Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները հետաքրքրվում են. 1-4 -րդ դասարանների դասագրքերը վճարովի՞ են

Հոկտեմբեր 04,2012 17:01

Aravot.am-ը Երեւանի որոշ  դպրոցների աշակերտների ծնողներից ահազանգեր է ստացել, թե 4-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքերը վճարովի են: Ծնողները ցանկանում էին ճշտել՝ արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար, երբ կա ԿԳ նախարարի համապատասխան հրաման:

ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ նման բան չի կարող լինել. «Եթե մեզ տրամադրեք դպրոցների համարները, անմիջապես ստուգում  կիրականացնենք:  Նախարարի համապատասխան որոշման համաձայն՝  1-4-րդ դասարանների բոլոր դասագրքերն անվճար են տրամադրվում»:

Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանի՝ «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին» օգոստոսի 28-ի հրամանի համաձայն՝ սահմանվել է  2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:  Ըստ նույն հրամանի, կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ) բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031