պարոն Ենգիբարյանը վստահեցրեց, որ ռազմավարության մեջ կարողացել են Հայաստանի բոլոր հետաքրքրությունները ներկայացնել: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով. «Հայաստանի համար լավ հնարավորություն է մուտք գործել սեւծովյան համագործակցության երկրների շուկաները, որովհետեւ դա շատ լավ պլատֆորմ է, նոր շուկաներ բացելու համար: Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններն այդքան ակտիվ չեն, օրինակ` Ռուսաստանում եւ Ուկրաինայում ակտիվ են, բայց շատ երկրներում ուղղակիորեն մենք չկանք, իսկ սա շատ լավ ու կարեւոր հնարավորություն է մեզ համար: Այս երկրները օգտվում են Եվրամիության շատ մեծ աջակցությունից եւ ունեն շատ մեծ քանակության խնդիրներ, որ իրենք չեն կարողանում լուծել եւ իրենք են հետաքրքրված հայկական կազմակերպությունների հետ համատեղ 3-րդ շուկաների համար ծրագրեր անել»:
Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրեց մեկ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած ձեռքբերումները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031