Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանը պահանջում է վարչապետին «բերման ենթարկել» ԱԺ ամբիոնի մոտ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո հեռացավ: Սա հարուցեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը: Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքով վարչապետին հարց տալու հնարավորություն իրենք պետք է ունենային. «Մենք հարցեր ունենք: Ես հարց եմ ուզում տալ, ո՞ւր է վարչապետը, չգիտեմ, բերման եք ենթարկում, ինչ եք անում, նա պիտի պատասխանի մեր հարցերին»: ԱԺ նախագահ Հովիկ
Հայաստանի փայլուն մասնակցություն ունեցավ երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ «Երիտասարդների ավյունը» խորագրով ասուլիս, նվիրված Հայաստանի փայլուն մասնակցությանը Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մրցույթը բաց, ԱՊՀ տարածքում մշակութային օլիմպիական խաղ էր. «Մենք միշտ ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել եւ հաղթանակներ ենք ունեցել, մեր թիմը ուժեղ, բայց բավական համեստ կազմով հանդես
Հանցագործ աշխարհը՝ տղամարդու սիմվոլ
«Ագրեսիվ կարելի է համարել ժամանակակից մուլտֆիլմերը, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվում է երեխաների մեջ: Այնտեղ կռվում են, նվաստացնում իրար, խփում, նույնիսկ զենքերի տեսակներն են շատ սարսափելի պատկերված, նայում վախենում ես, ու դա երեխաների վրա բացասաբար է անդրադառնում»,- այսօր «Արմատ» ակումբում, խոսելով հեռուստաարտադրանքի թողած ազդեցության մասին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հեռուստասերիալներում ագրեսիա այդքան էլ չկա, համոզված է
Եվրոպայի խորհրդի զեկույցն ու ՀՀ կառավարության պատասխանը
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) զեկույց է պատրաստել 2011թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի հիման վրա, դրա հետ միասին հրապարակել է զեկույցին տված Հայաստանի կառավարության պատասխանը: Այս փաստաթղթերը հրապարակվել են Հայաստանի կառավարության խնդրանքով: 2011թ. այցը նպատակ ուներ գնահատելու ԽԿԿ-ի առաջարկությունների հիման վրա Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը,
Արամ Մանուկյան. «Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կապակցությամբ»
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին, որը ներկայացվում է ստորեւ Հարգելի լիբերալ ընկերներ Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե ընդդիմության, եւ կառավարության, ինչպես նաեվ՝ ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական
Որակի մշակույթի ապահովման իդեալական մեխանիզմը` ըստ Ռուբեն Թոփչյանի (Տեսանյութ)
Այսօր Peoplemeter ակումբում Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ Քաղաքականության մշակման եւ իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը խոսեցին Հայաստանում «Կրթության որակի շաբաթի» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքի մեկնարկից: Ռուբեն Թոփչյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների 2-րդ համաժողովը.
Բնապահպանության նախարար. «10 տարի է՝ որսով չեմ զբաղվում»
«Ես ոչ միայն հիմա, 10 տարի է՝ որսով չեմ զբաղվում, կրակել եւ այլն…նման իրողություն չի կարող լինել տասը տարիների ընթացքում: Այս ընթացքում մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ 2005 թվականին «Մեդիամաքսի» կողմից հրատարակվող «Ով ով է Հայաստանում» գրքում Արամ Հարությունյանի
Վրաստանում նոր իշխանությունները հայ-վրացական հարաբերություններում փոփոխություն չեն բերի
Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի գնահատմամբ, Վրաստանում ընդդիմության հաղթանակը հնարավոր է փոխի ռուս-վրացական հակադրության ձեւաչափը: «Վստահ եմ, որ Վրաստանում նոր իշխանություններն ունեն Ռուսաստանի հետ ավելի քաղաքակիրթ հարաբերություններ ունենալու կարողությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց պարոն Ղուկասյանը: Նրա կարծիքով, արմատական հարցերում, օրինակ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում, Ռուսաստանը պահպանելու է նույն դիրքորոշումը. «Այդ կոնֆլիկտը երկար պահպանվելու է, իշխանափոխության խնդիրը չի
Արմեն Աշոտյանը գիրք է ընթերցում երեխաների համար. (Տեսանյութ)
Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը իրականացնում են «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող այս միջոցառմանն այսօր մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա Խնկո -Ապոր գրադարանում երեխաների համար ընթերցեց հատվածներ «Փոքրիկների Աստվածաշունչ» գրքից: «Աստվածաշունչը Աստծո գրվածքներն են, որոնք դարեր շարունակ փոխանցվել
Իշխանությունները կգնդակահարե՞ն Օսկանյանին
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի նկատմամբ ծավալված քաղաքական հետապնդումներին, ասաց, որ այս հարցը որեւէ ձեւով սխալ է իրավական հարթության մեջ քննարկելը: Նա նույնիսկ հիշեց 37 թիվը եւ այսպիսի մի պնդում արեց, թե 37 թվականին այն բոլոր գործերը, որոնցով մարդկանց բռնում եւ տանում էին Սիբիր` իրավական բնույթ ունեին, եւ երբեք որեւէ քաղաքական մեղադրանք չէր
Ըստ քաղաքագետի` Հայաստանը նման է Շեւարդնաձեի ժամանակների Վրաստանին` համատարած կոռուպցիա, կանգնած էկոնոմիկա, ժամը 22-ից հետո դուրս գալու վախ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այսօր կայացած ասուլիսում մի քանի անգամ տարբեր առիթներով համեմատեց Հայաստանն ու Վրաստանը` Վրաստանի համար նպաստավոր դիրքերից: Նա համարում է, որ Բիձինա Իվանիշվիլու եւ նրա կուսակցության հաղթանակը Վրաստանի հասարակության եւ Միխեիլ Սաակաշվիլու հաղթանակն է նաեւ: «Եթե մենք համարում ենք, որ մենք վրացիներից ավելի լավն ու խելոքն ենք, ապա պետք է վերցնենք վրացիներից փոխանցիկ
Առաջարկում եմ կարգավորել խնդիրը
Մեկ ամսից ավելի է, որ աշխատում եմ որպես Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փոխտնօրեն եւ շահագրգիռ հասարակությանն ուզում եմ ներկայացնել մանկավարժական հետազոտական այս կարեւոր լաբորատորիայի վերաբերյալ իմ տեսլականը, որը հիմնված է մանկավարժական, օրենսդրական ոլորտներում ունեցածս փորձի եւ տարբեր երկրների մանկավարժական գիտության ուսումնասիրությունների վրա: Իմ տեսլականում ԿԱԻ-ն պետք է նաեւ գիտահետազոտական գործունեություն ծավալի եւ Հայաստանում որպես կրթության
Անկախ Արցախի Հանրապետություն
ԼՂՀ Սահմանադրությունից. հոդված 1-ին, 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են: Փոքր ժամանակ որ չարություն էի անում, տատս անիծում էր ինձ՝ «Ազարը քեզ տանի»: Չէի հասկանում այդ անեծքի իմաստը, մինչեւ որ մի օր նրան հարցրի՝ «Բաբո, ի՞նչ է նշանակում՝ ազարը քեզ տանի»:
Առաջին բալետային «կանացի» ոսկին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սեպտեմբերի 24-29-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական 7-րդ բաց «Դելփյան խաղերում» Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սան Քրիստինա Հարությունյանը մինչեւ 16 տարիքային խմբում շահել է ոսկե մեդալ, իսկ առաջին անգամ միջազգային մրցույթի մասնակցած հայաստանցի պարողներից Ազգային օպերային թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը ձեռնունայն է վերադարձել: Նշենք, որ հիշյալ խաղերին 2010թ. մասնակցած քոլեջի սան Մարիամ
Օսկանյանի գործով քրգործ հարուցելու հիմքը չկա
Վարդան Օսկանյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական վարչական դատարանը նույնպես մերժեց քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու առնչությամբ փաստաբանի միջնորդությունը: Այդ խնդիրը կարելի է բողոքարկել նաեւ Վճռաբեկ դատարան, բայց նորից դոփելու են բութ պատին: Իմ պատկերացմամբ, առարկայի վերաբերյալ հիշյալ ատյանի հերքումը նույնպես բանավիճելի է, ինչը դիտարկենք ստորեւ: Նկատենք,
Փախստականները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
«Մենք՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներս, շուրջ 24 տարի բնակվում ենք անմարդկային պայմաններում։ Այն կացարանները, որոնք տարիներ առաջ հյուրընկալ ընդունել են մեզ, ժամանակի ընթացքում դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Հանրակացարանային շենքերից շատերում չեն գործում սանհանգույցները, ջրագծերը, չի կատարվում աղբահանություն, շենքերի մի մասը դարձել են վթարային եւ բնակության համար
«Կրիմինալ մթնոլորտը ձեւավորել է ոչ թե Ղուկասյան Վարդանը, այլ նրան «проход» տվողը»
Կարծում է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատերը Մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր են պտտվում այն մասին, որ 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնը նշելուց անմիջապես հետո՝ հոկտեմբերի 8-ին, հրաժեշտ է տալու իր աթոռին: Այսինքն՝ քաղաքապետը չի սպասելու իր լիազորությունների ժամկետի ավարտին. այն լրանում է նոյեմբերի 12-ին: Ըստ այս լուրերը տարածողների՝ Վարդան Ղուկասյանը նման քայլի գնում
«Քաղաքական հետապնդումները շարունակվելու են»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ «Վարդան Օսկանյանի հանդեպ որեւէ պրետենզիա ներկայացնելու համար գլխավոր դատախազը չունի իրավական հիմքեր»: Իսկ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էլ ընդգծում է, որ Հանթսմանի կողմից Հայաստանում իրականացվել է շինծու առքուվաճառք, եւ Օսկանյանն ու Հանթսմանը «կապված են եղել ինչ-որ մի գործարքով»: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ»
Վրացական օրինակը
Նախկին խորհրդային եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական եւ «նրան կից» գործարար շրջանակները վստահ են՝ եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետեւանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է՝ դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների՝ «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել),
Առաքել Մովսիսյանի (Շմայս) 2 «սպալնյան»՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
Պարզվում է՝ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը ԱԺ-ում 2 սենյականոց է՝ առանձին ընդունարանը չհաշված: Դրանցից մեկն աշխատասենյակն է՝ իր «խոլով», մյուսը՝ խոհանոցը, որտեղ տեղադրված է սառնարան, էլեկտրական թեյնիկ ու կենցաղային պարագաներ: Միայն նրա ընդունարանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ողջ աշխատասենյակի չափ է: Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչու է իրեն 2 սենյակ հասել: Վերջինս պատասխանեց՝
Գերմանիայի դեսպան. «Ես իմ մասնագիտության մեջ սպիտակ նապաստակ եմ»
Մամուլի ազգային ակումբում Գերմանիայի Ազգային տոնի՝ Գերմանիայի վերամիավորման առիթով, «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում, «Գերմանիայի վերամիավորումը եւ նոր Եվրոպան», «Հայաստանը եւ Գերմանիան» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Դեսպանի խոսքով՝ Գերմանիայի Ազգային տոնը իսկապես պատմության բախտավորություն է: Գերմանիան բաժանված էր 2 մասի, ձեւավորվել
Առաքել Մովսիսյանը՝ Վարդան Օսկանյանի մասին. «Խի մենք ծով ունե՞նք, որ ձուկ եք ման գալում»
«Կողմ եմ քվեարկել, որ հնարավորություն տանք էդ մարդը հանգիստ աշխատի, վսյո»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) այսպես մեկնաբանեց Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը: Մեր հարցին՝ այսինքն չհավատացիք Վարդան Օսկանյանին՝ նա պատասխանեց. «Կողմ ենք քվեարկել, որ էդ մարդը հանգիստ իրա քննության գործերը, իրա սկզբունքները առաջադիմի, հանգիստ աշխատի, որ խանգարող հանգամանքներ չլինի, վսյո»:
Բոզոյան. «Միշտ չէ, որ ամենախելոք մարդիկ են դառնում նախագահ» (Տեսանյութ)
Այսօր կայացած ասուլիսում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն հանդես կգա իր սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը, որը կդառնա մեր Բիձինա Իվանիշվիլին: Ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում պարոն Բոզոյանն ասաց, որ միշտ չէ, որ նախագահ են դառնում ամենախելոք եւ ամենաինտելեկտուալ անձինք, եւ որպես օրինակ բերեց Սարկոզիին, Բուշին, «կիսահարբեցող» Ելցինին.
Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարության հեղինակը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի մասին տարածած հայտարարությանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հավատում: Ըստ նրա, «նախադեպեր են հյուսվում, որ նախկին նախագահը որոշակի ժամանակ լռում է եւ ինչ-որ մի բան կարող էր ասել: Բայց հավաստի չի հայտարարության որակը, տեքստը: Նաեւ չեմ տեսնում երկրորդ նախագահի բնույթը հայտարարության մեջ»: Հարցին՝ ըստ Ձեզ
Դանակահարությունը բացահայտվեց
Ս/թ հունվարի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Գարեգին Կ.-ն, որը տանը աշխատելիս դանակով վնասել էր որովայնը: Մեկնած օպերատիվ խմբին Գարեգին Կ.-ի կինը գրավոր բացատրությամբ հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19.00-ին, ամուսինը տան խոհանոցում ավտոմեքենայի պոլիէթիլենային ավտոպահեստամասեր նորոգելու ժամանակ
Վիճաբանություն կոնսերվատորիայի մոտ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ: Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին, հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան
Վարչապետը կոռուպցիայի մեջ է մեղադրում, իսկ Վանյանի խիղճը հանգիստ է (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է կատարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)գործակալությունում եւ հայտնաբերել, որ հաշմանդամության կարգ ստանալու համար բազմաթիվ քաղաքացիներ 5 հազար դրամից, եւ որոշ դեպքերոմ, նույնիսկ մինչեւ 200 հազար դրամ կաշառք են տալիս: Այսօր նախարարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրատապ խորհրդակցություն հրավիրեց եւ վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:
Դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ս.թ. հոկտեմբերի 2-ին Նորքի Այգիներ փողոցում տեղի ունեցած ջրագծի վթարի պատճառով դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 1, 2, 4, 5, 6, 8, 13, Այգիներ, Ամառանոցային, Ս.Խանզադյան փողոցների, 7-րդ փողոցի 1-90, 9-րդ փողոցի 1-85, 11-րդ փողոցի 1-27, 55-85 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում
Ռոբերտ Քոչարյանը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա անունից հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով:
Օսկանյանի գործը կսառեցնեն, եթե ԲՀԿ-ն հայտարարի ընտրություններում ՀՀ նախագահին սատարելու մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործով իշխանությունները հստակ նպատակ ունեին՝ Օսկանյանին որպես քաղաքական գործիչ ոչնչացնել: «Փողերի լվանալու մեջ մեղադրելը մարդուն վարկաբեկում է ե՛ւ Հայաստանում ե՛ւ միջազգային ասպարեզում, դրա համար էլ նրանք փողերի լվացման հոդվածով գործ հարուցեցին: Միանշանակ քաղաքական պատվեր էր: Հայաստանում ոչ մի գերատեսչություն ինքնուրույն չի գործում:


















































