Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորի` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին. «Չեմ կարծում, որ դրանով աշխարհը քանդվեց»

Սեպտեմբեր 13,2012 19:49

Երբ Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրվեր ԱԺ նախագահ, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նրանից երաշխիքներ պահանջեց, որ այս խորհրդարանում ուրիշների փոխարեն քվեարկություններ չեն լինի: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար: Սակայն «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում ակնհայտ երեւում է, որ սեպտեմբերի 11-ի նիստի օրը հենց ԲՀԿ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը քվեարկում է ուրիշի փոխարեն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ միջադեպն այսպես մեկնաբանեց. «Խորհրդարանական կյանքի ինտրիգներից մեկն է դա: Չեմ կարծում, որ դրանով աշխարհը քանդվեց»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն Դուք նորմա՞լ եք վերաբերվում, երբ մի պատգամավոր կարող է քվեարկել ուրիշի փոխարեն, նա պատասխանեց. «Իհարկե, նորմալ չեմ համարում, բայց միեւնույն ժամանակ պիտի  գիտակցել, որ քաղաքական թիմերը քվեարկում են այնպես, ինչպես կարողանում են վերլուծել, համատեղել կարծիքները եւ մեկ քվեարկության որակով են քվեարկում: Այդ պարագայում կարծում եմ, մեկը մյուսի տեղը քվեարկելը, իհարկե, խախտում է, բայց հանցագործություն չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930