Օրվա լրահոսը

Աղքատության հաղթահարումն ըստ ներկա եւ նախկին վարչապետերի (Տեսանյութ)

«Տիգրան Սարգսյանը բուն թեման, բուն իրական լծակները թողած փորձում է երկրորդական, երրորդական բաների վրա ուշադրություն դարձնել եւ առավել եւս մատուցել կառավարության անդամներին իր ողորմելի պատկերացումները աղքատության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսպես մեկնաբանեց կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է: Հիշեցնենք, որ

Ընտրողը պետք է ճանաչի նրան, ում ընտրում է

«Ա1+»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանին խնդրել է մեկնաբանել Սահմանադրության 64-րդ հոդվածը՝ «պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։ «Կարծոմ եմ՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը մի փոքր սահմանափակում է այդ հնարավորությունը, որովհետեւ, ասենք՝ ես չեմ

«Հայլուրը»՝ որպես առաջին լրատվամիջոց, ինձ գերում էր». Աբրահամ Գասպարյան

    Աբրահամ Գասպարյանին իր բազմազբաղ առօրյայից կտրելը բավականին դժվար էր, սակայն 2011-ի լավագույն մեկնաբանի հետ հարցազրույց անելու իմ մեծ ցանկությունը ավելի համառ գտնվեց ու «Քաղաքագիտություն» առարկայի իմ նախկին դասախոսը համաձայնվեց: Մինչ հարցազրույցը՝ նրան ոչ միայն եթերից էի տեսել, այլեւ, ինչպես արդեն գլխի ընկաք, լսարանում՝ դասախոսություն կարդալիս: Սակայն դժվար էր այդ ընթացքում իմանալ, թե շաբաթը

Գագիկ Մելիքյան. «Սա իրականությունից հեռու հերթական ադրբեջանական ողբ է»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ, նոր խորհրդարանը մեկ աստիճանով բարձր է լինելու նախորդ խորհրդարաններից: Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում իր այս կարծիքը նա պատճառաբանեց այս փաստարկով, որ նոր խորհրդարանում գործարար պատգամավորների թիվը քիչ է լինելու ու գերակշռելու են քաղաքական գործիչները: Խոսելով արտաքին քաղաքականությունից` նա կանխատեսեց լուրջ առաջընթաց, ինչը պայմանավորեց նաեւ Ֆրանսիայի սենատի կողմից հաստատված

Քաղաքագետ.«Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է մինչեւ վերջ արհամարհել» (տեսանյութ)

«Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ քաղաքականությունն ու բարոյականությունը միշտ չէ, որ նույն ուղու վրա են գտնվում, եւ ամեն անգամ, երբ որ դրվում է ցանկացած պետության ազգային քաղաքական շահը, եւ դա hամեմվում է որոշակի տնտեսական նկատառումներով, ստրատեգիական ձգտումներով, բարոյականությունը միշտ հետին պլան է մղվում: Այս առումով մենք պետք է միշտ իմանանք, որ Թուրքիան այն երկիրը

Հրանուշ Խառատյան. Դավաճանություն կլինի Սուրբ Սարգսին դուրս մղելը

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց Սուրբ  Սարգսի տոնից: Ներկայացնելով տոնի պատմությունը ՝ ազգագրագետը նշեց, որ  Սուրբ Սարգիսը հայ առաքելական եկեղեցու սիրելի, բայց միաժամանակ՝ բարդ կերպարներից է: Բանն այն է , որ ընդհանուր քրիստոնեական աշխարհում ընդունված չէ տոնին նախորդող պահքը, որը միայն Առաքելական եկեղեցում է ընդունված: Այս պատճառով Առաքելական եկեղեցուն դարեր շարունակ

«Շտապօգնության» բժշկին ծեծելով սպանողին սպառնում է ցմահ ազատազրկում

Դեռևս հունիս ամսին, Գյումրու «շտապօգնության» բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով սպանելու մեղադրանքով ձերբակալեցին 28-ամյա Արտակ Կարապետյանին: Գյումրու «շտապօգնության» տնօրեն Ռուբեն Թորոսյանը մեր զրույցում պատմում էր, որ այս երիտասարդը գիշերվա կեսին, հարբած վիճակում «շտապօգնություն» է կանչել իր հոր համար, սակայն շտապօգնության մեքենան դեռ տեղ չհասած՝ թռել է մեքենայի մեջ, վայր գցել վիրաբույժ Աշոտ

Լոնդոնյան աղբարկղերը կունենան մեծ էկրաններ և Wi-Fi

2012 թվականի ամռանը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ պլանավորվում է տեղադրել աղբարկղեր, որոնց վրա կլինի մեծ էկրան: Նախատեսվում է, որ այդ էկրանների վրա կցուցադրվեն պարբերաբար թարմացվող նորություններ սպորտի, ֆինանսների, արվեստի, նորաձևության և այլ ոլորտներից: Ավելին, քանի որ Renew Bin աղբարկղերն ունեն Wi-Fi հնարավորություն, ուստի տեսականորեն դրանք կարող են նպաստել քաղաքի տարածքում անլար ինտերնետ – ցանցի

ԲՀԿ-ականը դարձավ հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա նիստում, ԱԺ պաշտոնական կայքէջի համաձայն՝ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին:

Քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի բեղերը հետ են պահանջում (տեսանյութ)

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, երբ լրագրողները «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրին, թե ինչ տեսակետ է հայտնել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հնարավոր դաշինքի հետ կապված, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ «ոնց որ Հմայակ Հովհաննիսյանն իմ բեղերը կարոտել է»: Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` իսկ դուք ձեր նախկին իմիջը չե՞ք կարոտել: Նրա խոսքերով`

Բախումներ ու լարվածություն` «Ժառանգության» ներսում

Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ «Ժառանգության» ներսում էլ լուրջ բախումներ կան, հատկապես, երբ մոտենում է համամասնական ցուցակները կազմելու փուլը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես բոլոր կուսակցություններում, այդ թվում` «Ժառանգության» ներսում, իսկապես մեծ լարվածություն կա, բայց հարցն այնքան լուրջ չէ, որ պառակտի կուսակցությունը. «Մեզ մոտ միշտ

Հավը ձեռքերով մասնատելու կարողությունը տղամարդկային որակների ապացույց. «Հավ ուտելը» հին հայկական ավանդույթ

«Եղբորս նշանդրեքի հաջորդ օրը իր հետ գնացինք նշանածի տուն: Հավաքվել էին չամուսնացած երիտասարդները: Չգիտեի, որ ինչ-որ ավանդույթ է, մտածում էի՝ ուղղակի հավաքվում ենք, ուրախանանք: Հետո ինչ-որ հավ բերեցին: Եղբայրս պետք է այն ձեռքերով մաս-մաս աներ ու բաժաներ: Ճիշտն ասած, չհասկացա ինչի՞ համար էր կամ ի՞նչ էր խորհրդանշում: Հետո մի քանի անգամ եմ էլ եմ եղել

Ուռուցքաբաններ. «Քաղցկեղը բուժելի է»

Քաղցկեղը բուժելի հիվանդություն է, եթե այն վաղ է հայտնաբերվում: Եվ բոլորովին նշանակություն չունի նորագոյացությունը բարորակ է, թե չարորակ: Այսօր «Նովոստի Արմենիա»  ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Ասուլիսին ներկա, նույն կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն էլ ավելացրեց, որ քաղցկեղը հենց այնպես չի առաջանում. «Կան հիվանդություններ, որոնք չբուժելու եւ չհետեւելու հետեւանքով

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե ընտրությունները կեղծվեն՝ ԵԺԿ-ում մեր տեսակետը շատ դիպուկ հայտարարելու ենք»

Փետրվարին ԵԺԿ-ն դե յուրե կհաստատի հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը: Այսօր այս առնչությամբ «Պոստ Սկրիպտում» ակումբում, հարցին` եվրոպացիները ՀՀԿ-ի եւ ձեր հակասությունը նկատո՞ւմ են եւ երկու հակառակ բեւեռ նույն քաղաքական կազմի մեջ ինչպե՞ս եք պատկերացնում, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա իսկապես բարդ հարց է. «Հայաստանի նման փոքր երկրից կան 4 դիմող կուսակցություններ: Եթե, ի հեճուկս

Իջեւանում որոշվեց լրագրողի դեմ դատաքննության օրը

Իջեւանի հեռուստաընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ հայցով դատը շուրջ կես տարի շարունակվում է, դրա ավարտն էլ դեռ հեռու է: Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւանի ստուդիա» ՍՊ ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ`պահանջելով պարտավորեցնել Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» հրապարակավ ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի,

ԱԺ-ն էլի հետաձգել է Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն որակելը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ մինչեւ 15 օրով հետաձգել է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագիծը:

«Ժառանգության» դռները բաց են Օսկանյանի առաջ

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հարցրին, թե որքանո՞վ է հավանական, որ կհամագործակցեն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ մամուլում տարածված լուրը, թե նախկին արտգործնախարարներն իրար հետ հանդիպում են ունեցել, ճիշտ չէ. «Մեր դռները բաց են, եթե նա, կամ այլ շահագրգիռ ցանկացած քաղաքացի ուզում է միասին քննարկել համագործակցության եզրերը՝

Ինքնակառավարման մարմիններ-գործարար հարաբերությունները կբարելավվեն

Տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ներկայացնելով նախարարության 2011-ի գործունեությունը՝ նշեց, որ 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 96,8 մլրդ դրամի դիմաց կազմել են 95,2 մլրդ դրամ: Անդրադառնալով աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2, 3 միլիարդ դրամ պարտքին՝ պարոն Տերտերյանն ասաց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մնացել է ընդամենը 180

Կարինե Աճեմյան. «Թուրքիան իր նախնիներից չի տարբերվում» (տեսանյութ)

«Դեբատ» ակումբում այսօր կայացած քննարկման ժամանակ՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին եւ Ֆրանսիայի սենատի ընդունած օրինագծին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ ՀՀԱզգային ժողովը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի այն 127 սենատորներին, որոնք կողմ են քվեարկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:  Տիկին Աճեմյանը Ցեղասպանության ճանաչման հարցը այսպես կարեւորեց.«100 տարվա մեր այս դեգերումներից հետո, երբ մենք անընդհատ պայքարել

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ինքս հավակնություն չունեմ առաջին կամ ցանկացած այլ համարի»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում սպասվում էր, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես կհայտարարի` դաշինք ստեղծելո՞ւ են «Ազատ դեմոկրատների» հետ: Սակայն պարոն Հովհաննիսյանը միայն ասաց, որ այդ մասին պարզ կլինի մարտի 2-ի համագումարին: Aravot.am-ի հարցին` համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմվելու, հատկապես, եթե «Ազատ դեմոկրատների» հետ միասնական դաշինք կազմեք` ովքե՞ր են լինելու առաջին տեղերում` պարոն Հովհաննիսյանը

Կգույքագրվեն և կհամարակալվեն մայրաքաղաքի ծառերն ու կանաչ գոտիները

Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր

«Կարմիր բերետավորները» դպրոցներում կարգ են պահում

Վերջին շրջանում հանրապետության մի շարք դպրոցներում «կարմիր բերետավոր» ոստիկաններ են շրջում: Պարզվում է՝ նրանց հրավիրում են դպրոցների տնօրենները: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրան այս գաղափարը, սակայն, այնքան էլ դուր չի գալիս. «Ինձ համար ավելի ընդունելի է դպրոցներում տեսուչների

Ընտրությունները դիտարկելու են տեղական այս դիտորդները

Ավարտվել է 2012թ-ի փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը: ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները` «Ազատ հասարակության ինստիտուտ» (261 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» (28 դիտորդ), «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» (28 դիտորդ), «Ազատականություն և ժողովրդավարություն» (28 դիտորդ), «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» (5 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (10

Ըստ Աշոտյանի՝ համալսարանն ու շախմատը դպրոցում մեր բրենդն են

Այսօր կայացավ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կառավարման խորհրդի 2012թ. առաջին նիստը, որ վարում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը հանդես եկավ ամենամյա հաշվետվությամբ, ներկայացրեց բուհի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Նա նշեց, որ բժշկականի ֆինանսական մուտքերը 2011-ին կազմել են 8 մլրդ 374,8 մլն դրամ, նախորդ տարվա 6 մլրդ 775 մլն-ի փոխարեն:

Վրացական բեռնատարի վթարից վիրավորված երիտասարդին տեղափոխել են Երեւան

Փետրվարի 1-ի երեկոյան Տավուշի մարզի Զորական գյուղի մոտ վրացական համարանիշներով բեռնատարը սահելով, կցորդը բախվել էր Կողբի բնակչի «ժիգուլուն»: Վարորդը եւ ուղեւորը ստացել էին վնասվածքներ: Նրանք տեղափոխվել էին Նոյեմբերյանի հիվանդանոց: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ վարորդը կրծքի շրջանում թեթեւ վնասվածքեր է ստացել: Իսկ ուղեւորի` Կողբի 20- ամյա բնակիչ Հայկ Բաբայանի վիճակը գնահատվում է

Կազմակերպվել են միջոցառումներ՝ ընդդեմ ֆեդերացիայի. «FAF»-ը հանուն ֆուտբոլի առաջընթացի

 2007 թվականի հունիսի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը, սեփական հարկի տակ, հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Հենց այդ օրն էլ ստեղծվեց  «FAF» ֆուտբոլային շարժումը: First Armenian Front-ը սկզբում ունեցել է  50 մասնակից: «Մենք մեր ընկերներով, մտերիմներով, բայց անջատ խմբերով երկրպագում էինք մեր հավաքականին»,- ասում է շարժման ղեկավար խորհրդի անդամ  Էդգար Պետրոսյանը: Պարզվում է` համախմբման միջոց է

Երկգխանի, վեցոտանի, երկպոչանի է ծնվել

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում լույս աշխարհ է եկել 2 գլխանի, 6 ոտանի եւ երկու պոչանի հորթուկ՝ երկսեռանի: Կենդանին ծնվելուց մի քանի րոպե անց սատկել է։ Աննորմալ ծնունդն ընդունել է Հայկական պետական ագրարային համալսարանի վիրաբուժության եւ ծննդագրության ամբիոնի դասախոս Վրեժ Խոցանյանը՝ կեսարյան հատումով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Նորից էշերին են ապավինում

Անցած մեկ տարում Տավուշի մարզում աճել է էշերի թվաքանակը: Վիճակագրական տվյալներով`անցած տարեսկբին մարզում հաշվառված է ր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած մեկ տարում էշերի թիվն աճել է 11-ով, հիմա Բերդավանում 24 էշ կա: 5-6 տարի առաջ Բերդի տարածաշրջանի գյուղերում մեքենաներն սկսեցին վերասարքավորել` գազով լիցքավորելու համար: Բեռները մեքենաներով էին տեղափոխում, ավանակներն ավելորդ դարձան:

Ոստիկանությունը հաստատել է լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման փաստը

ՀՀ ոստիկանությունն այսօր հաստատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման փաստը: Մեդիամաքս-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը հայտնել է, որ Հայկ Գեւորգյանը կասկածվում է հունվարի 13-ին մեքենայով վրաերթ կատարելու եւ դեպքի վայրից փախուստի դիմելու համար: Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 242/1 եւ 244 հոդվածներով: Արմեն

ՀՀԿ փոխնախագահ. ՀՅԴ-ն զբաղված է «քաղաքական PR-ով»

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել էր, որ 2003-2008 թվականներին, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի կազմում էր եւ գործում էր հիմնականում սոցիալական ոլորտում, երկրում աղքատության ցուցանիշը կազմում էր 26%, որը կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո դարձավ 56%: Համանման տոկոսային հարաբերություններով, Մինասյանը համեմատություններ է արել նաեւ կենսաթոշակների, անապահով ընտանիքների, աղքատության, արտագաղթ-ներգաղթի մասով: Aravot.am-ի խնդրանքով

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031