Օրվա լրահոսը
«Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել». վերլուծաբանը Լիչի խոսքերը «ոչ կոռեկտ» չի համարում
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գնահատականը գալիք նախագահական ընտրությունների մասին քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ի տարբերություն ՀՀ արտգործնախարարի` «ոչ կոռեկտ» որակմանը, այդպիսին չի համարում: «Հայաստանում վերջին տարիներին միշտ մատնանշվել է, որ ընտրական գործընթացների հետ կապված բավական լուրջ պրոբլեմներ են եղել: Իսկ Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել, համեմատած, օրինակ՝ ԱՄՆ-ի
Մերաբիշվիլի. «Իվանիշվիլին ազատեց Վրաստանի թշնամուն»
Վրաստանի նոր իշխանությունները «գաղտնի ազատ արձակեցին Վրաստանի պետականության դեմ պայքարի խորհրդանիշին»։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին` մեկնաբանելով ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը։ Չախալյանը, Մերաբիշվիլիի խոսքերով, Ջավախքում հայկական անջատողականության գաղափարախոսն էր։ «Չախալյանը Ջավախեթիում Վրաստանի պետականության գլխավոր թշնամին է»,
«Անդրիաս Ղուկասյանը ինքնազոհողության է գնացել»
«Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսին: Նա պահանջում է, որ ՀՀԿ թեկնածուն չմասնակցի ընտրություններին, ինչը միակ նախապայմանն է մրցակցային ընտրությունների»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջները հստակեցրեց Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նա նաեւ ասաց, թե
Պատգամավորը չմասնակցեց քննարկմանը
Հայաստանի 2012 թվականի 10 լավագույն մարզիկների ընտրության շուրջ կրքերն ըստ երեւույթին որոշ շրջանակներում դեռ չեն հանդարտվել: Այդ նպատակով այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անդամների եւ մարզական լրագրողների հետ` եւս մեկ անգամ քննարկելու քվեարկության եւ հաշվարկների կարգը եւ վերջակետ դնելու խնդրին: Տեղեկություններ կային, որ քննարկմանը պետք
Պատգամավորներն արհամարհեցին հանձնաժողովի հրավերը
Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորներից և ոչ մեկը չարձագանքեց Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերին և չներկայացրեց իր պարզաբանումները: Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր նրանց` հունվարի 21-ից 25-ը յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու համար: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանձնաժողովը հնարավորություն
Ո՞ր քաղաքական գործիչների մասին են ավելի լավ տեղեկացված
«Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցումն իրականացրել է TNS opinion-ը՝ տեղի գործընկեր «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին: Հարցումը պատվիրվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Տվյալ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2013-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1607 դեմառդեմ հարցազրույցներ
«Եղեռն Եղեռնից հետո». ֆիլմի պրեմիերա (Տեսանյութ)
Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել
Կարինե Դանիելյան. «Խանջյան փողոցի շենքերն ուզում է քանդել ոմն հաստավիզ»
Բնապահպանի խոսքով` անընդհատ քանդելու մոլուցքը սպանում է Երեւանը
Թե ինչպես մի կտոր երշիկը չհասավ Վանոյին
Ղարաբաղյան շարժման մասին Համբարձում Գալստյանի բանտային հուշերն ու խոհերը՝ «Չուղարկված նամակներ» գրքում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, շարժման առաջամարտիկ , Երեւանի երբեմնի քաղաքապետ, պատմաբան Համբարձում Գալստյանի էսսեները, բանտային հուշերն ու հրապարակախոսական նյութերը մեկտեղվել են «Չուղարկված նամակներ» ժողովածուում, որը կազմել են Համբարձում Գալստյանի համակուրսեցին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը եւ
Բողոքի ակցիա նախագահականի դիմաց
Ոչ Ցիանիդին», «Հանուն մեր երեխաների», այս բովանդակությամբ պաստառներով այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Մեղրաձոր գյուղի մոտ երկու տասնյակ բնակիչներ, բնապահպաններ. Խնդրով մտահոգ քաղաքացիներ։ Նրանք պահանջում են, որպեսզի Մեղրաձորում չշահագործվի ոսկու ձուլարանը։ Բնակիչները նշում են, որ առանց այն էլ ոսկու բաց հանք է շահագործվում, ինչը լի է բազմաթիվ վտանգներով լի։ 650 մեղրաձորցու ստորագրությամբ,
«Էս մի զարկն էլ քեզ կբախշեմ». ՀՀԿ պատգամավորը՝ Արմեն Մարտիրոսյանին
Հովհաննես Սահակյանը քննադատություններին պատասխանում է էպոսագետի լեզվով:
Երեւան-Գյումրի վագոնները կունենան Wi-Fi կապ
Հունվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում միջքաղաքային ուղեւորափոխադրումների նոր սակագներ են գործում: Սակայն հիմնական միջքաղաքային ուղեւորափոխադրումների սակագները մնացել են նույնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: Նրա խոսքով` Երեւան-Արարատ-Երեւան, Երեւան-Արմավիր-Երեւան ուղղությունների սակագները չեն փոխվել եւ արժեն 300 դրամ, իսկ Երեւան-Գյումրի-Երեւան ուղղության մեկ տոմսի արժեքը թանկացել է 50 դրամով`
Բագրատ Ասատրյանը Եվրամիություն է ուզում, Գագիկ Մինասյանը` դեմ չէ նաեւ Եվրասիային (Տեսանյութ)
Բագրատ Ասատրյան. «Մենք միշտ փորձել ենք թեւ ու թիկունք կազմել քայքայվող կայսրություններին, բարոյական մեր պարտքը կատարել, սակայն այսօր ինքը` Ռուսաստանը, հայտնի չէ թե ինչ ապագա ունի»:
Սոս Գիմիշյան. «Մենք քաղաքական գործիչներ ենք, մենք գործ տվող չենք»
ՀՀԿ պատգամավորը հորդորում է անուններ տալ, թե ո՞ր տնօրենին են կանչել ու հրահանգել:
Քաղաքական գործընթացները տանում են հուզական մեկուսացման. Կարինե Նալչաջյան
Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Ֆորում» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ նախագահական ընտրություններին, հասարակական-քաղաքական տրամադրություններին` հոգեբանական տեսանկյունից: Խոսելով հասարակական տրամադրություններից, Նալչաջյանը նշեց, որ այս տարիների ընթացքում կուտակված հասարակական հիասթափությունները մարդկանց մղել են հետ հայացք գցել և վերլուծություններ կատարել. «Եթե շատ բացասական և ծայրահեղ տրամադրություններ կային ՕԵԿ-ի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ տրամադրությունները մնում են հուզական հիշողության
Ձնագնդիկների դիմաց՝ 100 եվրո
Վինգենի, Լիհտերվելդի եւ Բելգիայի Ֆլանդրիա մարզի մի քանի համայնքների իշխանություններ 100 եվրո տուգանք են սահմանել բոլոր այն մարդկանց համար, ովքեր կհամարձակվեն ձնագնդիկներ նետել: Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ձնագնդիկներով զվարճանալը վտանգավոր են համարում ու կարծում, որ դա նույնն է՝ ինչ քարերով իրար խփելը. երկուսի դեպքում էլ վնասվածքներ են ստանում ու վտանգվում են կյանքի համար
Դիմակներ` Սբ. Հակոբ եկեղեցասեր միությունից
Մի քանի օր է, ինչ հրավերք էի ստանում Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միության անդամներից, որ մասնակցեմ իրենց կազմակերպած դիմակներ պատրաստելու խմբակին: Որոշեցի հրավերքն ընդունել և գնացի իրենց միության գրասենյակ: Մի քանի օրում պատրաստած դիմակներն այնքան գերեցին ինձ, որ որոշեցի կիսվել Ձեզ հետ իմ պատկերացումներով: Դիմակները պատրաստված են սովորական թղթից և տարրական իրերից, որոնք հմուտ ձեռքերի
Պարույր Հայրիկյան. «Հենց նախագահ դառնամ, գյադեքին իրենց տեղն եմ դնելու»
Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն, ազգային արժեքային համակարգ. սրանք են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի ուղղությունները: «Եթե Հայաստանը հարգի միջազգային պարտավորություններով ընդունված օրենքները, ապա մարդու իրավունքների հարցերում խնդիրներ չենք ունենա: Բացակայում է քաղաքական կամքը, որովհետեւ օրենքներն ու միջազգային պարտավորություններն ունենք: Բայց դրանով հանդերձ չենք կարողանում անցնել եվրոպական մակարդակի»,- այսօր «Փաստարկ» ակումբում իր ծրագրի մարդու
«ԴԱՀԿ-ից էժան բնակարաններ»՝ միայն ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի միջոցով
2012թ. բռնագանձման ծավալը 15 461 771 966 դրամ է, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 տոկոսով ավելի է՝ 2011թ. այդ թիվը կազմել է 14 282 842 295 դրամ: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, պետբյուջեի օգտին բռնագանձվել է 2 761 730 761՝ նախորդ տարվա 2 388 154 593 դրամի դիմաց:
Մեր կիսատ խոսքը
Աղապատանքի կամ անքնության ժամերին, երբ հոգիդ բաց է երկնքի առջեւ, եւ դու խոսում ես անխոս, քանզի բոլորը քնած են եւ մեն-մենակ ես աստղերի դեմ. խոսում ես զավակներիդ հետ, չասված ասելիք ես ասում կնոջդ, սիրելիներիդ, ընկերներիդ, հին եւ օր օրի մոռացվող ազգիդ թագավորներին, երկրիդ նախագահին… Խոսում, խոսում-ասում ես ինքդ քեզ, իսկ երբ լույսը բացվում է եւ
Միայն թե հայ-վրացական հարաբերություններում «անիվների մեջ փայտ չխրեն»
Ըստ վրաց փորձագետ Իվլիան Խաինդրավայի՝ փոխշահավետ հարաբերությունների խորացման առաջընթացը երկար սպասեցնել չի տա: – Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցյալ շաբաթ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-վրացական հարաբերությունները, ինչ հեռանկարներ է տեսնում՝ պատասխանել էր, որ Հայաստանն ու Վրաստանն այսօր լավ հարաբերություններ ունեն, իսկ ապագայում բազմադարյա
ՀՔԾ քննիչը նշանակվեց դատավոր
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դատական դեպարտամենտը հրապարակել է նորանշանակ դատավորի կենսագրությունը, ըստ այդմ՝ 31 ամյա Վ.Մկրտչյանը ծնվել է Երևանում, սովորել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ամուսնացած է եւ ունի 3
Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների
Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ
«Ովքեր ընդունում են ցեղասպանությունը, իրենց ճնշված են զգում Թուրքիայում». Լեյլա Նեյզի
«Ծրագիրը չորս ու կես տարի առաջ սկսվեց՝ բյուջեն կազմեց 3 միլիոն եվրո: Երիտասարդների հանդիպումը եւ քննարկումները կարեւոր էին, բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված էին, շատ բան սովորեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-թուրքական հասարակական հարաբերությունների մասին նշեց Գերմանիայից պրոֆեսոր Մաթիաս Քլինգբերգերը: Թուրքիայից պրոֆեսոր Լեյլա Նեյզիի համոզմամբ՝ ամենակարեւոր մասը այս ծրագրի Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների հանդիպումն էր:
Քաղաքացիների կողմից ներկայացվել է 163 դիմում-բողոք
ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի կողմից 2012 թվականի ընթացքում անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 2 նյութերի նախապատրաստման և 89 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված նյութերից 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է` արդարացման հիմքով, իսկ մյուս նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Րաֆֆի Հովհաննիսյանի էներգիայի «գաղտնիքը» (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ ձու չի ուտում, ուղղակի սիրում է
Հայրիկյանն էլ այսօրվանից հացադուլ սկսեց
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրկին այցելել է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Այսօր «Փաստարկ» ակումբում նա լրագրողներին ասաց, որ Ղուկասյանին տեղեկացրել է եռօրյա հացադուլով նրան միանալու մասին: «Բայց նրան ասել եմ, որ գործեր ունեմ եւ չեմ կարող ընդհատել, կողքին նստել: Չոր ծոմապահության եմ գնում»: Պարոն Հայրիկյանը Ղուկասյանին նաեւ ասել
Էլեկտորատը բացահայտվում է
«Ես հարում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին», հայտարարել է ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գեւորիկը։ «ՉԻ» – Իր այս հայտարարությամբ Գեւորիկը փաստորեն վերջ դրեց բոլոր այն դատարկ խոսակցություններին, թե իբր ՀՀԿ-ն իրականում հասարակական աջակցություն չունի եւ ընդամենը իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբ է։ Հիմա արդեն վստահաբար կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի
Թուրք պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից դատապարտեց Հրանտ Դինքի սպանությունը
Թուրք պատվիրակ Ղուլսուն Բիլղեհանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում քննադատեց Հրանտ Դինքի սպանությունը: Նա պատմեց, թե լրագրողի դուստր է, և իր հայրը երկու տարի բանտում է անցկացրել՝ կառավարությանը քննադատելու համար: Այնուհետև շեշտեց. «Դա հիսուն տարի առաջ էր, բայց իրավիճակը շարունակում է նույնը մնալ, այսպես կոչված, քաղաքակիրթ անդամ-երկրներում: Որոշ երկրներում իշխանությունները աչք են փակում լրագրողների նկատմամբ


















































