Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Գալստյան. «Յոթ տարեկանում ես ՀԱՕԿ-ի նախագահի հետ խնդիրներ ունենալ չէի կարող»

Սեպտեմբեր 13,2012 21:57

  Այսօրվա մամուլի ասուլիսում ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ Արսեն Գալստյանն Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կասի ի պատասխան օլիմպիական խաղերի օրերին հայկական որոշ  լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ինքը Հայաստանից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով,  Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնը պատասխանեց. «Դա անհեթեթություն է: Մեր ընտանիքը Հայաստանից գնացել է այն պատճառով, որ մեր տունը քանդվել էր հարեւան երկրից արձակված արկի պայթյունից: Այդ ժամանակ ես ընդամենը յոթ տարեկան էի եւ պարոն Գագիկ Ծառուկյանին նախ չէի ճանաչում, ապա այդ տարիքում ես ՀԱՕԿ-ի նախագահի հետ որեւէ խնդիր ունենալ չէի կարող»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930