Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն ահազանգում է. «Արմավիրում լարված է, 3 ջիպով եւ 1 միկրոավտոբուսով հարձակվել են Արամ Մելիքյանի վրա»

Սեպտեմբեր 14,2012 12:53

ՖՈՏՈԼՈՒՐ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ամփոփելով ԱԺ քառօրյա նիստերը, անդրադարձավ այն հարցին, որ հարցուպատասխանները չեն հեռարձակվել Հանրային հեռուստատեսությամբ. «Իրենք հղում են անում մրցույթը չկայացած լինելու մասին, բայց այդ մրցույթը չկայացած լինելը կարող է տեւել տարի: Մենք պահանջում ենք ոչ միայն նախկինը ցուցադրել, հանրությունը պետք է իմանա ՀԱԿ-ի եւ մյուս խմբակցությունների հայտարարությունները եւ հարցերըը կառավարությանը: Սա մենք համարում ենք օրենքի կանոնակարգի խախտում»: Նա նորից վերընթերցեց ԱԺ կանոնակարգի իմպերատիվ պահանջները՝ ասելով, որ «դա օրենք է եւ այն խախտելու իրավունք որեւէ մեկը չունի»:

Նա նաեւ անդրադարձավ Արմավիրի մարզի Բամբկաշատ գյուղի ծեծկռտուքի միջադեպին, որին ներգրավված է եղել ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակարը. «Մեզ պետք է պատասխանեն 15 օրվա ընթացքում, ընտրությունները Արմավիրի ավարտված կլինեն: Այնտեղ շատ լարված վիճակ է: Երեք անգամ ծեծուջարդ է եղել այդ օրը: Մեքենայի մեջ երեք ջիպով եւ մեկ միկրոավտոբուսով հարձակվել են Արամ Մելիքյանի վրա, ատրճանակի հետնամասով խփել են գլխին՝ մեքենայի մեջ: Շատերն են մասնակից այդ գործին՝ գյուղապետը, գյուղապետի տեղակալը: Ես դիմում եմ դատախազությանը եւ ոստիանապետին՝ շատ աչալուրջ զբաղվելու այդ գործով: Մոտ տասը րոպե վայրենի ծեծ է տեղի ունեցել գետնին՝ հատակին գցած: 7  հանձնաժողովի անդամ է եղել, նվազագույնը 30 մարդ է այնտեղ եղել, եւ ոստիկանությունը ադեկվատ արձագանք չի տվել: Դա կապված է պատգամավորի որդու հետ: Ձգձգում են հարցը: Մի մասը փախած են: Դիմում եմ իշխանություններին շատ արագ արձագանքել, որովհետեւ լարումը պահպանվում է: Առայժմ ես զերծ եմ փորձում մնալ միջազգային ատյաններին: Փաստերն ակնհայտ է, դեպքերն ապացուցելը շատ հեշտ է: Եթե իշխանությունները հետեւություններ չանեն մեր ասածից՝ կդիմենք այլ քայլերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930