Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Առայժմ ՀԱԿ-ը թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում թեկնածություններ առաջադրելու հարցը չի քննարկել»

Սեպտեմբեր 14,2012 13:07

 Քանի որ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, ապա ինչպես այդ ընտրատարածքը, այնպես էլ՝ մանդատից հրաժարված ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտրատարածքը՝ թիվ 1-ը, առաջիկայում թափուր կլինեն: Այսօր ԱԺ քառօրյա նիստերն ամփոփելիս լրագրողները Արամ Մանուկյանին հարցրեցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններին, որպեսզի ավելացնի իր ներկայությունը ԱԺ-ում: Արամ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ դեռ ոչինչ հստակ չէ՝ մինչեւ ամսի 21-ը այդ տարածքի բաց լինելը, ես կարող եմ ասել՝ երբ ամենեւին հստակ չէ, թե որ քաղաքական ուժերն ինչպիսի ակնկալիք եւ ինչպիսի հավակնություն ունեն այդ ընտրատարածքում, ես ստույգ չեմ կարող ասել: Չկա որեւէ որոշակիություն, չունենք հստակ դիրքորոշում, որ արտահայտենք: Կարծում եմ՝ դա կլինի ամսի 21-ի նիստից հետո, երբ գոնե հստակ կլինի՝ «Ժառանգության» ցուցակով եկողն ով է, որեւէ մեկը  չի կարող ասել»: Լրագրողները հուշեցին, որ քիչ առաջ է Ռուբեն Հակոբյանն ասել՝ Թեւան Պոոսյանն է, նա այսպես արձագանքեց. «Մի՛ շտապեք: Ես էլ եմ այդպես լսել, բայց ամենեւին չեմ բացառում այլ սցենար: Արի ենթադրելով չասենք: Զուտ տեսականորեն Րաֆֆին կարող է չհրաժարվել, տեսականորեն կարող է հաջորդ համարն էլ հրաժարվել, կարող է գալ Ստեփանը: Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեղած խնդրի շուրջ մեկնաբանություն տան»:

Լրագրողների հարցին՝ այսինքն՝ սպասում եք տեսնեք, թե մյուս քաղաքական ուժերը ինչ կանեն, ում կառաջադրեն, որ դուք ձեր անելիքներն իմանա՞ք, նրանց սատարեք, թե չէ՞՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Առայժմ ՀԱԿ-ը թիվ 1 ընտրատարածքի հետ կապված եւ Գյումրիի ընտրատարածքի հետ կապված որեւէ քննարկում չի արել, որեւէ առաջարկություն դեռեւս չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930