Օրվա լրահոսը

Նախ ադրբեջանցիները պետք է գան Երեւան

Մինչեւ 2016 թվականը դեռ չորս տարի կա, ու ոչ ոք չգիտի, թե այդ ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչեր կլինեն: Այնպես որ, մեր շախմատիստները Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հարցում կողմնորոշվելու բավականին ժամանակ ունեն: Սակայն դրանից առաջ ադրբեջանցիներն են կանգնած լինելու լուրջ որոշում կայացնելու առջեւ` մասնակցե՞լ 2014 թվականին Երեւանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը եւ 2015 թվականի աշխարհի

«Բանակցային գործընթացը պետք է սառեցվի». Արամ Սարգսյան

«Ժամանակն է միամտությունից հրաժարվել ու հասկանալ, որ այսօրվա աշխարհը բարոյական նորմերով չի շարժվում, իր սեփական շահերն է առաջ տանում: Մեզ պետք է հասկանալ,  թե ինչ սցենարով շարժվել եւ  արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել այս եւ այլ մարտահրավերներին: Մենք չունենք արտաքին քաղաքականության դոկտրին: Պարզապես ամեն անգամ իրավիճակային որոշումներ ենք կայացնում, երբ տեսնում ենք ինչ որ

Պարույր Հայրիկյան. «Եթե շախմատով ապացուցում ենք մտավոր զարգացվածությունը, նույնը պետք է անենք նաեւ ժողովրդավարության հաստատման պարագայում» (տեսանյութ)

 Այսօր Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) նախագահ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը Ժողովրդավարության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 15-ի առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հայրիկյանի փոխանցմամբ՝ 2007թ.-ին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ամրագրեց, որ սեպտեմբերի 15-ը բոլոր պետությունները պետք է նշեն որպես Ժողովրդավարության միջազգային օր՝ արձանագրելով պետություններում ժողովրդավարության հաստատման կարեւորությունը. «Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդրին վերջին տարիների ընթացքում բավարար ուշադրություն չդարձվեց, այդ իսկ

«Բանաձեւը խուսափողական է եւ ոչ ադեկվատ». Մկրտիչ Մինասյան

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված  Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւին, ասաց, որ  այսպիսի խայտառակությունը, որը խարխլում է համամարդկային արժեքները, եւ դրան ընդամենը ափսոսանք է հայտնվում, երկակի ստանդարտների արդյունք է. «Որեւէ դատապարտող բան չկա: Ադրբեջանում էլ կարծես թե նորմալ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Սուլթանը որոշել

Մայրաքաղաքցի քննչականի պետ՝ Շիրակի մարզում

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  հրամանով Շիրակի մարզի  քննչական բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, որը երկար տարիներ աշխատել է համակարգում, զբաղեցրել է Երեւանի տարբեր հատվածների քննչական բաժնի պետի պաշտոնը: Նրան, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխել  են Կենտրոն համայնքից; Ի սկզբանե շիրակցի ոստիկանների շրջանում լուրեր էին պտտվում, որ նոր պետը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի հարազատ

«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենը դատարանում հայտնեց, որ իրեն գումար են առաջարկել

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց դատական վիճաբանությունների փուլը՝ «Մոսկվա» կինոթատրոնում  2010թ. հունվարի 10-ին կատարված գողության գործով: Մինչ մեղադրողը՝ Երեւան քաղաքի ավագ դատախազ Աշոտ Գալստյանը, հանդես կգար մեղադրական ճառով, այս գործով տուժող ճանաչված «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը հայտնեց, որ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի հայրը իրենց տնօրինությանը եւ

ԴԱՍԱԼԻՔՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ երկրորդ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ Վերջին պատերազմի գնդակները հատկապես քաջերից չէին վախենում, եւ չնայած պատերազմից խուսափած տղամարդիկ անհամեմատ շատ էին, այդուհանդերձ, խուսափելը հատկապես  ինձ համար արդարացում չէր՝ ոչ միայն էն պատճառով, որ էն ժամանակ էլ էի էս հասկացածներիցս որոշ բաներ հասկանում, այլեւ էն պատճառով, որ Մոսոն, Սիմոնն ու Լյոնյան արդեն հերոսներ էին,

Կեղծված մեղրի մեջ շիբ կա, որը թունավոր է. Զգուշացնում է մեղվաբույծների ազգային միավորման նախագահը

Այս տարի Հայաստանում մեղրը շատ չի եղել: Այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանն ասաց, որ պատճառը բնակլիմայական պայմաններն էին՝ մարտին շոգ էր, իսկ հետո անձրեւ է եկել: Նա հիշում է, որ Խորհրդային Միության ժամանակ մեղվաընտանիքների թիվը 200-300 հազար էր ու նրանցից յուրաքանչյուրը տալիս էր 30-40 կիլոգրամ բերք. «Ղարաբաղի

«Արեւմտյան Հայաստանի հայերի մի մասը վիրավորվում է, երբ իրենց հայ են ասում» (տեսանյութ)

 Այսօր «Peoplemeter» ակումբում օրերս Արևմտյան Հայաստանից վերադարձած ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը պատմեց, որ եղել է Արևմտյան Հայաստանի 15 քաղաքում եւ 45-50 գյուղերում` ուսումնասիրելով տեղի բնակչության կենցաղն ու սոցիալ-քաղաքական իրավիճակը: «Արեւմտյան Հայաստանի հյուսիսը եւ հարավը դիտարկելուց արձանագրեցի, որ քաղաքակրթության առումով երկու տարածաշրջանների միջեւ էական տարբերություններ կան. հյուսիսում` Հայկական Պարից հյուսիս ընկած տարածքներում (Կարս, Էրզրում),  հատկապես քաղաքներում  պետական

Մեղավորը ոչ թե ՆԱՏՕ-ն էր, այլ՝ FBI-ը՞

Ռուսական Аргументы Недели-ն «Լեռնային Ղարաբաղի շուրջ սրացումների համար Միացյալ Նահանգնե՞րն է մեղավոր» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել, որը նոր լույս է սփռում Գուրգեն Մարգարյանի սպանության վրա՝  ի հայտ բերելով մինչ այժմ անհայտ փաստեր: Թերթը պնդում է, որ Հունգարիայի կառավարությանը մոտ աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ այդ երկրում խիստ անհանգստացած են Հայաստանի և միջազգային հանրության կողմից

Արևմտյան լղոզված դիվանագիտություն, կամ ԵՄ-ն Սաֆարովի մասին բանաձևն ընդունեց ինքն իր համար

Եվրախորհրդարանը  58 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է է’լ ավելի թեժացնել հայ-ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Նկատենք, որ  բանաձևում որևէ կոնկրետ դրույթ կամ պարտավորություն Ադրբեջանի համար

Մարդը կհետեւի, թե իր կենսաթոշակի գումարները ինչպես են կառավարվում

 Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում «Արժանապատիվ աշխատանք եւ համարժեք կենսաթոշակ» անունը կրող համաժողով, որը կամփոփի ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)  կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) : Միջոցառմանը ներկա են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ,

Հ. Մարգարյան. «Շակալն ինչքան ուզում է իր մազերի գույնը փոխի, բայց կաշին երբեք չի փոխի»

«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը սառույցի կամ բետոնե պատնեշի առաջին ճեղքվածքն է, ինչը հնարավորություն կտա մեզ, որ մեր հետեւողական աշխատանքի ընթացքում համարժեք գնահատական տրվի»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով Aravot.am-իհարցին՝ բացի բարոյական համատեքստից, իրավական, քաղաքական ասպարեզներում ի՞նչ է տալիս այդ հայտարարությունը Հայաստանին: «Սա համարժեք գնահատական չէ, այլ սկսված

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է` միջազգային շատ կառույցներ են դեռ Սաֆարովի հարցին անդրադառնալու

Ազգային անվտանգության խորհրդում նախորդ օրը քննարկվել են սեպտեմբերի 15-19-ը  Հայաստանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունների  կազմակերպման խնդիրները եւ մարդու իրավունքների պաշտպանության  ազգային ռազմավարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, առաջիկա զորավարժություններն ունեն  քաղաքական նշանակություն, եւ մասնակցելու են մոտ  1700 զինծառայող ոչ միայն Հայաստանից , այլեւ  ՀԱՊԿ անդամ բոլոր

Գալուստ Սահակյանը՝ «Նուվել դ’Արմենիի» լրագրողին. «Չեմ հավատում, լրագրողը կարող է ձայնագրություն ուղարկել, մենք էլ լսենք»

 Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ինչո՞ւ չի հերքվում այդ հարցազրույցը, եթե չեք հավատում, որ նման բան Ռուբեն Հայրապետյանն ասել է: Հիշեցնենք, որ քիչ առաջ ասուլիսում պարոն Սահակյանը վստահեցնում էր, որ Ռուբեն Հայրապետյանը չէր կարող նման սուր եւ տգեղ ձեւով արտահայտվել, ինպես ներկայացված է նրա հայտնի հարցազրույցում: Նա պատասխանեց. «Հերքեք դուք, կամ հարցրեք՝ ինչո՞ւ

Գալուստ Սահակյան. «ՀԱԿ-ի նախահայրերի մեքենաներն ավելի թանկ էին բյուջե չունեցող երկրի համար, քան այս ոչ պատճաշ մեքենաները»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ ավելի էժանագին մեքենաներ ձեռք բերելու մասին, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Հեռախոսները, ԱԺ շենքը, դրանք բոլորը պետական գործիքներ են: Այսինքն՝ եթե ես համաձայնեի դրան, կնշանակի, որպեսզի  ծախսերը շատ չլինեն, ԱԺ-ի նիստերը ոչ թե այստեղ անեինք, այլ՝ Ազատության հրապարակում: Այնպես որ, եթե այդ գիտենք, զիջումներ շատ

«Հայտարարություններ մեր սիրուն աչքերի համար չեն արվում». Սուրեն Սուրենյանց

«Օբամայի արձագանքը  ադեկվատ էր եւ համարժեք: Տեղի ունեցածը  ցինիկ գործարք էր: Ալիեւը ընտրություններից առաջ որոշել է հերոսանալ իր ժողովրդի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա՝ հնչեցին տարբեր հայտարարություններ, տարբեր տոնայնությամբ, բայց բոլորի ենթատեքստը գրեթե նույնն էր. ոչ ոք չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունները լարվեն, տարածաշրջանում պատերազմ

«Հայր եւ որդի Մարտիրոսյանները», «Մանգոն» կտուգանվեն` սպառողներին մոլորեցնելու համար

«Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն իր ապրանքը գովազդելիս հայտարարել է, որ` «ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ` ողջ տարածաշրջանում»: Այս բովանդակության գովազդի համար էլ «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ»-ն արժանացել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուշադրությանը: ՏՄՊՊՀ-ն գտել է, որ քարերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունն իր այդ գովազդով դաշտում անհավասար

67-ամյա «Բորոդինը» շուրջտարի շրջագայությունների է

Իսկ 88-ամյա «Կոմիտասը» արդեն 2 տարի դուրս չի եկել երկրից Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր  եւ վաղը  «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության սիրահարները կհանդիպեն Բորոդինի անվան լարային քառյակին, որի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակահարն է Ռուբեն Ահարոնյանը, երկրորդ ջութակահարը՝ Սերգեյ Լոմովսկին, ալտահարը՝ Իգոր Նայդինը եւ թավջութակահարը՝ Վլադիմիր Բալշինը: Առաջին օրը կհնչեն Բեթհովենի, Շոստակովիչի

Գալուստ Սահակյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի մասին. «Նրա մտքերը չափազանց սուր եւ տգեղ ձեւով են ներկայացված»

  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աղմկոտ հարցազրույցի մեջ բոլոր արտահայտած մտքերն իրո՞ք համապատասխանում են իրականությանը: Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրավիրած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ասաց. «Ռուբեն Հայրապետյանի հետ չեմ զրուցել, եւ բոլոր արտահայտված մտքերը, կարծում եմ, չափազանց սուր եւ տգեղ ձեւով են ներկայացված այդ հարցազրույցի մեջ»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ չե՞ք հավատում, ինչո՞ւ, նա

«Ես չունեմ գլխավոր բալետմայստեր»

Ասում է Յուրի Գրիգորովիչի մրցույթի ոսկե մեդալակիր Ռուբեն Մուրադյանը Ճանաչված բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի երիտասարդ երկրպագուները վերջերս «Օդնոկլասսնիկում» արվեստագետի գործունեությունը լուսաբանող էջ են բացել՝ զետեղելով նրա լուսանկարները, տեսանյութեր եւ այլն: Հավանաբար այդ քայլին գնացել են՝ ելնելով նրանից, որ հնարավորություն չեն ունենում հաճախ «շփվելու» բարձրակարգ արտիստի արվեստին: «Առավոտը» պարզեց, որ 2011-12թթ. թատերաշրջանում սիրված արտիստը ընդամենը 5

Մեկ վկայի ցուցմունքը հայտնի է եղել մյուսներին

Մեկ տարի է, ինչ ընթանում է սպա Արտակ Նազարյանի մահվան հետ կապված գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ է ընթանում եւ որ մի քանի արտագնա դատական նիստեր էլ տեղի ունեցան Շենգավիթ վարչական տարածքում գտնվող դատարանում: Վկա Արման Մնացականյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալների հարազատների պատճառով դատական նիստը տեղափոխվել է

Ո՞ր խառնակիչն է սեպ խրում կուսակից ընկերների միջեւ

Օրերս մեզ հետ զրույցում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ թեեւ քաղաքի բոլոր կլաններն ու կուսակցությունները իրենց դեմ աշխատեցին, սական Բալասանյանը հաղթեց: Ու քանի որ դեմ աշխատողների ցանկում շոշափվում է նաեւ պարոն Բալասանյանի կուսակից ընկերոջ՝ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը, մենք պատգամավորի գրասենյակից փորձեցինք

Արամ Մանուկյան. «Առայժմ ՀԱԿ-ը թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում թեկնածություններ առաջադրելու հարցը չի քննարկել»

 Քանի որ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, ապա ինչպես այդ ընտրատարածքը, այնպես էլ՝ մանդատից հրաժարված ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտրատարածքը՝ թիվ 1-ը, առաջիկայում թափուր կլինեն: Այսօր ԱԺ քառօրյա նիստերն ամփոփելիս լրագրողները Արամ Մանուկյանին հարցրեցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններին, որպեսզի ավելացնի իր ներկայությունը ԱԺ-ում: Արամ Մանուկյանը պատասխանեց.

«Ես, իմ ընտանիքը, իմ հարազատները մարտի 1-ի սպանություններով տուժող ենք»

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի հարազատներին հավաստիացնում է, որ սպանությունների բացահայտման հարցը կոմպրոմիսի ենթակա չէ: «Քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, իհարկե՝ զոհերի ծնողները մեղադրանքներ հնչեցնելու իրավունք ունեն»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ երեկ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին տված հարցազրույցում մարտի 1-ի զոհերի ծնողներից Վաչագան Ֆարմանյանն ասել էր. «Արմատական ընդդիմութունը եւ

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ

(կրկնություն) Չնայած մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածութունը եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի

Փոքր եւ մեծ ռասիզմը

Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին՝ «գնչուներ», եւ մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել՝ մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկումներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ,

Արամ Մանուկյանն ահազանգում է. «Արմավիրում լարված է, 3 ջիպով եւ 1 միկրոավտոբուսով հարձակվել են Արամ Մելիքյանի վրա»

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ամփոփելով ԱԺ քառօրյա նիստերը, անդրադարձավ այն հարցին, որ հարցուպատասխանները չեն հեռարձակվել Հանրային հեռուստատեսությամբ. «Իրենք հղում են անում մրցույթը չկայացած լինելու մասին, բայց այդ մրցույթը չկայացած լինելը կարող է տեւել տարի: Մենք պահանջում ենք ոչ միայն նախկինը ցուցադրել, հանրությունը պետք է իմանա ՀԱԿ-ի եւ մյուս խմբակցությունների հայտարարությունները եւ հարցերըը կառավարությանը: Սա

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարդերաձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031